Վիշապ ջան, գրառմանդ մեջ հնչած մտքերին կարձագանքեի, եթե դրանցում նախորդ գրառումիցդ տարբերվող միտք լիներ: Իսկ քանի որ չկար ու ընդամենը «վերջին խոսք» ասելու կամ «անպայման պատասխան տալու» համար էր, ապա հղում եմ անում նախորդ գրառմանս:
Վիշապ ջան, գրառմանդ մեջ հնչած մտքերին կարձագանքեի, եթե դրանցում նախորդ գրառումիցդ տարբերվող միտք լիներ: Իսկ քանի որ չկար ու ընդամենը «վերջին խոսք» ասելու կամ «անպայման պատասխան տալու» համար էր, ապա հղում եմ անում նախորդ գրառմանս:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս գրառմանս առնչվող նորություն, որը որոշեցի դնել այս, ոչ թե «Քաղաքական լրահոս» թեմայում.
Աղբյուր՝ epress.amՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանին ազատ կարձակեն. փաստաբան
Րոպեներ առաջ ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանում ավարտվեց Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Սարգիս Գևորգյանի գործով դատական նիստը:
Դատական նիստի ավարտից անմիջապես հետո Գևորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքը միջնորդություն է ներկայացրել ակտիվիստի երկամսյա կալանքի խափանման միջոցը փոխելու հայցով: Դատարանը բավարարել է միջնորդությունը, և Սարգիս Գևրգյանին ազատ կարձակեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին բերման ենթարկված և հաջորդ օրը ձերբակալված 7 ակտիվիստներից 4-ին` Արեգ և Վահագն Գևորգյաններին, Դավիթ Քիրամիջյանին և Սահակ Մուրադյանին օգոստոսի 12-ի երեկոյան բաց էին թողել, իսկ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ դատարանը երկամսյա կալանք էր կիրառվել:
Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, Արտակ Կարապետյանին` 316 հոդվածի 1-ին մասի, իսկ Սարգիս Գևորգյանին:
Հավելեմ, որ ներկայումս ընթացքում են կամ կսկսվեն Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործերով դատական նիստերը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կարծում եմ գրառումս թեմայի շրջանակներումա.
Ինչ-որ բան չզգացիք? Հասկացաք որ ոստիկանը ազգի պատիվնա? Խնդրում եմ գրառմանս մեջ հեգնանք ման չգաք. Մարդ ոնց կարա այս վիդեոն նայելուց հետո ոստիկանի հետ Դուքով չխոսա?
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
+ վրացիներից են թխել.
Շարունակենք.
Աղբյուր՝ epress.amԵվ մեկ ակտիվիստի ազատ կարձակեն 3 մլն դրամ գրավի դիմաց
ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանում ավարտվեց Արտակ Կարապետյանի խափանման միջոցը փոխելու հայցի քննարկումը: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը, իր միջնորդությունը նույնպես բավարարվել է: Արտակ Կարապետյանին ազատ կարձակեն 3 միլիոն դրամ գրավի դիմաց:
Այժմ ընթանում է Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասով քննարկումը։
Այսօր ավելի վաղ դատարանը բավարարել էր ակտիվիստ Սարգիս Գևորգյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին բերման ենթարկված և հաջորդ օրը ձերբակալված 7 ակտիվիստներից 4-ին` Արեգ և Վահագն Գևորգյաններին, Դավիթ Քիրամիջյանին և Սահակ Մուրադյանին օգոստոսի 12-ի երեկոյան բաց էին թողել, իսկ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ դատարանը երկամսյա կալանք էր կիրառվել:
Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, Արտակ Կարապետյանին` 316 հոդվածի 1-ին մասի, իսկ Սարգիս Գևորգյանին և Վահագն Գևորգյանին` 258 հոդվածի (Խուլիգանություն) առաջին մասի հատկանիշով:
Մնում է Տիգրանը: Ու սա թերևս ամենա«նուրբ» հարցն է: Էն, որ Տիգրանի նկատմամբ կա հատուկ վերաբերմունք, գուցե նաև վրեժխնդրություն, անուղղակի ապացուցվել է նաև ոստիկանապետի ասուլիսի ժամանակ, որը մեծապես նվիրված են Տիգրանին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սա գրելուս ժամանակ դեռ չէի կարդացել.
Աղբյուր՝ ԼրագիրՏիգրան Առաքելյանին չազատեցին
ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր չբավարարեց Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանի փաստաբանի միջնորդությունը եւ չի փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը:
Դատարանը բավարար չի համարել Տիգրան Առաքելյանի փաստաբանի ներկայացրած հիմքերը: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու /գլխի հարվածով ոստիկանի քիթը կոտրելու/ եւ խուլիգանության մեջ:
Այսպիսիով, այսօր փոխվեց միայն Հայ Ազգային Կոնգրեսի երկու ձերբակալված ակտիվիստների խափանման միջոցը, իսկ երրորդը շարունակում է գտնվել կալանքի տակ: Տիգրան Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը պատրաստվում է դիմել նաեւ վճռաբեկ դատարան:
Փաստորեն իշխանությունը շարունակում է իր համար սովորական, պահանջները մասամբ կատարելու քաղաքականությունը: Հիմա հերթը ՀԱԿ-ինն է: Անձամբ ես ակնկալում եմ, որ կեսքայլը չպետք է ընդունվի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բիձա (08.09.2011)
Skeptic (19.08.2011)
Շնորհակալ եմ հղման համար, բայց դու վատ մի զգա, որ անընդհատ նույն միտքն եմ կրկնում, ախր լարված վիճակ է, քանի որ՝
Հնարավոր է, առաջիկա օրերին մենք դեմոկրատացման ուղղու վրա կանգնած երկրից միանգամից վերածվենք բռնատիրության, կամ գուցե հակառակը…«Առաջիկա օրերին կվճռվի Հայաստանի Հանրապետության կարգավիճակը՝ կախված նրանից՝ իշխանությունները կպահե՞ն կալանավորվածներին, թե՞ ազատ կարձակեն։ Այս օրերին շատ լուրջ հարց է վճռվում»։Իսկ հնարավոր է, որ որոշ «գործիչներ» տառապում են ճոռոմախտով կամ լրիվ կորցրել են իրականության ընկալումը։
Si vis pacem, para bellum
Chuk (19.08.2011)
կարող էին ընդհանրապես դուրս չգալ (մի բան գտնեն ու ժամկետները երկարացնեն), կամ էլ դիակները դուրս բերեին, կամ ազգականներին մի դժբախտ բան պատահեր… իրանց երևակայությունը լավ ա աշխատում… եթե կարծում ես որ "սռոկը վերջանա մեկա դուրս ա գալու" ապա իմացի որ դա էլ ա նրանց ձեռքբերումը… Նիկոլին հաստատ մի բան կլիներ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ