Մինա ջան պատասխանեմ եթեով, ''եթե ընդունենք որ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը , Ադամին ու Եւային, Եդեմի պարտեզը և այլ: Մարդն այդ պարտեզում տեսնում էր և լսում էր Աստծուն: Անհնազանդության պատճառով վտարվում է Եդեմի պարտեզից և կորցնում է տեսակցական կապը Աստծու հետ: Մեղքը շատանալով, մարդը կորցնում է և Աստծուն լսելու հատկությունը: Եւ քանի որ մարդու գենի մեջ կա Աստվածպաշտության զգացում, այդ պատճառով էլ մարդը սկսում է իր համար կուռք ստեղծել և պաշտել,այստեղից էլ առաջանում են կռապաշտության տեսակները(հեթանոսությունը)'': Քանի որ ես հավատում եմ Աստվածաշնչի ճշմարտությանը(Իմ կյանքում տեղի ունեցած բազում դեպքեր ապացուցում են Աստվածաշնչի ճշմարտությունը), դրա համար էլ համարում եմ քրիստոնեությունը ի սկզբանե համամարդկային կրոնը(Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մոտ էր, և Բանը Աստված էր): Սա է պատճառը, որ ես հեթանոսությունը համարում եմ պատճեահանված այս ու այն կողմից:
Էջանիշներ