ես կխնդրեի որ իմ գրառումներին այլ երանգավորումներ ու թեքվածություններ չտալ։Արս83 քո եզրակացությունները իմ խոսքի հետ կապ չունեն։Մասնավորապես՝ ո՞վ է ասել որ ամեն մեկը կարող է տանը նստած բժշկվել.Ասեմ ավելին՝ ո՞վ է ասել. թէ ամեն մեկը. կարող է ոչ թէ տանը՝ այլ թեկուզ եկեղեցում բժշկվել.Կամ Պետրոսի թաշկինակով բժշկվել։ Իսկ հիմա. երբ Պետրոսը մեզ հետ չէ. ու՞մ վրա թաշկինակ դնեն։
Նաև պիտի խնդրեմ. որ ասես. թէ որտե՞ղ եմ բացառել. այն էլ վստահորեն։
ես չեմ բացառում նման բժշկումները ։Այստեղ գործում է ՙՔո հավատքով թող քեզ լինի՚ կանոնը։Միայն թէ ճիշտ չի մատուցանվում այս ամենը։Ճնշող մեծամասնությյան մոտ հավատամք է ձևավորվում թէ իրեն օգնեց հատկապես տվյալ մասունքը կամ էսինչ ՙսրբի դուռը՚ բայց՝ ոչ Աստված։
Այս դրսևորումները ՙկաթնակեր՝ կաթի պահանջ ՚ ունեցողների համար են։Պետրոսը՝ որպես եկեղեցու առաջատար սպասավոր. ոչ ոքի մասունք չօգտագործեց։Թեև նրա մոտ հաստատ Հիսուսից մնացած որևե իր կլիներ։եթե էսօրվա եկեղեցու ավագ սպասավորը ինքն է կիրառում մասունք. ուրեմն նա էլ. ոչ թէ պինդ կերակուրի՝ այլ կաթի կարիք ունի։
Էջանիշներ