Freeman (01.07.2011)
Mephistopheles (01.07.2011), Smokie (01.07.2011), Նաիրուհի (01.07.2011)
Albus (01.07.2011), Moonwalker (02.07.2011), Մաեստրո (03.07.2011)
Lusinamara (02.07.2011), Smokie (02.07.2011), Varzor (04.07.2011)
Ո՜նց կուզեի Մեսչյան, որ քո խոսքերը իրականություն չլինեին հատկապես հիմա...ո՛չ, դու մերոնցական ես...շատ բարդ է ու ծանր այդ մերոնցականից լինելը, բայց կլինեմ՝ դեռ չի չորցել արմատը մեր ծառի ու դեռ կտա ծիլեր...
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Moonwalker (02.07.2011)
Ոչ տաղանդի մասին չէր խոսքս.Իսկ տաղանդի վերաբերյալ. կարծում եմ կարևորը ոչ թէ տաղանդ ունենալն է այլ . նայած թէ ի շահս ինչի կօգտագործես տվյալ տաղանդը։Մարդկանց տխրություն ու վիշտ ներարկելը ավելի դյուրին գործ է քան ուրախություն պարգևելը։
Նույն սցենարով են աշխատում նաև այսօրվա ողբալուկ սերիալները՝ մարդկանց ՙլացացնելու՚ շնորհիվ առավել լրջադեմ երեալու փորձերով։
ես դեմ եմ սուգ ու շիվանին. ես դեմ եմ լաց ու կոծին՝ նվնվոցին։ Նույնիսկ Թումանյանին. որպես մեծագույն բանաստեղծ ընդունելով հանդերձ. ես դեմ եմ նրա ՙԽրճիթում՚ ին ու ՙԳիքորին՚
Mephistopheles (02.07.2011), Նաիրուհի (02.07.2011)
Եվ դու դե՛մ ես Մոցարտի «Ռեքվիեմին», քանի որ այն լսելիս դժվար հրճվանքի ժպիտ իջնի դեմքիդ, դե՛մ ես Հյուգոյի «Թշվառներին», քանի որ այն մեղմ ասած անեկդոտների ժողովածու չի, դե՛մ ես Դանթեին, որովհետև Մետիստոֆելի փոխարեն ծաղրածու չի պատկերել:
Արվեստը կյանքի պատկերումն է, Նե՛տ: Մի մոռացիր, որ կյանքը մենակ տաշիտմբլ չի ու հլը մի բան էլ քո ասած ուրախություն պատճառող հայ «երգիչներին» ֆուռերով վառելու համար մի ամբողջ կյանք չի հերիքի: Դրայզերն ասում էր, որ արվեստը մարդկային թերությունները շտկելու հզոր միջոց է: Ու գոնե ինձ ավելի շատ է դուր գալիս, որ արվեստի ճյուղերից ցանկացածի դրսևորումը ստիպում է մտածել: Իսկ Մեսչյանը ինձ ստիպո՛ւմ է մտածել:
Դե իսկ, եթե քո խոսքերով «ուրախանալ» ուզենամ, DJ Uzbek-ը կա ու կա![]()
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 02.07.2011, 22:04:
քո նշած արվեստի գործերը լաց ու կոծի, սուգ ու շիվանի օրինակներ չեն Մունուոքըր ջան… եթե Նետն ասում ա որ ինքը օրինակ սիրում ա ուրախ ստեղծագործություններ դա չի նշանակում որ ողբերգությունը որպես շանր =խտում ա… մի խելացի մարդ մի լավ առիթով ասել է "արցունք կարող է առաջացնել անգամ խղճուկ սոխի գլուխը" քո նշած ստեղծագործությունները այդ կատեգորիայի մեջ չեն…
ես միանշանակ տենց համոզված չէի ասի… շատ կարծիքներ կան արվեստի մասին, օրինակ Պիկասսոն ասում ա "արվեստն այն սուտն է որի մ օգնությամբ մենք ճանաչում ենք կյանքը" այս և նմանօրինակ մոտեցուներն ար=եքավոր են բայց միշտ էլ փոփոխական…
Ես Նետին հասկանում եմ ինչ ա ասում… օրինակ ես էլ Մեսչյանի երգարվեստը չեմ հավանում… միօրինակ ու մոնոտոն ա… ոնց որ նույն երգը և դ=վար ա մի ալբոմ լսել մինչև վերջ… երկու երգից արդեն հոգնում եմ… մի քիչ էլ մեծամտություն կա, մթոմ սաղ աշխարհի բեռը վրեն են դրել ինքն էլ էն տառապյալն ա որ պտի տանի էդ ամեն ինչը… աշխարհի դարդով տապակվելն էլ phony ա՝ կեղծ ա…
Ճիշտն ասած չհասկացա հարց ես տալի՞ս թէ որոշում ես իմ փոխարեն։
ես բավական լավ գիտեմ որ կյանքը տաշիտմբլ չի պետք չի ինձ հիշողության կոչեր անել։Ցանկացած մարդ էս կյանքում ապրում է իր բաժին վիշտը պետք չի արհեստականորեն վշտախեղդ անել մարդկանց։
Ու չեմ կասկածում որ ազգավշտության դիմակ հագած համապատասխան երգիչներ իրոք որ ֆուռերով կվառեն շատ Հայերի։
Նաև կուզեի իմանալ թէ ինչի՞ ես ուրախություն պատճառողներին չակերտների մեջ առել դու դա հնարավոր չե՞ս համարում։ես նման խոսքեր չեմ ասել դա քո՛ խոսքերն են։Լսիր ԴՋ Ուզբեկին որքան սիրտդ կկամենա։Բարի ունկնդրում ...
Վերջին խմբագրող՝ Նետ: 02.07.2011, 23:04:
Նորից ենք սկսում
պատկերացնում ես` երկու երգ լսելուց ես այդքան տպավորություն հավաքել, բա մինչև վերջ լսելուց ինչքանը կհավաքվերխորհուրդ չեմ տալիս առաջ գնաս
թե չէ մնացած դարդերի տակից դուրս չենք գա...
բայց ինչ վշտախեղդ եղած մարդիկ դուրս եկաք տնաշեններ, անջատեք, պրծեք էլի![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Albus (03.07.2011), Freeman (03.07.2011), Lusinamara (02.07.2011), Moonwalker (03.07.2011), Մաեստրո (03.07.2011)
Ես, օրինակ, Դրայզեր չեմ սիրում: Երաժշտության հարցում չեմ ուզում խորանալ, թե չէ մարդիկ, ովքեր ինձ չեն ճանաչում, կգան կասեն՝ դու Ասատրյանից դենը բան չես լսել, ուղղակի ասեմ, որ արվեստը գիտություն չի, որ կարծիքներ հիմնավորելիս հղումներ կատարվեն հեղինակություններին, այստեղ գործ չունենք օբյեկտիվ փաստերի հետ, գործ ունենք զգացմունքների հետ, կամ զգում ես, կամ ոչ, ու նման հարցերում հեղինակությունների վկայակոչելը խոսում է միայն լուրջ փաստարկների բացակայության մասին, մարդն իրավունք ունի Մեսչյան չսիրելու ու դա դեռ չի նշանակում, որ ինքը քեզնից ավելի անճաշակ է: Ես էդպես եմ մտածում...
Ոչ ոք Մեսչյանի տաղանդը չի ժխտում։ Բայց նույնիսկ մտածելու թեմաները, որոնք նա առաջարկում է, խիստ միապաղաղ են։ Միայն աշխարհի անարդարությունից բողոքելով չի...
Ես ինձ համար մի զարմանալի բան նկատեցի. Մեսչյանի գրեթե բոլոր երգերը, որ ինձ դուր են գալիս, միայն կիսով չափ են իրենը, այսինքն՝ խոսքերի հեղինակը նա չէ։ Թերևս միայն մեկ-երկու բացառություն կա։
Նրա առաջին երգերը, որ գրվել են Իշխանի բառերով, ակնհայտորեն տարբերվում են այն երգերից, որոնց խոսքերը Մեսչյանն է գրել։ Մակարդակով, թեմատիկայով, արտահայտվելու ոճով և ձևով...
Այդ երգերն առաջին անգամ լսել եմ այն ժամանակ, երբ դեռ գաղափար չունեի, որ Մուշեղ Իշխան բանաստեղծ կա։ Իսկ երբ կարդացի այդ գործերն արևմտահայերենով, հասկացա, որ երգերի լավը լինելը Մեսչյանի շնորհքը չէ. բանաստեղծությունները նույնիսկ զգալիորեն տուժել են անհաջող կերպով արևելահայերենի փոխադրվելիս։
Ասածս ինչ է. Մեսչյանը շատ միօրինակ, կեղծ-պաթետիկ տառապյալ, «աշխարհի անարդարության» ծանրության տակ կքած կերպար է ինձ համար։ Ամեն ինչին էլ չափ պիտի լինի։
Իր ամբողջ տառապանքն էլ բարդում է իր ունկնդիրների վրա։ Պետք չէ մարդկանց պարզապես զվարճացնել, բայց պետք էլ չէ նրանց ծանրաբեռնել անօգուտ ու դեպրեսիվ մտքերով։ Կարևորը ոչ միայն «ինչն» է, այլև «ինչպեսը»։ Նույն մտահոգող երևույթների մասին կարելի է այնպես երգել, որ մարդիկ և´ մտածեն, և´ միաժամանակ չընկճվեն ու տառապանքի լրացուցիչ չափաբաժին չստանան։
Վերջին խմբագրող՝ Kita: 03.07.2011, 19:08:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Մոդերատորական: Թեմայից որոշակի գրառումներ ջնջվել են և տուգանվել: Գրառումները անձնական հարթության մի հասցրեք:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
einnA (03.07.2011)
ոչ կպնողական գրառում.
Աշխարհը, ինչպես հասցրել եմ ասել, միապաղաղ է իր ծառերով ու թփերով, տանձ ու խնձորներով, նենց որ մտածելու թեմաներն էլ ըստ այդ են որոշվում, երևի
Նաիրուհի ջան ընդունիր, որ ունկնդիր էլ կա, ունկնդիր էլ. ամեն մարդ յուրովի է հասկանում էն, ինչ Մեսչյանը երգում է: Իմ համար անօգուտ ու դեպրեսիվ հեչ մի բան էլ չկա. կարողա տեղից ավելի շատ դեպրեսիվ եմ![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Jarre (03.07.2011), Lusinamara (03.07.2011), Moonwalker (04.07.2011), Մաեստրո (03.07.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ