Kita (05.07.2011)
Չէի ասի, եթե Հոկտեմբերյնում դնես ու Ստեփանավոնում` տարբերությունը կզգասՏարբերությունները նշեմ.
1. Հիմնական տարբերությունը կայանում է գնի մեջДСП-ն թանկացել է
2. խոնավակայունություն և ջերմակայունություն: Այս պարամետրերով գիպսաստվարաթուղթը առավելություններ ունի միայն երկրորդով:
3. ДСП-ի հետ ավելի դժվար է աշխատելը` ամրացնել, կցատեղերը փակել, հարթացնել, ապահովել, որ չդեֆորմացվի, ներկել (չնայած, եթե ծեփամածիկով պատվի` համարյա նույնն ա)
4. ДСП-ն ավելի ամուր է:
5. Գիպսաստվարաթուղթը նաև հրակայուն է
6. Գիպսը միջատներից ավելի լավ է պաշտպանում
7. ДСП-ով գործ անողները քիչ են![]()
Ձայնալար (05.07.2011)
+ Գիպսաստվարաթուղթը էկոլոգիապես անվնաս է, ինչը չէի ասի փայտատաշեղային սալիկների (ДСП) մասին:
Շատ մերսիներ, տենց էլ կանենք![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Հարց շինարարությունից հասկացողներին.
Կարելի է՞ արդյոք գաջի վրա կաֆել կպցնել: Եթե այո, ապա ինչո՞վ: Էմուլսիան կպահի՞:
Առանձնապես շինարարությունից չեմ հասկանում, բայց քանի որ հայ եմ, չեմ կարա խորհուրդ չտամ
Չէ, չի կարելի: Գաջը խոնավությունից վախենում ա: Իսկ կպցնելու համար հատուկ սոսինձներ են վաճառում՝ ցեմենտի նման փոշի ա, ջրով բացում ցեխ ես սարքում ու կպցնում: Առաջ կարծեմ ցեմենտի հետ էմուլսիա էին խառնում, դրա կատաղած տեսակն ա:
Էմուլսիան չի պահի, կաֆելը կպցնում են ցեմենտային հիմքով հատուկ սոսինձներով, կամ ավանդական ցեմենտ ավազ էմուլսիա խառնուրդով, բայց երկու դեպքում էլ գաջը պետք ա մաքրել, ու նոր կպցնել, քանի որ ցեմենտը և գաջը թաց վիճակում ռեակցիայի մեջ են մտնում իրար հետ, ու ցեմենտը ուղղակի չի մնա գաջի վրա, կպոկվի:
Եթե փոքր տեղ ա, կարելի ա սիլիկոնով կպցնել, բայց դե ամեն դեպքում ամենաճիշտը գաջը մաքրելն ու ցեմենտային սոսինձներով փակցնելն ա:
Artyom (12.07.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ