User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Ճշմարտություն և մոլորություն

  1. #1
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Ճշմարտություն և մոլորություն

    Ձեզ եմ ներկայացնում կապանցիներ Կառլեն Թադևոսյանի, Լեռնիկ Դավթյանի և Մհեր Մարտիրոսյանի «Ճշմարտություն և մոլորություն» աշխատությունը: Աշխատանքի մեջ քննության են առնվում ներկայիս և անցյալի մարդկային հասարակարգերը ու նշվում է նրանցում առկա թերությունները ու դրանց պատճառները, ինչպես նաև փորձ է կատարվում մարդկային հարաբերությունների նոր մոդելի ստեղծման, որտեղ վերացած կլինեն հին հասարակարգերի թերությունները:

  2. #2
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Առաջաբան

    Եթե Մարքսը ելներ այն բանից, որ մարդու կողմից մարդու շահագործման և սոցիալական բոլոր չարիքների սկզբնաղբյուրը ոչ թե մասնավոր, այլ անձնական սեփականությունն է, որ մասնավոր սեփականությունը և մենամուսնական ընտանիքի երևույթը անձնական սեփականության ածանցյալներն են, ապա <<Կոմունիստական կուսակցության մանիֆեստի>> վերաբերյալ մեր պատկերացումը միանգամայն այլ կլիներ, և այդ ջարդակոչի պատճառով չէր հեղվի միլիոնավոր անմեղ մարդկանց արյունը, չէին լինի այն բազում տառապանքները, որ կրեց մարդկությունը կոմունիստական շարժման պատճառով, աշխարհը չէր վերածվի չարիքի թատերաբեմի:
    Արդ, Մարքսի ուսմունքը վերագտավ իրեն որպես բռնության կոչ և խոչընդոտեց հասարակության էվոլյուցիոն զարգացմանը:
    Կյանքի առաջընթացն արգելակելով հանդերձ, մենամուսնական ընտանիքը պայմանավորում է մարդկությանը համակած բոլոր չարիքները` միջանձնային հակամարտություններից մինչև համաշխարհային պատերազմներ:
    Ստորև ներկայացվող տեսությունը սոցիալիզմի պայմաններում գոյություն ունեցող արատների, հակաբնական, հակահասարակական երևույթների արմատական պատճառ համարում է մենամուսնական ընտանիքը և հիմնավորում դա:
    Ինչո՞վ պետք է փոխարինվի մենամուսնական ընտանիքը: Քանի որ ճշմարտության կերպը երբեմն անսովորն է, ապա նախապատրաստեք ձեզ ըմբոշխնելու այս դատողությունների <<տարաշխարհիկ>> հրապույրը:
    Հեղինակներ

  3. #3
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    1. ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ


    Գիտելիքը մարդկային գործունեության արգասիքն է: Մարդիկ, ղեկավարվելով պատմականորեն ձևավորված իրենց նպատակներով, ստեղծում են հատուկ գործիքներ, սարքեր, այլ միջոցներ, որոնք օգնում են իրականության ճանաչողությանը: Պրակտիկ գործունեության համար մեզ անհրաժեշտ է այնպիսի գիտելիք, որն առավել մեծ լրիվությամբ ու ճշգրտությամբ արտացոլում է օբյեկտիվ աշխարհը, ինչպես այն գոյություն ունի ինքնին, մարդու գիտակցությունից և նրա գործունեությունից անկախ: Այստեղ էլ ծառանում է գիտելիքի ճշմարտության հարցը. ի՞նչ է ճշմարտությունը, որտե՞ղ է այն չափանիշը, ըստ որի կարելի է ճշմարիտ գիտելիքը տարբերել ոչ ճշմարիտ, կեղծ գիտելիքից:
    Անտիկ փիլիսոփայությունից եկող ավանդույթի համաձայն, ճշմարտություն է կոչվում այն գիտելիքը, որը համապատասխանում է իրականությանը: Բայց այդ անվանումն այնքան լավն է, որ այն հաճախ ընդունում էին նաև փոխբացառող փիլիսոփայական ուղղությունները, ինչպես մատերիալիստական, այնպես էլ իդեալիստական:
    Նույնիսկ ագնոստիկները հայտարարում են, որ իրենք չեն ժխտում գիտելիքի գոյությունը, այլ ժխտում են լոկ գիտելիքի ձեռքբերման հնարավորությունը:
    Ճշմարտության մեջ արտահայտված է սուբյեկտի և օբյեկտի դիալեկտիկան: Մի կողմից ճշմարտությունը սուբյեկտիվ է, քանի որ մարդկային գործունեության ձև է, իսկ մյուս կողմից այն օբյեկտիվ է, որովհետև նրա բովանդակությունը կախված չէ ո՛չ մարդուց, ո՛չ էլ մարդկությունից:
    Սահմանազատվում են ճշմարտության հասկացությունները: Գրականության մեջ <<բացարձակ ճշմարտություն>> տերմինը միանշանակ չի գործածվում: Դա <<վերջին ինստանցիայի>> ճշմարտությունն է, մարդկային բանականության ձգտումների ու հնարավորությունների սահմանի իրագործումը: Հարց է ծագում. հնարավո՞ր է նման գիտելիքի հասնելը: Մարդը սկզբունքորեն ընդունակ է ճանաչելու ամեն մի երևույթ, բայց ռեալ կերպով նրա այդ ընդունակությունն իրացվում է հասարակության պրակտիկորեն անվերջ պատմական զարգացման պրոցեսում:
    Երբեմն որպես այդպիսի <<վերջին ինստանցիայի>> ճշմարտություն են դիտվում առանձին երևույթների, պրոցեսների փաստական իմացությունը, որոնց հավաստիությունն արդեն ապացուցվել է գիտության կողմից: Այդ դեպքում ճշմարտությունը կոչվում է հավերժական: Օրինակ` մատերիան ունի կառուցվածք, Մարքսը ծնվել է 1818 թ-ին:
    Սակայն, իհարկե, ճանաչողությունը չի կարելի սահմանափակել լոկ նման կարգի գիտելիքի ձեռքբերումով:
    Ըստ Ֆ. Էնգելսի` <<Եթե մարդկությունը երբևիցէ այնպիսի վիճակի հասներ, որ կարողանար գործառել միայն հավիտենական ճշմարտություններով` մտածողության այնպիսի արդյունքներով, որոնք սուվերեն նշանակություն և ճշմարիտ լինելու իրավունք ունեն, ապա նա հասած կլիներ մի կետի, որտեղ մտավոր աշխարհի անվերջությունը սպառված կլիներ, և այսպիսով, կկատարվեր հաշված անհամար թվի տխրահռչակ հրաշքը>>:
    Գիտության զարգացումն ընթացել է այնպիսի պնդումների հերքման ուղիով, որոնք բացարձականության հավակնություն են ունեցել, բայց իրականում ճշմարիտ են եղել միայն որոշակի սահմաններում (օրինակ` <<ատոմն անբաժանելի է>> կամ <<բոլոր կարապները սպիտակ են>>):
    Ռեալ գիտական տեսությունը հաճախ բովանդակում է ոչ ճշմարիտ, պատրանքային տարր, որը երևան է գալիս ճանաչողության հետագա ընթացքում և պրակտիկայի զարգացմամբ:
    Բայց ճանաչողության այսպիսի ըմբռնման դեպքում մենք չե՞նք կանգնում արդյոք օբյեկտիվ ճշմարտության ժխտման վտանգավոր ուղու վրա: Չէ՞ որ, եթե ճանաչողության պրոցեսում ճշմարիտի մեջ երևան է գալիս պատրանքային մոմենտ, ճշմարիտի և ոչ ճշմարիտի հակադրությունը դառնում է հարաբերական:
    Իմացաբանական ռելյատիվիզմի (լատիներեն` relativus - հարաբերական) կողմնակիցները, ջնջելով ճշմարտության և մոլորության հակադրությունը, հանգում են այն եզրակացությանը, որ ամեն մի ճշմարտություն վերջին հաշվով պարզվում է, որ մոլորություն է և գիտության պատմությունը ներկայացնում է որպես մի մոլորության փոխարինումը մյուսով:
    Թերևս ռելյատիվիզմը պարունակում է մի ճիշտ պահ` այն, որ գոյություն ունեցող ամեն ինչ, այդ թվում և ճանաչողությունը, գտնվում է հոսուն, շարժման վիճակում, սակայն այն ճանաչողության շարժումը մետաֆիզիկորեն կտրում է օբյեկտիվ ռեալությունից:
    Ժամանակակից տրամաբանությունը հետևյալն է. ի հակառակ և՛ դոգմատիզմի, և՛ ռելյատիվիզմի, գոյություն ունի և՛ բացարձակ, և՛ հարաբերական ճշմարտություն:
    Բացարձակ ճշմարտություն գոյություն ունի, քանի որ մեր օբյեկտիվորեն ճշմարիտ գիտելիքի մեջ կա ինչ-որ բան, որը չի հերքվում գիտության հետագա ընթացքով, այլ հարստանում է նոր օբյեկտիվ բովանդակությամբ: Դրա հետ միասին ամեն տվյալ պահին մեր գիտելիքը հարաբերական է, քանի որ այն ոչ լրիվ է (օգտագործում) արտացոլում իրականությունը, հետևաբար ճշմարտություն է լոկ որոշակի սահմաններում, որոնք ընդլայնվում կամ նեղանում են ճանաչողության զարգացման ընթացքում:
    Օբյեկտիվ ճշմարտությունը բացարձակի ու հարաբերականի միասնությունն է, որտեղ բացարձակ ճշմարտությունն ընկալվում է որպես հարաբերական ճշմարտությունների անվերջ գործընթացի սահման: Դեռևս անտիկ աշխարհում է ստեղծվել երկրաչափություն և այն կրել է <<էվկլիդյան երկրաչափություն>> անունը: Իհարկե, այն օբյեկտիվ, բացարձակ-հարաբերական ճշմարտություն է, քանի որ նրա բովանդակությունը վերցրված է օբյեկտիվ ռեալության մեջ գոյություն ունեցող տարածական հարաբերություններից: Սակայն այն ճշմարիտ է մինչև մի որոշ սահման, այսինքն մինչև այն ժամանակ, քանի դեռ մենք վերանում ենք տարածության կորությունից (այն հավասարեցնում ենք զրոյի): Հենց որ տարածությունը դիտարկում ենք դրական կամ բացասական կորությամբ, այդ դեպքում անցնում ենք ոչ էվկլիդյան երկրաչափություններին (Լոբաչևսկու և Ռիմանի), որոնք ընդլայնել են մեր գիտելիքների սահմանները և իրենց ավանդն են մուծել օբյեկտիվ ճշմարտության հետագա խորացման ուղիով, երկրաչափական գիտելիքների զարգացման մեջ:
    Մոլորությունը իրականության ճշմարտանման, սակայն ոչ ճիշտ, աղավաղված արտացոլումն է գիտակցության մեջ, որը պայմանավորված է յուրաքանչյուր տվյալ պահին հասարակական պատմական պրակտիկայի սահմանափակությամբ:
    Ձգտելով հասնել օբյեկտիվ ճշմարտության` մարդն անհրաժեշտություն է զգում մի չափանիշի, որի օգնությամբ կարողանա ճշմարտությունը տարբերել մոլորությունից: Գոյություն ունեն տարբեր տեսություններ, որոնք այս կամ այն կերպ օգնում են լուծելու վերոհիշյալ խնդիրը: Սակայն առայսօր այդ տեսությունների համակարգը լրիվ չէ. չէ± որ մարդկությունը հենց այսօր էլ գտնվում է մոլորության մեջ այնպիսի կենսական նշանակություն ունեցող ոլորտներում, ինչպիսիք են սոցիալական արդարության, հավասարության և անհատի ազատության ոլորտները: Քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում ժողովրդական մասսաներն անգիտակցաբար, բնազդով ձգտել են այնպիսի փոխբացառող երևույթների իրականացմանը, ինչպիսիք են ազատությունը և հավասարությունը: Իրականում ազատությունը և հավասարությունը գտնվում են հակադարձ համեմատական կապի մեջ: Ասվածի վառ օրինակ կարող է ծառայել սոցիալիզմի ստալինյան շրջանի և մեր այսօրվա պրակտիկայի համեմատումը:
    ...

  4. #4
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Եթե պայմանավորվենք վերը նշված պնդումը անվանել <<Ազատության և հավասարության օրենք>>, ապա ստորև ներկայացվող աշխատանքի նպատակներից մեկը կլինի նաև այն, որ այդ օրենքը ևս հարաբերական ճշմարտություն է: Կոնկրետացնենք. <<Ազատության և հավասարության օրենքը>> ճշմարիտ է լոկ մարդկության էվոլյուցիայի <<քաղաքակրթություն>> կոչվող փուլի համար: Այդ փուլին կհաջորդի մի նոր փուլ` <<հավասարարական շրջան>>, որտեղ <<Ազատության և հավասարության օրենքի>> կապը հակադարձ համեմատականից կփոխակերպվի ուղիղ համեմատականի:
    Ըստ Էնգելսի, երբ հասարակությունը սկսեց արյունակիցների միջև սեռական հարաբերությունն արգելել, սերունդների ֆիզիկական և մտավոր կարողությունները բռնեցին որակական բարելավման ուղին: Առաջ եկավ սեռական սերը, որը խստագույնս առնչվում էր մեր նախնիների գիտակցության աճի հետ: Իսկ քանի որ սեռական սերն իր էությամբ բացառող բնույթ ունի, այդ առանձնահատկությունը ներկայումս բացահայտ է միայն կանանց նկատմամբ, ապա սեռական սիրո վրա հիմնված ամուսնությունը համաձայն իր բնույթի, պետք է մենամուսնություն լինի:
    Սեռական սերը, որը ծնում է մենամուսնությունը, տատանողական ժամկետներ ունի և դա էլ անընդհատ փոքրանում է, իսկ ապագայում, երբ մարդկությունը ստիպված կլինի սերնդի վերարտադրությունը կազմակերպել հատուկ << գործարաններում>> և հնարավոր կլինի նվազագույնի հասցնել անհատների տարբերությունները, անվերջ էլ կփոքրանա սեռական սիրո ժամկետը:
    Այդժամ մենամուսնությունը կդառնա անիմաստ և նույնիսկ վնասակար, քանզի մենամուսնական ընտանիքը բոլոր չարիքների պատճառի մասնավոր սեփականության պատվարն է:
    Մենամուսնության նպատակները` ա) զավակներ ծնելը և բ) զավակների կողմից սեփականության ժառանգումը, հասարակականորեն հույժ վտանգավոր են, որովհետև մարդը երբեք չի կարող անաչառ ու օբյեկտիվ լինել, երբ խոսքը վերաբերվում է իր ժառանգին կամ ունեցվածքին:
    Իսկ ինչո±վ պետք է փոխարինվի մենամուսնական ընտանիքը...
    Մենամուսնությունը կլքի մարդկությանը և վերջինս կթևակոխի այլընտրանք չունեցող մի հասարակարգ, որտեղ արբունքի հասած, հասունացած բոլոր մարդիկ կդիտվեն ամուսիններ, որտեղ ոչ մեկը ինչ-որ հարստություն չի ժառանգի, երբ կտիրապետի ոչնչով չսահմանափակված, փոխադարձ համաձայնությամբ հաստատված սեռական հարաբերությունների ազատությունը, կլինի կնոջ և տղամարդու լիակատար հավասարությունը:
    Համաշխարհային համայնքում մենամուսնական ընտանիքը ճգնաժամ է ապրում: Կատարենք այդ երևույթի դիտարկումը: 20-րդ դարի 70-80-ական թվականների ընտանիքը համեմատած 10-ական թվականների` տարբեր աղբյուրներում նկարագրված ընտանիքի հետ, որակական փոփոխությունների է ենթարկվել, և այդ գործընթացը շարունակվում է: Դարասկզբի բազմազավակ ընտանիքի տեղը բռնել է 2-4 հոգուց բաղկացած ընտանիքը:
    Տնտեսական շարժառիթներով տղամարդուց մեծ կախում ունեցող կնոջը փոխարինել է տնտեսապես անհամեմատ անկախ կինը, որի մոտ աճել է գիտակցվածության և արժանապատվության զգացումը:
    Ամուսնալուծությունն աճել է զգալի չափերով: Պաշտոնական տվյալներով յուրաքանչյուր երրորդ ամուսնություն լուծարվում է: Մենամուսնական ընտանիքի օգտին չէ նաև մսուր-մանկապարտեզների համատարած երևույթը: Անհամեմատ մեծացել է սննդի և այլ սպասրկման օբյեկտների թիվը: Այս ամենը բացահայտում է ընտանիքի դերի նվազման կամ վերանալու միտումը: Հասարակական կյանքում առկա է մենամուսնական ընտանիքի ճգնաժամային իրավիճակը: Ընտանիքը փրկելու բոլոր փորձերն ի վերջո անարդյունավետ են, քանզի նրա կործանումը նույնպիսի անխուսափելիություն է, ինչպիսին էր առաջացումը: Եվ այդ գործընթացին սուբյեկտը պետք է միջամտի շրջահայաց ու խոր գիտակցությամբ, բացասական երևույթներից առավելագույն չափով խուսափելու համար:
    Դասակարգային հասարակության առաջացումից սկսած, աշխատավոր ու աղքատ մարդիկ միշտ երազել են նյութական բարիքների հավասար բաշխման մասին: Այդ ցանկությունն արտահայտվել է ժողովրդական ավանդապատումներում, գիտական ու գեղարվեստական երկերում: Պատմության ընթացքում առաջարկվել են հավասարության հասնելու ուղիները: Անգամ գտնում էին, որ կգա ժամանակը, երբ կտիրապետի նյութական բարիքների հավասարության սկզբունքը: Եվ չէին ըմբռնում, որ անհատների միջև գոյություն ունեցող բազմապիսի տարբերությունների առկայությամբ, օրինակ` նույնիսկ 10 կգ հացը հնարավոր չէ մեկական կիլոգրամներով բաժանել տասը հոգու: Դա հենց այն պատճառով, որ և′ նրանց պահանջմունքներն են տարբեր, և′ առանձին-առանձին կատարել են տարբեր քանակի և որակի աշխատանք:
    Անհատների միջև եղած տարբերությունների հետևանքով ծագած ընչաքաղցությունը թույլ չի տա կիրառել նաև ըստ պահանջմունքների բաշխման սկզբունքը: Մարդու պահանջմունքներին սահման չկա, իսկ բնության մեջ էլ ուժեղը` թույլին, խելոքը` անխելքին միշտ էլ շահագործելու է: Մարդու անսպառ պահանջմունքները կբավարարվեն միայն այն ժամանակ, երբ նա զգա, որ ինքը ոչ առավել և ոչ էլ պակաս է իր նմանից: Բայց և մարդկանց միջև տարբերությունների վերացումն անընդհատ և հավերժական գործընթաց է, որին կարելի է անվերջ մոտենալ, սակայն երբեք չհասնել: Ապագա հասարակարգում, երբ մարդկությունը վերարտադրությունը կկազմակերպի ոչ անհատներին հուսալով, այլ ընդհանուր, հասարակական եղանակով և սկսած կլինի անհատական տարբերությունների կրճատման իրագործումը, կյանքի կկոչվի <<Յուրաքանչյուրից հավասարաչափ, յուրաքանչյուրին հավասարաչափ>> սկզբունքը:
    Զարգացման հիմքում ընկած են հակասությունները: Թե′ բնության, թե′ հասարակության և թե′ մտածողության շարժման ժամանակ ինչքան ուժեղ են հակասությունները, այնքան էլ ուժեղ են շարժումը և զարգացումը: Նախնադարյան հասարակարգում մարդու գիտակցության արտակարգ ցածր պայմաններում (պայմաններ, որոնք ենթադրում էին սուբյեկտիվ գիտակցական հավասարություն, բայց իրենց մեջ պարունակում էին անընդհատ մեծացող անհավասարության ինֆորմացիա) իշխում էր նյութական հավասարությունը: Էվոլուցիոն ճանապարհով մարդու զարգացումը, ավելի ու ավելի շատացող նյութական բարիքները և աշխատանքի միջոցները, հարաբերականորեն դանդաղ, այնուամենայնիվ, տանում էին դեպի մեծացող անհավասարություն: Անհավասարությունն անընդհատ մեծացել է շահագործողական աշխարհում:

  5. #5
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Անհավասարությանը մի հզոր հարված հասցվեց 1917 թ. հոկտեմբերին: Լուծման ուղին բռնեց շատ կարևոր մի պրոբլեմ` արտադրության միջոցները դարձան հանրային սեփականություն: Դա հսկայական քայլ էր. հսկայատարածք երկրում մարդկությունը պոկվեց հին մասնավոր սեփականատիրական պատվանդանից և դրվեց կոմունիզմի հիմքը:
    Սակայն հին աշխարհից ժառանգված մնացին պետությունը, ազգերը, ընտանիքը: Եվ կարծես քիչ բան է մնում մինչև հավասարարական հասարակարգի հաստատումը…
    Անընդհատ փոքրացնելով անհատների միջև եղած տարբերությունները, հասարակությունը կձգտի հասարակական հակասությունների թուլացմանը: Հակասությունների հիմքը` անհատների միջև եղած տարբերությունները, և այդ տարբերությունների արդյունքը` նյութական տարբերությունները, անընդհատ փոքրանալու են, բայց երբեք չեն վերանալու:
    Կարծիքներ կան, թե, իբր, հակասությունների փոքրացումը կհասցնի զարգացման թափի թուլացմանը, քանի որ փոքր հակասությունների դեպքում զարգացումը դանդաղում է, իսկ մեծ հակասությունների դեպքում` արագանում: Մեր զարգացրած տեսությունը դրան տալիս է այսպիսի պատասխան. Սոցիալական ուժեղ և դեռ ուժեղացող հակասությունների տեղը, որն ապագայում անընդհատ թուլանալու է, բռնելու է անընդհատ ուժեղացող հակասությունը մարդու և բնության միջև: Մարդը ազատվելով իր նմանի դեմ պայքար մղելու անհաժեշտությունից, լրացուցիչ ազատ էներգիան և ժամանակը տրամադրելու է բնությունն առավելագույն ձևով իր շահերին ծառայեցնելուն:
    Ահա ապագա հասարակության չթուլացող զարգացման գլխավոր հիմքը: Անսահման պահանջմունքները մարդուն անընդհատ շարժման մեջ կդնեն, նրան կստիպեն իր բնական ու սոցիալական պահանջներն ավելի բարձր մակարդակով բավարարելու համար անընդհատ կատարագործել արտադրությունը, պահպանելով ու բազմապատկելով բնության մեջ եղածը:
    Մարդն իր ողջ ունեցածը կտա հասարակությանը և հասարակությունից կստանա իր տվածին համապատասխան, ըստ որում, թե′ տվածը, թե′ ստացածը անընդհատ կմոտենան մյուս մարդկանց տվածին ու ստացածին:
    <<Մենամուսնությունն առաջ եկավ խոշոր հարստությունները մի մարդու ձեռքում, այն է` տղամարդու ձեռքում կենտրոնանալու հետևանքով և այն պահանջից, որ այս հարստությունները ժառանգեն այս տղամարդու և ոչ թե մեկ ուրիշի զավակները…>> (Էնգելս): Սեռական սերը ավելի շատ մենամուսնության հիմքն է, քան մենամուսնական ընտանիքի: Եթե չկա հարստություն (ունեցվածք), որը երկու իրար չսիրող անձերի կապի միմյանց ու ստեղծի ընտանիք, ապա մենամուսնության կամ ժամանակավրեպ սեռական կապերով կապնվելու համար անհրաժեշտ է սերը, հակառակ դեպքում այն կդիտվի պոռնկություն:
    Մարդու ձեռքում գտնվող հարստությունները ժառանգին տալու պրակտիկան մենամուսնական ընտանիքի, բայց ոչ մենամուսնության հիմնաքարն է: Ի դեպ, երկու հոգու կնքած միությունը միայն երրորդի` ժառանգի (ժառանգների) հայտնվելու դեպքում է համարվում ընտանիք, այլապես այն պարզ մենամուսնություն է:
    Մենամուսնական ընտանիքը վերացնելով, իհարկե, չի կարելի մարդկանց ստիպել կամ համոզել, որ պետք չէ… սիրել: Դրանից էլ այն եզրակացությունը, որ մենամուսնական ընտանիքն ավելի շուտ կվերանա, քան մենամուսնությունը:
    Այժմ ենթադրենք, որ միջոցառումներով արդեն վերացրել ենք մենամուսնական ընտանիքի տնտեսական դրդիչները: Այդ դեպքում մենամուսնությունը իր հիմքում կունենա սեռական սերը, <<իսկ անհատական սիրո տևողությունը շատ զանազան է, տարբեր անձերի, մանավանդ տղամարդկանց մեջ և եթե փոխադարձ զգացմունքը վերջնականապես սպառվել է և նրան դուրս է մղել մի նոր կրքոտ սեր, ապա ամուսնալուծությունը բարեգործություն է թե′ երկու կողմերի, և թե′ հասարակության համար>> (Էնգելս):
    Պետք է հնարավորություն ստեղծել, որ մարդն ամուսնանա այնքան անգամ, որքան կսիրի և ամուսնալուծվի այնքան անգամ, որքան կդադարի սիրելուց:
    Մենամուսնական ընտանիքի պայմաններում հնարավոր չէ այնպես անել, որ առանձին ընտանիքը դադարի հասարակության տնտեսական միավորը լինելուց: Դեռ ավելին, ընտանիքը լինելով մասնավոր սեփականատրիական հոգեբանության գլխավոր հիմնաքարը և, ըստ այդմ, ծնելով բազմաթիվ չարիքներ, պատճառն է անընդհատ մեծացող անձնական սեփականության, և սա ցայտուն կերպով խոսում է ոչ թե ընտանիքի հասարակության տնտեսական միավորը լինելուց դադարելու, այլ ուժեղանալու մասին:
    Կյանքի զարգացումը հրամայաբար պահանջում է անհատների միջև եղած տարբերությունները անընդհատ փոքրացնելով, վերացնել չարաբաստիկ մենամուսնական ընտանիքը:
    Հարկ է թողնել մենամուսնությունը որպես անընդհատ թուլացող ու փոքրացող, բայց դեռ երկար ժամանակ իր կենսունակությունը պահպանող սեռական սիրո արգասիքը:
    Ընդսմին հեռու ապագայում սեռական սերն այն աստիճան կթուլանա, որ հասարակության մեջ արբունքի հասած բոլոր քաղաքացիներն իրար համար կդիտվեն ամուսիններ, կտիրապետի ազատ սեռական հարաբերությունների կուլտուրան` պոռնկությունն ու բռնությունը բացառելով հանդերձ: Աստիճանաբար կվերանա խանդի զգացումը:
    Նախնադարյան պարզունակ արտադրությունը զարգանալով հասավ այն բանին, որ առավել ուժեղ, խելացի և հեղինակություն վայելող անհատն իր ձեռքում կենտրոնացրեց ոչ միայն արտադրված արդյունքների ավելցուկը, այլև այդ ավելցուկը ստեղծողներին: Առաջ եկավ արտադրության միջոցների մասնավոր սեփականատիրական առաջին հասարակարգը, որտեղ արտադրության միջոցներն էին ոչ միայն անշունչ առարկաները, այլև այդ առարկաների միջոցով բարիք ստեղծող մարդը` ստրուկը: Ստրկատիրական կարգերի հաստատումը մի մեծ քայլ էր արտադրողական ուժերի զարգացման ճանապարհին:
    Մարդկային հասարակությունը դուրս եկավ զարգացման լայն ուղի, դրանով իսկ ազդարարելով մասնավոր սեփականատիրական հասարակարգերի սկիզբը: Ստրկատիրության զարգացումով ավելի էր հզորանում ստրկատերերի դասակարգը, ավելի էր սրվում դասակարգային պայքարը հզորացող ստրկատերերի և ստրուկների հոծ զանգվածի միջև: Հասարակարգի զարգացածությունն որոշվում է այն բանով, թե ինչպիսի արտադրողական ուժեր է ծնում այդ հասարակարգը և թե ինչպես է այն իր անդամների միջև բաշխում իր ունեցած բարիքները:
    Մասնավոր սեփականատիրական առաջին հասարակարգը նախնադարի համեմատ ավելի բարձր զարգացած հասարակարգ էր, որովհետև ստեղծում էր ավելի շատ բարիքներ, բայց միաժամանակ հետադիմական էր, քանզի այդ շատ բարիքներÁ բաշխվում ¿ñ մեծ անհամաչափությամբ: Բանն այն է, որ հենց ստրկատիրական հասարակարգում, ինչպես նաև ֆեոդալականում և կապիտալիստականում, մի դասակարգը շահագործում է մյուսին:
    Ժամանակի ընթացքում դառնալով անարտադրողական և կաշկանդելով արտադրական ուժերի զարգացումը, ստրկատիրական կարգերն իրենց տեղը զիճեցին հասարակության համար ավելի շատ բարիք ստեղծող մասնավոր սեփականատիրական մեկ այլ հասարակարգին` ֆեոդալականին: Այսպես էլ վերջինս բացասվեց կապիտալիզմի կողմից:

  6. #6
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Հազարավոր տարիներ մարդն ապրում էր շահագործողական հասարակարգերում` խորապես ամրակայված մասնավոր սեփականության տիրապետության պայմաններում: Եվ նա իր մտածողությամբ, վարք ու բարքով, հոգեբանությամբ ու ընդունակություններով համապատասխանում էր այդ <<ամենաքաղցր>> սեփականությանը. այն է` Իմ ապրանքը, Իմ ժողովուրդը, Իմ հայրենիքը, Իմ լեզուն, Իմ ընտանիքը, Իմ կինը և այլն:
    Մարդկությունը վերջին մասնավոր սեփականատիրական հասարակարգում ըմբռնեց, որ իր և իր նմանի դժբախտությունն այդ մասնավորի մեջ է և ազդարարեց աշխարհին, որ … հաջորդ հասարակարգը լինելու է առանց արտադրության միջոցների մասնավոր սեփականություն, առանց հարուստների ու աղքատների տարբերակվածության:
    Կոմունիզմը հանրային սեփականատիրական առաջին հասարակարգն է: Այն իր ծնունդով ազդարարեց աշխարհին, որ սկսվում է նոր դարաշրջան, երբ մասնավոր ամեն ինչ իր տեղը կզիջի հանրայինին:
    Քանի որ մասնավոր սեփականատիրական հոգեբանությունն անհատների միջև եղած խոր տարբերությունների և դրանց հետևանքի` ընտանիքի արդյունքն է, իսկ մարդն այդ պայմաններում ապրել է երեք ֆորմացիա, ապա կոմունիզմի պայմաններում, երբ դեռ կան այդ տարբերությունները և ընտանիքը, միայն արտադրության միջոցները հանրային սեփականություն դարձնելը շատ քիչ է: Այս պայմաններում էլ, երբ հողն ու գործարանը հանրային են, սակայն մարդը շարունակում է ասել Իմ կինը, Իմ ազգը, Իմ լեզուն և այլն, գլխավոր հակասություն է դառնում արտադրության միջոցների հանրային սեփականության և այդ սեփականության վրա աշխատող մարդու մասնավոր սեփականատիրական հոգեբանության միջև եղած հակասությունը:
    Արդ, այդ հին հիմնական հակասության պատճառով կոմունիզմը ևս չի կարող արդարացնել մարդկության սպասումները: Ե′վ կոմունիզմը, և′ կապիտալիզմը դատապարտված են կործանման, կամ էլ վերաճման նոր` <<հավասարարական>> հասարակարգի:
    Մարդն, ի բնե, թերևս մեծամասամբ ենթագիտակցորեն է ձգտում հավասարարական հասարակարգի գայթակղիչ ազատություններին: Կապիտալի աշխարհում մեծահարուստների կողմից բարեգործական ձեռնարկումները, հոգածությունը գործազուրկների նկատմամբ հավասարարական հասարակարգին ձգտելու կույր դրսևորումներից մեկն է:
    Գիտական կոմունիզմի տեսաբանները այսպես են ձևակերպել կոմունիստական ֆորմացիայի վերջնական նպատակը. <<Յուրաքանչյուրից` ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ պահանջմունքների>>: Քանի որ մարդկանց միջև կա ընդունակությունների տարբերություն, ուրեմն յուրաքանչյուր մարդ հասարակությանը պետք է տա ըստ իր ընդունակությունների, և քանի որ կոմունիզմի ժամանակ արտադրողական ուժերը կլինեն արտակարգ բարձր զարգացած և այդ զարգացած հասարակության հզոր արտադրությունն ի վիճակի կլինի բավարարելու իր յուրաքանչյուր անդամի պահանջմունքները, ապա յուրաքանչյուրը հասարակությունից կստանա ըստ իր պահանջմունքների:
    Կոմունիզմի տեսաբաններն իրենց այդ մեծ ու գրավիչ դրույթով նվաճելով տասնյակ միլիոնավոր սրտեր ու մտքեր, այդպես էլ չկողմնորոշվեցին, որ կոնկրետ ժամանակահատվածի համար ասելով <<յուրաքանչյուրին` ըստ պահանջմունքների>>, դրանով իսկ կտրվեցին դիալեկտիկական մատերիալիզմից, չըմբռնեցին, որ բռնել են մատերիալիզմից հեռանալու և իդեալիզմին հարելու ուղին: Մի՞թե բնական է մարդուն ասել, թե այսքան է քո պահանջմունքը և թե ավելիի ձգտելը նորմալ ու բարոյական չէ:
    Մասնավոր սեփականատիրական հոգեբանությունը համարելով ոչ թե զանգվածային, այլ որոշ մարդկանց մեջ նստած երևույթ, կոմունիստներն ակամայից հարվածում են մատերիալիզմի ոգուն:
    Ի դեպ նշենք, որ արմատացած հին պատկերացումներից հրաժարվելը երբեք էլ դյուրին գործ չէ, հատկապես, որ ժամանակակից տեսաբանները օժտված են ակադեմիկոսի, պրոֆեսորի, գիտության վաստակավոր գործչի և այլ առարկութÛուն չհանդուրժող վարդաջրով: Պատկերացրեք, թե որքան դժվար է մեր իսկ ճանապարհը գիտության այրերի քարացած համոզմունքներին առճակատելու իմաստով…
    Ընտանիքի գոյությունն ինքնին պայմանավորում է սեփականության ժառանգելության իրավունքը: Ժառանգություն ստանալու համակարգը խախտում է սոցիալիզմի մեծ դրույթը` <<յուրաքանչյուրից` ըստ իր ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ իր աշխատանքի քանակի ու որակի>>:
    Ազնիվ կամ ոչ ազնիվ ճանապարհներով ձեռք բերված սեփականությունն իր չափերով զանազան է: Օրինակ` վերցնենք խոշոր ձեռնարկության տնօրենին և նրա ենթակա պահեստապետին: Տնօրենի աշխատավարձը մի քանի անգամ բարձր է պահեստապետի աշխատավարձից: Դա նշանակում է, որ տնօրենի զավակը, եթե նա անգամ իր ֆիզիկական ու մտավոր կարողություններով զիջի պահեստապետի զավակին, ժառանգելու է ավելի շատ նյութական միջոցներ, քան պահեստապետի, դիցուք առավել աշխատասեր զավակը: Այսպես պարզ է ժառանգելիության իրավունքի կործանարար ազդեցությունը հասարակական կյանքի վրա: Եթե անգամ մարդը անաշխատ եկամուտներ չունենա և գոյատևի ազնիվ աշխատանքով, որ հնարավոր էլ չէ մենամուսնական ընտանիքի պայմաններում, դարձյալ ժամանակի ընթացքում անհավասարությունն ի հայտ կգա նույն այդ ժառանգելիության իրավունքի գոյության պատճառով:
    Հասարակարգն որքան էլ ճգնի, չի կարող պարալիզումից փրկել խորիմաստ դրույթը. յուրաքանչյուրից` ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ աշխատանքի: Արդ ուզենանք-չուզենանք, ընտանիքներում կուտակվող սեփականությունը դառնում է հասարակության առաջընթացը արգելող հուժկու ուժ:
    Սերնդի ծնելիությունն ու դաստիարակությունը պետության ու հասարակության մտահոգության առարկա դարձնելը, երեխաներին ծնողների սուբյեկտիվ ազդակներից օտարելը, կօժանդակի վերացնել ժառանգություն ստանալու և′ իրավունքը, և′ պրակտիկան:
    Սոցիալիզմի մեծ դրույթն առավել լավ հնարավոր է իրագործել միայն ժառանգության իրավունքն ու պրակտիկան աստիճանաբար վերացնելիս, կամ իսպառ վերացնելուց հետո: Դրան պետք է հաջորդի մենամուսնական ընտանիքի վերացումը:
    Մարդու զգեստները, անձնական իրերը, ընտանեկան գույքը նրա մահից հետո մնում է ամուսնուն: Եթե վախճանվել են ամուսինները երկուստեք, ունեցվածքը մնում է ժառանգներին կամ հասարակությանը: <<Հավասարարական հասարակարգի>> ժամանակ, ուր չեն լինի ամուսնությունները, մարդու մահից հետո ուեցվածքը կմնա հասարակությանը: Ինքնուրույնություն ստանալուց հետո յուրաքանչյուր մարդ հասարակությանը կտա ըստ իր ընդունակությունների և հասարակությունից կստանա ըստ իր աշխատանքի քանակի և որակի:
    Մի խոսքով, ընտանիքներում կուտակվող սեփականությունները, որ պետք է ժառանգվի զավակների կողմից, արգելակում է հասարակության առաջընթացը: Անհրաժեշտ է ճշմարտացիորեն կյանքի կոչել սոցիալիզմի խեղաթյուրված դրույթը:
    Մարդը անձնական սեփականություն պետք է ունենա այնքան ժամանակ, քանի դեռ ապրում է: Նրա մահվանից հետո այն կանցնի պետությանը (հասարակությանը): Զավակը չպետք է ոչինչ ժառանգի, այլ իր ապրուստը պետք է ստեղծի իր ընդունակություններն ի սպաս դնելուց ստացած միջոցների հաշվին: Եվ դա պետք է պատկերացնել մենամուսնական ընտանիքի աստիճանաբար տկարացման և հետագայում վերացման հետ զուգահեռ:

    05.1996

  7. #7
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    2. ՀԱՎԱՍԱՐԱՐԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ
    ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ


    ՃԻՇՏ ՆՊԱՏԱԿ, ՍԽԱԼ ՄԻՋՈՑՆԵՐ,
    ԿՈՐԾԱՆՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
    Հասնել աշխատանքի բարձր արտադրողականության, ապրանքի քանակով և որակով դուրս գալ առաջին տեղն աշխարհում, հասնել սոցիալական արդ³րության` այն է`<<յուրաքանչյուրից` ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ աշխատանքի>> սկզբունքի կիրառման: Նշված նպատակի հետ, որը մի բառով կոչվում է, վերակառուցում, հավասարարները, անշուշտ, համամիտ են:
    Տեսնենք, թե այն կենսագործելու համար ի՞նչ միջոցներ են առաջարկում կոմունիստները` գլխավոր քարտուղար Գորբաչովը և առաջաíáñ տնտեսագետները (Աղաբեկյան և այլն): Երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն արագացնելուն են միտված նրանց ազդեցությամբ ընդունված մի շարք օրենքներ` <<Պետընդունման մասին>>, <<ԽՍՀՄ օրենքը ձեռնարկության (միավորման) մասին>>, << Անհատական գործունեության մասին>>, <<Կոոպերատիվների մասին>>:
    Ակներև է, որ դրանք արմատական խթան չեն կարող հանդիսանալ և ժամանակավրեպ են: Դրանք սոցիալական անարդարությունն ուժեղացնելուց, խառնաշփոթությունը խորացնելուց ու կործանումն արագացնելուց բացի այլ արդյունք տալ չեն կարող: Բանն այն է, որ կոմունիստների առաջադեմ մասը պատրաստ է ցանկացած միջոցառման, բացի արմատականը, որն է` ընտանիքի և անձնական սեփականության վերացումը:
    Արդյոք ձեռնտու՞ է այլասերված բյուրոկրատին, կաշառակերին ու ձրիակերին ընտանիքի և անձնական սեփականության վերացումը: Դժվար չէ նկատել, որ բոլոր ժամանակներում բոլոր շահագործողները, եթե ոչ ուրիշ, բայց ընտանիքի ամրության հարցում` սեփականության պահպանման մոտիվացիայով, միակամ են եղել: Աշխատավոր մարդուն ներշնչել են, որ երջանկությունն ընտանիքն է ու նրան աքցանել են երեխայի ու սեփականության գայթակղիչ կապանքներով: Այս ամենը բացասաբար է անդրադառնում բանվոր դասակարգի հեղափոխական ոգու վրա: Ի ծնե լինելով հեղափոխական, բանվոր դասակարգն ընտանեպաշտության` ընտանիքի հետ ամուր կապի շնորհիվ թեքվում է դեպի ռեակցիան: Անհրաժեշտ է անդուլ աշխատանք` համոզելու համար աշխատավոր մարդուն, որ ընտանիքի միջոցով են իրեն շահագործում, և որ նա պետք է պայքարի ընտանիքի և անձնական սեփականության վերացման համար: Միայն այս ճանապարհով կարելի է հասնել այն քաղաքականության հաղթանակին, որը Գորբոչովը անվանում է վերակառուցում: Այլապես այն դատապարտված է ֆիասկոյի:
    06.01.1988

    ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՆ Է

    Նախորդ մի շարք շարադրանքներում (գրված առ ապրիլ 1985 թ.) նշել »Ýù, որ սոցիալիզմը ունի երեք ճանապարհ. ա) մնալ նույնը և կործանվել որպես համակարգ կամ պետություն, բ) անձնական սեփականության և ընտանիքի վերացումով առաջ գնալ դեպի հանրային տնտեսաձևի նոր աստիճան, գ) վերադառնալ մասնավոր սեփականաձևին` դառնալով տնտեսապես հզոր պետություն, բայց կործանվելով որպես հանրային տնտեսաձևի համակարգ:
    1985թ. ապրիլյան պլենումի վերցրած կուրսը փնտրում էր ճանապարհներ երկիրը տնտեսական ծանր վիճակից հանելու համար: Նոր փորձարկումները` պետընդունում, անհատական գործունեության մասին օրենքի խրախուսում և այլն, ակներևաբար բերում են մասնավորի աշխուժացման գաղափարին: Չինաստանի բացած վտանգավոր արահետով քայլեր է անում նաև մեր հայրենիքը, բայց մինչև ո՞ւր… Այսօրվա դրությամբ սոցիալիզմի համակարգը և մեր երկիրն այլ ճանապարհ չունեն: Պետք է խթանվի մասնավորը: … Չպետք է տատանվել հողն ու ձեռնարկություններն անհատներին վաճառելու, վարձով տալու համար: Երկրին անհրաժեշտ են հաց, տեխնիկա և այլն: Հարկավոր է նախ և առաջ փրկել պետությունը:
    Անհրաժեշտ է խթանել խոսքի ազատությունը, մասնավորապես` թույլ տալ հավասարարական ուսմունքի քարոզչություն:
    Հանրայինի փրկությունը հավասարարների հաղթանակի մեջ է:
    02.1989


    ԸՆԿԵՐ ԵԼՑԻՆ
    Դուք, ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների համագումարում խոսելով երկրում ստեղծված ծանր վիճակի մասին, նշենցիք, որ դրա մեղքն ընկնում է ԽՄԿԿ Կենտկոմի վրա և առաջարկեցիք հրավիրել ԽՄՄԿ համագումար, ընտրել նոր կենտկոմ: Շատ դեպուտատների հետ Դուք այն համոզմանն եք, որ եթե ողջ իշխանությունը գտնվի խորհուրդների (սովետների) ձեռքին, վիճակն, իբր, բարվոք կլինի:
    Մի դեպուտատ էլ գտավ, որ ընկ. Լիգաչովին հանիրավի են վստահել գյուղատնտեսությունը, որովհետև ցարդ նա ձախողել է Կենտկոմի գաղափարախոսական աշխատանքները:
    Հարգելի Բորիս Նիկոլաևիչ, մեր կարծիքով` քանի անգամ էլ փոխվի Կենտկոմի կազմը, ում էլ հանձնվի իշխանությունը, ով էլ ընտրվի քաղբյուրոյի կազմում, ռեալ արդյունք չի լինի: Բանն այն է, որ անհնարին է լուծել հակասությունը անձնական-սեփականատիրական հոգեբանության և արտադրության միջոցների հանրային բնույթի միջև: Նաև` արտադրության միջոցները և անձնական սեփականությունն ու մենամուսնական ընտանիքը անհամատեղելի են: Այսօր հնարավոր չէ վերացնել մենամուսնական ընտանիքն իր` սեփականության ժառանգման ֆունկցիայի հետ (որն օրինական անաշխատ եկամուտ է) և անձնական սեփականությունը: Ընտանիքը և անձնական սեփականությունը, մեր համոզմամբ, անձնական-սեփականատիրական հոգեբանության, պրոտեկցիոնիզմի, կաշառակերության, վատ աշխատանքի, բյուրոկրատիզմի, սոցիալական բոլոր չարիքների ակունքն են:
    Այս ամենը գրեցինք Ձեզ, որ դարակազմիկ որոշում ընդունեք` պետության վերակազմակերպման հիմքում դնելով հավասարարական ուսմունքի հիմնագաղափարը: Այլապես Ձեր ձեռնարկումները միայն կուժեղացնեն խառնաշփոթությունը:
    06.1989

  8. #8
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է

    Հանրապետական և միութենական տարբեր ինստանցիաներ ուղարկած մեր բազմաթիվ նամակներում հիմնավորել ենք, որ վերակառուցում կոչվածն ինքնին կործանում է: Սոցիալիզմի գոյությունը հնարավոր չէ այնպիսի պայմաններում, երբ մի կողմում հանրային-պետական սեփականությունն է, իսկ մյուս կողմում մենամուսնական ընտանիքն ու անձնական սեփականությունը: Վերջին երկուսն այն ակունքն են, որոնցից սնվում են բյուրոկրատիզմը, կաշառակերները, ազգայնամոլները, համամիութենական մաֆիան: Երկրում այնպիսի աննախընթաց իրավիճակ է , երբ աներկբա կարելի է ասել, որ այն պիտի տրոհվի տասնյակ մանր, անկախ պետությունների: Հասարակությանը համակած չարիքների արտակարգ առատության պայմաններում ազգերը ձգտում են անկախ գոյատևմանը:
    Սակայն ինչքանո՞վ է երկրի մասնատվելը ձեռնատու աշխատավորին ու միութենական տնտեսակարգին, որը խեղաթյուրել են վայ-կոմունիստները:
    Հավասարարների մեր զարգացրած ուսմունքը միայն կարող է երաշխավորել երկրի միասնականությունը ու հզորությունը: Հավասարարները պետության մասնատմանը դեմ են:
    Մաֆիան ու արմատացած բյուրոկրատիան, որոնց դեմ անզոր է կոմկուսի կենտկոմը, երկիրն անվարան տանում են տնտեսական ու քաղաքական կործանում: Այսպիսի ճակատագիր է սահմանված ամեն մի քաղաքական համակարգի համար, որը չի ընդունում հավասարության գաղափարաբանությունը: Ճգնաժամը հասունացել է և մարդկությունը կանգնած է երկընտրանքի առաջ. Կա′մ շարունակել բախումների ու քաղաքական խառնաշփոթության դարաշրջանը խորացող ճգնաժամով, կա′մ թևակոխել նոր դարաշրջան` մենամուսնական ընտանիքի ու անձնական (մասնավոր) սեփականության մերժումով:
    01.1990


    ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    Եվրոպայում մեկը մյուսի ետևից կործանվեցին կոմունիստական իշխանությունները, հերթը մերն է: Եվրոպական իրադարձությունները, հակասությունների անընդհատ ուժեղացումը մեր երկրում եկան ապացուցելու, որ հավասարարների դիրքորոշումը ճշմարիտ ու արդիական է:
    Կոմունիստական իշխանությունների անկումով արդյո՞ք լուծվեց սոցիալիզմի գլխավոր հակասությունը (անհատի անձնական-սեփականատիրական հոգեբանության և հանրային տնտեսաձևի միջև), թե՞ վիճակը բնական ընթացքով շարունակում է ծանրանալ:
    Այսօրվա դրությամբ պետք է ուժեղանա մասնավորը այն պարզ պատճառով, որ հնարավոր չէ նրա հիմնարար ակունքի` անձնական սեփականության և ընտանիքի վերացումը:
    Հարկ է, որ իշխանությունը գտնվի այնպիսի մարդկանց (կոմունիստ-հավասարարների) ձեռքերում, որոնք համոզված են հանրային տնտեսաձևի աննախադեպ առավելության մեջ մասնավորի նկամամբ:
    ԽՍՀՄ-ի` որպես միասնական պետության փրկության միակ ճանապարհը հավասարարական ուսմունքի (հավասարության) դավանումն է:
    …Մեզ համար առնվազն զարմանալի է, որ կոմունիստ գիտունները, մամուլը և իշխանավորները բանավիճելու և քննարկման տրամադրվածություն չունեն, նրանք անտարբեր պահվածք ունեն հասարակության զարգացման մասին մեր դատողությունների ու հայտնագործած օրինաչափությունների նկամամբ, ինչի մասին դեռևս 70-ականների վերջերից բազմիցս ահազանգել ենք /նամակներ, հոդվածներ/: Չեն ուզում հասկանալ, որ հավասարարական գաղափարախոսությունը մարքսիզմի նոր աստիճան է և նրա միջոցով հնարավոր է կործանումից փրկել և′ ԽՍՀՄ-ը, և′ հանրային տնտեսաձևը, և′ տեսության հեղինակությունը:
    Եթե մասնավոր տնտեսաձևի աշխուժացումը իրականացնեն ոչ թե հանրային տնտեսաձևի կողմնակիցները, այլ` ուրիշ մտածելակերպի մարդիկ, ապա անխուսափելի կդառնա բարբարոսական կապիտալիզմի տիրապետությունը սոցիալիզմի երկրներում: Բանվոր դասակարգը, կոմունիստ-հավասարարների քարոզչության ազդեցությամբ, գիտակցաբար պետք է գնա դեպի մասնավոր` հանուն ապագայում հանրայինի լիակատար և վերջնական հաղթանակի:
    Ապագան պատկանում է հանրային տնտեսաձևի հասարակարգին, հասարակարգ, որտեղ չկա սեփականության ոչ մի ձև, բացի հանրայինը, հասարակարգ, որտեղ չկա մենամուսնական ընտանիք, չկան ազգեր, ռասաներ և դասակարգեր: Եվ այդ հասարակարգի տեսական ակունքը մարքսիզմն է:
    02.1990


    ԵԹԵ ՄԱՐՔՍՆ ԻՄԱՆԱՐ…
    Եթե Մարքսը ընդուներ, որ մարդու կողմից մադու շահագործման և սոցիալական մյուս չարիքների սկզբնաղբյուրը ոչ թե մասնավոր, այլ անձնական սեփականությունն է, որ մասնավոր սեփականությունը և մենամուսնական ընտանիքը անձնական սեփականության ածանցյալներն են, ապա չէր լինի կամ այլ խմբագրում կունենար <<կոմունիստական կուսակցության մասիֆեստը>>, չէր շրջանառվի <<պրոլետարներ, բոլոր երկրների, միացե′ք>> կարգախոսը…
    Եթե Մարքսն իմանար, որ չարիքների սկզբնաղբյուրը անձնական սեփականությունն է, չէր հեղվի միլիոնավոր անմեղ մադկանց արյունը, չէին լինի այն բազում տառապանքները, որ կրեցին մարդիկ կոմունիստական շարժման պատճառով:
    Եթե Մարքսն իմանար… բռնության կոչ չէր անի և կողմ կլիներ հասարակության էվոլյուցիոն զարգացմանը:
    Եթե Մարքսն իմանար…
    12.1990
    Վերջին խմբագրող՝ Արիացի: 11.10.2009, 19:17:

  9. #9
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ
    ՇԱՐԱԴՐԱՆՔ, ԵՐԵՔ ՄԵԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
    Արդյոք կիրառելի՞ են <<Յուրաքանչյուրից` ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ աշխատաքի քանակի ու որակի>>, <<Յուրաքանչյուրից` ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ պահանջմունքների>>, <<Յուրաքանչյուրից` հավասարաչափ, յուրաքանչյուրին` հավասարաչափ>> սկզբունքները մասնավոր և անձնական սեփականության գոյատևման պայմաններում:
    Հույժ տարողունակ հարցադրում է: Կարելի է անվարան ասել, որ ձգտումը նշված սկզբունքներին անընդհատ ու հավերժական գործընթաց է: ՄարդÏությունը զարգացման այլ ճանապարհ չունի, բացի անընդհատ ձգտումից` ավելի շատ մոտենալու նշված սկզբունքներին:
    Սեփականության բազմաձևության (ամենից առաջ` անձնական և մասնավոր) պայմաններում դրանց կարելի է մոտենալ հարստության, նաև ժառանգելի հարստության վրա կարգավորիչ հարկ դնելով: Արդ, առաջնային կհամարվի կոլեկտիվ-ակցիոներական սեփականությունը, որտեղ յուրաքանչյուր անհատի, աշխատավարձի ձևով, որպես անձնական և մասնավոր սեփականություն, կտրվի ավելի ու ավելի շատ բաժին: Մարդն ավելի շատ կվարձատրվի իր կատարած աշխատանքի դիմաց, անընդհատ ավելի ու ավելի շատ կիրագործվի <<Յուրաքանչյուրին` ըստ աշխատանքի, ըստ պահանջմունքների և յուրաքանչյուրին` հավասարաչափ>> սկզբունքներից յուրաքանչյուրը:
    Ավելի ու ավելի գլխավոր հարց է դառնում հետևյալը` վերոհիշյալ երեք սկզբունքները կիրառելի են արդյո՞ք մասնավոր սեփականության պայմաններում, սեփականության բազմաձևության պայմաններում:
    Կարող ենք ասել` այո′, կիրառելի են:
    05.1991


    ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ

    Հավատալով հանրային սեփականության լիիրավ տիրապետմանը հեռավոր ապագայում, գտնում ենք, որ մենամուսնական ընտանիքի և սեփականության բազմաձևության պայմաններում պետք է ամեն ինչ անել կիրառելու համար մեզ հայտնի երեք սկզբունքները: Սեփականության բազմաձևության պայմաններում իշխող կլինի կոլեկտիվ սեփականությունը: Ի դեպ, ԱՄՆ-ում կա տասը հազար կոլեկտիվ սեփականատիրական ձեռնարկություն:
    Սեփականության բազմաձևության ժամանակներում շատ չարիքներ կշարունակեն գոյատևել, մաֆիան չի կորցնի իր իշխանությունը: Հարկավ, մարդն ավելի լավ կապրի, խորացում կունենա ժողովրդավարությունը, սակայն կշարունակվեն անձնական և մասնավոր սեփականության հետ կապված հակասությունները:
    Սեփականության բազմաձևությունը երկար ժամանակ տիրապետող կլինի մեր մոլորակի վրա և նրա գլխավոր ֆունկցիան կլինի ճկուն հարկային քաղաքականության միջոցով անընդհատ իրագործել երեք մեծ սկզբունքները:
    06.1991

    ՎԱՏԸ ԳՆՈՒՄ Է, ՎԱՏԹԱՐԸ ԳԱԼԻՍ

    <<Կոմունիստական կուսակցության մանիֆեստը>> աշխատության մեջ Մարքսը և Էնգելսը սոցիալական չարիքների սկզբնաղբյուր են համարել մասնավոր սեփականությունը: Ըստ այդմ` իրենց ողջ գաղափարախոսությունը հանգում է մասնավոր սեփականության ոչնչացմանը, որը զենք դարձավ հետնորդների համար: Բոլշևիկները, մասնավորի ոչնչացման մոլուցքով բռնված, քանդեցին ու ավերեցին երկիրը: Լենինը, Ստալինը և մյուս մարքսիստները, որոնք սոցիալիզմն ու շուկան անհամատեղելի էին համարում, մորթեցին մասնավոր սեփականությունը նրա կյանքի կես ճանապարհին: Նրանց մտքով չէր էլ անցնում, որ կարելի էր համատեղել սոցիալիզմն ու մասնավոր սեփականությունը, սոցիալիզմն ու ազատ շուկան:
    Կիրառելով XIX դարի վերջի և XX դարի` սկզբի դոգմատիկ մարքսիզմը, բոլշևիկները ստեղծեցին համաշխարհային սոցիալիստական բռնատիրական համակարգը, որը, բնականաբար, երկար դիմանալ չէր կարող:
    Խորհրդային կոմունիստները այդպես էլ չկարողանալով զարգացնել մարքսիզմը, դարձան իրենց իսկ ծնած, սնած համակարգի գերեզմանափորերը:
    Առավել շրջահայց գտնվեցին Չինաստանի կոմունիստները: Մաոյի մահից հետո նրանք տեսական փոփոխություններ կատարեցին ՍՈՑԻԱԼԻԶՄ ԵՎ ՇՈՒԿԱ, ՍՈՑԻԱԼԻԶՄ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ հակադրությունների առումով: Այսպես, հողը ու ձեռնարկությունները հայտարարելով հանրային-պետական սեփականություն, մի մասը տվեցին մասնավոր օգտագործման: Ահա այն հիմնաքարը, որն առ այսօր կանգնուն է պահում այդ հսկա պետությունը: Չին գիտունները գտնում են, որ մարքսիզմը ստեղծագործաբար զարգացնելով կարելի է դուրս գալ ցանկացած փակուղուց: Արդ, տակավին տապալված համակարգի կոմնակիցները` կոմունիստները, չեն ընդունում, որ մասնավոր սեփականությունն այն խթանն է, որը դուրս կբերի երկիրը ծանր վիճակից: Նրանք այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ կոմունիզմը կործանեց ոչ թե անհատ Գորբաչովը, այլ բոլոր կոմունիստները միասին: Արմատացած հովանավորչությունն ու կոռուպցիան այն աստիճան հեղինակազրկեցին կոմունիզմը, որ նա ինքնափլուզմամբ զիջեց դիրքերը:
    Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, վատը գնաց, վատթարը եկավ: Եվ կոմունիստների ակտիվացման ու իշխանատենչության առիթ ու սոցիալ-հոգեբանական որոշ հիմքեր կան: Բայց այս անգամ կոմունիստական լիդերներն ու տեսաբանները գոնե հասկանան, որ մասնավոր սեփականության հաղթարշավը դեռ երկար կմնա, որ Շվեդիան և Շվեյցարիան ավելի շատ սոցիալիստական են, քան նախկին և այժմյան ցանկացած սոցիալիստական երկիր:
    03.1993

  10. #10
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    ԱԿՆՀԱՅՏ ԱՅԼԱՍԵՐՄԱՆ ՎՏԱՆԳ

    1917-ին կապիտալիզմի շղթան կտրվեց: Ռուսաստանը բռնությամբ սոցիալիզմի կառուցման կուրս վերցրեց: Վերջ տրվեց մասնավոր սեփականատերերի միահեծանությունը, համատարած էր վախը սեփականությունը կորցնելու համար:
    30-ական թթ. տնտեսական ճգնաժամը կապիտալիզմի խոսափողերին (Ֆ. Ռուզվելտ և ուրիշներ) մղեց սեփական համակարգի կատարելագործմանը, այն համընդհանուր բարօրության համակարգ դարձնելուն:
    Երկրորդ համաշխարհայինից հետո սոցիալիստական համակարգի առկայությամբ ու ազդեցությամբ ավելի էր մարդկայնանում կապիտալիզմը, ավելի ու ավելի էր ծաղկում ու բարգավաճում:
    1990-ական թթ. սկզբին, երբ վերացան ԽՍՀՄ-ն և Վարշավայի պայմանագիրը, երբ վերացավ վախը սեփական անկայուն դիրքերի նկատմամբ, ակնհայտորեն առաջացավ հումանիստական կապիտալիզմի այլասերման վտանգ:
    Նախկին ԽՍՀՄ տարածքում չկան օրենք ու օրինականություն, նորելուկ բուրժուաբիզնեսմենները ոչ մի վախ չունեն ո՛չ ժողովրդից, ո՛չ իրենց պահապան իշխանություններից: Նրանք համոզված են, որ նոր հոկտեմբեր չի լինելու, որ ցանկացած ժողովրդական հուզում արյան մեջ կխեղդվի: Եվ փոխանակ նորելուկ բուրժուաներն օրինակ վերցնեն դասական բուրժուական երկրներից, հակառակն է արվում` այլանդակության վիրուսը տարածվում է և առաջիկայում լրիվ կլափի կապիտալի ողջ աշխարհը: Մի բևեռում հուսահատված աղքատն է, մյուսում` հղփացած և վախը կորցրած բուրժուան:
    Կապիտալի աշխարհն անպայման կվերադառնա մինչև 1917 թ. հոկտեմբերի վիճակին, կվատանա աշխատավորության վիճակը, կշատանան տեղային պատերազմները, բռնությունն ու անօրինականությունները, ավելի կմերձանան մաֆիան ու իշխանությունները, զանգվածները կընկնեն հուսահատ վիճակի մեջ: Պայքարի սուբյեկտիվ գործոնի բացակայության պայմաններում ապագան կներկայանա անորոշ և մռայլ:
    Երկար ժամանակ աշխատավոր զանգվածները չեն ընդունելու հավասարարականության փրկչական գաղափարները, որովհետև դարավոր սովորույթի ուժով մարդը շղթայակապ է ընտանիքին և չնչին ունեցվածքիÝ: Դեռ երկար ժամանակ բանվոր դասակարգ կոչվածը կմնա որպես ռեակցիոն և բուրժուազիայի շահերն իրենից անկախ պաշտպանող դասակարգ:
    Քանի դեռ հավասարարականները չունեն լուսավորչական առաքելություն ու քարոզչություն, բանվոր դասակարգն ակամա նրանց թշնամին է և պատրաստ է առճակատման գնալ: Նաև ասենք, որ տոտալիտար համակարգի փլուզումն ավելի շատ վնաս կբերի կապիտալի տերերին, քան կարելի է ենթադրել` օգուտ:
    Օգուտն ավելի շատ խաբուսիկ է ու թվացյալ:
    05.1995

    ԱՇԽԱՏԱՎՈՐԸ` ՌԵԱԿՑԻԱՅԻ ՀԵՆԱՐԱՆ
    3-7 հազ. տարի շարունակ` քաղաքակրթության ողջ ընթացքում, գովերգվել են անձնական և մասնավոր սեփականությունը, մենամուսնական ընտանիքը սրբագույն զգացումներով:
    Ազգակցական զգացմունքները` սերը զավակների, ծնողների ու հարազատների նկատմամբ, մշտապես գովերգվել ու սրբագործվել են: Աշխատավոր մարդուն ներշնչել են, որ ինքը երջանիկ կարող է լինել միայն իր երեխաներով ու հարազատներով: Այդ նպատակին են ծառայեցրել քարոզչական ողջ համակարգը, կրոնը, արվեստն ու գրականությունը: Ամենուրեք, անգամ հեքիաթներում, չարի ու բարու հակամարտությունը լուծվում է այնպես, որ տղան ու աղջիկն արժանանում են իրար, հարստանում, թագավոր ու թագուհի դառնում, զավակներ ունենում, դառնում երջանիկ: Մշակույթները խարսխվում են ընտանիքի և ժառանգելի սեփականության վրա: Հաստատվում, ամրակայվում է, որ մարդը երջանիկ կարող է լինել միայն ընտանիքով, երեխաներով:
    Բոլշևիկյան բարոյագետները պնդում էին, թե բուրժուազիային հատուկ է սեռական սանձարձակությունը, այն է` անբարոյականությունը, իսկ պրոլետարին` զսպվածությունը, այն է` բարոյականությունը: Մի հարցնող լինի` ի՞նչ է կորցնում բուրժուան սեռական սանձարձակությունից և ի՞նչ է շահում պրոլետարը զսպվածությունից:
    Դարձյալ նպատակը նույնն է` ամուր պահել շահագործման և սոցիալական բոլոր չարիքների հիմքերը` ժառանգելի սեփականությունը և մենամուսնական ընտանիքը: Աշխատավոր մարդը, որ ամրաամուր կապված է կնոջը, երեխաներին ու մերձավորներին, ակամա դառնում է շահագործողների դաշնակիցը: Նա, բնականաբար չի համագործակցի ու չի ընդառաջի մարքսիստ-հավասարարին, ավելին` հակամարտության մեջ կմտնի նրա հետ: Մի խոսքով, ազնիվ աշխատանքով ապրող մարդը դառնում է ոչ միայն հետադիմության հենարան, այլ հենց ինքն` հետադիմության կրողը: Այն հարցին, թե ո՞րն է նախընտրելի` ազատ, ապահով, շահագործումից և պատերազմներից զերծ կյա՞նքը առանց ընտանիքի և ժառանգելի սեփականության, թե՞ հակառակը, մարդկանց մեծ մասը նախընտրում էայլանդակության մեջ ապրելը` ընտանիքով ու սեփականությամբ, չկարևորելով շահագործումն ու պատերազմները: Ոչ ոք, կարծես, հասարակության երեխայի հետ գործ չունի, նրան գգվելու համար սեր չունի, այլ միայն իրենից ծնվածի նկատմամբ է հակված սեր տածելու: Արդ, պարզ է, որ մարդուն շահագործելու է իրենից ուժեղը, պատերազմներով ու քաղաքակրթության ծնած այլ չարիքներով նա պարբերաբար ոչնչանալու է:
    05.1995

    ԵՐԿԱՐԱՏԵՎ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    Սոցիալիզմի (ԽՍՀՄ, Վարշավայի պայմանագիր) փլուզումը մարքսիստական-հավասարարական ուսմունքի ճշմարտացիության մի վառ ապացույց է:
    Մեր ժամանակներում, երբ աշխարհում ավելի ու ավելի են սերտանում պետական պաշտոնյաների ու հանցագործ խմբերի կապերը, երբ նախկին սոցիալիստական երկրներում ժողովրդական զանգվածները ակամա ձեռք են բերում մաֆիայի <<սեռական պահանջները>> բավարարող պոռնկուհու կարգավիճակ, առաջատար բուրժուական երկրներում, անշուշտ, խորանալու են սոցիալական անարդարությունները: Շատանալու են տեղային պատերազմները, ծանրանալու է Ռուսաստանի և այլ պետությունների դրությունը, և զանգվածները դուրս են գալու անկազմակերպ պայքարի:
    Վերլուծությունը ցույց է տալիս, որ մեկ տասնամյակից կաշխուժանա հավասարարական ուսմունքի տարածման աշխատանքները և առաջիկա տասնամյակները կբնորոշվեն »ñϳñ³ï¨ հեղափոխական իրադրությամբ:
    Հարկավ, եթե հավարարականության տարածմանը խոչընդոտներ ծագեն, աշխարհին կսպառնա մտավոր, տնտեսական և քաղաքական աղետները:
    10.1995

    ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԿԱՏԱՐ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
    Ապագան պատկանում է հանրային սեփականությանը: Զարգացած հավասարարական շրջանում սեփականության միակ ու տիրապետող ձևը կլինի հանրայինը: Դա պետք է այսպես հասկանալ. հավասարարական շրջանում կլինեն սեփականության բոլոր ձևերը, այն է` մասնավոր, անձնական, կոլեկտիվ, պետական և այլն: Պարզապես չի լինի էականը` սեփականության ժառանգումը:
    Ամբողջ սեփականությունը` ատամի խոզանակից մինչև հսկա մոնոպոլիաները, կհայտարարվի հանրային սեփականություն և տիրոջ մահից հետո այն կմնա հասարակության (պետության) տրամադրության ï³Ï:
    Ժառանգման ֆունկցիան վերացնելով, ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ կա և՛ սեփականության բազմաձևություն, և՛ կա միայն հանրային սեփականություն: Միայն այսպիսի պայմաններում է հնարավոր իրագործել մարդկային մտքի երեք կարևորագույն հայտնագործությունները, որոնցից վերջինը (յուրաքանչյուրից` հավասարաչափ, յուրաքանչյուրին` հավասարաչափ) կատարվել է մեր կողմից:
    Երբեմն, մեզ հարցնում են, թե այդ ինչպե՞ս կարելի է, որ ատամի խոզանակը, կոշիկը, սպասքը, բնակարանը և այլն օգտագործեն և ուրիշները: Սա թյուրիմացություն է: Հավասարարական շրջանում մարդը շատ ավելի սեփականություն կունենա, որը ստեղծված կլինի նրա քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Եվ դաստիարակությունն այնպիսի ընթացք կունենա, որ մարդը խորապես գիտակցելով, այն չի փչացնի կամ ժառանգություն չի տա որևէ մեկին:
    10.1995

  11. #11
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
    Ձեր ելույթի մեջ (ՀՀՇ համագումար) այն միտքը կար, թե առաջիկայում պիտի ձևավորվի սոցիալիստական կուսակցություն: Ընդսմին, նաև ասել եք, որ սոցիալիզմի գաղափարը միշտ ուղեկցել է և կուղեկցի մարդկությանը: Մեզ` սոցիալիստներիë համար, հաճելի ու հետաքրքիր էր հատկապես Ձեզնից լսել այդ ամենը: Սակայն, մենք պնդում ենք, որ սոցիալիզմի գաղափարը ոչ թե կուղեկցի մարդկությանը, այլ հենց ինքը` մարդկությունը, վաղ թե ուշ կապրի սոցիալիզմի ժամանակներում:
    1917 թ. Ռուսաստանում հաղթանակած համակարգը բնավ սոցիալիզմ չէր, որովհետև սոցիալիզմն անհամատեղելի է քաղաքակրթության հետ: Մարքսիզմն ասում է, որ քաղաքակրթության հիմքը ժառանգվող մասնավոր (նաև անձնական) սեփականությունը, մենամուսնական ընտանիքը, ազգերը, լեզուները, պետությունները, դասակարգերը, հայրենիքը, կրոններն են և այլն: Հավասարարական գաղափարաբանությունը պնդում է, որ մարդկության համար այդ ամենը չարիք են, և մարդկությունը ուզենա թե չուզենա, պետք է հրաժարվի այդպիսի քաղաքակրթությունից (ըստ մարքսիզմի` քաղաքակրթությունը բարբարոսությանը փոխարինող շրջանն է), ուզենա թե չուզենա պետք է հրաժարվի սեփականության ժառանգումից (անաշխատ եկամուտ ժառանգորդի համար), մենամուսնական ընտանիքից, դասակարգերից, ազգային տարբերակումից, լեզուների բազմազանությունից, կրոններից, պետության ձևերից և այլն: Մարդկությունն անպայման կգնա դեպի սեցիալիզմ` իսկական սոցիալիզմ կգնա երկար ժամանակի ընթացքում` էվոլուցիոն ճանապարհով:
    Կկամենայինք, որ ստեղծվելիք սոցիալիստական կուսակցության առաջնորդը Դուք լինեիք և աշխարհում առաջինը Հայաստանում կազմակերպվեր մարդկության ապագան որոշող սոցիալիստական կուսակցությունը: Ի դեպ, ցայժմ աշխարհում չի եղել ճշմարիտ սոցիալիստական կուսակցություն, ոչ էլ` պետություն:
    23.12.1995


    ԵԼՔ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
    Պատմականորեն տոհմական համայնքներում անձնական սեփականությունն աստիճանաբար կուտակվում ու վեր էր ածվում մասնավոր սեփականության, դառնալով ձևավորվող քաղաքակրթության հզոր հիմքերից մեկը: Եվ տղամարդը, որի ձեռքում էր այդ սեփականությունը, ստեղծեց մենամուսնական ընտանիքը, որպեսզի համոզված լինի, որ իր մահից հետո սեփականությունը մնալու է իր ժառանգորդին: Այդպես առաջացավ ու ամրացավ քաղաքակրթության շրջանի երկրորդ հզոր հիմքը` մենամուսնական ընտանիքը, որի շուրջն էլ ծավալվում, հզորանում էր մասնավոր սեփականությունը` չարիքների չարիքը:
    Մասնավոր սեփականության ժառանգման և մենամուսնական ընտանիքի հիմքերի վրա էլ առաջացավ և առ այսօր գոյատևում են քաղաքակրթության մյուս ատրիբուտները` դասակարգերը, պետությունները, կրոնները, ազգերը, լեզուները և այլն: Սրանց հետ են պայմանավորված մարդկության աչք ծակող արատները` ընչաքաղցությունը, պատերազմները, շահագործումը, կաշառակերությունը և այլն: Մարդն ընկավ անազատ, անհավասար, անարդար պայմանների մեջ, սկսեց երազել ազատության, հավասարության ու արդարության մասին, որոնց հասնելը քաղաքակրթության հակասությունների պայմաններում հնարավոր չէ:
    Ուտոպիական սոցիալիզմի հիմնադիր Թոմաս Մորը և նրա µáÉáñ հետնորդները` ուտոպիստ սոցիալիստները, ինչպես նաև Մարքսը, Էնգելսը, Լենինը, Ստալինը, Զյուգանովը, Ա. Բուզգալինը, Դեն Սյաո Պինը և մնացյալները չփորձեցին հասկանալ, որ քաղաքակրթության շրջանակներում հնարավոր չէ սոցիալիզմ կառուցել, որ սոցիալիզմի կառուցման ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և կլինի կրկին վերադարձ դեպի կապիտալիզմ:
    Օրինակի առնենք մի առանցքային խնդիր. ասում են թե աշխարհի մի մասում սոցիալիզմ է կառուցվել և իրականացվել է <<յուրաքանչյուրից` ըստ իր ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ իր աշխատանքի քանակի և որակի>> սկզբունքը: Սա ակներև անհեթեթություն է: Ինչպե՞ս կարող է նման բան լինել, երբ կան ընտանիք և անձնական սեփականության ժառանգում (անաշխատ եկամուտ ժառանգորդի համար): Իրականում, եթե չհաշվենք այլևայլ ճանապարհներով ստեղծված սեփականությունը և ընդունենք, որ ամեն ինչ բնականոն է, ապա սոցիալիզմ կոչվածի համակարգում գործել է <<յուրաքանչյուրից` ըստ իր ընդունակությունների, յուրաքանչյուրին` ըստ իր աշխատանքի, պլյուս ժառանգություն>> իրական սկզբունքը:
    Մեր ժամանակներում քաղաքակրթությունը հասել է իր զարգացման փակուղային ընթացաշրջանին: Նրան բնորոշ են զենքի ու զինամթերքի խելացնոր կուտակումները, բնության գիշատչային շահագործումը, ահաբեկչությունը, համաճարակները, սովն ու աղքատությունը, էկոլոգիական ու ժողովրդագրական անլուծելի բազմաթիվ հիմնախնդիրներ:
    Մարդկությունը երկընտրանքի առջև է, երկընտրանք, որը տակավին հստակ ուրվագծված չէ: Կա՛մ աշխարհի մասշտաբով մանկածնությունը հսկողության տակ առնելով դուրս գալ քաղաքակրթության փակուղուց, կա՛մ ոչնչանալ նրա իսկ ծնած հակասություններից:
    Մոլորակի բնակչությանը ազատելով մասնավոր և անձնական սեփականության ժառանգման պրակտիկայից, մենամուսնական ընտանիքից հրաժարվելով ու մեկ ազգ, մեկ լեզու, մեկ դասակարգ, մեկ պետություն ստեղծելով, մարդկությունը խույս կտա այն մեծ աղետից, որը պատրաստել է քաղաքակրթությունը: Վտանգի մեջ են և՛ հզորն ու թույլÁ, և՛ միլիարդատերն ու մուրացիկը, և՛ ԱՄՆ-ն ու Սոմալին: Պարզապես հարկավոր է գիտակցել մարդկությանը համակած վտանգը և քայլել դեպի քաղաքակրթությունից դուրս, դեպի սոցիալիզմ, դեպի հասարակության կազմակերպման այն եղանակը, երբ լիարժեք կերպով կիրագործվի մարդկային մտքի մեծագույն հայտնագործությունը` յուրաքանչյուրից ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին ըստ աշխատանքի քանակի և որակի: Ամենևին էլ պատահականություն չէ, որ հազարամյակներ շարունակ բոլոր ուժեղները գովերգում են սեփականությունը, ընտանիքը, հայրենիքը…
    11.1996

    ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ` ՄԱՐՔՍԻԶՄԻ ԵՎ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐ
    Որ կոմունիստները մարքսիզմի և առաջադիմության թշնամիներ են, հիմնավորել ենք մի շարք հոդվածներում: Կրկին անդրադառնանք այդ խնդրին: <<Կոմունիստական կուսակցության մանիֆեստը>> գրքի <<Քննադատական-ուտոպիական սոցիալիզմ և կոմունիզմ>> բաժնում կարդում ենք. <<Բայց այս սոցիալիստական և կոմունիստական երկերում պարունակում են քննադատական տարրեր: Այդ երկերը հարձակվում են գոյություն ունեցող հասարակության բոլոր հիմքերի վրա: Ուստի նրանք վերին աստիճանի արժեքավոր նյութեր են տվել բանվորներին լուսավորելու համար: Ապագա հասարակության վերաբերյալ նրանց դրական եզրակացությունները, օրինակ` քաղաքի և գյուղի հակադրության ոչնչացումը, ընտանիքի, մասնավոր հարստացման, վարձու աշխատանքի ոչնչացումը, հասարակական-ներդաշնակության հռչակումը, պետության վերածումը արտադրության հասարակ կառավարման…>>:
    Ուտոպիստների ապագա հասարակության վերաբերյալ նշած դրական բոլոր հատկանիշները կոմունիստները ընդունեցին, բացի մեկից` ընտանիքի ոչնչացումից: Դրանով էլ կոմունիստները դարձան մարքսիզմի, առաջադիմության, հավասարության և արդարության թշնամիներ: Նրանք ուժի միջոցով ստեղծեցին իրենց համակարգը և փորձեցին ուժով կառուցել այն, ինչը պետք է լիներ էվոլյուցիոն ճանապարհով: Ընտանիքը հնարավոր չէ ուժով վերացնել, այն պետք է մահանա դանդաղ, հասարակության հարստացման, գիտության զարգացման շնորհիվ, համընդհանուր, խոր գիտակցության պայմաններում:
    Կոմունիստների կենտկոմի քարտուղարը, նախարարը, դատախազը և միլպետը հարստանում և ապահովում են իրենց ընտանիքի բարեկեցությունը, ինչպես անում էին ստրկատերը, ֆեոդալը, կապիտալիստը և նրանց պաշտպան թագավորը, կայսրը կամ պրեզիդենտը: Արդ, արհեստական, անբնական կոմունիստական համակարգը, որտեղ կոռուպցիան, պրոտեկցիոնիզմը, անորակ արտադրանքը համատարած բնույթ ունեին, կործանվեց, իր տեղը զիջելով ավելի վատին` վայրի կապիտալիզմին, որից, բարեբախտաբար, ելք կա դեպի լավը:
    Կոմունիստների քարոզչությունը շարունակվում է: Նրանք նորից են փորձում թունավորել զանգվածներին` դարձյալ ձեռնպահ մնալով ընտանիքի մահացման գաղափարից:
    Անհրաժեշտ է փակել կոմունիստների դեպի իշխանություն տանող ճանապարհը: Պարզ է, որ նրանց <<տարբեր տրամաչափերի>> լիդերները տենչում էին իշխանության զուտ անձնական նպատակներով, որպեսզի լավ ապրեն իր կինն ու երեխան, որպեսզի վայելի այն արտոնությունները, որոնցից զրկվել է:
    Հավասարարներն այժմ սակավ համակիրներ ունեն, սակայն համոզված են, որ ապագան կլուսավորվի միայն իրենց գաղափարախոսությամբ, և զարգացումն ընթանում է իրենց կանխատեսած ճանապարհով:
    01.01.1998

  12. #12
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՐԴԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    Հսկայական քայլերով առաջ է ընթանում գենային ինժեներիա գիտությունը: Արդեն պարզ է, որ մարդ ստեղծելու համար կինն ու տղամարդը պարտադիր պայման չեն: Գիտությունն ի վիճակի է մարդու բջջից ստեղծելու նոր մարդ (կրկնակ): Ինչ վերաբերում է տղամարդու սպերմայից և կնոջ ձվաբջջից գործարանային պայմաններում մարդ արտադրելուն, դա այլևս ոչ ոքի չի զարմացնում:
    Կարելի է կանխագուշակել, որ 2-3 տասնամյակ հետո առաջատար երկրներում կանանց հիմնական մասը կդադարի ծննդաբերելուց` մարդը կծնվի մոր օրգանիզմից դուրս: Որոշ ժամանակ անց էլ աշխարհի մեծ մասը կհրաժարվի մանկածնությունից և առողջ, գեղեցիկ ու խելացի երեխաներ կծնվեն գործարանային եղանակով:
    21-րդ դարի կեսերին աշխարհում կթևածեն հավասարարական ուսմունքի գաղափարները (Կ. Թադևոսյան, Լ. Դավթյան) և հասարակության կազմակերպումն աստիճանաբար գործնական կիրառություն կգտնի այդ գաղափարների հիման վրա:
    06.01.1998


    1998 Թ. ՏԱՐԵՇՐՋԱՆԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
    1998 թ. է՛լ ավելի խորացավ քաղաքակրթության փակուղային վիճակը: Ողջ աշխարհում շատացան տեղային պատերազմները, ավելի խորացավ սոցիալական անարդարությունը, վատացավ մարդու իրավունքների և ազատությունների վիճակը: Ի՞նչ իրավունքի և ազատության մասին կարող է խոսք լինել, երբ մի բևեռում հղփացած միլիարդատերն է, իսկ մյուսում խղճուկ մուրացկանը:
    …Հավասարարները կոմունիստների վերադարձն իշխանության գլուխ կուզենային միայն այն պայմանով, որ նրանք վերադառնան, այսպես ասած, մարքսյան սոցիալիզմի մոդելին: Եթե կոմունիստական գաղափարախոսությունն ընդունի, որ սոցիալիզմը քաղաքակրթությունից դուրս շրջան է, ապա նրանց հետ հավասարարները կարող են միանալ ու համագործակցել: Եթե չհրաժարվեն իրենց նախկին սխալներից, ապա մենք` հավասարարներս, նրանց հետ կլինենք որպես հակամարտող կողմ:
    1998 թ. մեկ անգամ ևս ցույց տվեց, որ կոմունիստները հակամարքսիստներ են և մարդկությանն ուղեկցում են դեպի փակուղի: Կոմունիստական և բուրժուական փակուղիները մտնում են ընդհանուր` քաղաքակրթության փակուղու մեջ, որից մարդկությունը դուրս կգա միայն հավասարարների փրկչական գաղափարներն ընդունելով ու կիրառելով:
    Տարին հիշարժան էր նրանով, որ մեր քաղաքում և նրա սահմաններից դուրս հայտնաբերեցինք շատ համախոհներ` մասնավոր սեփականության և ընտանիքի ոչնչացման մոտալուտ դարաշրջանի վերաբերյալ: Ոմանք էլ համառորեն կպած լինելով ընտանիքի հասկացությանը, անսովոր ու ժամանակավրեպ են համարում հավասարարական գաղափարները: Սակայն անկախ այն բանից, թե մարդկային անհատները կուզենան թե չեն ուզենա, մարդկությունը կորդեգրի ու իր կենսակերպի հիմքում կդնի հավասարարական գաղափարախոսությունը:
    12.1998

    2002 ԹՎԱԿԱՆԻՆ
    2002 թ. մարդկությունն ակամա շարունակում էր ավերել քաղաքակրթության հիմքերից մեկը` մենամուսնական ընտանիքը:
    Մասնավոր սեփականությունը, որի կուտակումը և ժառանգություն տալը ստեղծել են կատաստրոֆիկ վիճակ, վտանգում է ողջ մարդկության ներկան և ապագան` խորացնելով թշնամությունը միլիարդատիրոջ ու բնակչության մեծամասնության միջև, առաջատար երկրների ու թույլերի միջև:
    Անհրաժեշտություն կա քարոզչություն սկսել հավասարարական ուսմունքի տարածման, այն կրողների շարքերը ստվարացնելու համար: Մարդկությունը, միևնույն է, պիտի հրաժարվի սեփականության ժառանգումից, ընտանիքից, ազգերից, պետություններից, կրոններից: Այդ ամենը, պարզ է, դյուրին չի տրվի: Որովհետև հրաժարվել քաղաքակրթության այդ հատկանիշներից, նշանակում է` հրաժարում ահռելի ռազմական զինանոցից, այն է` պատերազմներից, նշանակում է` հիմնավորված հաշվարկով կարգավորել և կառավարել աշխարհի բնակչության թիվն ու աճը` դրանով իսկ լուծելով ժողովրդագրական ու էկոլոգիական հիմնախնդիրները:
    Իմպերիալիզմի գլխավոր թշնամին` կոմունիզմը, չկա: Անընդհատ զարգանում, թափ է առնում միջազգային ահաբեկչությունը (տեռորիզմը):
    Առաջին հերթին անհրաժեշտ է հսկողության տակ առնել մանկածնելիությունը հատկապես բնակչությամբ արագ աճող երկրներում, նպաստել այդ երկրներում ապրելակերպի մակարդակի բարձրացմանը:
    Համացանցի (ինտերնետ) միջոցով պետք է ավելի հետևողական լինել միջազգային /առաջին հերթին գիտական/ լեզու ընտրելու և համաշխարհային հաղորդակցության լեզու դարձնելու համար: Եթե այդ գործընթացները չզուգահեռացվեն մենամուսնական ընտանիքի աստիճանական í»ñացմանը, է՛լ ավելի կխորանա ճգնաժամը, մարդկությունը կխարխափի քաղաքակրթության իսկ ստեղծած փակուղու մեջ:
    01.2003


    ՍԵՓԱԿԱՆԱՁԵՎԵՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ
    Տակավին անտիկ փիլիսոփաներն են (Պլատոն և ուրիշներ) մասնավոր սեփականությունն ու մենամուսնական ընտանիքը համարել հասարակության հիմքերը խարխլող պատճառներ:
    Տոհմերի քայքայումից և ստրկատիրական հասարակարգի ձևավորումից հետո մարդիկ սկսեցին խոսել սոցիալական հավասարության և արդարության մասին: Ստրուկների ընդվզումներն իրենց տերերի և, ընդհանրապես համակարգի դեմ, տեղի ունեցան հավասարության, ազատության, արդարության հաստատման դրդապատճառներով: Այդ արժեքները ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզումը, թեպետ ձևականորեն, համարվում էին սոցիալիզմի գլխավոր կարգախոսները, նրա հիմքը և շարժիչ ուժը:
    Չնայած այն բանին, որ բրեժնևյան հասուն սոցիալիզմն ուներ շատ արատավոր կողմեր` զանգվածային կաշառակերություն, պետական ունեցվածքի հափշտակում, բացասական հովանավորչություն, այնուհանդերձ` հակասականության պայմաններում էլ շարունակվում էր աշխատավոր զանգվածի շահերի պաշտպանությունը: Բանն այլ էր Գորբաչովի օրոք: Փոխանակ փակուղի մտած տնտեսության մեջ աստիճանաբար մասնավոր արտադրության մասնաբաժին մտցներ, որը թույլ չէր տալիս կոմունիստական բարձրագույն բյուրոկրատիան, Գորբաչովը, հենվելով ներքին և արտաքին աջակիցների վրա, իբր թե երկիրը փակուղուց հանելու նպատակով արմատական ոչինչ չձեռնարկեց և իրականում նպաստեց համակարգի և կայսրության փլուզմանը:
    Որ մասնավոր սեփականությունը, ինչու չէ նաև անձնական սեփականությունը չարիքների ակունքը և հիմքն են, գրականության մեջ շատ է արծարծվել:
    Որ մասնավոր սեփականությունը, ինչպես նաև անձնական սեփականությունը տնտեսության խթանիչ, առաջ մղող ուժն են, դարձյալ լայն արտացոլում ունի ուսումնասիրությունների մեջ:
    Որ ողջ քաղաքակիրթ աշխարհը դեմ է անաշխատ եկամտին, ամենքը գիտեն: Բայց որ զավակի, թոռան կամ որևէ ազգականի կողմից թողնված սեփականությունը անաշխատ եկամուտ է ժառանգորդի համար` քչերն են ընդունում: Այս մասին ցավոք ո՛չ խոսվում է, ո՛չ գրվում: Այս մտքից ապշում են թե՛ հարուստը, թե՛ աղքատը, թե՛ իրավագետը, թե՛ տնտեսագետը, թե՛ բժիշկը, թե՛ ուսուցիչը … բոլորը:
    Չարիք է ոչ թե մասնավոր կամ անձնական սեփականությունը, որը քրտնաջան աշխատանքով ստեղծել է մարդը, այլ ժառանգված այն սեփականությունը, որին տիրացել է հետնորդը առանց մատը մատին խփելու:
    Մենք ժխտում ենք և՛ սոցիալիզմը, և՛ կապիտալիզմը: Կապիտալի ամենազարգացած երկրում անգամ, գոնե տեսականորեն պայքար չի տարվում անաշխատ եկամտի` ժառանգված սեփականության դեմ, որը ամենավտանգավորն է:
    Ինքներդ դատեցեք. ու՞մ է պատկանում ապագան:
    07.2003

  13. #13
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    ԳԻՏՈՒԹՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴԸ
    Մարդկային հասարակության զարգացման ամբողջ ընթացքում մարդը ուսուցանվել, դաստիարակվել է ժամանակի բարոյական սկզբունքներով, հիմնականում խորապես համոզված լինելով դրանց ճշմարտացիության մեջ, դաժանորեն պատժվել այդ սկզբունքների խախտման համար, բայց այդ ամենից նա ավելի բարոյական չի դարձել:
    Սոցիալական արդարության հասնելու մասին դարերի ընթացքում անհամար տեսություններ են մշակվել, փորձեր կատարվել դրանք կյանքում կիրառելու, սակայն այդ ջանքերը իրենց նպատակին չեն հասել, այլ աննշան ազդեցություն են ունեցել առաջընթացի վրա:
    Սոցիալական արդարության աստիճանը համարյա փոփոխություն չի կրում, և զարգացման ընթացքը տարբեր մեթոդներով դիտարկելով հանգում ենք եզրակացության, որ արտադրատեխնիկական զարգացումը, ավելի ու ավելի շատ նյութական արդյունքները չեն բերել և չեն բերի սոցիալական արդարության հաստատմանը:
    <<Արդարացի հավասար>> ապրելու իրավունքը ստանալու համար մարդը, մարդկանց խմբերն ու պետությունները մշտապես անօգուտ պատերազմներ են մղում, բայց հակասություններն ու հակամարտություններն ամեն նոր ժամանակներում նոր դրսևորումներ են ունենում և ցանկալի իրավունքը մարդը ձեռք չի բերում:
    Զարգացմանը զուգընթաց փոխվում է նաև պատերազմների ձևերը. ներկայումս արագորեն ծավալվում է ահաբեկչական պատերազմը:
    Հակամարտ պայքարի և պատերազմների <<զարգացումը>> վտանգում են մարդկության գոյությունը, կարող են կիրառվել մասսայական ոչնչացման զենքեր (միջուկային, քիմիական, բակտերիոլոգիական և այլն):
    Մարդկությունը (հասարակությունը) պայքարում է վտանգի դեմ և այդ պայքարն ավելի ու ավելի շատ միջոցներ է խլում հասարակությունից: Առաջիկայում այն կխժռի մարդկության ստեղծած արդյունքի զգալի մասը:
    Այս ամբողջ ընթացքը տանում է դեպի փակուղի, կործանում: Էվոլյուցիոն եղանակով փակուղուց դուրս գալը կարող է ուշանալ…
    Ի տարբերություն հասարակագիտական, սոցիոլոգիական գիտությունների անարդյունավետությանը (թեկուզ խոսք ու միտք շատ է ասվել), տեխնիկական գիտություններն ու դրանց կիրառությունները զարմանալի ֆանտաստիկ արագությամբ զարգանում են, ավելի ու ավելի մեծ փոփոխություն բերում մարդու կյանքում:
    Գիտության զարգացումը աստիճանաբար և շուտով կհասնի մարդու ճանաչման այնպիսի աստիճանի, որ ուղղակի ազդեցություն կունենա մարդու ֆիզիկական և մտավոր ունակությունների անընդհատ կատարելագործման վրա և կկարողանա ուղեղի հետ վարվել (աշխատել), օրինակ, ասենք, ինչպես ատամի հետ, հնարավոր կդառնան տարածության մեջ նյութի ու մտքի ակնթարթային տեղափոխությունները (սրանք մոտ ապագայում) դրանց քիմիական ու ֆիզիկական կառուցվածքի փոփոխումն ու կառավարումը /ցանկացած տարրի ստեղծումը/ և այլն:
    Այլ ելք չի մնա, քան գիտության անմիջական օգտագործումը տեխնիկական եղանակով մարդկային ցեղը բարելավելու ¨ երկրի վրա միասնական հասարակություն ստեղծելու: Այսպես կլուծվեն մեզ հայտնի սոցիալական անարդարության հարցերը:
    Ներկայումս որոշ առումներով անբարոյական և սրբապիղծ է համարվում արհեստական եղանակով մարդու ստեղծումը (արտադրումը): Բայց բարոյականության, անգամ ընդունված, համամարդկային կատեգորիաները տարբեր ժամանակաշրջաններում տարբեր կերպ են հասկացվել: Կյանքը նոր բովանդակություն է հաղորդում այդ բարոյական կատեգորիաներին: Մարդու ծնունդը, արտաքին ձևական պահանջներով, հազարամյակներով մնացել է նույնը, սակայն ներկայումս սոցիալական իմաստով շատ է փոխվել:
    Մարդիկ դժվարությամբ, բայց շուտով կընդունեն մարդու էության փոփոխության տեխնիկական եղանակի անհրաժեշտությունը, իհարկե, պահպանելով բանական մարդ (հոմո սապիենս) տեսակը:
    Վերջապես մարդու մշտական (քաղաքակրթության շրջանում) երազանքի` ազատ, արդար, հավասար, երջանիկ ապրելու համար գլխավորն այն չէ թե այդ մարդն որտե՛ղ և ի՛նչ եղանակով է ծնվել:
    09.2004

    Վերջ:

  14. #14
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Շատ հետաքրքիր է ձեր կարծիքը արծարծված խնդիրների, վերլուծությունների և ընդհանրապես` նյութի վերաբերյալ:

  15. #15
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճշմարտություն և մոլորություն

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մասնավոր սեփականության ժառանգման և մենամուսնական ընտանիքի հիմքերի վրա էլ առաջացավ և առ այսօր գոյատևում են քաղաքակրթության մյուս ատրիբուտները` դասակարգերը, պետությունները, կրոնները, ազգերը, լեզուները և այլն:
    Սա կատարյալ մոլորություն է, մնում է հայտարարել, որ մարդը առաջացել է մարդու ստեղծագործական մտքի արդյունքում: Հավանաբար արևն էլ է մարդը ստեղծել, որի արդյունքում առաջացել է նեգրոիդ ռասսան:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քողարկված ճշմարտություն
    Հեղինակ՝ MkhArm, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.04.2013, 03:40
  2. Լռությու՞ն, թե՞ ճշմարտություն
    Հեղինակ՝ Ameli, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 04.06.2011, 01:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •