Artyom (12.07.2011)
Artyom (12.07.2011)
Անձամբ ես գաջի վրայից չէի սալիկապատի: Սալիկապատման կարիք, հիմնականում թաց կետերում ա լինում, հետեւաբար վերեւի բնակարանում էլ ա էդ մասը թաց կետ: Ի՞նչ իմանամ` մի օր վերեւի հարեւանիս խողովակը չի պայթի ու պատերիս մեջ ջուր չի անցնի:
Ընդհանրապես բոլորին խորհուրդ եմ տալիս ցանկացած գործողություն` սկսած մեխ մեխելուց մինչեւ շենք սարքելը, իրականացնել միայն նախատեսված ձեւով, որ հետո անցանկալի հետեւանքներ չլինեն:
Varzor (13.07.2011)
Համաձայն եմ այն մտքին ,որ եթե պատը խոնավ տարածքում է (լոգարան, սանհանգույց) ապա հնարավոր չի, որ գաջի մեջ կամ տակ խոնավություն չլինի:
Սակայն չմոռանանք, որ ոչ բոլոր երկրներում է, որ սալիկապատում են քարե կամ բետոնե պատերը` այդպիսի պատեր չունեն, բայց նորմալ էլ սալիկապատում են: Ուղղակի տեխնոլոգիան պետք է ճիշտ պահպանել:
Ի դեպ, ոչ մի երկրում պատին գաջ չեն քսում, անգամ չգիտեն գաջի մասին![]()
Անմիջապես գաջի վրա ցեմենտ քսել հնարավոր չի, ցեմենտը չի կպնում գաջին` թաց վիճակում ռեակցիայի մեջ են մտնում: Իհարկե հնարավոր է մեկուսացնել գաջի արտաքին շերտը գրունտովկայով, և բացառել ցեմենտի ու գաջի անմիջական շփումը, բայց չպետք է մոռանալ, որ գաջը շատ ավելի հեշտ է պոկվում բետոնե պատից, քան ցեմենտը, հետևաբար սալիկի պոկվելը պատից դառնում է շատ ավելի հավանական:
Varzor (14.07.2011)
Տեխնոլոգիան պահելու համար էլ պիտի նորմալ տեխնոլոգիա գոյություն ունենա: Կարող ա` գաջի վրայից սալիկապատելու ինչ-որ տեխնոլոգիա գոյություն ունի, բայց դա նման ա նրան, որց որ գոյություն ունենա մանրահատակի վրայից բետոնի հարթեցնող շերտ անելու, կամ լամինատե հատակը հղկելու (շլիֆովկա անելու) կամ նման մեկ այլ աբսուրդ տեխնոլոգիա:
Varzor (14.07.2011)
Ռամշ ջան, չեմ համաձայնի, որովհետև մարդիք սալիկապատում են փայտե և գիպսակարտոնե պատերը, ալեբաստրով սվաղած պատերը: Այնպես որ, կան դեպքեր երբ ավելորդ տեղը պետք չի չարչարվել ու պատը գաջից մաքրել:
Իհարկե պանելային պատի վրայից գաջ մաքրելը բավականին հեշտ գործ էԲայց ոչ պրավիլաֆորմ քարից շարված, կամ անհարթ շարվածքով շարված պատի վրայից գաջ մաքրելը, մեղմ ասած, ինքնախարազանում է:
Մանավանդ գաջը մաքրելը ճիշտ է, երբ այդ գաջը ունի 2 սմ հաստություն: պանելային շենքերի խոհանոցների ու սանհանգույց-լոգարանների պայմաններում նույնիսկ այդ 2սմ-ն կարող է շատ օգտակար լինել![]()
Նետ (15.07.2011)
Փայտը` ուրիշ, փայտի վրա շենքեր ու քաղաքներ էլ կարելի ա սարքել (օրինակ` Ստ. Պետերբուրգը), էնպես որ փայտի համար նորմալ տեխնոլոգիա կարա՛ գոյություն ունենա: Գիպսաստվարաթուղթն էլ լինում ա նաեւ ջրակայուն, կանաչ գույնի են լինում դրանք: Մեկ տան սանհանգույցի մի փոքրիկ մասը հենց տենց էլ սալիկապատել ենք` ջրի ու կոյուղու կանգնակները քողարկելու համար: Դեռ որեւէ խնդիր չի առաջացել:
Իսկ գաջը, ինչպես ասվեց, պետք ա նախ էմուլսիայով պատել, հետո չգիտեմինչ… մի խոսքով էդ «տեխնոլոգիային» ես լուրջ չեմ վերաբերվում:![]()
Նետ (15.07.2011)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ