ինչ արարքները կարող եք ներել…կարելի՞ է ներել դավաճան արարքները
ինչ արարքները կարող եք ներել…կարելի՞ է ներել դավաճան արարքները
վաաայ, ես մեկ-մեկ էէէէն աստիճանի բաները կարող եմ ներել, որ կարծում եմ հազարից մեկը կների. նույնիսկ որ ծանոթներս իմանում են, թե ինչ-որ մեկի տվյալ արարքը ներել եմ, կամ չեն հավատում, կամ էլ ջղայնանում են վրաս, բայց կարծում եմ ներելը լավ բան է. այսինքն այն, եթե մարդը կարողանում է դերել. դա ամեն մեկը չի կարող. կարևորը մարդն ինքն իրեն կարողանա ներել, ինչը նույնպես շատ դժվար է ...
դա էլ կանցնի.......(վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Ameli (21.05.2011)
հարցը սխալ է տրված: Պտի հարցնեիք ԻՆՉԸ ՉԵՔ ՆԵՐԻ: Թե չէ շատ թեթեւակի բաները յուրաքանչյուր մարդ կների, իսկ կան բաներ որ ոչ բոլորը կներեն...
Ներել՝ նայած, թե ինչը… Մարդը կարող է շատ ներողամիտ լինել, բայց կարող է նաև՝ երբեք չներել: Այնպես, որ ոչ ոք ոչինչ հաստատ չի կարող ասել:![]()
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Նայած արարքի աստիճանին, բայց շատ դեպքերում պիտի մի քիչ դիվանագիտորեն մոտենալ ու միանգամից կռիվ չանել ու ամեն ինչ փչացնել, պետքա ներել,բայց հասկացնել, որ մյուս տենց բան չանի, թե չէ...
ինձ համար շատ սահմանափակ թվով մարդիկ գոյություն ունեն, որոնք կարող են ինձ նեղացնել կամ ցավ պատճառել..կամ դրա պես բան... իսկ մնացածին այդքան չեմ գնահատում, որ իրենց արածը բանի տեղ դնեմ... ուղղակի արժանի չեն... իսկ այն մարդկանց, որոնց թեկուզ որոշ չափով գնահատում եմ ... նույնիսկ հիասթափում եմ ու մի տեսակ ներելու տեղ չի մնում... ու չեմ հիշում, որ ներած լինեմ այդպիսի մարդկանց... կարող է անցնեմ առաջ ուղղակի...
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ներելն ընդհանրապես շատ բարդ բան է որոշ մարդկանց մոտ, եթե հիշաչար չլինես, կարող ես ներել ամեն ինչ... եթե նույնիսկ անհնար է թվում, ժամանակի ընթացքում մեղմանում է այդ ցավը, որ հասցրել են Քեզ...
Ներիր, որ ներվես...չնայած պետք է աշխատես ցավ չպատճառել դիմացինիդ, չվիրավորել..., բայց մարդն իր աշխարհ գալուց ի վեր կատարյալ չի եղել, բոլորս էլ մեղքեր ենք գործում այս արդեն անկատարյալ կյանքում...
Ընդհամենը պետք է չդավաճանել և սովորել ներել![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Կարծում եմ վաղ թե ուշ ներում ենք ՝ թեկուզ մահից հետո
Ամեն մարդ էլ կարող է ներել, խնդիրը նրանում է ուզում է նա ներել ,թե՞ ոչ
և արժե՞ որ ամեն ինչ ներվի այս կյանքում....![]()
Ճշմարտությունը միշտ էլ անհավանական է, որպեսզի այն հավանական լինի, ստիպված ես լինում մի քիչ սուտ խառնել...
Կա ֆրանսիական ասացվածք. ներել նշանակում է հասկանալ:
Ինչ վերաբերում է կարող է, թե ոչ, իմ կարծիքով ամեն մարդ կարող է ամեն ինչ, ինչը կարող է մի որևէ մարդ: Խնդիրն այն է` կանի, թե ոչ:
Մեկ էլ հիշեցի Բալկոնսկու ասածը "Պատերազմ և խաղաղություն" վեպում.
Человек должен простить все, но это не значит что я могу...
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 22.11.2007, 02:56:
Ես, որ կներեմ ամեն ինչ: Չգիտեմ ինչու:
Ով, որ կարդացել է հարցեր հոգեբանության և փիլ. թեման, ապա կիմանա թե ինչու:![]()
Իմ կարծիքով մարդը ոչ ոք է, որ ների կամ չների մարդուն: Մեզ ներողը Աստվածն է, իսկ Աստվածը միշտ ներում է մեզ, քանի որ մեզ շատ է սիրում, բայց չի կարելի չարաշահել այդ սերը, իսկ ավելի ճիշտ պետք է աշխատել սխալներ քիչ գործել: Ես ինքս կարող եմ ամեն ինչ ներել բացի դավաճանությունից, սակայն որոշ ժամանակ անց դա էլ կկարողանամ ներել իմ հոգում, բայց այդ մարդուն չեմ ասի, որ ներել եմ: Իմ կարծիքով այն մարդը, ով չի կարողանում ներել կամ չի ուզում ներել, նա չար մարդ է:
Էդուարդ_man (09.02.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ