Ոչ, ես շեշտեցի ՄԻԱՊԵՏԱԿԱՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ,
Իսկ հիման` ավտորիտար կամ օլիգարխիկ դիկտատուրա է:
Բոլոր, այսպես կոչված "դեմոկրատական" իրականում գործում են տարբեր դիպի դիկտատուրաներ`
1. ավտորիտար դիկտատուրա - որոշ մարդկանց խմբեր, ելնելով հնուց եկող հասարակական և տնտեսական լծակների տիրապետելուց (հողատերեր), ժառանգաբար իրենց հեղինակություն վայելող “տոհմերի” կամքն են թելադրում և պաշտպանում սեփական, ինչպես նաև ավտորիտար վերնախավի շահերը: Այդպիսի կառավարմամբ երկրներ են Ճապոնիան, Անգլիան, Ֆրանսիան, Հնդկաստանը և այլն: Որոշ վերապահումներով այս շարքին կարելի է դասել նաև ԽՍՀՄ-ը և ՉԺՀ-ն, միայն այն տարբերությամբ, որ այստեղ ավտորիտար է “պարտիան” և “ժառնգվում” է ոչ թե արյունակցական այլ գաղափարա-քաղական
2. օլիգարխիկ դիկտատուրա – կառավարման սկզբունքները նույնն են ինչ ավտորիտարինը, սակայն իշխանության ժառանգաբար փոխանցումը պարտադիր չէ: Այս ձևը հանդիսանում է ավտորիտար դիկտատուրայի “նախերգանքը” և հանդիսանում է ավտորիտար կամ կորպորատիվ դիկտատներին անցման նախնական փուլ: Հենց այս կառավարման ձևն է, որը ամենաանկայուն և խառնաշփոթ իրավիճակներն է ստեղծում: Օրինակ` Հայսատան, Ռուսաստան, նախկին ԽՍՀՄ շատ երկրներ, աֆրիկական և ասիական որոշ պետություններ:
3. Միապետական դիկտատուրա - ավտորիտար դիկտատուրայի մասնավոր դեպք է, որտեղ ավտորիտար վերնախավի կոնկրետ մարդկանց խումբը, իրենցից մեկի ձեռքում է կենտրոնացնում իշխանական լծակները, սակայն խմբին է վերապահվում ընդհանուր քաղաքականության որոշումը: Այդպիսիք են Բահրեին, Կատար, ԱՄԷ, Բրունեյ, Նեպալ, Թայլանդ և այլն:
4. Կորպորատիվ դիկտատուրա (կորպորատակրատիա) – այստեղ ավտորիտար են ոչ թե “տոհմերը” այլ տնտեսության տարբեր ոլորտներում գերակայության հասած կորպորացիաները, որոնք նույնիսկ ժառանգաբար են կառավարվում, որը սակայն պարտադիր չէ: Հանդիսանում է օլիգարխիկ դիկտատուրայի զարգացած տեսակը, ինչպես նաև իր մեջ պարունակում է ավտորիտար տարրեր: Այդպիսիքն են օրինակ ԱՄՆ, Գերմանիա և եվրոպական շատ երկրների կառավարման համակարգերը:
5. Ռազմական դիկտատուրա – ռազմական միջին և վերին խավի (սպայական անձնակազմ) և նրանց “հավատարիմ” կամ բարեկամ շարքային ռազմական ուժի վրա հիմնված դիկտատ: Սովորաբար նախորդում է օլիգարխիկ և ավտորիտար դիկտատներին: Ըստ էության հանդիսանում է մարդկանց փոքր խմբի կողմից մյուսներին ճնշման և շահագործման ենթարկելու ամենահին ձևը և պետական համակարգի ստեղծման հիմքը: Ներկայիս ռազմական դիկտատները ավելի կատարելագործված և զարգացած տեսակներն են և սովորաբար մաքուր վիճակում հանդս չեն գալիս:
Էջանիշներ