Հմմմ, ոնց ասեմ...
Արշավը շատ լավն էր, իրականում էդ երեք աստղը սուտ էր, բավականին բարդ արշավ էր: Ճանապարհի 40%-ն էլ ճանապարհ չկար, հողերի ու քարերի միջով էինք քշում կիզիչ արևի տակ: Հիմա նենց եմ կարմրել, ոնց որ ռակ լինեմ
Իսկ վատն էն էր, որ հետ գալուց երեխեքից մեկը չափից դուրս արագ իջավ, պավառոտին հեծանվի ակի տակ քար ընկավ ու ընկավ ձեռքը ջարդեց: Ես իր հետևից էի գնում, ամեն ինչ աչքիս առաջ եղավ

Լավ ա, էդ պահին մեր կողքով ավտո էր անցնում, նստեցրեցինք, ուղարկեցինք քաղաք, նոր ասին, որ ձեռքը պետք է օպերացիա անեն: Ափսոս որ էս ընտիր արշավը էս դժբախտ պատահարի պատճառով փչացավ

Էջանիշներ