Chuk-ի խոսքերից
Դու ասում ես, որ համաձայն չես իմ՝ քո մասին պատկերացումների հետ: Քավ լիցի. ես ոչ դատավոր եմ, ոչ սուրբ եմ, ոչ Աստված եմ, ոչ էլ էնպիսի մարդ եմ, որ կարող եմ որոշել քո պատկերացումները, դատավճիռ իրականացնել, եզրափակել, վճռել: Ես ընդամենը հայտնում եմ իմ տպավորությունը: Եթե սխալվում եմ, ապա ներողություն: Բայց ես նաև անհատ եմ, ով ունի իր շուրջն եղածը վերլուծելու իրավունք: Ու ես վերլուծում եմ: Ես չեմ մոռանում քո որոշ գրառումներ, քո որոշ մեղադրանքներ: Ես հիշում եմ որ դու ինձ ու իմ որոշ պայքարող ընկերների մեղադրում էիր, որ իբր մենք «պաշտոնի» համար կամ նման այլ պատճառով ենք պայքարի մեջ, դրանով խորագույնս վիրավորելով մեզ, որովհետև մեր պայքարի միակ մոտիվացիան վերևումս շարադրածն է: Ահա, ուրեմն, ես հիշում եմ դա ու համադրում եմ քո այլ գրառումների հետ, ու հետևցնում եմ, որ քո կարծիքով նման պայքարի մեջ մտնել կարելի է անձնական բարեկեցության համար, կոնկրետ, միայնակ ինչ-որ շահ ստանալու համար, դա կլինի լավ աշխատանք, պաշտոն, հավելյալ գումար, թե ինչ, էական չէ:
Էջանիշներ