Ռուսաստանը պարտավոր չէ պաշտպանել Հայաստանին. Լեւոն Տեր-Պետրոսյան
News.am


Հայաստանի անվտանգության երաշխիքը ԱՊՀ-ն եւ ոչ ՀԱՊԿ-ն: «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի պատասխան հարցի, թե ո՞ր կառույցն է Հայաստանի համար ավելի կարեւոր` ԱՊՀ-ն, թե՞ ՀԱՊԿ-ն: «ՀԱՊԿ-ն ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Այն ընդամենը դետալ է, որը կարող է լինել, կարող է եւ չլինել, դրանից ոչինչ չի փոխվի: Որտե՞ղ են իրականում օգտագործելու ՀԱՊԿ-ն. Նման դեպք չի եղել մինչ այժմ եւ հետայսու էլ չի լինելու»,- ասել է նա:

Դիտարկմանը, թե «բայց չէ՞ որ Հայաստանի համար գոյություն ունի ԼՂ խնդիրը», Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Հետո՞ ինչ: Հենց Ղարաբաղի հետ ՀԱՊԿ-ն ոչ մի առնչություն չունի, որովհետեւ ՀԱՊԿ-ն պայմանագիր է ԱՊՀ արտաքին սահմանները պաշտպանելու մասին եւ վերջ: Այն, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, ոչինչ չի նշանակում, Ադրբեջանը ԱՊՀ անդամ է: Դա շատ տարածված թյուրիմացություն է, որի մասին անգամ փորձագետները չգիտեն: Եթե հանկարծ պատերազմ սկսվի Ղարաբաղում, Ռուսաստանը պարտավոր չէ պաշտպանել Հայաստանին: Շատերը կարծում են, որ պարտավոր է, բայց դա շատ վտանգավոր մոլորություն է»:
Հավաքական անվտանգության մասին պայմանագիր, հոդված 4

Если одно из государств - участников подвергнется агрессии со стороны какого-либо государства или группы государств, то это будет рассматриваться как агрессия против всех государств - участников настоящего Договора.
В случае совершения акта агрессии против любого из государств - участников все остальные государства - участники предоставят ему необходимую помощь, включая военную, а также окажут поддержку находящимися в их распоряжении средствами в порядке осуществления права на коллективную оборону в соответствии со статьей 51 Устава ООН.
Ես ի՞նչ նորությունա ասում մեր հարգարժան առաջին նախագահը: ՀԱՊԿ-ի հիմնադիր փաստաթղթերում խոսք անգամ չկա ԱՊՀ մասին: Հնարավորա՞ հարց ուղղել առաջին նախագահին՝ պարզաբանում պահանջելով: