Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Էլի սլաքները շեղում ես: Իմ ագրեսիան ուղղված էր, ոչ թե նրան, թե Մեֆիստոֆելեսը ինչ է ասում, այլ ինչպես է ասում: Վաղն էլ կարող է Սանկտ-Պետերբուրգում ապրող մի հայ հայտնվի, սկսի քարոզել, որ ռուսները մեզ պաշտպանում են, մենք պիտի նրանց շնորհակալ լինենք, բայց մենք այնքան անշնորհակալ ենք, որ ԽՍՀՄ-ից անջատվեցինք, և այլն: Կան այդպիսիները, պարզապես նրանք ռուսալեզու ֆորումներում են "բնակվում": Նրանց ես նույն ձևի "պասլատ" կանեի:
Ինձ հանգիստ թող, ես այս թեմայում տեսակետ չեմ հայտնել, ընդհանրապես, քաղաքականության հարցում ես պասսիվ եմ, խելքս առանձնապես չի հասնում: Էլի եմ ասում, կարդա Լիոնի ու Տրիբունի երկխոսությունը, տես թե ով է սառը, հիմնավորված պնդումներ անում, իսկ ով անհիմն վիրավորում:
Հանդիպել եմ նման ինդիվիդների: Հավատացեք մի մարդու, որ ռուսալեզու ֆորումներում շատ է լինում: Կույր ռուսամետ են, տրաքելս գալիսաԻրականում, իմ կարծիքով իհարկե, եթե մարդը իրոք հայ հայրենասեր է, նա պետք է հայամետ լինի:
Ընդհանրապես, ոչ մի ազգ մյուսին զուտ սիրուն աչքերի համար լավը չի ցանկանում: Նույն ռուսները, հլը նայեք կողքի թեմայում, թե ոնց են շովինիստաբար Ավարայրի հոդվածի վրա հարձակվել ռուսալեզու Վիկիպեդիայում: Սակայն ինչ տարբերություն կեղծարար Դյակոնովի և Ռասսելի միջև? Երևի քչերդ տեսած կլինեք, թե ոնց են նույն այդ ռուսները իրենց պահում, երբ ռուսալեզու ինտերնետ տարածքում հայերն ու ադրբեջանցիները կամ վրացիք իրար են կպնում: Յախք, զզվելս գալիսա - իրենց դնում են բարձր դատավորի տեղ ու շովինիստաբար, մանր պրովոկացիաներով ընդհարում հրահրում հետո էլ խնդմնդում: Սակայն ինչ տարբերություն նրանց ու քեռի Սեմի միջև, որ Ցեղասպանության ճանաչման բանաձևին ցինիկաբար դեմ է արտահայտվում, դրժելով իր նախընտրական ուղղակի խոստումները:
Առակս ինչ կցուցանե - ցանկացած "...սերն" էլ ճիշտ չէ, բացի մեկ ու միակից` "հայասեր"-ից: Մնացածը շահեր են և այս հարցում միայն միամիտը պատրանքներ կունենա և երջանիկ ժպիտով կհավատա, որ բարի քեռի Իվանը կամ Ջոնը կգան ու չար թուրքերից հայերին կպաշտպանեն: Վերջ այսքան բան, խնդիրը պարզ է, ուղղակի մեր ու ռուսների շահերը առայժմ համընկնում են և բավականին մեծ հավանականությամբ կհավակնեն նաև ապագայում, էլ չասած էլ նաև, որ այլ ռեալ ելք մենք առայժմ կարծես թե չունենք:
Վերջին խմբագրող՝ Lion: 07.07.2011, 15:08:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ուզում եմ մոդեռներին գրեմ, որ իմ ու Լիոնի դիալոգները ջնջեն - համ ագրեսիվ են, համ էլ ռուսները փղերի հետ կապ չունեն:
Լիոն, արի սկսի արջերին հաշվելՏես ինչ տեսարան ա - ռուսական փոքրաթիվ օգնական զորախումբը (5000 մարտիկ, 200 տանկ, 100 արջ) զբաղեցրեց հայկական բանակի աջ թևը (1 միլիոն մարտիկ, 20.000 տանկ, 500.000-ոց օգնական զորգունդ սփյուռից): Ռուսները, ՀՀ նախագահի առաջին կոչով, մի անգամից նետվեցին մարտի մեջ ու փախուստի մատնեցին թուրքական քսան միլիոնանոց բանակը: Այդ ընթացքում 1,5 միլիոն հայերը սարի գլխից թամաշա էին անում ու երգում էին "Катюша" երգը: Ռուսական 200 տանկից 190-ը կորցրեցին ընթացային մասը` հնացած լինելու պատճառով ու մարտի հիմնական ծանրությունն ընկավ արջերի վրա:
Կողմերի կորուստների հաշվարկը թողնում եմ քո վրա , դու դրանից լավ ես:
Lion (07.07.2011)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիքը խնդալու էր, բայց ոչ ակտուլ: Ավելի մեծ աջակցություն կստանա, եթե գրես <Հայոց վեցերորդ կայսր Ապոպի կոչով>:
Ապեր, նոր հարցերը դուրդ չէին գալիս, հիմա ուզում ես սաղ իրար գումարել: Բռնի ու գումարի, եթե սիրտդ դրանից կհովանա:
Հիմնավորումս հետևյալն ա <Հայաստանը պիտի հայը պաշտպանի> և <Բացասական, նրանք կծախեն մեզ, հենց իրենց պետք լինի> տարբերկաները ըստ էության նշանակում են, որ քվերակոները դեմ են որ մեր սահմանի վրա ռուսական զորք կանգնած լինի: Մեկը ես քվերակել եմ <Հայաստանը պիտի հայը պաշտպանի> օգտին ու դեմ եմ, որ իմ սահմանի վրա ռուսական զորք կանգնած լինի:
Սատանեն ասումա, "Հայոց Ապոպի կայսեր" փոխարեն կրճատ գրի ՀԱԿ-ի կոչով, ավելի հզոր բան կստացվիԼիքը խնդալու էր, բայց ոչ ակտուլ: Ավելի մեծ աջակցություն կստանա, եթե գրես <Հայոց վեցերորդ կայսր Ապոպի կոչով>:
Չի հովանա, ուղղակի քո օրինակին եմ հետևում: Տես, եթե դու. "<Հայաստանը պիտի հայը պաշտպանի> և <Բացասական, նրանք կծախեն մեզ, հենց իրենց պետք լինի>" տարբերկաները գումարել էս իրար, քանի որ դրանք. "ըստ էության նշանակում են, որ քվերակոները դեմ են որ մեր սահմանի վրա ռուսական զորք կանգնած լինի", ապա ես էլ ոչ պակաս հիմնավորմամբ իրար եմ գումարում. "<Դրական, նրանք մեզ իրոք պաշտպանում են> և<Հայաստանը պիտի հայը պաշտպանի>" տարբերակները, հետո էլ, բոլոր հիմքերն ունենալով դրա համար, ավելացնում եմ. "<Մեր շահերը համընկնում են և կհամընկնեն միշտ>" տարբերակը, քանի որ բոլոր այս երեք տարբերակները. "...ըստ էության նշանակում են, որ քվերակողները կողմ են որ մեր սահմանի վրա ռուսական զորք կանգնած լինի և հայերի հետ պաշտպանի Հայաստանը":Ապեր, նոր հարցերը դուրդ չէին գալիս, հիմա ուզում ես սաղ իրար գումարել: Բռնի ու գումարի, եթե սիրտդ դրանից կհովանա:
Ասեմ, որ մեկը ես քվերակել եմ. <Դրական, նրանք մեզ իրոք պաշտպանում են> տարբերակի օգտին` միաժամանակ անվերապահորեն կողմ լինելով նաև <Հայաստանը պիտի հայը պաշտպանի> տարբերակին...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Դե, ախպերս, եթե դու կարաս իրար գումարես "<Հայաստանը պիտի հայը պաշտպանի> և <Բացասական, նրանք կծախեն մեզ, հենց իրենց պետք լինի>" , ես ինչու չպիտի կարանամ իմոնք իրար գումարեմ?
Առաջարկում եմ, իրոք հետաքրքիր կլինի, ջնջել այս հարցումը և նոր հարցում բացել հետևյալ հարցերով.
Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարացմանը
1. Դրական, ՌԴ ռազմաբազան ՀՀ անվտանգության լրջագույն երաշիքն է և Հայաստանի ստանձնած պարտավորությունները արդարացված են,
2. Բացասական, ՌԴ ռազմաբազան որևէ կերպ չի ապահովում ՀՀ անվտանգությունը և Հայաստանի ստանձնած պարտավորությունները ոչ մի կերպ արդարացված չեն:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արէա (07.07.2011)
Փաստորեն հիմա ռուսական բազա՞ն է մեր դժբախտությունների մեղավորը։Համ էլ տեսնես ո՞վ է կնքել ռուսական բազայի վերաբերյալ պայմանագիրը, ու ո՞վ է երկարաձգել։ Իմ կարծիքով ռուսական բազան Հայաստանում չարյաց փոքրագույներից է, Հայաստանը սնանկացողներն ու թալանողները ներսից են։ Բայց Հայաստանը հայերը պիտի պաշտպանեն։
Si vis pacem, para bellum
Lion (08.07.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ