Որքան էլ որոշ աղբյուրներում փորձեն ԼՏՊ ին բարձրացնել, չպետք է մոռանալ, ներկայիս թալանչիների վերնախավը ում էր ծառայում եւ ով նրանց բերեց Հայաստան:
հ.հ.շ.--ի օրոք թալանը շատ ավելի սարսափելի բնույթ էր կրում, այսօրվա հիմքը նրանց դրածն ա:
Երկիրդ նոր ընտրությունների նախաշեմին ա, 2008 -ի ընտրություննե՞ր են վիճարկում ՍԴ-ով, այստեղ, ամենայն հավանականությամբ ուրիշ խաղ ա գնում, կամ ընկած
վարկանիշի բարձրացման խաղ ա:
Քոչարյան -Սերժ հակամարտությունը իմ կարծիքով միայն տնտեսական հողի վրա կարող ա լինի, քանի որ թալանելու քիչ բան է մնացել:
Իսկ ընդհանուր վտանգի դեմ՝«իշխանությունը կորցնելու» ղարաբաղյան կլանը միասնական ճակատով դուրս կգա, «իհարկե ձեւական ժերտվաներ տալով»:
Ղարաբաղցիք հրեաների մնան միասնական են, դա մեծ նշանակություն ունի...![]()
Lider2006 (12.09.2011)
aragats, խնդրում եմ թեման չշեղել: Թեման կոնկրետ վիքիլիքսի մասին է: Կարծում եմ թեմայի հարցադրումը հստակ է: Խնդրում եմ չվերածել քաղաքական օֆթոփանոցի:
Շատ հետաքրքիր էր,չնայած երեւի մեծ մասը գիտեր ուղղակի չէր պատկերացնում,կամ չէր ցանկանում պատկերացնել,շնորհակալություն Ձայնալար ջան նման թեմայի համար,իսկ հետաքրքիր է կա ինչ-որ՞ փաստաթուղթ մարտի 1-ի վերաբերյալ՝հատկապես առավոտվա դեպքերի,երբ բոլորին մտան ծեծեցին եւ դուրս հանեցին Ազատության հրապարակից![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Ես այդպես էլ չհասկացա, թե Ասանժին որտեղից ամերիկայն դիվանագիտության այդ գաղտնի փաստաթղթերը
Կամ էլ երևի էնքան էլ ուշադիր չեմ եղել![]()
Ճիշտն ասած ես էլ
Ամեն դեպքում էդ հարցի պատասխանը ըստ վիքիլիքսի կարող ես գտնել այստեղ:
Մարտի առաջին կեսում մոտ 20 փաստաթուղթ ա ուղարկվել: Հիմնականում ներկայացված են իշխանության ու ընդդիմության տեսակետները ու դեսպանի սեփական մեկնաբանությունները դրանց: Նշյալ փաստաթղթերը կարող ես գտնել այստեղ:
Սա էլ էդ փաստաթղթերից որոշների արձագանքը հայկական մամուլում:
http://www.epress.am/2011/08/29/%D4%...%B3%D5%B7.html
http://www.armenialiberty.org/conten.../24318299.html
http://www.azatutyun.am/content/article/24311804.html
http://www.epress.am/2011/09/02/%D5%...AC-%D5%A7.html
http://www.armtimes.com/27801
http://mardik.am/am/news/2011/08/30/wikileaks-3008
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 12.09.2011, 20:46:
Ariadna (12.09.2011), Chuk (12.09.2011), Magic-Mushroom (12.09.2011)
Էսպիսի բան գտա՝ 1999 PARLIAMENTARY ATTACKERS SENTENCED, լինկը՝ http://wikileaks.org/cable/2003/12/03YEREVAN2970.html
Բարև Ձեզ
Ավելացնեմ, որ ԱՄՆ-ի կառավարության այդ գաղտնի դիվանագիտական փաստաթղթերն ընդհանուր 251.000 է:
Բարև Ձեզ
Wikileaks. Մարի Յովանովիչը Պետդեպին պատմել է ընդդիմության հանրահավաքներից իր տպավորությունը
WikiLeaks. Ընդդիմության հանրահավաքը Երեւանում շատ «թույլ էր»
Wikileaks. «2010-ին ՀԱԿ-ի հիմնական խնդիրներն էին միանձնյա կառավարումը, ռազմավարության բացակայությունն ու փողի պակասը»Փաստաթղթում ասվում է, որ չնայած ընդդիմության պնդմանը, որ հանրահավաքին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել, դրա մասնակիցների թիվը չի գերազանցել 6-8 հազարը:
«Հանրահավաքը տեւել է երկու ժամ: մասնակիցները հիմնականում միջին տարիքի տղամարդիկ էին եւ թոշակառուներ»,- ասված է փաստաթղթում:
«Քննադատելով նախագահ Սարգսյանին Թուրքիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում` Լեւոն Տեր-Պետրոսյանը նվազ կտրուկ էր, քան կարող էր լինել: Նա փորձեց խստորեն քննադատել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ հայկական սփյուռքին, բայց նրա դիտողությունները դժվար թե օգտակար էին:
Այդ հանրահավաքը շատ «սմքած» էր նախընտրական արշավի համեմատ: Թեեւ ճանապարհները փակ էին, ինչն արգելել էին Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին գալ Երեւան, առաջին նախագահին ավանդաբար ավելի աջակցել են Երեւանում: Այդ հանգամանքն ու լավ եղանակը մեծ մասնակցության կատարյալ պայմաններ էին:
Թեեւ երբեք չի կարելի բացառել խորամանկ նախկին նախագահին, այդուհանդերձ, նրա հանրահավաքների մասնակիցների թվի նվազումը ցույց է տալիս, որ նրա համախոհները կորցնում են ընտրություններում հաղթանակ տանելու նրա հնարավորությունների նկատմամբ վստահությունը»,- գրել է Յանուկովիչը:
Էս վերջին տողի հետ համաձայն չեմ: ՀԱԿ մաս կազմող բոլոր կուսակցություններն ու քաղաքական գործիչները պռոստը ԱԺ մտնելու նպատակն չեն ունեցել ու չեն կարող ունենալ: Իրանք միայն Հայաստանի փրկության մասին են երազում:.....
«Արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսը հոգեվարքի մեջ է», – այսպես է վերնագրված 2010-ի հունվարի 4-ին Երեւանում ամերիկյան դեսպանությունից Պետդեպարտամենտ ուղարկված հերթական հաղորդագրությունը:
Ամերիկացի դիվանագետների գնահատմամբ` Հայ ազգային կոնգրեսը 2009-ի վերջին – 2010-ի սկզբին բախվել է մի շարք լուրջ խնդիրների. – «Կոնգրեսի ներսում մեր աղբյուրները խնդիրների չորս հիմնական խումբ են մատնանշում` ներքին ժողովրդավարության պակասը, նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքականության հանդեպ որդեգրված հաշտվողական մոտեցումը, հիմնական նպատակների հասնելու համար անհրաժեշտ ռազմավարության բացակայությունն ու ֆինանսական միջոցների պակասը»:
Նույն աղբյուրները մատնանշելով` ամերիկացի դիվանագետները պնդում են, թե ՀԱԿ-ին մաս կազմող 17 կուսակցություններից շատերը հայտնվել են հուսախաբված վիճակում, ինչը նրանց ստիպում է Կոնգրեսից հեռանալու ուղիներ որոնել` միաժամանակ փորձելով վերջնականապես չայրել Տեր-Պետրոսյանի հետ առկա կամուրջները:
......
ՀԱԿ-ի շարքերում առկա մյուս լուրջ խնդիրը, ըստ ամերիկացի դիվանագետների, Տեր-Պետրոսյանի կառավարման ոճն է. – «Ներքին ժողովրդավարության պակասը ՀԱԿ-ի ամբողջականությունը վտանգող գործոններից եւս մեկն է: Տեր-Պետրոսյանը բոլոր որոշումները կայացնում է միանձնյա, եւ դրանք հետագայում ձեւական հավանության են արժանանում այսպես կոչված քաղխորհրդի նիստերին»: Այս կառույցը, ըստ ամերիկացի դիվանագետների, որոշումների վրա ազդելու որեւէ լծակ չունի:
....
ՀԱԿ-ի ազդեցիկ անդամներից մեկը Երեւանում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցներին բողոքել է, թե կարեւոր ելույթներից առաջ Տեր-Պետրոսյանը դրանք որեւէ մեկին ցույց չի տալիս:
.....
Ամփոփելով իրենց հաղորդագրությունը` ամերիկացի դիվանագետները գրում են. – «Գործող իշխանության տապալումը միշտ էլ եղել է Հայ ազգային կոնգրեսի գոյության հիմնական իմաստը: Սա է պատճառը, որ ՀԱԿ-ի կողմնակիցները Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նախկին նախագահի նրա կարգավիճակը ընկալում էին որպես առկա ավտորիտար քաղաքական մթնոլորտը փոխելու հիմնական ռեսուրսներից մեկը: Այս աջակիցները, սակայն, հուսախաբվել են Տեր-Պետրոսյանից` տեսնելով նրա կառավարման ոճը»:
Ամերիկացի դիվանագետները 2010-ի հունվարին չէին բացառում, որ «Կոնգրեսի փլուզումը ժամանակի խնդիր է»:
«Մյուս կողմից, սակայն, ՀԱԿ-ը անխուսափելի տապալումից կարող է փրկել միայն անդամ կուսակցությունների ցանկությունը` պահպանել դաշինքի կենսագործունեությունը մինչեւ 2012-ի խորհրդարանական ընտրությունները: Միասնաբար հանդես գալու դեպքում ՀԱԿ-ի անդամ կուսակցություններն ավելի բարվոք շանսեր կունենան, քան առանձին-առանձին գնալով ընտրությունների», – նշել են ամերիկացի դիվանագետները անցած տարվա հունվարին գրված հաղորդագրության մեջ:
Մի քանի նկատառում, ինչպես եմ վերաբերվում Վիքիլիքսին:
1. Հաճախ արժեքավոր են էդ փաստաթղթերի «փաստացի նյութերը», այսինքն երբ ներկայացվում է կոնկրետ այս կամ այն ճանապարհով ստացված ինֆորմացիան, այդ թվում՝ տարբեր մարդկանց պատմածները: Սրանք հարուստ հումք են տարբեր ուժերի ու գործիչների գործունեությունն ինքնուրույն վերլուծելու համար:
2. Որպես կանոն անհետաքրքիր են էդ փաստաթղթերի եզրակացությունները, ԱՄՆ դեսպանատան աշխատողների վերլուծությունը: Հաճախ կարելի է տեսնել որ վերջիններս ընդամենը մեկ մարդու հետ խոսելով (ընդ որում եզրակացություն անելու համար ոչ այնքան կոմպետենտ մարդու հետ) անում են եզրահանգումներ, այդ մարդու ասածը ընկալելով որպես «վերջնական ճշմարտություն» (իհարկե հիմնականում նշվում է, որ իրենք մինչև վերջ չեն կարող պնդել, որ դա ճիշտ է, սակայն զգացվում է, որ իրենց քաղաքականությունը կառուցում են դրա հիման վրա),
3. Երբեմն շատ հետաքրքիր են այդ փաստաթղթերի եզրակացությունները, որովհետև անկախ դրանց ճիշտ կամ սխալ լինելուց հետաքրքիր է ուսումնասիրել նման եզրակացությունների պարագայում ԱՄՆ ու մասնավորապես ԱՄՆ դեսպանատան պահվածքը: Սրանց թվին է պատկանում, օրինակ, ընտրությունների համատարած կեղծված լինելու իրենց համոզմունքը, բայց այդ պարագայում այդ կեղծված ընտրությունների հանդուրժումը:
Չեմ ակնկալում, որ էական փոփոխություններ են լինելու քաղաքական դաշտում, որ էս փաստաթղթերը էականորեն ազդելու են քաղաքական պրոցեսների վրա, բայց այնուամենայնիվ որոշակի ազդեցություն ունենալու է: Հիմնական ազդեցությունը, կարծում եմ, վստահելիության տիրույթների վերագնահատումն է լինելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ