Լավ, չես ուզում գրել, ես գրեմ, խոսենք փաստերով:
Ռուսաստանի զորքերը
Հայաստանի Հանրապետություն - 4000 հոգի
Հայաստանը ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ չի ստանում այս բազաների դիմաց, ավելին մատակարարում է ԱՆՎՃԱՐ բոլոր կոմունալ ծառայությունները:
Ժամկետը - 16.03.1995 ից 25 տարով, հետո + 49 տարի:
Ադրբեջանի Հանրապետություն - 900 հոգի
Ռուսաստանը վճարում է $7 մլն դոլար ամեն տարի (Ադրբեջանը պահանջում էր $20-30 մլն) + $31 մլն դոլար միանվագ վճար:
Ժամկետը - 25.01.2002 - 10 տարով
Բելառուս - 600 հոգի
Մասնակի գազի պարտքի դիմաց + տեղեկատվություն օդատիեզերային իրավիճակի մասին, ինչպես նաև պոլիգոններ:
Ժամկետը - 06.01.1995 ից 25 տարով:
Մնացածը փոքր բազաներ են
Ղազախստան - տարեկան $1.5 մլն + $4,454 մլն + $115 մլն
Ղրղստանում ինչ-որ բաներ կան, էլի գումարով:
Տաջիկստան - $2 մլրդ 5 տարվա ընթացքում
Ուկրայինա - Ղրիմ - $98 մլն
Ու հետո գալիս են չճանաչվածները
Պրեդնեստրովյե, Աբխազիա, Հարավային Օսեթիա...
Վրաստանի Հանրապետություն - գրաված տարածքներում
2006 թվականին ստորագրած պայմանագրով 2008 թվականի հոկտեմբերի 1-ից ռուս զինվորի սապոգը չպիտի կեղտոտեր Վրաստանի հողը: Արդյունքում, պատերազմ, օկուպացիա և բոլորիս քաջ հայտնի իրավիճակը:
ՀԱՐՑ
Արդյո՞ք ռուսական զորքերը պաշտպանում են Հայաստանի շահերը: Արդյո՞ք կնքած պայմանագիրը օգուտ է Հայաստանին:
Հարցերին պատասխանելուց, չմոռանալ բազաների համար վճարվող գումարների, օրեցօր թանկացող գազի և այլ «մանրուքների» մասին:
Այո՛, ես մտածում եմ, որ նրանք կոպիտ խառնվում են ներքին կյանքին:
Էջանիշներ