User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ի՞նչ է պետականությունը

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Զարմացած Ի՞նչ է պետականությունը

    Ի՞նչ է պետականությունը, պետությունը ձեզ համար: Որո՞նք են պետականություն կազմող կարևոր բաղադրիչները:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (11.09.2011), Mephistopheles (08.09.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է պետականությունը, պետությունը ձեզ համար: Որո՞նք են պետականություն կազմող կարևոր բաղադրիչները:
    Շատ լավ հարց է… ակտուալ

  4. #3
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ է պետականությունը, պետությունը ձեզ համար:

    Իմ տունը, իմ ընտանիքը և ես պետության մի մասնիկը: Երանի բոլորը այսպես մտածեին:

  5. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զվարճալի բաժնում չի թեման, ակտիվ չի:

    Այս հասկացությունները բնութագրելուց առաջ ասեմ, որ որոշ գիտնականներ գտնում են, որ պետք չէ նույնացնել պետությունը պետականության հետ, քանի որ վերջինս ավելի լայն կատեգորիա է: Այն մի իրավիճակ է, որի պայմաններում գոյություն ունի քաղաքականորեն ամրագրված, իրավաբանորեն հստակեցված մի ընդարձակ համակարգ, որի ներքո ընդգրկվում են այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են պետությունը, իրավական համակարգը, պետական իշխանությունը, քաղաքացիության համապատասխան ինստիտուտը...: Ստացվում է, որ պետությունը ընդգրկվում է պետականություն հասկացության մեջ:

    Իսկ պետությունը հասարակության համընդհանուր կազմակերպումն է, որը ընձեռված է բնակչությամբ, տարածքով, հրապարակային իշխանությամբ և ինքնիշխանությամբ: Սա ամենատարածված սահմանումն է: Պետության հզորությունն էլ, հետևաբար, կախված է իր բաղադրիչների "հզորությունից": Եթե խորանանք այս ուղղությամբ, ապա բնակչության "հզորությունը" կարող ենք չափել հետևյալ կրիտերիաներով` քաղաքացիակա՞ն է, թե՞ ավանդական, օրինակ: Տարածքի "հզորությունը" կարող է կախված լինել մեծությունից, քանի որ մեծ տարածքով պետության դեմ պատերազմ սկսելը արկածախնդրություն է` փոքր պետության համար, քանի որ մեծ տարածքով պետությունը ենթադրվում է, որ ունի երկար սահմաններ: Մեծ տարածքը ենթադրում է նաև ռեսուրսների առատություն և այլն: Հրապարակային իշխանության հզորություն ասելով` ես հասկանում եմ իշխանության մեխանիզմի լեգիստական և լեգիտիմ բնույթը: Պետական ինքնիշխանության հզորությունը ես հասկանում եմ իշխանության գերագույն բնույթի, իշխանության անկախության, պետական իշխանության միասնականության, պետության մենաշնորհի, լիիշխանության "առկայության" մեջ:
    Բացի սրանցից կան նաև պետության խորհրդանիշներ` դրոշ, գերբ, հիմն, որոնք էլ ինքնիշխանության ատրիբուտներ են:


    Իսկ ինչ է պետությունը, պետականությունը ինձ համար, թող ստորագրությունս վկայի : Միայն ասեմ, որ ինձ չեմ պատկերացնում այլ դրոշի ներքո, այլ պաշտոնական լեզվով խոսելիս, չեմ պատկերացնում, որ երբևէ իմ երկրում կլինի ազգանվան այլ վերջածանցով նախագահ... կարճ ասած` էթնոսը չի կարող զարգանալ օտարերկրյա տիրապետության պայմաններում, ես էլ հայ էթնոսի անքակտելի բաղադրիչն եմ :
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (12.09.2011), Mark Pauler (11.09.2011), Moonwalker (11.09.2011)

  7. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    էթնոսը չի կարող զարգանալ օտարերկրյա տիրապետության պայմաններում, ես էլ հայ էթնոսի անքակտելի բաղադրիչն եմ :
    չեմ կարծում որ սա աքսսիոմ է: հենց մեր, հայերիս դեպքում կարելի է բերել օրինակների, որոնք հակասում են սրան:
    օրինակ, կոնկրետ հիմա ինչ որ զարգացման մասին խոսալ Հայաստանում ծիծաղելի է: իսկ օրինակ եթե զարգացման մեջ ներառենք ֆինանսական, տնտեսական, մշակույթային զարգացումը, ապա հայերս շատ ավելի "զարգանում" ենք օրինակ ԱՄՆ-ում, Մոսկվայում, Ֆրանսիայում, Կիպրոսում և այլուր /ես վերջերս պարզեցի, որ անգամ Եֆիոպիայում ունենք լավ զարգացած հայ համայք /:
    եթե սենց գնա, ապա մեր դեպքւոմ կարող է լինել համառակը, սեփական պետությունը կարող է մեր ետընթացի նախադրյալ հաշվել:
    կամ նայիր օրինակ Թիֆլիսում կամ Պոլիսում մեր զարգացվածության մեծ տեմպերը մինչև 15 թվի մոտերքը:

    սակայն սա չի նշանակում, որ սեփական պետությունը ՝ դա վատ բան է: սակայն կարող է լինել դեպքեր, որ բնակչության մի ահռելի մասի համար "սեփական պետությունը" լինի հետընթացի, անգամ բնաջնջման տարածք: սա մենակ մեզ չի վերաբերվում: նայիր Աֆրիիկյան մի շարք պետությունները…

    ավելի խոշոր ու պատկերավոր օրինակ է ֆաշիստական Գերմանիայի օրինակը: թե ինչ չարիք բերեց նույնը իր ազգի մեծամասնության գլխին:

  8. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Astgh-ը նկատի ուներ հենց էթնոսի, այլ ոչ թե անձանց կամ նույնիսկ անձանց ոչ փոքր խմբերի զարգացումը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •