«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) ստացել է Global Google Cache պաշտոնական հոսթերի կարգավիճակ: Google ծառայությունների էլեկտրոնային բովանդակությունը, որին դիմելու են Beeline ինտերնետ-ծառայությունների բաժանորդները, ավտոմատ կերպով պահպանվում է “ԱրմենՏել” ընկերության տեղական սերվերներում: Այսպիսով, Google-ի առավել ճանաչված էլեկտրոնային համակարգերին միանալու արագությունը պայմանավորված կլինի մինչև “ԱրմենՏել” ընկերության սերվեների արագությամբ:
Մշտապես պահպանվող ռեսուրսների թվում են, վիդեոհոսթինգի ճանաչված ծառայություն` Youtube-ը, ինչպես նաև Google+ սոցիալական ցանցի, Google Maps և Google Earth ծառայությունների ստատիկ բովանդակությունը:
«ԱրմենՏել» ընկերությունն մեծ ուշադություն է դարձնում հաճախորդների ցանկություններին և շարունակում է աջակցել երկրի ներսում ինտերնետ-տրաֆիկի տեղայնացմանը: Ներկայում, Beeline հաճախորդների համար Google-ի առավել պահանջված ռեսուրսների ցանցը հանդիսանում է “տնային ցանցի” կայք: Դրա շնորհիվ, էլ ավելի կբարձրանան Հայաստանի միասնական օպերատորի կողմից մատուցվող ինտերնետի արագությունն ու կայունությունը», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ տեղական սերվերների գործարկմամբ, “ԱրմենՏել” ընկերության արտաքին կապուղիների ծանրաբեռնվածությունը նվազել է շուրջ 20 տոկոսով:
Աղբյուր: ITArmenia.NET
Էջանիշներ