Ameli-ի խոսքերից
Լռությու՞ն, թե՞ ճշմարտություն: Ըստ իս յուրաքանչյուրիս կյանքում եղել են պահեր, երբ չգիտես լռես, թե ճշմարտությունը ասես: Լռես ու չասես այն ճշմարըությունը, որը պետք է դիմացինիդ կնշանակի ստել /ստե՞լ, թե՞ ուղղակի լռել/, իսկ ասել ճշմարտությունը կնշանակի ի վնաս քեզ գործել /չնայած, երբ իմանում են ճշմարտությունը ու իմանում, որ դու գիտերի ու չես ասել, կորցնում ես դիմացինիդ վստահությունը, սա էլ է ինչ-որ առումով "ի վնաս քեզ գործել" համարվում/: Լռելիս խիղճդ տանջում է, արդարանում ես. "Չի հարցնում,՝ չեմ ասում, երբ կհարցնի էն ժամանակ էլ կասեմ իհարկե, չեմ ստի", ճշմարտությունն ասելիս էլ կորցնում ես ամեն ինչ, այն ամենը ինչ թանկ է քեզ համար:
Ի՞նչ եք արել նման իրավիճակներում, կամ ի՞նչ կանեիք /հուսամ կարողացա ճիշտ բացատրել իրավիճակը/:
Էջանիշներ