Մեջբերում matlev-ի խոսքերից Նայել գրառումը
Ես չեմ պնդում, որ անվերապահորեն բոլոր USB մուտք ունեցող սարքերը նորմալ լիցքավորվում են էդ USB-ից, կամ այլ կամայական 5 Վոլտանոց հաստատուն հոսանքի աղբյուրից:
Բայց ասում եմ, որ լիցքավորիչ-լիցքավորվող զույգում «խելացի» սարքը լիցքավորվողն ա, իսկ հակառակ դեպքերը հիմնականում բացառություն են:
Ես էլ չեմ պնդում, որ ցանկացած մարտկոց ոչ իրա լիցքավորիչով լիցքավորելուց վարի կգնա: Ես կոնկրետ իմ հեռախոսի օրինակն եմ բերել Artgeo-ին:

Մեջբերում 0david0-ի խոսքերից Նայել գրառումը
Li-Ion մարտկոցները խորհուրդա տրվում լիցքավորվելուց հետո անջատել (ինետում եմ կարդացել, նաև ինձ թվումա, որ բջջ հեռախոսների գրքույկներում իզուր չի գրած էտքանը) (ի տարբերություն տնային հեռախոսների Ni-MH մարտկոցների, որոնք կարելիա մշտական միացած թողնել):
Անջատել ասելով` լիցքավորումն անջատե՞լ, թե՞ հեռախոսը (սարքը) անջատել:
Եթե առաջինը, ապա տենց բան չկա, դեռ չեմ հանդիպել նենց հեռախոս կամ ուրիշ սարք, որ լիցքավորվելուց հետո ավտոմատ չանջատի: Բջջային հեռախոսների գրքույկներում նույնպես չեմ տեսել, որ տենց բան գրած լինի:
Տնային հեռախոսների NiMH-ները, ինչպես եւ ցանկացած մարտկոց, չեմ կարծում, թե կարելի ա գերլիցքավորել, ուղղակի հիմնականում էդ ապարատներն էլ են ավտոմատ կառավարում լիցքավորումը: