"Զոհար" ում մի առած կա, որտեղ խոսում է մի մարդու մասին, ով գտնվում էր նավի մեջ:
Մի անգամ նա մտնում է նավախուցերից մեկում և տեսնում թե ինչպես է մեկը ծակում հատակը:
- Ի՞նչ եք անում, գոռում է նա, խելքներդ թռցրե՞լ եք, ինչ է...
Մարդը հանգիստ կանգնում է և ասում.
ձեր ինչ գործն է, ես իմ սենյակում եմ, ինչ ուզենամ կանեմ:
Մարդը զայրանում է,
-ինչեր եք ասում, դուք կխորտակեք նավը ձեր մի բացած անցքով..."
Սա մի հասարակ պատմություն է , բայց "Զոհարը" դրանով ցույց է տալիս կյանքի գաղտնիքներից հիմնականը' մենք բոլորս պատասխանատու ենք մեկս մյուսի համար:
Մեր գործերը, թե լավ թե վատ, ազդում են մյուսների ճակատագրերին նույնպես, մյուսների գործերն էլ ազդում են մեր կյանքի վրա:
Դրա համար մեր պատասխանատվությունն էլ է օգնել շրապատի մարդկանց , նրանց ուղղորդելու դեպի լույսը, ճանաչելու հոգևոր արժեքներն ու նրա բարձունքները:
Կամ իրար հետ ենք լողալու, կամ իրար հետ խորտակվելու:
Յուրաքանչյուր մարդ իր դերը ունի այս կյանքում, Երկինքը յուրաքանչյուրին տվել է իր շրջապատը, փոքր թե մեծ, մեծ շրջապատ ունեցողների վրա ավելի շատ պատասխանատվություն է ընկած:
Հարստացրեք կյանքը հոգևոր արժեքներով:
Պատահականորեն ոչ մի բան չի լինում, հիվանդություններ, պատերազմներ, երկրաշարժեր, դրանք Աստծո արարքները չեն:
Դրանք պատճառն են խավարի, որը մենք ենք ստեղծում, մեր կոլեկտիվ պահվածքով, հեռանալով հոգևոր արժեքներից, լույսից:
Նախանձ, անհանդուրժողականություն, չարություն, անեծք...
բոլոր մեր արարքները ազդում են Տիեզերքի վրա:
Բարութուն, հարգանք, քաղաքավարիություն... այս դեպքում Տիեզերքից ստանում ենք օրհնություն բոլորս:
Ինչ կատարվում է կյանքում, պետք է համաձայնվենք, մենք ենք մեղավորը:
Օգնենք ինքներս մեզ և շրջապատին, փոխվելու դեպի լավը:
Էջանիշներ