User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Փոլ Բաղդադլյան

  1. #1
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փոլ Բաղդադլյան

    ԱՄՆ-ում տեւական հիվանդությունից հետո մահացել է հայ լեգենդար երգիչ Փոլ Բաղդադլյանը



    Տեւական ծանր հիվանդությունից հետո 2011թ. Հունիսի 28-ի առավոտյան Գլենդեյլի Ադվենթիստ հիվանդանոցում մահացել է հայ հայտնի և լեգենդար երգիչ Փոլ Բաղդադլյանը: Նա երգերը շատերի կողից սիրված են եղել և դրանք հայտնի են եղել նրա երկրպագուներին 1970-2008 թվականերին:
    Բաղդադլյանը ծնվել է Հալեպում 1953թ.: Նա իր կարիերան սկսել է Մերձավոր Արեւելքում 1970-ական թվականներին:
    Նա գրել եւ կատարել է հարյուրավոր հիթեր, հիմնականում սիրային բալլադներ, որոնք հայտնի են ողջ աշխարհի հայերին:
    Իր հարցազրույցներից մեկում նա խոստովանել էր, որ իր կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն այն էր, երբ իր համերգներից մեկի ժամանակ հանդիպել, ապա ամուսնացել էին երկու հայեր:

    News.am
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 02.07.2011, 03:52:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (16.07.2011)

  3. #2
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Փոլ Բաղդադլյանի վառ հիշատակին
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (04.07.2011)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հալեպում հայ տղաները սեր խոստովանելու մի շատ հետաքրքիր և տարածված ձև ունեն՝ անցնել իրենց սիրելիի պատուհանի տակով՝ մեքենայի մեջ բարձր միացրած Փոլի «Սև աչեր» երգը։
    Ու նույնիսկ «պրոֆեսիոնալի» որոշակի հռչակ են վայելում այն տղաները, ովքեր հաջողեցնում են աղջկա պատուհանի տակով անցնել հենց այն պահին, երբ Փոլն արտասանում է «սև աչեր» բառակապակցությունը...



    Ես Փոլի երկրպագուն չեմ, ավելին՝ ընդամենը մի երկու ամիս առաջ էի «հայտնաբերել» նրան, բայց գիտակցում եմ, թե քանի մարդու համար էր նրա մահը մեծ կորուստ։ Հանգստություն նրան։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (04.07.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    In Loving Memory of Paul Baghdadlian The King Of Armenian Love Songs

    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 14.07.2011, 01:18:

  8. #5
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստված հոգին լոսավորի...
    Երբեք չեմ լսել նրա երգերը, բայց գիտեի, որ կա նման երգիչ սիրված ոչ միայն հայերի այլև հենց սիրիացիների կողմից: Հիշում եմ մի քանի տարի առաջ ինձ հետ մի սիրիացի տղա էր սովորում, հենց իմացավ որ հայ եմ,սկսեց առանձնահատուկ հարգանք ցուցաբերել իմ հանդեպ: Հաճախ խնդրում էր, որ թարգմանեմ Փոլի երգերի բառերը, ասում էր, որ խենթանում է նրա երգերի ու ձայնի համար, որ հոր առջև պայման է դրել, եթե իր հարսանիքին Փոլը կերգի, նոր էդ դեպքում ինքը կամուսնանա...: Որ իմացավ ես Փոլ չեմ լսում, հայերեն ասեց " ամոթ է քույրիկ..." Երևի իրոք ամոթ է, բայց փոխարենը հպարտանում էի, որ իմ ազգի երգչին այդքան շատ են սիրում ու հարգում նաև օտարազգիները
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  9. #6
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրոք նա մեծանուն երգիչ էր իսկ նրա երգերը սիրել կամ չսիրելը ճաշակի հարց է: Նրա երգերը մեծ ճանաչում է գտել Լիբանանում, Սիրիայում, Իրանում, Հայաստանում, Կանադայում, ԱՄՆ-ում և ամբողջ եվրոպայում, նրա երգերը շատ են սիրել նաև արաբները քանի որ նա ժամանակին հայերենից բացի երգել է նաև արաբերեն: Լոս Անջելեսի հայությունը մեծ թախիծով ու խորը վշտով հրաժեշտ տվեց այդ մեծ սրտի տեր մարդուն, մեծանուն ու սիրված երգչին, հայրենասեր հային որը միշտ բարձր էր պահում օտար ափերում իր հայրենիքի անունը և շատ էր հպարտանում իր եռագույնով, բացի նրանից որ նա մեծ արվեստագետ էր նա նաև մեծ հոգու տեր մարդ էր, լինելով շատ հոյակապ անձնավորություն և մեծ սրտի տեր մարդ: Նա համարվում էր սիրո երգերի արքա և շատ շատերն են նրա երգերը լսելով ապրել ու դեռ կապրեն շարունակ: Փոլ Բաղդադլյանը կմնա բոլոր նրան սիրողների սրտում իր երգերի հետ միասին:

  10. #7
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ ինչ ափսոս, որ մահացել է: Ես Փոլի երգերին ծանոթ եմ 2006 թվականից սկսած, բայց չգիտես ինչու այն ժամանակ դուրս չէին գալիս նրա երգերը, սակայն 2007-2008 թվականներին հաճախ էի լսում և սկսեցի սիրել: Շատ հոգով էր երգում և տարբերվեւմ էր մյուս հայ երգիչներից: Շատ եմ սիրում նրա դու իմ աշխարհն ես երգը, ինչու ինչուն, քեզ եմ հիշում և էլի մի շարք երգեր:




    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (15.07.2011)

  12. #8
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ եմ սիրում նրա դու իմ աշխարհն ես երգը, ինչու ինչուն, քեզ եմ հիշում և էլի մի շարք երգեր:
    Դրանք իմ ամենասիրած երգերից են:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (16.07.2011)

  14. #9
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վայելենք նրա երգերը









  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (16.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •