Նաիրուհի-ի խոսքերից
Ոչ ոք Մեսչյանի տաղանդը չի ժխտում։ Բայց նույնիսկ մտածելու թեմաները, որոնք նա առաջարկում է, խիստ միապաղաղ են։ Միայն աշխարհի անարդարությունից բողոքելով չի...
Ես ինձ համար մի զարմանալի բան նկատեցի. Մեսչյանի գրեթե բոլոր երգերը, որ ինձ դուր են գալիս, միայն կիսով չափ են իրենը, այսինքն՝ խոսքերի հեղինակը նա չէ։ Թերևս միայն մեկ-երկու բացառություն կա։
Նրա առաջին երգերը, որ գրվել են Իշխանի բառերով, ակնհայտորեն տարբերվում են այն երգերից, որոնց խոսքերը Մեսչյանն է գրել։ Մակարդակով, թեմատիկայով, արտահայտվելու ոճով և ձևով...
Այդ երգերն առաջին անգամ լսել եմ այն ժամանակ, երբ դեռ գաղափար չունեի, որ Մուշեղ Իշխան բանաստեղծ կա։ Իսկ երբ կարդացի այդ գործերն արևմտահայերենով, հասկացա, որ երգերի լավը լինելը Մեսչյանի շնորհքը չէ. բանաստեղծությունները նույնիսկ զգալիորեն տուժել են անհաջող կերպով արևելահայերենի փոխադրվելիս։
Ասածս ինչ է. Մեսչյանը շատ միօրինակ, կեղծ-պաթետիկ տառապյալ, «աշխարհի անարդարության» ծանրության տակ կքած կերպար է ինձ համար։ Ամեն ինչին էլ չափ պիտի լինի։
Իր ամբողջ տառապանքն էլ բարդում է իր ունկնդիրների վրա։ Պետք չէ մարդկանց պարզապես զվարճացնել, բայց պետք էլ չէ նրանց ծանրաբեռնել անօգուտ ու դեպրեսիվ մտքերով։ Կարևորը ոչ միայն «ինչն» է, այլև «ինչպեսը»։ Նույն մտահոգող երևույթների մասին կարելի է այնպես երգել, որ մարդիկ և´ մտածեն, և´ միաժամանակ չընկճվեն ու տառապանքի լրացուցիչ չափաբաժին չստանան։
Էջանիշներ