User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 675 հատից

Թեմա: Աստվածաշնչում նկարագրված տարօրինակ, դաժան, վիճելի դեպքեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Լիարժեք անդամ ArtSus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2011
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ տենց չի ախր, սխալ բաներ եք խոսում: Դուք խոսում եք այն մարդկանց պես, որոնք սկզբից հավատում են,

    Ենթադրենք ես քրիստոնյա չեմ (աթեիստ եմ կամ էլ ընդհանրապես երբեք չեմ մտածել Աստծո մասին, նման դաստիարակություն չեմ ստացել` կոմունիստ եմ, բայց աթեիստ չեմ ), բայց բավականաչափ գրագիտություն ու գիտելիք ունեմ կարդալու և տրամաբանելու:
    Լսելով միակ և ճշմարիտ Աստծո և Նրա Որդու մասին հետաքրքրվում եմ և ուզում եմ իմանալ: Դրա համար լավագույն աղբյուրը, հուսով եմ չեք ժխտի, Աստվածաշունչն է` ինձ ասում են որ այն բացարձակ ճշմարտություն է` Աստծո խոսքն է:
    Ես վերցնում եմ Աստվածաշունչը ու սկսում եմ կարդալ, որպեսզի իմանամ ճշմարիտ Աստծո մասին և ՀԱՎԱՏԱՄ:
    Բայց հենց սկզբից հանդիպում եմ այնպիսի բաների որոն ոչ միայն հակասական էն, այլև անգրիտակցական: Ինչպես լցվեմ հավատքով, երբ այն աղբյուրը, որից առավել ճշմարիտը չկա արդեն սիկ ինձ արժանահավատ չի թվում?
    Ինչպես էր տարածվում քրիստոնեությունը? Քարոզով ու ով որ բավարար գիտելիքներ չուներ, կամ էլ հրաշքներ էր տեսնում կամ էլ ելնելով իր սոցիալ-տնտեսական վիճակից կարիքն ուներ հավատալու այդ քարոզներին` հավատում էր, թեկուզ անգրագետ լինելով: Բայց հենց պատմությունը ցույց է տալիս, որ գրագետ և ուսյալ մարդկանց քրիստոնյա դարձնեու համար բառիս բուն իմաստով մորթում ու սպանում էին` մյուսների աչքը վախացնելով: Մարդու գիտակցությունը թույ չէր տալիս հավատալու այլ մարդկանց բառերին, քանի որ դրանք ակնհայտ հակասական ու անարժանահավատ էին, դրա համար էլ նրան բռի ուժով էին հավատափոխ անում կամ ընդհանրապես հավատքի բերում:

    Դե ինչ կասեք? Ինչպես ոչ քրիստոնյա գրագետ ու ուսյալ մարդը Աստվածաշունչ` Աստծո խոսք կարդալով քրիստոնյան դառնա, եթե չի հավատում այդ գրվածին` թերի է ու անգրագետ:

    Աստծո որորմությունը և իմաստությունը Քեզ և ամենքին:
    Չկա հավատք,դրա համար էլ , Աստվածաշունչը քեզ թվում է անարժանահավատ, միթե մարդ կարող է Աստծո արած ամեն հրաշքները ու գործերը իր մարդկային ուղեղով ընկալել, կամ էլ գիտական բացատրություններ տալ , կարող են բացատրել ,թե ինչպես Կարմիր ծովը ճեղքվեց ?, ինչպես արևի ճառագայթները 10 աստիճան հետ դարձան ? / Դ.Թագավ 19-11/, ինչպես երկնքից կարկուտի պես մեծ քարեր թափվեց, և արևը մեկ ամբողջ օր երկնքի մեջտեղը կանգնած մնաց? /Յեսու 10:11-14 /, ինչպես Յովնան մարգարեն երեք օր ու գիշեր կետի փորում մնաց ? / Յովնան 1-17/ , կամ էլ խիստ չորացած ոսկորները կենդանացան /Եզեկ.37 գլ/ կամ քառասուն տարի անապատի մեջ պտտվեցին , բայց շորերը չհնացան և կոշիկները չմաշեցին /Բ Օրինաց 29:5/ վերջապես Յիսուսի ծնունդը և հարությունը , նրա արյան միջոցով մեղքերից մաքրվելը և հավիտենական կյանք ունենալը , խնդրեմ պատասխանեք:
    Ըմբոստանում ենք Աստծո դեմ և ուզում ենք , որ ամեն բան լավ լինի? Աստված անսահման սեր է, բայց ոչ թե ամեն բան՝ անհնազանդություն, ամբարտավանություն, մեծամտություն հանդուրժող : Եսայե մարգարությունում գրված է ,,Վայ անոր որ իր Արարիչին հետ կը վիճի,թեև ինքը երկրի խեցիներուն պէս խեցի մըն է, միթէ կավը զինք ձևացնողին կըռնայ ասել թե ինչ կը շինես,,
    Ձեզ թվում է ,թե պարտադիր է ուսյալ և գրագետ լինել, որ Աստծո խոսքը հասկանալ?, դրա համար մեջ բերում կանեմ Ա Կորթացիներ 1:19-31 ,, քանի որ գրուած է. «Պիտի կործանեմ իմաստունների իմաստութիւնը եւ հանճարեղների մտածումները պիտի արհամարհեմ»։ Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր՝ բանգէտը, ո՞ւր՝ այս աշխարհի քննողը։ Չէ՞ որ Աստուած յիմարացրեց այս աշխարհի իմաստութիւնը. քանզի աշխարհն իր իմաստութեամբ չճանաչեց Աստծուն նրա իմաստութեամբ։ Աստուած էլ հաճեց փրկել հաւատացեալներին այդ քարոզութեան յիմարութեամբ,ուստի աստվածային իմաստությամբ չթույլատրեց ,որ աշխարհային իմաստությամբ մարդ Աստված ճանաչի: Իսկ որովհետեւ հրեաները նշան են հայցում, եւ հեթանոսները իմաստութիւն են փնտռում, մենք քարոզում ենք խաչուած Քրիստոսին՝ ի գայթակղութիւն հրեաների եւ ի յիմարութիւն հեթանոսների. բայց նրանց համար, որ կանչուած են, հրեաներ թէ հեթանոսներ, Քրիստոսը Աստծու զօրութիւնն ու Աստծու իմաստութիւնն է. որովհետեւ Աստծու յիմարն աւելի իմաստուն է, քան մարդկային իմաստութիւնը, եւ Աստծու տկարն աւելի զօրեղ է, քան մարդկային զօրութիւնը։ Իրաւ որ, եղբայրնե՛ր, ձեր իսկ կոչումին նայեցէ՛ք. ըստ մարմնի՝ ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզօրներ եւ ոչ շատ ազնուականներ կանչուեցին. բայց Աստուած ընտրեց այս աշխարհի յիմարներին, որպէսզի ամաչեցնի իմաստուններին. եւ Աստուած ընտրեց այս աշխարհի տկարներին, որպէսզի ամաչեցնի հզօրներին. եւ Աստուած աշխարհի ոչ-տոհմիկներին, արհամարհուածներին եւ ոչինչներին ընտրեց, որպէսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի. որպէսզի ոչ մի մարդկային էակ չպարծենայ Աստծու առաջ. որովհետեւ նրանո՛վ դուք կաք Քրիստոս Յիսուսի մէջ, որը եղաւ մեզ համար Աստծուց եկած իմաստութիւն, արդարութիւն, սրբութիւն եւ փրկութիւն, որպէսզի, ինչպէս գրուած էլ է. «Նա, ով պարծենում է, թող պարծենայ Տիրոջով»։
    Վերջին խմբագրող՝ ArtSus: 20.09.2011, 01:24:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դաժան սպանություն Գյումրիում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 333
    Վերջինը: 14.08.2015, 17:13
  2. Գրառումներ: 23
    Վերջինը: 03.11.2013, 20:38
  3. Դեպքեր Երևանում
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Երևան
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.06.2011, 23:07
  4. Թաիլանդյան դեպքեր
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.05.2010, 01:19
  5. Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը
    Հեղինակ՝ Արշակ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 25.06.2008, 17:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •