Լիոն ջան, մի հեղինակ կա, որ գրել է Վարդանանց պատերազմի մասին: Անուն ազգանունը Համլետ Դավթյան: Ինչպես որ դու ես Վարդան Մամիկոնյանի ակնհայտ կողմնակից, նա էլ Վասակ Սյունիի այդպիսի կողմնակիցն է ու քո պես բազմաթիվ փաստարկներ է բերում Վասակի մասին, որոնք ընդգծում են նրա հայրենասիրությունը և այլն... բայց նրա թերությունների մասին մոռանում է խոսել: Լիքը դատապարտելի բաներ էլ ասում է Վարդան Մամիկոնյանի ու հատկապես հայոց եկեղեցու մասին: Պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ համամիտ չեմ նրա հետ, բայց նրա գրածներում նաև շատ ճշմարտություններ կան ապստամբների վերաբերյալ:
Էջանիշներ