Մեջբերում Պոզիտրոն-ի խոսքերից Նայել գրառումը
Ժող ջան ի՞նչ օգտակար խորհուդներ կան նոթբուք նեթբուքների մարտկոցները ժամանակից շուտ շարքից դուրս չհանելու համար: Ես գիտեմ որ ընդհանրապես մարտկոցները երբ լիցքավորվում են խստիվ արգելվում է ընդհատել լիցքավորումը քանի դեռ ամբողջությամբ չի լիցքավորվել:
Մասնավորապես ինձ հուզում է հետևյալ հարցը. արդյո՞ք խորհուրդ չի տրվում վերալիցքավորման ժամանակ կամ դրանից հետո հոսանքին միացված, օգտագործել: Իմ կատարած «փորձերի» արդյունքում հասկացա, որ երբ ամբողջությամբ լիցքավորված է, հոսանքին միացված ժամանակ համակարգիչը հոսանք վերցնում է ոչ թե մարտկոցից այլ մի անգամից հոսանքի աղբյուրից:
Որ լիցքավորում վերջանում ա, արդեն Notification area-ի մարտկոցի նշանի վրա պահելուց գրվում ա Not charging, այսինքն` չի լիցքավորում, հետեւաբար, ինչպես դու ասեցիր, հոսանքը մարտկոցից չի վերցնում, հետեւաբար չարժի անհանգստանալ:

Թեկուզ եթե միշտ միացրած պահելով մի քիչ շուտ մաշվեր, ավելի խելամիտ ա միշտ միացրած պահելը, քան` ներվ քայքայել մարտկոցը հանել-դնելը կամ եսիմինչեր անելը:

Համ էլ նո(ե)թբուքի ամենամեծ առավելությունը դեսկթոփի նկատմամբ ինձ համար էն ա, որ հոսանքի անջատումներից լրիվ ապահովագրված ա: Մարդիկ տասնյակ հազարներ են տալիս, որ մի հատ UPS առնեն, որը ընդամենը 5 րոպե ա պահելու, իսկ նոթբուքը նույն հնարավորությունը իրա մեջ ունի` 5 րոպեի տեղն էլ 2–3 ժամ ա պահում: Տենց հնարավորությունից չօգտվելը հանցանք ա:


Հարգանքներով` «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի ոխերիմ թշնամի: