Համամիտ չեմ, բոլորովին վերջերս այս ֆորումում այլ թեմայի քննարկման ժամանակ պարզեցինք, որ միևնույն նախադասութոյւնը տարբեր գրքերում գրված էր տարբեր ձևով` բառի տարբերթւոյւն էր, որը բերում էր բավականին իմաստային փոփոխության:
Ինչևէ իմաստային փոփոխությունները նաև թարգմանությունների արդյունք են, ինչպես նաև լեզուների զարգացման և ձևափոխության:
Մեկ օրինակ բերեմ.
Հայերեն հին տարբերակում` "...Ի սկզբանէ Բանն էր..."
Ռուսերեն` "...В начале было Слово..."
Հայերեն լեզվում "Բան" բառի իմաստային փոփոխության և դեգրադացման հետևանքով թարգմանվում է, ինչպես նաև ներա հայերենով գրվում է այսպես.
"...Ի սկզբանե Խոսքն էր...": Արդեն իմաստային լուրջ փոփոխության է բերում:
Բանը նրանումն է, որ գրաբարյան "բան" բառը ոչ թե խոսքն էր, այլ իմաստային բովանդակ և ծավալուն խոսքը և իմաստային առումով ավելի մոտ է մեր ներկայիս "միտք", "գիտություն", "գիտակցություն", "իմացություն" բառերին:
Որպես խոսքերիս հիմնավորում կարող եմ բերել հայերենում մնացած բառերը.
Բանիմաց - հին բառ է և չի կարելի մեկնաբանել որպես խոսք իմացող, այլ ուղղակիորեն "գիտելիք ունեցող" կամ "ինֆորմացված"
Բանահյուսություն - իմաստավորված մտքի շարադրանք
Եվ վերջաբես ԲԱՆԱԿԱՆ և ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - գիտակից, գիտակցություն:
Այսինքն` "Ի սկզբանե միտքն էր", կամ "Ի սկզբանե բանականությունն էր=գիտակցութոյւնն էր" և "այդ գիտակցությունն Աստծո մոտ էր" և "այդ գիտակցությունն էր Աստված"

Ավելի պատկերավոր և լիարժեք չէ?
Էջանիշներ