այ ինքը ազատամարտիկ ա… բոլոր ֆրոնտներում
այ ինքը ազատամարտիկ ա… բոլոր ֆրոնտներում
Նիկոլ Փաշինյանը ազատ արձակվեց
20:04 • 27.05.11
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ազատ արձակվեց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից։ Այստեղ նրան մեծ խանդավառությամբ դիմավորեցին բազմաթիվ համակիրներ, նրա հարազատները, լրագրողներ, քաղաքացիներ։
Դուրս գալով բանտից՝ Նիկոլ Փաշինյանը ողջագուրվեց իրեն սպասող հարազատների ու մտերիմների հետ։ Նրա առաջին բացականչությունն էր՝ «Լևոն, Լևոն»։ Փաշինյանը կրկին շարժման կոչերը հնչեցրեց՝ «Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն՝ անխուսափելի», «Պայքար, պայքար մինչև վերջ»։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ «Դատապարտյալների հիմնարկ» ՔԿՀ-ից ազատ էին արձակել նաև նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին։
Նրանք երկուսն էլ ազատազրկման էին դդատապարտվել Մարտի 1-ի գործով և ազատ են արձակվում Հայաստանի Հանրապետության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակում։
Tert.am
Նիկոլը կվարի հանրահավաքը
Աշխատանքային իր առաջին օրը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը սկսել է լրագրողների հետ թռուցքաժողովով:
«Ա1+»-ի հետ զրույցում նա ժպիտով նշեց, որ թռուցքաժողովի ընթացքում, քանի որ բոլորի տրամադրությունը շատ բարձր էր, դիտողություններ դեռեւս չի փորձել անել. «Դրանց ավելի ուշ կանդրադառնամ. Միայն վաղվա թերթի պլանավորման մասին ենք խոսել»:
Նիկոլ Փաշինյանն ազատ է արձակվել համաներմամբ: Նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով եւ անազատության մեջ էր 2009թ. հուլիսից:
Իր առաջիկա եւ ամենակարեւոր անելիքը նա համարում է վաղը Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը, որը նա է վարելու. «Որքան բազմամարդ է հանրահավաքը, որքան մեծ է հանրահավաքի էներգետիկան, այնքան մեծ է նրա ստեղծագործական պոտենցիալը: Ես սպասում եմ, որ Ազատության հրապարակում կլինի ՀՀ այնքան քաղաքացի, որ նույնիսկ բոլոր կասկածողները կհասկանան, որ ՀՀ-ում կա արտահերթ ընտրությունների շատ մեծ նախադրյալ»:
Ըստ նրա` արտահերթ ընտրությունները իշխանությունների հետ ՀԱԿ-ի հնարավոր երկխոսության օրակարգային միակ հարցն է. «ՀԱԿ-ը ճիշտ ուղղությամբ է շարժվում եւ պետք է հետեւողական լինի քաղաքական այդ ռազմավարությունը շարունակելու համար մինչեւ հաղթական ավարտ, ընդ որում` ես չեմ խոսում ՀԱԿ-ի հաղթանակի մասին, այլ ՀՀ քաղաքացու, Սահմանադրության, ՀՀ ապագայի հաղթանակի մասին»:
Նիկոլ Փաշինյանի ասելով` իշխանություններն այս ընթացքում չկարողացան հաղթահարել ներքաղաքական եւ համակարգային ճգնաժամը, եւ այն ավելի խորացավ. «Մենք արտահերթ ընտրությունների մասին խոսում ենք հենց այդ պատճառով` արտահերթ ընտրությունների պահանջը քմահաճույք չէ` ոչ անհատների, ոչ էլ քաղաքական ուժի համար, դա հստակ քաղաքական նպատակ է, որը հնարավորություն կտա Հայաստանում ձեւավորել այնպիսի իշխանություն, որն ունենալով ժողովրդի վստահության քվեն, կկարողանա երկիրը դուրս բերել համակարգային ճգնաժամից»:
Նախկին քաղբանտարկյալը մեծ սպասելիքներ ունի ՀԱԿ հանրահավաքներից, քանի որ կարծում է, որ այս ընթացքում տեղի ունեցած ցանկացած հանրահավաք, բողոքի ակցիա ՀՀ-ում շատ բան են փոխել. «Այլ հարց է, որ ոմանք կարող են տեսնել դա, ոմանք` ոչ: Ամեն օր Հայաստանում փոփոխություններ տեղի են ունենում ու ոչ միայն հանրահավաքից հետո, այլեւ հանրահավաքից հանրահավաք ընկած ժամանակահատվածում, դա ինձ համար ակնհայտ է»:
Անազատության մեջ գտնվելու օրերին, ճիշտ է, նա ստանում էր նամակներ, թերթեր, սակայն անձամբ չէր կարողանում նամակներ ուղարկել քրեակատարողական հիմնարկից դուրս:
Արդյունքում ավելի քան 30 նամակ մինչ օրս մնացել են ՔԿՀ-ի վարչակազմի մոտ: Դրանք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում ետ ստանալ ու հրապարակել:
Աղբյուր՝ Ա1+
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
murmushka (30.05.2011)
Ազատության հրապարակը դեռ զբաղված է:
http://imm.io/61R0
Աղբյուր՝ tert.amՄուրադ Բոջոլյանն ու Սարգիս Հացպանյանը քրեակատարողական հիմնարկից նամակ են հղել Հայ ազգային կոնգրեսին՝ ողջունելով քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Մուրադ Բոջոլյանը նշում է. «Վերջին տարիներին Հայաստանում լուրջ քաղաքական գործընթաց է սկսվել, որն արդի փուլում հնարավորություն է տալիս առանց քաղաքական ցնցումների և ուղղակի կամ անուղղակի երկխոսության միջոցով վերականգնել Սահմանադրական կարգը, հիմնավոր քայլեր կատարել ժողովրդավարության, օրինականության և արդարության վերահաստատման ուղղությամբ, որպեսզի Հայաստանում այլևս երբևէ չլինեն անարդարության զոհեր»: Նա շնորհակալություն է հայտնել Համաժողովրդական շարժման մասնակիցներին, ովքեր հավատացել են իր անմեղությանը և երեք տարի պայքարել նաև իր ազատության համար: Նա կարևորել է ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքն իր հանդեպ, ինչը նպաստել է իր բարի անվան վերականգնմանը հասարակության լայն շրջանակում:
Բոջոլյանը հիշեցնում է, որ շուտով լրանում է իր անազատության վերջնաժամկետը՝ նշելով, որ չէր ցանկանա, որ այդ փաստը խոչընդոտեր իշխանության ու ՀԱԿ-ի հնարավոր երկխոսությանը:
Սարգիս Հացպանյանն իր նամակում կոչ է անում երկխոսություն սկսել իշխանության հետ՝ օգտվելով շարժման «այսօր առկա ուժային և դիրքային հզոր առավելությունից»: «Գտնում եմ, որ եզակի այդ հնարավորությունը չի կարելի կորցնել, և ինձ ազատ չարձակելը չի կարող դրան խանգարող պատճառ հանդիսանալ: Վստահ եմ, որ նման պատասխանատու պահին այս դիրքորոշմամբ շատ ավելի մեծ նպաստ եմ բերում վերջնական հաղթանակին և արագացնում եմ այն, ուստի պահանջում եմ հարգել իմ այս խնդրանքը: Ես ուզում եմ ձեզ խնդրել նաև Ռ. Քոչարյանի ակնհայտ ապօրինի հրամանով իմ երկրից ինձ արտաքսելու մասին անհեթեթ որոշումն անվավեր ճանաչման հասնելու պայքարում, իմ ընտանիքով, երկու երեխաներիս հետ ընդմիշտ Հայաստանում ապրելու իրավունքս ձեռք բերելու հարցում հայցել ձեր աջակցությունը և զորակցությունը»,- գրում է Հացպանյանը:
Մուրադ Բոջոլյանը դատապարտվել է լրտեսության, Սարգիս Հացպանյանը` սուտ մատնության մեղադրանքներով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արմավիրից էլ հանրահավաքի օրերին Երևան եկող տրանսպորտ չի լինում, մարզեր կան որ մեծահասակներին իջացնում են, գոնե ուսանողներին են թույլ տալիս գնան դասի, մեր մոտ էդ էլ չկա: Բայց տաքսիները լաավ փող են աշխատում էս օրերին:
Էլի դասի չեմ գնացել, արդեն դասախոսներն էլ գիտեն...
Էս հին նկար ա, կանաչ գլխարկով տղեն ես եմ, էս մի ամիս ա՝ չեմ դնում էդ գլխարկը![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 31.05.2011, 18:06:
Աղբյուր՝ tert.amԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր լրագրողների հետ զրույցում ողջունելի համարեց առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա այն հայտարարությունը, որ իրենք պատրաստ են իշխանության հետ երկխոսության։ «Դա շատ ողջունելի է, որ արմատական ընդդիմությունը նման առաջարկ է ներկայացնում իշխանություններին։ Իմ կարծիքով՝ հանրապետության նախագահը կգնա այդ քայլին, և կկազմակերպեն այդ երկխոսությունը, որը, իհարկե, համոզված եմ, որ բխելու է Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահերից»։
Tert.am-ի հարցին, թե երբ իշխանությունը կձևավորի ընդդիմության հետ բանակցող պատվիրակություն, և արդյոք այդ պատվիրակությունը կկազմվի կոալիցիոն ուժերի ընդգրկմամբ, խորհրդարանի նախագահը պատասխանեց. «Դա հանրապետության նախագահի որոշելիք գործն է, նախագահը կորոշի։ Այդ ֆորմատը դեռ չենք քննարկել, բայց առաջիկայում երևի հայտնի կլինի»։
Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իշխանությունը բազմաթիվ առիթներով հայտարարել է երկխոսության պատրաստակամության մասին և հիմա էլ պատրաստ է դրան։ Ինչ վերաբերում է ընդդիմության առաջ քաշած խնդիրներին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իշխանությունը պատրաստ է քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ariadna (01.06.2011), Norton (01.06.2011), Sagittarius (01.06.2011), Ձայնալար (01.06.2011)
Վրաստանն ընդունեց խորհրդային անցյալի դեմ ուղղված «Ազատության խարտիան»
Грузия Online-ի փոխանցմամբ, երեկ Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է «Ազատության խարտիա»-ն, որը նախատեսում է երկրում կոմունիստական խորհրդանիշների սահմանափակում ու արգելում։ Խարտիայի հեղինակը ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» խմբակցության նախագահ Գիյա Տորտլաձեն է, ըստ որի՝ խարտիայի ընդունումը կնվազեցնի երկրի դեմ ուղղած արտաքին սպառնալիքները։
Խարտիայի համաձայն՝ նախկին Խորհրդային միության հատուկ ծառայություններում աշխատած և կոմունիստական կուսակցության նախկին բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացած անձինք և կոմերիտականները չեն կարող աշխատել կառավարական մարմիններում։
Բացի այդ, ՆԳՆ-ի ենթակայության ներքո ստեղծվելու է հանձնաժողով, որն ուսումնասիրելու է ճարտարապետական շինություններում ու աշխարհագրական տեղանուններում սովետական խորհրդանիշների առկայությունը և դրանց փոփոխման ու ապամոնտաժման մասին համապատասխան որոշումներ է կայացնելու:
http://1in.am/arm/regional_georgia_21625.html
Աղբյուր՝ tert.amՀունիսի 2-ին տեղի ունեցած Հայ Ազգային Կոնգրեսի Քաղխորհրդի արտահերթ նիստում քննարկվել է ՀԱԿ-ի ու իշխանությունների միջև երկխոսության պատվիրակության կազմը:
Քաղխորհրդի հաստատմամբ պատվիրակության կազմում կլինեն.
Լևոն Զուրաբյան, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող (պատվիրակության ղեկավար),
Դավիթ Շահնազարյան, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ,
Վահագն Խաչատրյան, Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար,
Ֆելիքս Խաչատրյան, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար,
Սամվել Աբրահամյան, ՀՀՇ վարչության փոխնախագահ:
Facebook սոցիալական ցանցում «Ո՞ւմ կցանկանայիք տեսնել ՀԱԿ պատվիրակության կազմում՝ ՀԱԿ-իշխանություն երկխոսուսության շրջանակում» հարցման ձայների քանակը ներկա դրությամբ 643-ն է: Ֆեյսբուքցիները պատվիրակության կազմում կցանկանային տեսնել Նիկոլ Փաշինյանին (107), Լևոն Զուրաբյանին (96), Դավիթ Շահնազարյանին (63), Անդրանիկ Քոչարյանին (53), Ավետիս Ավագյանին (41): Ձայների մյուս մասը բաշխվել է այլ թեկնածուների միջև:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ձայնալար (02.06.2011)
Лошадью ходи! Век воли не видать
Իշխանությունն այսօր կքննարկի պատվիրակության կազմը
Ինչպես տեղեկացանք, Հայաստանի Հանրապետական կուսակցության այսօր գումարվելիք խորհրդի նիստում կքննարկվի կամ, ամենայն հավանականությամբ, կորոշվի իշխանական թևի պատվիրակության կազմը ընդդիմության հետ երկրի առջև ծանրացած խնդիրների շուրջ երկխոսելու համար:
Հիշեցենք, որ ընդդիմության պատվիրակության կազմը ներկայացնելու են Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, ՀԺԿ քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, որը երկար տարիներ եղել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ՀԺԿ ներկայացուցիչը, Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը և ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:
davidus (03.06.2011)
Բոլորս՝ Ֆրանսիայի հրապարակ
Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների միջև սույն թվականի հունիսի 4-ին կայանալիք հանդիպումը ցուցադրվելու է Ֆրանսիայի հրապարակում (Օպերային թատրոնի հարևանությամբ) տեղադրված հեռուստաէկրանով։
Խաղը դիտելու և հանդիսատեսների անվտանգությունը ապահովելու նպատակով այդ օրը ժամը 19:30-ից մինչև 22:00-ը դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝
1. Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչև Մարշալ Բաղրամյան պողոտա ընկած հատվածում։
2. Սայաթ Նովայի պողոտայի՝ Բայրոնի փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածում (շարժման՝ դեպի Ֆրանսիայի հրապարակ ուղղությամբ)։
Երևում ա Րաֆֆին կանչել ա ֆուտբոլ նայելու վրեքներս խաբար չկաԺառանգության հաջորդ քաղաքացիական ժողովը՝ հունիսի 4-ին Ազատության հրապարակում
17:12 • 21.05.11
«Ժառանգություն» կուսակցության հրավիրած այսօրվա քաղաքացիական ժողովի ավարտին կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ժողովի շարունակությունը տեղի կունենա հունիսի 4-ին, Ազատության հրապարակում։
Ժողովի ժամանակ դահլիճից հարցեր են հնչել տարբեր խնդիրների վերաբերյալ, որոնց ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ բոլոր հարցերն ու առաջարկները ի մի կբերվեն և կստանան իրենց պատասխանները Ազատության հրապարակում երկու շաբաթից։ Ժողովն ավատրվել է ազգային-ազատագրական երգերի կենդանի կատարմամբ։
Tert.am
Աղբյուր՝ tert.amՀայ ազգային կոնգրեսը սպասում է Սերժ Սարգսյանի կամ նրա լիազորած անձի արձագանքին։ Այս մասին Tert.am–ին ասաց առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, երբ նրան խնդրեցինք մեկնաբանել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այսօրվա այն հայտարարությունը, թե ՀԱԿ–ի օրակարգում պատվիրակություն կազմելու հարց չկա։
«Կոնգրեսի 3 պահանջների կատարումից հետո, ինչպես և նախօրոք հայտարարել էինք, մենք պատրաստաամություն ենք հայտնել գործող իշխանությունների հետ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երկխոսություն սկսելու: Ավելին, մենք արել ենք հաջորդ քայլը, ձևավորել ենք պատվիրակություն` երկխոսությունը վարելու համար: Երբ գործող իշխանությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից լիազորված անձի, կարձագանքի, այն ժամանակ կխոսենք»,– ասաց Մուսինյանը։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ