Մեկը ես իրանցից փող չեմ ուզել: Եթե ուժ դրանա հասել, ավելի լավա իրանք ոչ փող տան, ոչ էլ հավակնություններ ունենան խաղատիկնիկների նման կառավարել իմ կամ իմ ընտանիքի ճակատագիրը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մեր մեջ ասած, ես էլ ոչ մեկից փող չեմ ուզել, բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ ՀՀ ներքին կյանքը մենակ ինձանով ու ձեզանով չի որոշվում, իսկ եկած փողով ապրում ա ՀՀ բնակչության կեսից ավելին:
2011-ի 4 ամսում արտասահմանից Հայաստան է փոխանցվել 357 մլն դոլար
Երկրորդ, քննարկումներին մասնակցելն ու կարծիք հայտնելը բացարձակապես չի նշանակում որ ինչ-որ մեկը խաղատիկնիկների նման մեր կյանքի հետ խաղում ա: Կարծիքը կարելի ա ընդունել, կարելի ա չընդունել, բայց կարծիք հայտնելու իրավունք ունեն բոլորը: Կոնկրետ էս թեմայի շրջանակներում, ՀՀ-ում ապրողներ կան, որոնք կողմ են ռուս-հայկական դարավոր բարեկամությանը, ու կան ապրողներ որոնք դեմ են ռուս-հայկական դարավոր լծին: Համոզված եմ, որ ԱՄՆ-ում ապրող հայրենակիցներ կան, որոնք, ի տարբերություն Մեֆի, կողմ են ռուս-հայկական բարեկամությանը: Իրանց կարծիքը երևի հաճույքով կլսեք: Ինձ էլ թույլ տվեք լսել իմ ԱՄՆ-ում ապրող այն հայրենակցի կարծիքը, որը դեմ ա ռուսական լծին:
Mephistopheles (07.07.2011), Rammer (07.07.2011), Հայկօ (06.07.2011)
Ճիշտ ես, Տրիբուն ջան, ուղղակի խնդիրն այն է, որ դրսինները նման հարցերում ներսիններից մի քիչ պակաս խոսքի տեղ ունեն ու համեստությունը, ոչ կտրուկությունը և դիմացինի վիճակինի մեջ մտնելու հատկությունն իրենց չի խանգարի: Ամեն անգամ, երբ սրվում է իրավիճակը ճակատում, ես, ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային ջոկի հրամանատարս, պահեստի կրտսեր սերժանտս, որը նաև Տ-72-ի անձնակազմի հրամանատար է և որի 30-ը այս տարի է լրացել, սկսում եմ ինձ նախապատրաստել ամենավատթարին, ընդհուպ միննչև նրան, որ, հնարավոր է, ես 31 չդառնամ, իսկ իմ ծնողներն էլ կամ վշտից մեռնեն, կամ աղքատությունից:
Ու դրա համար էլ, երբ նման մարդիկ ապահով հեռուներից նման բաներ են խոսում, սկսում են իմ ու իմ ընտանիքի ապահովության հաշվին իրենց քաղաքական նախասիրություններին հագուրդ տալ այն դեպքում, երբ պատերազմի դեպքում առաջիններից մեկը երևի ես ճակատում հայտնվեմ... մեղմ ասած նյարդանում եմ:
Վերջին խմբագրող՝ Lion: 06.07.2011, 14:28:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion (06.07.2011), Mephistopheles (07.07.2011), zanazan (06.07.2011)
Էն վատ տարիներին կարծեմ նման մի բան եղավ: Ուղղակի թվականները ճշգրտությամբ չեմ կարող ասել այս պահին: Թուրքերը ցեղասպանությունից հետո կարծես համաձայնել էին 38.000 քառ կիլոմետր վերադարձնել, իսկ Հայաստանը համաձայնվել էր, բայց դրից, եթե չեմ սխալվում Ֆրանսիայից, սկսեցին ալիքները խառնել ու դավաճանության մեջ մեղադրել մերոնց: Հետագայում մերոնք դա էլ չստացան ու թուրքերը հերթական բանակցության ժամանակ դա երեսով տվեցին մեզ: Եթե ինչ որ բան սխալ եմ շարադրել, ավելի լավ իմացողները թող ուղղեն:
Վերջին խմբագրող՝ Malxas: 06.07.2011, 14:50:
Չէ... ո՛չ անկախության ենք արժանի, ո՛չ պետականության: Մեծ վերահսկող ա պետք, թուրք, սելջուկ, պարսիկ, ռուս... Թե չէ կխժռենք իրար...
Տրիբուն (07.07.2011)
Լիոն ջան, մենք չենք ընտրում Հայաստանում և ոչ մի պաշտոնյաի… ու դրանով մեր ազդեցությունը հավասարվում ա զրոյի… որ կուզես իմանալ, մեռած մարդն ավելի շատ ազդեցություն ունի Հայաստանի քաղաքականության վրա քան մենք… իրանք բոլոր ընտրություններին մասնակցում են ու միաձայն ընտրում են իշխանություններին…
դե էդ եմ ասում էլի, դու որ կաս էլ ռուսը մեզ ինչ… ինչի՞ իզուր փող ծախսենք…
բայց եթե քո ու քո ընտանիքի անվտանգությունը կախված ա ռուսի ներկայությունից, բա էս քո զինվորական կոչումներն ու՞մ ա պետք ապեր… մի խոսք կա ասում են "եթե քո բանակը չես կերակրմում, ապա կերակրում ես ուրիշի բանակը" հիմա մեր մոտ էդ ասացվածքը սենց ա "համ քո բանակն ես կերակրում, համ էլ ուրիշի" էս ժողովուրդը մեղք չի՞… խեղճ ժողովուրդը ոչ թե պատերազմից կմեռնի այլ էս բեռի ծանրությունից ու ստորացումից…
Դու ավելի շատ ես ամերիկացիները ձեռը, քան ես ու Լիոնը ռուսների։ Իմ մուծած հարկի գոնե ինչ-որ մասը գնում է հայ ժողովրդի բարեկեցությանը, քո մուծած հարկը ու՞ր է գնում։ Ես ու Լիոնը, գոնե տեսականորեն, կարող ենք օրերից մի օր ռուսներին ասել "հելաք մեր երկրից"։ Դու ամերիկացիներին ի՞նչ ես ասելու։ Կամ պիտի ինքդ քեզ ամերիկացի համարես (այդ դեպքում պարզ չի թե ինչ ես կորցրել այս թեմայում)։ Դու ուզում ես ոչ շիշը վառել (համարվել ոչ թե ամերիկացիների ծառան, այլ ազատ մարդ), ոչ խորովածը (հայաստանցիներին հավասար բարոյական իրավունք ունենալ երկրի ներքին հարցերը քննարկել)։ Չի ստացվի։ Ավելի շուտ համ շիշը կվառես, համ խորովածը։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ