Mephistopheles (12.07.2011)
Mephistopheles (12.07.2011)
Ոչ և ոչ!!!
Հրեական կրոնը ոչ միայն քրիստոնեություն չի, այլև խայտառակ պատմություն է այն մասին, թե ինչպես է հրեա ազգն անընդհատ ուրացել իրեն այդքան փորձանքներից փրկած և ազգ ու երկիր դարձրած աստծուն:
Իսկ քրիստոնեության գլխավոր սկզբունքը ոչ միայն Աստծո պաշտամունքի մեջ է, այլև որոշակի` Քրիստոսի կյանքով ապրելու և Քրիստոսի էությունն ընկալելու մեջ է:
Իմ անձնական կարծիքով քրիստոնեության բոլոր գաղափարները պատճենահանված են, մասնավորապես ահավոր շատ է պլագիատը բուդդիզմից !!!
Բուդդայականությունը եղել և մնում է կրոնների մեջ ամենաառաջադիմականը իր գաղափարներով և սկզբունքներով:
Պատճենահանման օրինակներ.
1. Հիսուսից մոտ 800 տարի առաջ Բուդդան անցել է նույն փորձությունները, ինչ Հիսուս անապատում:
2. Սուրբ երրորդության գաղափարը (իհարկե բուդդայականության մեջ անվանումները տարբեր են, բայց էությունը նույնն է)
3. Հիսուսի հրաշագործություններից շատերը ժամանակին կատարել էր նաև Բուդդան:
Էլ չեմ ասում, որ հին կտակարանը համարյա ամբողջությամբ արտագրված է ավելի վաղ շրջանի քաղաքակրթությունների ունեցած աբյուրներից:
Իզուր չէ, որ առաջինը սկսել է գրել Մովսեսը, որովհետև նա առաջինն էր հրեաների մեջ, որն ուներ բավարար գրագիտություն և գիտելիքներ այդ ամենը անելու համար: հենց այդ գիտելիքների հաշվին էլ հաղթեց եգիպտական քրմերին և "համոզել" փարավոնին:
Ի դեպ ասեմ, որ արդեն կան բավականին հիմքեր մտածելու, որ հրեաների աստված Յահվեն վաղ շրջանում նույնիսկ կին է ունեցել` աստվածուհի և Տիրուհի, այդ մասին նույնիսկ ոչ այնքան միանշանակ նշումներ կան նաև Աստվածաշնչում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ