Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
իսկ իմ առաջարկն ուրիշ էր: Համակարգիչը սնվում է 12, 3.3, ու 5վ-երով ճիշտա ? ես ասում էի, որ կրկին ուպս-ը լիներ դրսում, ունենար 12Վ-անոց մարտկոց, և միացվեր կոմպի սնուցման բլոկին (բնականաբար ոչ 220Վ-ի տեղից): Ես կուզենայի, որ 220Վ-ն անջատվելուց հետո ինչ-որ հրաշքով սնուցման բլոկը շարունակեր կոմպին հոսանք տալ էտ 12Վ մարտկոցի հոսանքը սարքելով 5 և 3.3 (դե 12-ն էլ արդեն կա)
Այդ դեպքում սնուցման բլոկի դերը կկորի, քանզի համակարգիչը կկարողանա սնվել ակումլյատորից և ակումլյատորի սնուցման բլոկից:
Ինչ վերաբերում է 12Վ-ը 5Վ կամ 3,3Վ սարքելուն, ապա դա այնքան էլ հեշտ չէ: Նախ 12Վ լարումը որոշակի դետալների միջոցով պետք է վերածվի փոփոխականի (սովորաբար՝ մի քանի կիլոհերց հաճախականությամբ) ու նոր տրանսֆորմատորով վերածվի 5 և 3,3 Վ-ի, իսկ դա արդեն նշանակում է լրացուցիչ դետալներ, լրացուցիչ չափեր, լրացուցիչ ծախսեր, ինչը տնտեսապես շահավետ չէ: