Հաջորդ, համեմատաբար թանկ տարբերակը: Շարում եք ձեր կրկնակի պատը, ներսի կողմից ներսապատում եքգիպսակարտոնով և մեջը դնում ստեկլովատ:
Հաջորդ, համեմատաբար թանկ տարբերակը: Շարում եք ձեր կրկնակի պատը, ներսի կողմից ներսապատում եքգիպսակարտոնով և մեջը դնում ստեկլովատ:
Չէ, քարը հաստատ լավագույն տարբերակը չի: Իհարկե էժան ա, բայց նաեւ լավ չի նրանով, որ ջերմամեկուսացում ապահովելու համար պատը հաստ ա ստացվում ու մակերես ա կորում:
Ոնց հասկացա, պատերդ կրող չեն, չէ՞: Ի՞նչ շարվածքով ես պատերդ շարում: Ուզում եմ հասկանամ` երկու տակ քարի շարվածքի արանքում ո՞նց պիտի փրփրապլաստ դնես:
Եթե նորմալ, երկու տականոց պատ ես շարում կանոնավոր շարվածքով, ապա արանքը ուղղակի տեղ չի կարա մնա, քանի որ էդ դեպքում մի շարքում քարերը դրվում են զույգ-զույգ` երկայնական ուղղությամբ, իսկ հաջորդ շարքում քարերը դրվում են մեկական` լայնական ուղղությամբ:
Իդեան հետեւյալն ա. ինչքան շատ օդ մնա պատի մեջ (բայց ոչ թե դատարկ օդի շերտ, որը խաղում ա, այլ անշարժ օդ), էնքան ջերմամեկուսացումը լավ կլինի:
Փրփրապլաստը կամ քո ասած տարատեսակ բետոնները հենց նրանով են լավ, որ շատ օդ են պարունակում: Իսկ սպիտակ ավազով բետոնը ինքդ դատիր, թե ինչքանով ա ջերմամեկուսիչ:
Bruno ջան, աղյուսի դեպքում գուցե նորմալ ա, չգիտեմ, քանի որ աղյուսի չափսերը ավելի փոքր են, նման պատը մոտ 40-45 սմ ա ստացվելու, իսկ տուֆի դեպքում` 50-60 սմ: Շատ ես մակերես կորցնելու, իմ կարծիքով լավ տարբերակ չի:
Շենքը ո՞րտեղ ա գտնվում: Եթե շատ ցուրտ տեղում չի, ապա իմ ասած կրկնակի շարվածքով շարես` առանց արանքում բան դնելու, նորմալ ջերմամեկուսացում կլինի:
Կամ կարաս մի շերտը քարով շարես, մի շերտն էլ դրսից` 10-անոց բլոկներով, արանքում էլ քո ուզած ջերմամեկուսացումը դնես:
Կամ միգուցե մի շերտ քար, դրսից փրփրապլաստով ջերմամեկուսացում, վրայից էլ երեսպատում:
Տարբերակներ կան, բայց կրկնեմ, քո ասածը լավ տարբերակ չեմ համարում:![]()
Rammstein ջան, հիմիկվա պրավիլաֆորները չափերով փոխր են կտրում` էդքան չի հաստանա պատը:
Իսկ մի հատ հարց:
Կան չէ հատուկ ջերմամեկուսիչ նյութերից պարտաստված սալիկներ, մոտ 2-3սմ հաստությամբ, որոնք քարի շերտին փոխարինում են:
Մեկ է պեմզաբլոկով շարված պատը ավելի ջերմամեկուսացված չի լինում? Չէ որ մեջը օդային բարձիկներ են:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Էս հարցիդ արդեն Rammstein-ը պատասխանել ա:
Տուֆի ջերմահաղորդականությունը տատանվում է 0,21- 0,76 Վտ/մ*K, նայած ինչ խտության է:
Իսկ օրինակ փրփրապոլիուրետանի ջերմահաղորդականությունը տատանվում է 0,029 - 0,041 Վտ/մ*K սահմաններում:
Հիմա եթե վերցնենք այս երկու նյութերից միջին խտությամբ, տուֆը 0,37 Վտ/մ*K և փրփրապոլիուրետանը 0,035 Վտ/մ*K ու տուֆի հաստությունը վերցնենք 200 մմ, ապա
0.2 / 0.37 * 0.035 = 0.0189 մ
այսինքն միջին խտության 18.9 մմ-ոց փրփրապոլիուրետանը ապահովում նույն ջերմափոխանցման դիմադրությունը, ինչ որ միջին խտության 200 մմ-ոց տուֆը:
Բայց ասեմ, երկու տակ տուֆի պատի ջերմափոխանցման դիմադրությունը կազմում է 1,39 մ2oC/Վտ (մետր քառակուսի * աստիճան ցելսիուս / Վատտ) , իսկ Հայաստանում ընդունված նորմատիվը 2,35 ա: Ու հավանաբար էս նորմատիվը ընդունվել ա մի քանի տարի առաջ , որտեղ հաշվի չի առնվել ջերմակիրների այսքան թանկ գները: Իմ կարծիքով, եթե հիմա նոր տուն է կառուցվում կամ ջերմամեկուսացվում, ապա պատի ջերմափոխանցման դիմադրությունը պետք է հացվի առնվազն 3-ի, սա Արարատյան դաշտավայրի մասին է խոսքը, հյուսիսային շրջանների համար պետք է հասցվի 3,5-4 -ի :
Varzor (29.09.2012)
Էդ երբվանից ա պեմզաբլոկը թանկացել, իմ իմանալով համարյա նույն գներն են: 20*20*40 չափի և տուֆի և պեմզաբլոկի գինը 150-170 դրամ է:
Ինչ վերաբերվում ա շարելուն, ապա մի տակ տուֆը շարում են քառակուսի մետրը 1200-1300 դրամով, երկու տակը՝ 2200-2400 դրամով:
Իսկ պեմզաբլոկը ի՞նչքանով են շարում:
Ահա գները: 10-անոց բլոկի գինը 120-140 դրամ է:
Ես ոչ մի տեղ չեմ ասել, որ քարի բարձրությունը 30 սմ ա: Հիմիկվա քարերի բարձրությունը 20 սմ ա, երկարությունը՝ 35-40 սմ, լայնությունն էլ՝ 17-18 սմ:
Varzor (29.09.2012)
Varzor (29.09.2012)
Բայց ընդեղ խոսքը քարերի երկու շերտերի արանքի օդի մասին չէր?
Հենց դրա մասին էլ ասում եմ: բացյ կան հատուկ ջերմամեկուսիչ նյութերի սալիկներ, որոնք փոխարինում են նույնիսկ երկտակ պատին իրենց ջերմամեկուսացմամբ:
Հ.Գ.
Էս հաշվարկները ուսանողությունս հիշեցրին` մեր պրոռեկտորի առարկան էր թերմոդինամիկան:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Դե վախտին ստանդարտ տարածված էր երկու չափ` 20x25x40 և 20x20x40, ընդ որում առաջինն ավելի տարածված էր:
Հիմա քարի հաստությունը որոշ քարհանքերում հազիվ 18 են անում, երկարությունն էլ մոտ 37-38: Նորմալ կտրած քարն ավելի թանկ է:
Սենդվիչները պատերի համար էդքան էլ հարմար չեն մեր ռեգիոնում, չնայած եթե պատերը կրող չեն իրենց լավ էլ արդարացնում են, համ էլ ավելի հեշտ ու արագ է դառնում շինարարությունը: Բայց դրանց հետ չէի: Ինչ-որ պոլիմերային միացություններ են, որոնց 3սմ շերտը ասում են 50սմ քարե պատի ջերմամեկուսացում է ապահովում:
Ես տեսել եմ դրանցից արդեն պատին շարած` երեսպատման տրավերտինե սալիկների տակից: Գիպսակարտոնի նման ձգում էին արդեն մեկ տակ շարված պատին: Դեղնավուն սալիկներ էին, ոնց որ սեղմած սպունգ լիներ:
Վերջին խմբագրող՝ Varzor: 29.09.2012, 01:37:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ