Լիովին համամիտ եմ քեզ հետ` պետք է նախադրյալներ ստեղծել, բայց այդ պարադայում, իմ կարծիքով, պետք չէ օգտագործել Արցախ անվանումը: Արցախ կոչվում էր ամբողջ նահանգը` ներկայիս ԼՂՀ-ն ընդամենը մի մասն է և պետք է ավելի խելամիտ ընտրել ապագա "տերմին-տեղանունը"Ինչքան գիտեմ, առայժմ հստակ առաջարկ չկա: Բայց նաև ասեմ, որ դա ավելի շատ կապված է ԼՂՀ իշխանությունների հետ` եթե անվանափոխեն ԼԱՀ (Լեռնային արցախի հանրապետություն) կամ ԱՀ (ադրբեջանցիների ահ` ԱՀ
), ապա ԶԼՄ-ների ազդեցության տակ բավականին բան կփոխվի, թե չե ամբող օրը լուրերով "ԼՂՀ, ԼՂՀ..." անկախ իրենցի մարդը տրամադրվում է: Բացի դրանից, հենց արցախցիների լեզվում խիստ արմատավորվել է "Ղարաբաղ" բառը: Առնվազն 40-50 տարի է պետք ազգի լեքսիկոնում այն այլ տեղանունով փոխարինելու համար` այն էլ հետևողական աշխատանքի արդյունքում: Իսկ մեր իշխանությունները չեմ հիշում, թե վերջին անգամ երբ են հետևողականությունն ցուցաբերել լեզվական հարցերում:
Էջանիշներ