Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Ամեն դեպքում խորհրդային միության տարիներին ղուրբան ա որ դեռ Հայաստանում բնակարան կա ապրելու ու գործարան կա ծախելու։ Խորհրդային միությունում ավտորիտար համակարգի մեջ մտնելով կարելի էր ինչ որ բան դառնալ, ստեղծել ու գիտակից հայրենասեր լինելու դեպքում նույնիսկ Հայաստան կառուցել ռուսական փողերով։
Լսել ես հարսնիք ա, չգիտես որտեղ:
Ճիշտա, ղուրբան ենք, որ ազգի կեսը կոտորեցին, կոտորեցին համարյա ամբողջ ինտելեգենցիան, բաժանեցին հայկական հողերը, սառացրին ազգային մշակույթը ու տեղը մի քիչ էժան կալբաս ու սմետան տվեցին:
Ուղղակի հիշեցնեմ, որ Հայաստանի 1-ին հարապետության տարիներին, ընդամենը 2.5 տարում բավականին մեծ արդյունքերի էին հասել, և եթե խորհրդայնացումը չխանգարեր (կամ էլ դաշնակները ավելի ճկուն գտնվէին սովետների հետ) ապա Հայաստանը Անդրկովկասյան ամենազրգացած ու առաջադեմ երկիրն էր (ի դեպ 18-20-ական թթ. այդպես էլ կար )
Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Այսինքն մի խումբ ավտորիտար պոլիտբյուրոն իրեն չեր կարող թույլ տալ միանձնյա ղեկավարում առանց խելոք խորհուրդ հարցնելու, այնտեղ բանի տեղ էր դրվում նորմալ տրամաբանականը և ոչ թե առհամարվում....
Դե դու ասա "չէչ կարող", բայց փաստը մնում ա փաստ՝ արել են: Իսկ նորմալ տրամաբանությունը հաշվի չեր առնվում, եթե այն չէր բխում իշխող ուժերի շահերից:
Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց պառլամենտական պետությունը ինքնին արդեն խոսքի ազատություն է ապահովումմ առնվազն պատգամավորների համար ու եթե նրանք դրանից չեն օգտվում միևնույնն է ԿՆՈՊԿԱ պիտի սեղմեն, այսինքն ինչպես արդեն նշել էի պատասխանատվությունը միասնական է ու պլստալ ասել հեն ա նայա մեղավոր արդեն չի լինի, կամ բոլորով պիտի սկեն կամ բոլորով պատասխան տան...
Հեքիաթ հանրահայտ Գյուլնազ տատիկի մեծ շտեմարանից: Հռոմի սենատը մոռացել ես ոնց էր Կեսարի հրամանով միաձայն "կնոպկաներ" սեղմում? Եվ քանի անգամ ա միասնական պատասխանատվություն կրել?
Փաստորեն դուրս ա գալիս, որ ավտորիտար կառավարվող պառլամենտական կառավարման ձևը ընդամենը հրարավորություն չի տալիս սեփական մեղքը ուրիշի վրա բարդել?
Չե հարգելիս, ցանկացած կառավարման ձև, որը ֆիկտիվ է և ձևական, միշտ էլ կմնա իր ձևի մեջ և միշտ էլ կգտվեն այդ ձևական կառավարումը ստանձնած դերասաններ, խամաճիկներ ու խեղկատակներ: