Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հարցազրույցը euronews-ին
Վերջին խմբագրող՝ yerevanci: 23.06.2011, 22:36:
Ռուսաստանը պարտավոր չէ պաշտպանել Հայաստանին. Լեւոն Տեր-Պետրոսյան
News.am
Հավաքական անվտանգության մասին պայմանագիր, հոդված 4Հայաստանի անվտանգության երաշխիքը ԱՊՀ-ն եւ ոչ ՀԱՊԿ-ն: «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի պատասխան հարցի, թե ո՞ր կառույցն է Հայաստանի համար ավելի կարեւոր` ԱՊՀ-ն, թե՞ ՀԱՊԿ-ն: «ՀԱՊԿ-ն ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Այն ընդամենը դետալ է, որը կարող է լինել, կարող է եւ չլինել, դրանից ոչինչ չի փոխվի: Որտե՞ղ են իրականում օգտագործելու ՀԱՊԿ-ն. Նման դեպք չի եղել մինչ այժմ եւ հետայսու էլ չի լինելու»,- ասել է նա:
Դիտարկմանը, թե «բայց չէ՞ որ Հայաստանի համար գոյություն ունի ԼՂ խնդիրը», Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Հետո՞ ինչ: Հենց Ղարաբաղի հետ ՀԱՊԿ-ն ոչ մի առնչություն չունի, որովհետեւ ՀԱՊԿ-ն պայմանագիր է ԱՊՀ արտաքին սահմանները պաշտպանելու մասին եւ վերջ: Այն, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, ոչինչ չի նշանակում, Ադրբեջանը ԱՊՀ անդամ է: Դա շատ տարածված թյուրիմացություն է, որի մասին անգամ փորձագետները չգիտեն: Եթե հանկարծ պատերազմ սկսվի Ղարաբաղում, Ռուսաստանը պարտավոր չէ պաշտպանել Հայաստանին: Շատերը կարծում են, որ պարտավոր է, բայց դա շատ վտանգավոր մոլորություն է»:
Ես ի՞նչ նորությունա ասում մեր հարգարժան առաջին նախագահը: ՀԱՊԿ-ի հիմնադիր փաստաթղթերում խոսք անգամ չկա ԱՊՀ մասին: Հնարավորա՞ հարց ուղղել առաջին նախագահին՝ պարզաբանում պահանջելով:Если одно из государств - участников подвергнется агрессии со стороны какого-либо государства или группы государств, то это будет рассматриваться как агрессия против всех государств - участников настоящего Договора.
В случае совершения акта агрессии против любого из государств - участников все остальные государства - участники предоставят ему необходимую помощь, включая военную, а также окажут поддержку находящимися в их распоряжении средствами в порядке осуществления права на коллективную оборону в соответствии со статьей 51 Устава ООН.
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Դե դա պարզ է: Այստեղ խոսքը արդեն Հայաստանին պաշտպանելու մասին է: Հիմնավորում է բերում այն, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է, ինչը ընդհանրապես որևէ էական նշանակություն չունի: ՀԱՊԿ կարևորությունը նրանում է, որ Ադրբեջանին կզսպի ռազմական գործողություններ կատարել բուն Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Ինձ էլ հետաքրքրեց Ալիևի ելույթից այն հատվածը ուր ասվում էր Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տալու մասին… Չնայած նշվեց, որ այդ հարցը հետագա քննարկման թեմա է, սակայն իմ կարծիքով հենց այդ հարցը նախ պետք է դնել հետո մնացածը… Իսկ ընդհանրապես ես դեմ եմ որևէ ձևի ինքնավարությանը, այն էլ Ադրբեջանի կազմում… Այս 20 տարին պարզ ցույց է տալիս, որ առանց այդ սուտի ինքնավարության ԼՂ-ը կարողանում է իր ներքին գործերը կառավարել… Ալիևը լրիվ երազների մեջա, լավ կլինի շուտ արթնանա![]()
Ժողովուրդ իսկ ինչպես եք վերաբերվում բանակցություններից առաջ արված Ալիևի հետևյալ ոչ կառուցողական մտքին.
«Մենք «մտադիր չենք» որևէ բան առաջարկել նրա դիմաց, ինչը «պատկանում» է մեզ»
Lion (24.06.2011)
Ախպերս, ճիշտը որնա? 21թվին "զիջեցինք" Նախիջևանն ու Արցախը, արդեն մի 40 տարի հետո Նախիջևանի Ինքնավարությունում արդեն ոմչ մի հայ չկար` և այն էլ սեվատական "եղբայարասեր" ու ազգություն չճանաչող տարիներին, ու առանց ռազմական ուժի գործածության, Արցախում (Լեռնային ու Դաշտային Ղարաբաղները միասին) էլ 0-ից թուրքեր քանակը հասավ ահռելի մեծ մեծ թվի: Արդյունքում` նորից պատերազմ եղավ, ու ասյ անգամ ավելի ծանր, որովհետև Հայ-Ադրբեջանական նախորդ բախումները ավելի շատ հիշեցնում էին խուլիգաններին ցրելու պրոցես: Եթե հիմա էլ մի բան զիջենք, մի 20 տարի հետո էլ Արցախում մարդ չի մնա, հետո կանցնեն Զանգեզուրին, Տաուշին, Գեղարքունիքին....
Ամեն անգամ խաղաղություն ունենալու պատրվակով մի բան կզիջենք ու վերջում օդանավակայանի լույսերը անջատելու համար սեփական անջատիչ էլ չենք ունենա:
չէ ի՞նչ զիջել, մինջև հիմա ընդդիմության ոչ մի հանրահավաքներին չեմ մասնակցել, բայց մի մմ հողի զիջման դեպքում առաջին շարքերում եմ լինելու, սփյուռքն էլ չի ների դա
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ