Երկու տարբերելու ձև կա` ժամացույցով մոտավորապես ժամը 16:00-ից հետո համարում եմ երեկո:
Իսկ բնական երևույթներով` երբ արևը թեքվում է (իջնում է) հորիզոնում այնքան, որ շենքերի հետևից էլ չի երևում:
Իսկ գիշերը գալիս է այն ժամանակ, երբ արեգակի թաքնվում է հորիզոնի ետևում և չեն երևւոմ նույնիկ նրա ցոլքերը` մութ է լինում:
Իհարկէ, ամպամած օրերին նկարագրածս մեթոդները անօգուտ են
Իսկ դու ինչպես ես տարբերում?
Varzor (16.09.2011)
Շարունակում եմ հարցերի տարափ տեղալ
1. 26 Եւ ասաց Աստուած. Արասցուք մարդ ըստ պատկերի մերում եւ ըստ նմանութեան, եւ իշխեսցեն ձկանց ծովու. եւ թռչնոց երկնից, եւ անասնոց, եւ ամենայն երկրի, եւ ամենայն սողնոց որ սողին ի վերայ երկրի:
Այստեղ, գրաբարյան տարբերակում բառացիորեն գրված է, որ Ատծո խոսքով ստեղծվեց մարդը, բայց Ոչ միայն Աստծո մասնակցությամբ: Ընդ որում գրաբարյան տարբերակի բառացի թարգմանությամբ նույնիսկ ստավծում է, որ Աստված հանձնարարում է, որ իրենց նման ստեղծեն ` Արասցուք մարդ ըստ պատկերի մերում: Այսինքն` միանշանակ պարզ չէ, որ Աստված անձամբ է ստեղծել մարդուն: բայց այՍ տողերը լրացվում են.
27 Եւ արար Աստուած զմարդն ի պատկեր իւր. ըստ պատկերի Աստուծոյ արար զնա. արու եւ էգ արար զնոսա:
Նորից չկպավ? Այսինքն սկզբից ինչ-որ մեկին հանձնարարեց, որ իրենց (աստվածենց) նման արարեն, հետո ինքն անձամբ արարեց հենց իր նմանությամբ?
Սակայն առաջին հայացքից ակնհայտ այս տարբերությունը եկեղեցու կողմից հստակորեն մեկնաբանվում է` արաչագործության պսակ հանդիսացող մարդու արարման նկարագրությամբ Աստվածաշնչում հստակ ներկայացված է Աստծո բազմաանձային էությունը, որը բաղկացած է առնվազն երեք անձից` Հայր, Որդի և Սուրբ Հոգի:
Կարծես թե հարցը հենց Աստվածաշնչում հստակ մեկնաբանված է:
2. 16 Եւ պատուիրեաց Տէր Աստուած Ադամայ՝ եւ ասէ. Յամենայն ծառոց որ է ի դրախտիդ՝ ուտելով կերիցես: 17 Բայց ի ծառոյն գիտութեան բարւոյ եւ չարի՝ մի ուտիցէք, զի յորում աւուր ուտիցէք ի նմանէ՝ մահու մեռանիցիք:
Ակնհայտորեն Աստծո ատվիօրանը Ադամին ուտելու պահով եզակի` կերիցես, բայց հետևանքների մասին հոգնակի բնույթ ունի` մի ուտիցէք, մեռանիցիք:
Բնական է Ադամ տեսնում էր, թե ինչպես են մեռնում կենդանիները և դա նրան պիտի որ դուր չգար, ուստի Աստծո պատվիրանը ավելի քան հասկանալի էր Ադամի համար: Բայց ինչու է պատվիրանը կեսից հոգնակիանում? Միթե պատվիրանի պահին արդեն սիկ որոշված էր, որ մարդիք շատանալու են` բազմանալու են? Իսկ գուցե Աստված արդեն գիտեր, որ ուտելու են, Եդեմից վտարվելու են ու մեռնելու են?
3. 18 Եւ ասաց Տէր Աստուած, ոչ է բարւոք մարդոյդ միայն լինել, արասցուք դմա աւգնական ըստ դմա: 19 Եւ ստեղծ եւս Տէր Աստուած զամենայն գազանս վայրի, եւ զամենայն թռչունս երկնից. եւ ած զնոսա առ Ադամ տեսանել զինչ կոչեսցէ զնոսա: Եւ ամենայն շնչոյ կենդանւոյ զինչ եւ անուանեաց Ադամ, այն անուն է նորա: 20 Եւ կոչեաց Ադամ անուանս ամենայն անասնոց, եւ ամենայն թռչնոց երկնից, եւ ամենայն գազանաց վայրի. բայց Ադամայ ոչ գտաւ աւգնական նման նմա: 21 Եւ արկ Տէր Աստուած թմբրութիւն ի վերայ Ադամայ, եւ ննջեաց. եւ առ մի ի կողից նորա՝ եւ ելից ընդ այնր մարմին: 22 Եւ շինեաց Տէր Աստուած զկողն զոր առ յԱդամայ ի կին, եւ ած զնա առ Ադամ: 23 Եւ ասէ Ադամ. Ա՞յս այժմիկ ոսկր յոսկերաց իմոց, եւ մարմին ի մարմնոյ իմոյ. սա՝ կոչեսցի կին, զի յառնէ իւրմէ առաւ: 24 Վասն այնորիկ թողցէ այր զհայր իւր՝ եւ զմայր իւր, եւ երթիցէ զհետ կնոջ իւրոյ: 25 Եւ եղիցին երկուքն ի մարմին մի: Եւ էին երկոքեան մերկ՝ Ադամ եւ կին իւր, եւ ոչ ամաչէին:
Այստեղ մի փոքր տարօրինակ է, փաստորեն ադամի համար օգնական-ընկեր փնտրում էին ավելի ցածրակարգ և մահկանացու արարածների մեջ? Բայց քանի նոր Ադամին, որպես տղամարդ, դուր չէին գալիս կենդանիները, ուստի կինը ստեղծվեց, որի համար նա պետք է թողներ իր հորը և իր մորը և գնար նրա ետևից: Ադամը գիտեր, թե ինչ է հայր և մայր` այդքան կենդանի կար: Բայց հենց իր Հայրն Աստված էր, իսկ մայր` չուներ: Ում պիտի թողներ կնոջ խաթր? Աստծուն և ում?
Սա երկու բացատրություն ունի` կրոնական և գիտական:
Գիտականը նշում է, որ հին եբրայացիների մոտ կար նաև Մեծ Տիկինը (Աստվածաշնչում նույնպես հիշատակվում է` նրան խոնհարվում են որո միաստված բարեբաշտներ)` Աստծո կինը և Մեծ Մայրը:
Եկեղեցական. Աստված արդեն իսկ գիտեր Ադամի ու Եվայի գլքի գալիքը, ինչպես նաև նրանց սերունդների ճակատագիրը` կնոջ հետ գնալով ընտանիքից առանձնանալը և նոր ընտանիք կազմելը:
Էլի անհասկանալի է: Փաստորեն ամենակարող Աստվածն արդե իսկ գիտեր, որ անկախ կամքի ազատությունից մեկա ծառից պտուղն ուտելու են
4. 20 Եւ կոչեաց Ադամ զանուն կնոջ իւրոյ կեանս. զի նա է մայր ամենայն կենդանեաց: 21 Եւ արար Տէր Աստուած Ադամայ եւ կնոջ նորա հանդերձս մաշկեղէնս, եւ զգեցոյց զնոսա: 22 Եւ ասէ Տէր Աստուած. Ահա Ադամ եղեւ իբրեւ զմի ի մէնջ՝ գիտել զբարի եւ զչար: Եւ արդ գուցէ ձգիցէ զձեռն եւ առնուցու ի ծառոյն կենաց, ուտիցէ եւ կեցցէ յաւիտեան:23 Եւ եհան արձակեաց զնա Տէր Աստուած ի դրախտէ անտի փափկութեան՝ գործել զերկիր ուստի առաւ: 24 Եւ եհան զԱդամ, եւ բնակեցոյց յանդիման դրախտին փափկութեան. եւ հրամայեաց քերոբէից եւ բոցեղէն սրոյ շուրջանակաւ պահել զճանապարհս ծառոյն կենաց:
Ակնհայտորեն գրաբարյան տարբերակում հստակ նշված է, որ Ադամն իր կնոջը կոչեց "կյանք", համաձայն հայկական սովորության, Այլ ոչ թե հենց Եվա (թարգմանաբար` նույն բանն են նշանակում), բայց ինչ է նշանակում "զի նա է մայր ամենայն կենդանեաց"? Այսինքն Ադամը արդեն գիտեր, որ իր կինը պիտի երեխաներ ունենա (կենդանեացը չի վերաբերվում կենդանիներին
), որոնք պիտի շատանան?
Ակնհատորեն Ադամի և Կյանքի համար Աստված ինքը արարեց մաշկեղեն հանդերձներ ու հագցրեց ( քանի որ Եվայի Զինգերը փչացել էր), բայց դրանից հետո Աստված ասաց, որ Ադամն իրենցից մեկն եղավ` իմացավ բարին և չարը!!! Այսինքն արդեն իսկ այդ ժամանակ կար բարի և չար և դա գիտեին Նրանք, բայց ոչ Ադամը, թե ինչ կերպ էր տարանջատվում այդ ժամանակ բաուն ու չարը` հայտնի չէ:
Այսինքն Ադամը, որը կողված էր իշխելու բոլոր կենդանի արարածների վրա, Եդեմը մշակելու, նույնիսկ չգիտեր, թե ինչն է բարի, իսկ ինչը` չար: Տակավին երեխայի նման ու հենց այդպես էլ կա:
Բայց այդ ովքեր էին, որ Աստծո հետ միասին գիտեին դրանց մասին? Հրեշտակները և Որդին և Սուրբ Հոգին?
Հաջորդ նախադասությունն ուղղակի նոկաուտային հարված է` Եւ արդ գուցէ ձգիցէ զձեռն եւ առնուցու ի ծառոյն կենաց, ուտիցէ եւ կեցցէ յաւիտեան:
Փաստորեն Աստված արդեն գիտեր, որ այդ ծառից էլ կուտի ու ՀԱՎԻՏՅԱՆ ԿԱՊՐԻ: Փաստորեն նախ մինչ այդ Ադամը անմահ չեր, ինչպես փորձում են ներկայացնել ու նաև դրա համար էին նրան մահով սպառնացել:
Երկրորդը հարց է ծագում ինչու Աստված իմանալով, որ միևնույն է գիտության ծառից ուտելու են, հետո էլ ուզելու են ուտել կենաց ծառից, այնուամենայնիվ Եդեմում տնկեց հերիք չի գիտության, դեռ մի հատ էլ կենաց ծառը, իսկ Ադամին վտարելուց հետո պահակներ կարգեց, որ հանկարծ հետ չգա?
Ինչ որ լաբորատոր փորձարկումների հոտ է գալիս
Ստացվում է, որ Աստված ամենի ինչ իմանալով այնուհանդերձ այնպես արեց, որ Ադամը "պատժվի"!!! Ու Ադամական մեղքը տեղի ունեցավ Աստծո նախապես իմացությամբ ու կամքով![]()
Վերջին խմբագրող՝ Varzor: 16.09.2011, 19:45:
Sambitbaba (02.01.2012), Արէա (16.09.2011), Մինա (19.12.2011), յոգի (17.09.2011)
Վառզոր ջան , մեկա չի կպնի և ոչինչ էլ չես հասկանա, քանի որ ճիշտ չես մոտենում
Աստծո խաղաղությունը քեզ, հարգելիս, տեսնում եմ դու շատ կարդացած ես երևում:
Բայց այդ կարդացածդ միայն ձեր մարդկային իմաստությամբ էս հասկացել, առանց ընկալելու աստվածաշնչի հոգին. այսինքն՝ այն կարդում էս առանց հավատքի և փորձում էք հասկանալ և ճանաչել Աստծուն, Կորնթացիների առաջին թղթում գրված է ՝ ,,աստվածային իմաստութեամբ չթուլատրեց որ աշխարհային իմաստութեամբ մարդ Աստուած ճանչնայ,,, իսկ Եսայե մարգարեն գրել է ,, Քեզ գլխէ հանողը քու իմաստութիւնդ ու գիտութիւնդ են:,,
Արարչագործությունը դա Աստծո զորության դրսևորումներից մեկն է, Աստծո խոսքի զորությամբ և Սուրբ Հոգու ներգործությամբ.
Ձեր մոտ անհասկանալի է առաջին ,, Եղիցի լույսը,, , պարզ է, որ դա լուսատուների լույսը չէ ,որը ընդհամենը երրորդ օրում եղավ, իսկ ինչ լույս է դա? դա հասկանալու համար պետք է կարդայինք ամբողջ Աստվածաշունչը , մինչև հասնենք Հայտնություն ,,Քաղաքը արեւի ու լուսնի պէտք չունի, որ զանիկա լուսավորեն, վասն զի Աստծոյ փառքը զանիկա կը լուսավորէ ու անոր ճրագը Գառնուկն է,,, Յայտ 21:22,
Ամբողջ արարչագործությունը ,և ոչ միայն, այլ ամբողջ Աստվածաշունչը եթե աղոթքով և մեծագույն հավատքով կարդաս, այլ ոչ թե հակասություններ ամեն տողում փնտրես , այդ դեպքում միայն Եսայե մարգարեությունում գրված խոսքերը քեզ կհասնի ,,Ես ասկէ ետքը նոր ու ծածուկ բաներ պիտի գիտցնեմ, որոնք դուն չգիտցար,, Եսայե 48:6.
Աստծո որորմությունը և իմաստությունը Քեզ և ամենքին:
Վերջին խմբագրող՝ ArtSus: 17.09.2011, 01:54:
Varzor (17.09.2011)
Շատ կցանկանայի , որ բոլորն էլ նայեյին այս վկայությունը, որը կարող է շատ բաներ փոխել ձեր հոգիներում,
http://www.youtube.com/watch?v=Q0tK4...layer_embedded
Բայց դու/ք/, տենց էլ չկարողացաք բացատրել, թե ճիշտ մոտեցումը որն է: Մենակ թե չասես կույր հավատը: Դա իմ համար աբսուրդ է: Էլ ինչի՞ համար է մարդուն տրված գիտակցությունն ու բանականությունը, եթե մարդ դրանք չպիտի օգտագործի ու կույր հավատի հետևից գնա: Էնա կենդանիների պես ապրենիք էլի մեզ համար: Աստված ի՞նչ է ուզեցել անի մարդուն գիտակցություն, բանականություն ու ազատ ընտրության հնարավորություն տալով: Իմ կարծիքով նրա համար, որ մարդ ինքնակատարելագործվի և դրսևորվի նյութական աշխարհում: Մարդը ի՞նչ է: Հոգու և մարմնի համաձուլվածք: Հոգու, որ Արարչի մասնիկն է և նյութի, որի միջոցով դրսևորվում է մարդը նյութական աշխարհում: Այսինքն Մարդու /և ոչ միայն/ միջոցով Արարիչը դրսևորվում է նյութական աշխարում և ապահովում է նյութական աշխարհի շարժումը: Իսկ վերը նշածս գիտակցությունը, բանականությունը և ազատ ընտրության հնարավորությունը, որ տրվել է հոգի-մարմին համաձուլվածքին, իմ կարծիքով նպատակ ունի կատարելագործելու նրան, որպիսի Արարիչը էլ ավելի մեծ հնարավորություններ ունենա Մարդու միջոցավ նյութական աշխարհում ինքնադրսևորվելու համար: Այսինքն ցանկացած ստեղծագործող զարգացնում է իր ստեղածը էլ ավելի կատարյալ ինքնաարտահայտվելու ու ինքնադրսևորվելու համար: Իսկ կույր հավատը արգելակում է այդ զարգացումը: Սա իհարկե զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց սրա մեջ ես գոնե տրամաբանություն եմ տեսնում...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Sambitbaba (02.01.2012), Մինա (19.12.2011), յոգի (17.09.2011)
Ժողովուրդ տենց չի ախր, սխալ բաներ եք խոսում: Դուք խոսում եք այն մարդկանց պես, որոնք սկզբից հավատում են, հետո նոր սկսում են Աստվածաշունչ կարդալ: Բնական է, որ քո ասած "հոգով պիտի կարդան" ու ոչ մի բան էլ տարօրինակ ու անհասկանալի չի թվա: Օրինակ մեր ՀԱԵ հետևորդների (և աշխարհի քրիստոնյաների) մեծամանության մոտ այդպես է` մանուկ հասկաից դաստիարակվում են քրիստոնյա, հետո նոր մեծանում, կարդալ սովորում ու արդեն իսկ անհերքելի ճշմարտություն համարելով կարդում: Բայց հավատքը օդից չի կարող ծնվել, քանի որ այն պետք է հիմեքր ունենա` քարոզ, ուսում, դաստիարակություն, ներշնչանք և այլն:
Օրինակ.
Ես անգլերեն չգիտեմ և վերցնում եմ սովորացնող գիրքը, կարդում եմ ու փորձում եմ սովորել ու հասկանալ: բայց այն մարդը որն արդեն իսկ անգլերեն խոսում է երբեք նույն կերպ չի կարդա այդ գիրքը, դրա պարունակություն նա արդեն իսկ համոզված է` գիտի
Ենթադրենք ես քրիստոնյա չեմ (աթեիստ եմ կամ էլ ընդհանրապես երբեք չեմ մտածել Աստծո մասին, նման դաստիարակություն չեմ ստացել` կոմունիստ եմ, բայց աթեիստ չեմ), բայց բավականաչափ գրագիտություն ու գիտելիք ունեմ կարդալու և տրամաբանելու:
Լսելով միակ և ճշմարիտ Աստծո և Նրա Որդու մասին հետաքրքրվում եմ և ուզում եմ իմանալ: Դրա համար լավագույն աղբյուրը, հուսով եմ չեք ժխտի, Աստվածաշունչն է` ինձ ասում են որ այն բացարձակ ճշմարտություն է` Աստծո խոսքն է:
Ես վերցնում եմ Աստվածաշունչը ու սկսում եմ կարդալ, որպեսզի իմանամ ճշմարիտ Աստծո մասին և ՀԱՎԱՏԱՄ:
Բայց հենց սկզբից հանդիպում եմ այնպիսի բաների որոն ոչ միայն հակասական էն, այլև անգրիտակցական: Ինչպես լցվեմ հավատքով, երբ այն աղբյուրը, որից առավել ճշմարիտը չկա արդեն սիկ ինձ արժանահավատ չի թվում?
Ինչպես էր տարածվում քրիստոնեությունը? Քարոզով ու ով որ բավարար գիտելիքներ չուներ, կամ էլ հրաշքներ էր տեսնում կամ էլ ելնելով իր սոցիալ-տնտեսական վիճակից կարիքն ուներ հավատալու այդ քարոզներին` հավատում էր, թեկուզ անգրագետ լինելով: Բայց հենց պատմությունը ցույց է տալիս, որ գրագետ և ուսյալ մարդկանց քրիստոնյա դարձնեու համար բառիս բուն իմաստով մորթում ու սպանում էին` մյուսների աչքը վախացնելով: Մարդու գիտակցությունը թույ չէր տալիս հավատալու այլ մարդկանց բառերին, քանի որ դրանք ակնհայտ հակասական ու անարժանահավատ էին, դրա համար էլ նրան բռի ուժով էին հավատափոխ անում կամ ընդհանրապես հավատքի բերում:
Դե ինչ կասեք? Ինչպես ոչ քրիստոնյա գրագետ ու ուսյալ մարդը Աստվածաշունչ` Աստծո խոսք կարդալով քրիստոնյան դառնա, եթե չի հավատում այդ գրվածին` թերի է ու անգրագետ:
Վերջին խմբագրող՝ Varzor: 17.09.2011, 10:05:
Sambitbaba (02.01.2012), Tig (17.09.2011), Արէա (17.09.2011), Մինա (19.12.2011), յոգի (17.09.2011)
Հռետորական նախադասութոյւն, ոչինչ չասող, լիովին քրմա-եկեղեցական ոճով
հարցադրումս անում են նրանց, ովքեր Աստվածաշունչը բացարձակ ճշմարտություն են համարում: Ինչպես կարող ես վստահ լինել մի բանի ճշմարտացիության մեջ, եթե նույնիսկ չես կարողանումմ այն հասկանալ կամ գոնե ընկալել: Փաստացի միակ աղբյուրը ոչ թե այլ մարդկանց բառերն են, այլ Աստվածաշունչը: Ուրիշ ճշմարիտ աղբյուր գիտես? Որտեղից են օգտվում բոլոր հոգևոր հայրերը ճշմարտությունը քարոզելիս? հո իրենք չեն հորինում? Պարզ է, որ Աստվածաշնչի խոսքն են քարոզում: բայց այդ խոսքը անձամբ կարդում եմ ու չեմ հավատում, որ դա Աստծո խոսքն է` լավ ել տկարամիտ (ներկայիս չափանիշներով) մարդու(կանց) կողմից է գրված:
Իսկ սուրբ գրքում ում կարծիք(ներն) են գրված, աստծու?Ով է գրել? Կարծես չի ասվում որ Աստված ստեղցեծ մարդուն, կենդանիներին, այս ինչ այ ինչ ու մի հատ ել սուրբ գիրք չէ?
Իմ կարծիքով, անհամապատասխանությոան օրինակներ բերողները,տարօրինակ, դաժան, վիճելի դեպքերի օրինակներ բերողները բնավ չեն փորձում ապացուցել որ Աստված գոյություն չունի, կամ ունի բայց ավելի լավ է սատանային(չարին) ծառայել.
Ուղղակի փորձում են ասել որ պետք չի կուր հավատալ ինչ որ գրքի, ու ամեն տառ ու բառ արդարացնել նրանով, որ այ քո սիրտը չես բացել դրա համար ել չես հասկանում...
Չէ ախպեր ջան,սիրտս լավ ել բաց ա, ուղղակի չեմ ուզում մի կամ մի քանի մարդկանց ստեղծած գրքին հավատալ ու շարժվել այնտեղ գրված օրենքներով.Ես ունեմ խիղճ, բանականություն,ու մնացած են ամենը ինչ մեզ տվել է Աստված(բնությունը/տիեզերքը) ու շարժվում եմ դրանցով ստեղծված օրենքներով. Լավ բան անելուց ինձ լավ եմ զգում, վատ բան անելուց ել վատ. բայց երբեք չեմ անի լավ բան որտեվ գրքում տենց եր գրած, ու երբեք չեմ զղճա որտեվ ելի գրքում տենց էր գրած..
Մյուս կողմից եթե մեկը ամեն քայլ անում այդ գրքին համապատասղան, ու դրանով իրա կյանքը լավանում ա և ուրիշներին վնաս չի տալիս, ես միայն ողջունում եմ և ուրախանում.
լավ եղեք..
Տիգ ջան , մարդը իր գիտակցությամբ և բանականությամբ հասավ ինքնակործանման եզրին, այնինչ մարդուն տրված էր ավելին՝ Աստծու իմաստությունը, բայց ընկավ և կորցրեց: Հիմա մարդը ունի հնարավորություն կորցրածը ձեռքբերելու հավատքի միջոցով:
Շատերը այդպես էլ ապրում են, ինչպես Առակաց-ում է ասվում «Մարդըիր ողջ եղած ժամանակ եթե պատվի մեջ չմնա, անասունի է հավասարԷնա կենդանիների պես ապրենիք էլի մեզ համար:
Որ մարդը դրանք օգտագործի Աստված փնտրելու մեջԱստված ի՞նչ է ուզեցել անի մարդուն գիտակցություն, բանականություն ու ազատ ընտրության հնարավորություն տալով:
Ցավում եմ, բայց այս նյութական աշխարհը մի օր վերանալու է, մարդը թեպետ մարմին ունի, բայց նա հոգևոր է...Իմ կարծիքով նրա համար, որ մարդ ինքնակատարելագործվի և դրսևորվի նյութական աշխարհում:
Կույր հավատ, դա քո/ձեր համար է կույր, որովհետև դուք չեք տեսնում այն, ինչը հավատացյալներն են տեսնում, ոչ մի անկեղծ քրիստոնյա չունի կույր հավատ :
Զարմանալի է , դուք չեք տեսնում և տեսնողին ասում եք կույր
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ