Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
Հազիվ խոստովանեցիր, որ սխալ թարգմանված բաներ կան: Մի քիչ շատ երկար մտածեցիր:
:
Սխալվում ես , վաղուց եմ ասել, և հետո ե՞րբ ես ինձ հարցրել:

Մի առիթով ասացիր ինձ, որ հո ինձ հարմար ձևով չպիտի պատասխանեիր: Իսկ գուցե ինձ ու քեզ հարմարը միկողմ դնենք ու ճշմարտությամբ առաջնորդվենք?
Ո՞ր ''ճշմարտությամբ'', քո՞: Ինձ համար ճշմարտությունը Աստծու խոսքն է և ես նրանով եմ առաջնորդվում:

Իսկ երբ ասում եմ, որ Հին Կտակարանը այնքան էլ արժանահավատ չէ, որովհետև մեջը նենգափոխումներ են հնարավոր և սխալ թարգմանություններ, կոնկրետ դու ծպտուն չհանեցիր:
Վախեցա քեզանից , մեկ այլ տեղ արդէն հայտնել եմ իմ տեսակետը այս հարցի շուրջ, բայց մի քիչ ավելացնեմ: Կան տարբեր թարգմանություններ.
1.1. թարգմանություն բնագրից,
1.2.յոթանասնից թարգմանություններ,
2.թարգմանություն թարգմանություններից,
3.նպատակահետ թարգմանություններ,
4.նենգափոխ թարգմանություններ,
5,վատ թարգմանություններ,
6.այլ տարբեր թարգմանություններ:
Ձեռքիս տակ ունեմ հունարեն բնագրով Սբ գիրքը, երկու տեսակ ժամանակակից հունարենով թարգմանություններ, երկու տեսակ ռուսերեն թարգմանություններ, արևմտահայերեն թարգմանություն, արարատյան թարգմանություն, Էջմիածնի թարգմանություն, որոնցով անում եմ համեմատություններ և կազմում կարծիքս:
Արևմտահայերենը ամենամոտ թարգմանությունն է բնագրի հետ, իհարկե մեր գրաբար թարգմանությունը համարվում է Թագուհի թարգմանություն, բայց դա ոչ բոլորին է մատչլի:

Ականջներ ունեմ և լավ լսում եմ:
շատ ուրախ եմ, բայց կան ականջներ որոնք լսելով լսում են, բայց չեն լսում, նույնը և աչքերը:

Աստվածաշունչը կարդում եմ իմ սեփական ցանկությամբ:
Բա հո իմ ցանկությամբ չէիր կարդալու:

Ճիշտ է , ասում են, որ լռությունը համաձայնության նշան է, բայց այնպիսի տպավորություն ունեի, որ դա քեզ դուր չեկավ:
Իսկ ինձ մոտ այն տպավորությունն է, որ ուրիշներին կարդում ես բայց ինձ ես պատասխանում