User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գո՞հ եք Hi-line-ից

Քվեարկողներ
472. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • միջին

    113 23.94%
  • գոհ եմ

    135 28.60%
  • դժգոհ եմ

    89 18.86%
  • չեմ օգտվում

    135 28.60%
Էջ 382 470-ից ԱռաջինԱռաջին ... 282332372378379380381382383384385386392432 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 5,716 համարից մինչև 5,730 համարի արդյունքները՝ ընդհանուր 7047 հատից

Թեմա: Hi-Line (2008-2014)

  1. #5716
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    այսինքն եթե իմը 2 Մբիթ/վ էր, հիմա ավտոմատ գիննա իջել, թե արագացելա ՞
    Վայյ ժողովուրդ ջան շաաաատ պարզ գրել եմ, որ իջելա միայն 3մբ/վ - ի գինը՝ 15.000 դրամից՝ 12.000 դրամ: Մնացած արագությունները ավելացել են 1մբ/վ - ով:

  2. #5717
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս կարո՞ղ ա Ձեր ինտերնետն իմի հաշվին են արագացրել....

    իմը սատկել ա....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  3. #5718
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ջաաաաաան, կրկնապատկվելա, արդեն 8000 դրամի դիմաց ստանում ենք 2 mb արագություն, իսկ 6000-ի դիմաց՝ 1 mb


  4. #5719
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    էս կարո՞ղ ա Ձեր ինտերնետն իմի հաշվին են արագացրել....

    իմը սատկել ա....
    Մենք էլ ենք էտ օրի: սատկած վիճակ ա...ռասսայական խտրականություն են դնում:

  5. #5720
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք էլ ենք էտ օրի: սատկած վիճակ ա...ռասսայական խտրականություն են դնում:
    փորձել եք մոդեմը անջատել-միացնել ՞

  6. #5721
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Հայ-Լայն Մեգա+
    Անսահմանափակ 512/256
    512/256 կբ/վ (09:00 -ից մինչև 00:59-ը)
    1024/512կբ/վ (01:00-ից մինչև 08:59-ը) 4500
    Անսահմանափակ 1024/512
    1024/512 կբ/վ (09:00 -ից մինչև 00:59-ը)
    2048/1024 կբ/վ (01:00-ից մինչև 08:59-ը) 6000
    Անսահմանափակ 2048/1024
    2048/1024կբ/վ (09:00 -ից մինչև 00:59-ը )
    3072/896կբ/վ (01:00-ից մինչև 08:59-ը) 8000
    http://beeline.am/internet/hiline/mega_plus_am.html

    Ucom
    U!Net Starter – 8000 դր. – 3 Մբթ/վ
    U!Net Basic – 12000 դր. – 4 Մբթ/վ
    U!Net Ultra – 15000 դր. – 6 Մբթ/վ
    http://new.ucom.am/hy/news.html?selectedNewsId=32

    Մալադեց յուքոմին

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ապե Ջան (19.09.2011)

  8. #5722
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում 0david0-ի խոսքերից Նայել գրառումը


    Հայ-Լայն Մեգա+
    Անսահմանափակ 512/256
    512/256 կբ/վ (09:00 -ից մինչև 00:59-ը)
    1024/512կբ/վ (01:00-ից մինչև 08:59-ը) 4500
    Անսահմանափակ 1024/512
    1024/512 կբ/վ (09:00 -ից մինչև 00:59-ը)
    2048/1024 կբ/վ (01:00-ից մինչև 08:59-ը) 6000
    Անսահմանափակ 2048/1024
    2048/1024կբ/վ (09:00 -ից մինչև 00:59-ը )
    3072/896կբ/վ (01:00-ից մինչև 08:59-ը) 8000
    http://beeline.am/internet/hiline/mega_plus_am.html

    Ucom
    U!Net Starter – 8000 դր. – 3 Մբթ/վ
    U!Net Basic – 12000 դր. – 4 Մբթ/վ
    U!Net Ultra – 15000 դր. – 6 Մբթ/վ
    http://new.ucom.am/hy/news.html?selectedNewsId=32

    Մալադեց յուքոմին
    Իմ մոտ 2 մեգաբիւթ էր,դառավ 3 մեգաբիթ,հիմա ես որքան պետք ամսեկան վճարեմ,մինչ այս փոփոխությունները վճարում էի 12000 դրամ,հիմա վճարելու եմ 8000 թե պետք է վերակնքեմ պայմանգիրս?
    Toki wa kane nari.
    Время - деньги

  9. #5723
    Մշտական անդամ Petrosyanv-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2011
    Գրառումներ
    285
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Okamigo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մոտ 2 մեգաբիւթ էր,դառավ 3 մեգաբիթ,հիմա ես որքան պետք ամսեկան վճարեմ,մինչ այս փոփոխությունները վճարում էի 12000 դրամ,հիմա վճարելու եմ 8000 թե պետք է վերակնքեմ պայմանգիրս?
    Պետք ա վճարես 12000
    Վերջին խմբագրող՝ Petrosyanv: 19.09.2011, 18:51:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    0david0 (19.09.2011)

  11. #5724
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրի Բիլայնը : Հուսով եմ ոչ հեռու ապագայում ամբողջ քաղաքում հասանելի կլինի Hi-Line Optic-ը, ու էլ 3 Մբիթ/վ-ն վերին սահման չի լինի:

    Մենակ մի բանն ա վատ, Յութուբում վիդեոները որ առաջին 10 վայրկյանը մինչեւ 350 կբայթ/վ-ով քաշում ա, հետո իջնում ա դառնում ա ոչ թե իմ փաթեթի արագության, այլ շատ ավելի ցածր` 25 կբայթ/վ (200 կբիթ/վ), այսինքն` մի բառով ասած սատկում ա: Սենց որ գնա, ավելի ձեռնտու կլինի պրոքսի օգտագործել, քան Բիլայնի քեշից օգտվել:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Petrosyanv (19.09.2011)

  13. #5725
    Մշտական անդամ Vge-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2010
    Գրառումներ
    267
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բիլայնի ցավըտանեմ 1մբ կապս 2մբ դառավ
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 20.09.2011, 22:36:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Petrosyanv (19.09.2011), Պոզիտրոն (19.09.2011)

  15. #5726
    Ու՞ր ես իմ էլեկտրոն Love Պոզիտրոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Հասցե
    Ք. Աշտարակ
    Տարիք
    32
    Գրառումներ
    755
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vge-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիլայնի ցավըտանեմ 1մբ կապս 2մբ դառավ
    Սախղ էտ են ցնծում: Իսկ 2mbնե՞րը: Ինձ մոտ որ փոփոխություն չկա:
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 20.09.2011, 22:36:
    Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:

  16. #5727
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Պոզիտրոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սախղ էտ են ցնծում: Իսկ 2mbնե՞րը: Ինձ մոտ որ փոփոխություն չկա:
    Ռեստարտ տուր մոդեմը ու նորից փորձիր
    Toki wa kane nari.
    Время - деньги

  17. #5728
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժո՞ղ, ձեր մոտ արագացելա՞ 1-ից հետո

  18. #5729
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    “ԱրմենՏել”. մոտ ժամանակներս մենք կներկայացնենք VDSL տեխնոլոգիան

    “ԱրմենՏել”-ի տեխնիկական տնօրեն Վլադիմիր Սաչկովի հարցազրույցը Մեդիամաքս-ին եւ Itel.am պորտալին

    - Օպերատորների մրցակցությունը Երեւանում կարծես թե հասնում է իր գագաթնակետին, եւ օպերատորներն ակտիվորեն թափանցում են մարզեր: “ԱրմենՏել”-ը ունի Հայաստանի հաղորդալարի ամենալայն տրանսպորտային ցանցը: Ի՞նչ վիճակում է այն եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում երկրի ներսում ցանցը զարգացնելու նպատակով:

    - Ընկերությունը զգալիորեն արդիականացրել է տրանսպորտային ցանցը: Այսօր օպտիկամանրաթելային ցանցը ունի տարածական օղակաձեւ պահեստային կառուցվածք, այդ թվում` DWDM ժամանակակից տեխնոլոգիայի հիման վրա: Դա հնարավորություն է տալիս զգալիորեն ավելացնել հուսալիությունը, թողունակությունը եւ ցանցի օգտագործումը: Մենք մշակում ենք All-IP հասկացությունը, որով ապահովում ենք տարբեր տեխնոլոգիաների վերափոխումների բացակայությունը բաժանորդների կողմից գեներացվող տրաֆիկի ամբողջ ուղու վրա: Հասկանալի լինելու համար ասեմ, որ անցումը All-IP-ին հեռահաղորդակցության համար նույնքան հրատապ է, որքան ավտոճանապարհների միասնական ցանցի կառուցումը` տրանսպորտային ենթակառուցվածքի ընդհանուր կանոններով: IP-ն հասցեագրման ունիվերսալ սկզբունք է, որի շնորհիվ ծավալային ցանցերի շահագործումը դառնում է ավելի արդյունավետ: Դա տալիս է զգալի դրական արդյունքներ ինչպես փոխանցման արագության, այնպես էլ փաթեթի փոխանցման ժամանակավոր ուշացումների դեպքում: Ընդհանուր առմամբ, ցանցերի առումով մենք հեռացել ենք ցանցային տարրերի միջեւ 10 Գբ/վ-ից պակաս կարողություն ունեցող ուղիներից:

    - Հայաստանում առկա է մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ զարգացման մակարդակի հսկայական տարբերության խնդիրը, ինչը, նախ եւ առաջ, վերաբերում է գործնական ակտիվության մակարդակին: Հաշվի առնելով այս հանգամանքը` որքանո՞վ արդյունավետ է ձեր ընկերության համար HiLine ծառայության առաջխաղացումը մարզերում, որտեղ բնակչության գնողունակությունը մի քանի անգամ ավելի ցածր է, քան Երեւանում: Միգուցե շատ մարզերում դուք գործում եք՝ հասարակության առջեւ ընկերության սոցիալական պատասխանատվության նկատառումներից ելնելո՞վ:

    - Հայաստանի մարզերում տրանսպորտային ցանցի զարգացման եւ բաժանորդային գծերի համար ներդրումային ծախսերը չեն փոխհատուցվում մարզերում Hi Line ծառայության մատուցման հաշվին: Սակայն մեր ընկերության ռազմավարությունը թելադրում է, որ Հայաստանի խոշորագույն օպերատորի` «ԱրմենՏել»-ի համար դա պատասխանատվության խնդիր է երկրի հեռահաղորդակցության ենթակառուցվածքի վիճակի համար: Եվ խնդիրն այնքան էլ առեւտրական չէ, որքան խոշոր ներդրողի մոտեցման լրջությունը, որին վստահված է պետության հեռահաղորդակցության անվտանգությունը: Եվ մենք անում ենք հնարավոր ամենը` Հայաստանում եւ մարզերում նոր տեխնոլոգիաների հավասարաչափ մուտք ապահովելու համար: Այստեղ, բնականաբար, առկա է սոցիալական պատասխանատվության տարրը:

    - Վերջերս “ԱրմենՏել”-ը հայտնել էր HiLine-ի 100-հազարերորդ բաժանորդի միացման մասին: Որքա՞ն բաժանորդ կարող է սպասարկել ձեր ցանցը եւ ո՞րն է դրա «սահմանը»:

    - Մենք ցանցի զարգացման աշխատանքները ծրագրավորում ենք մեկ տարվա կտրվածքով` ելնելով միացումների դինամիկայից: Համապատասխանաբար, ցանցի անխափան աշխատանքի ապահովման համար ներդրումները իրականացվում են`հաշվի առնելով միացումների առավել լավատեսական կանխատեսումները:

    - Հուլիսին հայտարարվել էր, որ “ԱրմենՏել”-ը նախատեսում է ներդնել VDSL գերարագ թվային տեխնոլոգիան, որը հնարավորություն կտա ապահովելու մինչեւ 40 MBT/վրկ միացման արագություն: Հայտնի՞ են տվյալ տեխնոլոգիայի թողարկման մոտավոր ժամկետները եւ սփռման աշխարհագրությունը:

    - Շատ մոտ ժամանակներս մեր ցանցի իրական պայմաններում տեխնոլոգիան կներկայացվի հանրությանը` կոնկրետ բնակելի շենքերում եւ ոչ թե լաբորատոր թեստային պայմաններում: Ինչ վերաբերում է աշխարհագրությանը, ապա VDSL տեխնոլոգիայի ներդրումը կիրականացվի փուլ առ փուլ, ինչպես ADSL տեխնոլոգիաները` մայրաքաղաքից դեպի մարզեր:

    - Օգոստոսի վերջին “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրենն ասել է, որ մոտ ժամանակներս ընկերությունը հադես կգա ինտերնետ բաժանորդների համար նոր առաջարկներով: Եթե հնարավոր է, բացեք փակագծերը. խոսքը տեխնոլոգիակա՞ն, թե՞ մարքեթինգային նորարարությունների մասին է:

    - Օգոստոսի կեսից շատ ժամանակ չի անցել, սակայն շուկայում մենք արդեն ներկայացրել ենք մեր առաջարկներից մեկը: Խոսքը աննախադեպ ակցիայի մասին է, որը մեր բաժանորդներին հնարավորություն է տալիս ինտերնետին միանալու դեպքում նվեր ստանալ նեթբուք, իսկ գործող բաժանորդների` պայմանագրի վերակնքման դեպքում: Ակնհայտ է, որ նման ծավալի միացման կոմերցիոն իրականացումը տվյալ նախագծի շրջանակներում պահանջում էր, նախ եւ առաջ, ընկերության տեխնիկական բոլոր ստորաբաժանումների հարթ եւ անթերի աշխատանքը` ծրագրավորումից մինչեւ շահագործում: Այն, որ 2 շաբաթից քիչ ժամանակահատվածում մենք կարողացանք միացնել ցանկացողների անսահմանափակ քանակություն, խոսում է մեր տեխնիկական համակարգի հուսալիության, ցանցի գրագետ կազմակերպման եւ դրա սթրեսակայունության մասին:

    Օրերս մեր ընկերությունը ստացել է Հայաստանում Google ընկերության պաշտոնական հոսթի կարգավիճակ, ինչը մեզ հնարավորություն է տալիս մեր սերվերներում քեշավորել Google-ի ցանկացած ծառայություն: Մեր հաճախորդներն արդեն նշել են այնպիսի ճանաչված ծառայությունների աշխատանքի բարձր որակը, ինչպիսիք են YouTube-ը եւ Google Map-ը: Այժմ նրանք հնարավորություն ունեն առանց ուշացումների դիտել HD ձեւաչափի տեսահոլովակներ` ժամանակ չվատնելով ներբեռնման համար:

    - Այս տարի դուք գործարկել եք անվճար վեբ-հոսթինգի ծառայությունը եւ մինչեւ տարեվերջ երկարացրել առաջարկի գործունեության ժամկետը: Որքանո՞վ է այն պահանջված, կարո՞ղ եք տվյալներ ներկայացնել իրենց սերվերների աշխատանքը ձեր ընկերությանը վստահած բաժանորդների քանակի մասին:

    - Հայկական կայքերի հոսթինգի վիճակը, որն իրականացվում է գերազանցապես արտերկրում, շատ չի փոխվել, այնպես որ զանգվածային պահանջարկի մասին խոսելն ավելորդ է: Իհարկե, իրականում վատ չէր լինի, եթե հայկական բոլոր կայքերը հոսթավորվեին երկրի ներսում: Սակայն, նույնիսկ այսօր` չնայած ընդհանուր քանակից փոքր տոկոսի, մեզ մոտ հոսթ եղած կայքերը ապահովում են մեր հաճախորդների տրաֆիկի լուրջ չափաբաժինը:

    - Օրերս Ucom-ը եւ Netsys-ը հայտարարեցին միաձուլման մասին, որի գլխավոր նպատակներից է վեբ-հոսթինգի ծառայության զարգացումը: Կարելի՞ է արդյոք ասել, որ տեղական կայքերի` հոսթինգը արտերկրից Հայաստան տեղափոխելու համար պայքարը, զգալիորեն կազդի օպերատորների միջեւ մրցակցության վրա:

    - Հոսթինգի ծառայությունից ստացվող եկամուտները օպերատորի ընդհանուր պորտֆելում բավականին չնչին տոկոս են կազմում, այնպես որ ես չէի դիտարկի հոսթինգի ծառայությունը որպես շուկայական մրցակցության առաջնահերթություն: Իսկ եթե դուք ի նկատի ունեք հոսթինգի կիրառումը որպես ճնշման գործիք տրաֆիկի փոխանակման հարցում, ապա Հայաստանում այս խնդիրը հստակ կանոնակարգվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշումով: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, հոսթինգն այն հատվածն է, որտեղ տեղական օպերատորները պետք է մրցեն ոչ թե իրար հետ, այլ օտարերկրյա ընկերությունների` քոնթենթը դեպի Հայաստան գրավելու նպատակով: Սա, իր հերթին, հնարավորություն կտա բեռնաթափել արտաքին ուղիները, նվազեցնել ինտերնետ ծառայության ինքնարժեքը եւ, համապատասխանաբար, բաժանորդների համար սահմանված գները:

    - Ի դեպ, Netsys-ի ղեկավարը հայտարարել էր, որ Ucom-ի հետ ձուլվելու պատճառներից մեկը “ԱրմենՏել”-ի DSL-ցանցի ցածր թողունակությունն է: Ի՞նչ կասեք այս առումով:

    - Beeline-ի IP/MPLS/ DWDM տեխնոլոգիայով պատրաստված տրանսպորտային հեռահաղորդակցական ցանցերը Երեւանում եւ մարզերում ապահովում են Beeline ցանցի բավարար թողունակությունը եւ շատ անգամ գերազանցում են 10Gbps: Կարծում եմ, որ այս թվերը մեկնաբանության կարիք չունեն եւ անիմաստ դարձնում ցանկացած հետագա քննարկումը այս ուղղությամբ:

    - “ԱրմենՏել”-ը զարգացնում է նաեւ իր 3G ցանցը: Ինչպե՞ս եւ ե՞րբ բաժանորդները կզգան արդիականացված ցանցի առավելությունները:

    - Մենք հաջորդաբար ներդրումներ ենք իրականացնում 3G ցանցի աշխարհագրության եւ կարողության ընդլայնման գործում: Այսօր Beeline-ի 3G ցանցը ծածկում է Հայաստանի շուրջ 3 մլն բնակչություն ունեցող ավելի քան 150 բնակավայր: Այսինքն` այդ բնակավայրերի բնակիչներն արդեն այսօր կարող են օգտվել որակյալ բջջային կապից, բարձրակարգ ինտերնետից եւ Beеline-ի ժամանակակից այլ ծառայություններից:

    - Ֆիքսված հեռախոսակապի շուկա, որտեղ “ԱրմենՏել”-ը մինչեւ վերջերս միակ խաղացողն էր, սկսում են մուտք գործել նոր ընկերություններ: Ո՞րն է ձեր առավելությունը նրանց նկատմամբ: Ենթադրենք, Երեւանում կառուցվում է նոր բազմաբնակարան շենք, եւ շինարարների առջեւ օպերատոր ընտրելու խնդիր է դրվում: Ինչու՞ նրանք պետք է նախապատվությունը տան ձեր ընկերությանը, եւ ոչ թե մեկ ուրիշին:

    - Մենք կարող ենք առաջարկել ժամանակակից եւ զանգվածային լուծումներ առաջարկող լայն ծառայություններ, որոնք այդ շենքի բնակիչներին եւ գործող կազմակերպությանը հնարավորություն կտան առավելագույն օգուտ ստանալ մեր կողմից առաջարկվող լուծումներից: Ուզում եմ նշել, որ մենք ապահովում ենք տրամադրվող ծառայությունների շուրջօրյա սպասարկում, ինչը շատ կարեւոր է բնակիչների անվտանգության ապահովման առումով (կանչ հատուկ ծառայություններին, պահակին եւ մոնիտորինգ)` ավելացնելով նրանց կենսակերպի որակը:

    Itel.am

  19. #5730
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «ԱրմենՏել»-ն ավելացնում է Hi- Line ծառայության արագությունը և նվազեցնում գները

    armentel_hiline11.jpg«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներում արագության ավելացման և գների նվազեցման մասին: Hi-Line 128, Hi-Line 256, Hi-Line 512 և Hi-Line 1024 սակագնային փաթեթներում կապուղիների թողունակությունը կրկնապատկվել է: Hi-Line 2048 սակագնային փաթեթի բաժանորդների կապուղիների թողունակությունն ավելացվել է մինչև 3072 kbps: Hi-Line 3072 հաճախորդների համար ամսեկան բաժանորդային վարձը 15000 դրամից նվազեցվել է մինչև 12000 դրամի: Այսպես, օրինակ, Hi-Line «Մեգա» 512, 1024, 2048 և 3072 բաժանորդային վարձը կկազմի համապատասխանաբար 4500, 6000, 8000 և 12000 դրամ:

    «Վերջին շաբաթները «ԱրմենՏել» ընկերության համար նշանավորվեցին նոր ձեռքբերումներով: Հայաստանի միասնական օպերատորը գործարկեց ևս մեկ արտաքին կապուղի, միանալով բարձր մակարդակի համաշխարհային մատակարարին, մեր ցանցում սկսել են գործել Google ծառայությունների էլեկտրոնային բովանդակության, այդ թվում Youtube վիդեոհոսթինգի նյութերի պահպանման համակարգեր: Համապետական տոնի նախաշեմին մենք հաճույքով նոր նվեր ենք մատուցում մեր բաժանորդներին ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում և հույս ունենք, որ այն կբացի Ինտերնետ-ծառայությունների օգտագործման որակապես նոր փուլ», – նշեց ԱրմենՏել ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

    Արագության և տարիֆիկացման փոփոխությունը Hi-Line ծառայության անսահմանափակ սակագանային փաթեթների բոլոր բաժանորդների համար իրականացվում է ավտոմատ կերպով` պայմանագիրը վերակնքելու անհրաժեշտություն չկա: Hi-Line ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

    Աղբյուր: http://itarmenia.net/news/2017.html

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Petrosyanv (20.09.2011)

Էջ 382 470-ից ԱռաջինԱռաջին ... 282332372378379380381382383384385386392432 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Hi-Line
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 126
    Վերջինը: 18.03.2016, 19:21
  2. Hi-Line, թե՞ Ucom
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 456
    Վերջինը: 05.07.2014, 01:09
  3. Spec Ops: The Line
    Հեղինակ՝ Two-Face, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.06.2012, 22:07
  4. Hi-Line Optic
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 29.06.2011, 10:10
  5. Գո՞հ եք HI-LINE-ից
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.08.2008, 13:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •