էսօր ճպռուկ եմ կերել![]()
էսօր ճպռուկ եմ կերել![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
E-la Via (18.05.2011), Mark Pauler (19.05.2011), Meme (19.05.2011), murmushka (19.05.2011), Nare-M (19.05.2011)
Էս վերջերս x-ից մի բան եմ լսել:Երեք տղա, քայլում էին փողոցով եւ խոսում էին Սմօքիի մասին,
խոսում էին նրա գրառումներից, թե Սմոքին սենց բան ա գրել, էս ա գրել, բայց թե կոնկրետ ինչ... չեն կարողացել ասել:
Շատ հետաքրքիր է իմանալ թե ի՞նչ են խոսում քո մասին:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Մի քանի տարի առաջ ամուսինս գործի տեղից դուրս գրած մակարդակաչափ (нивелир) բերեց: Իրենք ինժեներական չափագրումների համար նորացնում էին անհրաժեշտ սարքավորումները, իսկ հները ուղղակի դեն պիտի գցեին: Նա էլ այդ երեսուն տարեկան հեռադիտականման գործիքը բերեց: Դրել էինք բակում, գիշերները դուրս էինք գալիս, դրանով նայում լուսնին ու աստղերին:
Հետաքրքիր պատկեր է. լուսնի խորդուբորդությունները, հրաբուխների թողած խառնարանները շատ պարզ երևում են: Մանավանդ՝ ամառվա պարզ գիշերներին:
Երկու տարի առաջ էր: Ամառվա տաք երեկո: Լուսնի սկավառակը աղոտ ուրվագծվում էր հորիզոնին:
Արմենի հետ (ամուսինս է) դրսում նստած սուրճ էինք խմում, ձեռքի հետ կարծեմ նաև բանջարանոցն էր ջրվում: Մերթընդմերթ մոտենում էինք հեռադիտակին ու նայում, թե ոնց էր փոխվում լուսնի ուրվագիծը՝ երկնակամարում տեղաշարժվելուն համընթաց: Երեխաները տանն էին, ամեն մեկն իր գործին, բայց իրարու հետև դուրս եկան ու տղաս, թե.
- Ի՞նչ է պատահել, որ չեք կտրվում էդ հեռադիտակից: Ի՞նչ հետաքրքիր բան կա լուսնի վրա, որ ամեն օր նայում եք:
Ես էլ չտարա- չբերի .
-Հողակտոր ենք առել, դա ենք ուսումնասիրում: Տեսնենք՝ շա՞տ քարքարոտ է, տան հիմքերը ո՞ր մասում գցենք, որ այգու տեղ էլ մնա:
Տղաս էդ չտեսնված լուրից ապշած, մի վայրկյան կարկամեց, հետո վրա տվեց.
-Իիի՞՜նչ...հողակտո՞՞՜ր... ձեր ինչի՞ն է պետք հողը լուսնի վրա: Ի՞նչ պիտի անենք: Խելքներդ ձերը չի իզուր տեղը փող ծախսելու համար: Ձեզնից էս երկու ամիս է բոքսի ձեռնոցների համար փող եմ ուզում, չեք տալիս, բայց լուսնի վրա հողակտոր եք առնում:
Աղջիկս էլ միացավ բողոքի ակցիային.
-Ես էլ հեծանիվ չունեմ, հեծանիվս արդեն փոքր է, Նաստյայի հեծանիվից եմ ուզում: Լուսնի վրայի հողն ինձ էլ պետք չի:
Արմենն սկսեց հանգստացնել երեխաներին.
-Էդքան մի բորբոքվեք: Տեխնոլոգիաները զարգանում են, այսօր չենք կարող գնալ, տեսնել էդ հողակտորը, բայց վաղը, մյուս օրն այդ հնարավորությունն անպայման կլինի: Քանի էժան էին ծախում, մենք էլ որոշեցինք մի կտորն առնել:
-Գոնե ինչքա՞ն փող եք տվել,- հիասթափված հարցրեց տղաս:
-Երկու հարյուր դոլլար...
-Երկու՜ հարյու՜ր դոլլար...,- ափսոսանքով երկարացրեց,- էդ փողով ես համ ձեռնոցները կառնեի, համ էլ «զաշչիտան»:
-Լուսնի վրայի հողակտորն ավելի կարևոր է, վաղ թե ուշ երկրի ռեսուրսները կպրծնեն, ու մարդիկ ապրելու տեղ են ման գալու,- շարունակում էր համոզել Արմենը:
Երեխաները ոչ միայն չհամոզվեցին մեր արած խիստ հեռանկարային գնումի արդյունավետության մեջ, այլև դրանից հետո մի երկու օր էլ դեմքի թթված արտահայտությամբ էին շրջում ու փնթփնթում:
Մենք էլ ամուսիններով քթներիս տակ էինք ծիծաղում, բայց իրենց բան չեինք ասում:
Այսօր առավոտյան նախաճաշին զրուցում ենք տղայիս հետ «մարդ- ռոբոտ» տեխնոլոգիական համակցությունների զարգացման տենդենցների մասին, ( ինքը ապագա ռոբոտատեխնիկ ինժեներ է), ինձ մատչելի լեզվով որոշ բաներ է պատմում, մեկ էլ չգիտես ինչո՞ւ նորից հիշեց էդ հողակտորը.
-Էն լուսնի վրայի հողի համար գոնե կարգին ձևակերպած փաստաթղթեր կա՞ն:
-Հա, բա ո՞նց, սերտիֆիկատ կա,- ծիծաղս չեմ կարողանում զսպել:
-Իսկ ու՞ր է, հլա ինձ էլ ցույց տուր:
- Տանը չի, հորդ գործի տեղում է, սեյֆի մեջ,- բարձրաձայն քրքջում եմ:
-Ինչու՞ ես ծիծաղում:
- Տղաս, ոչ մի հողակտոր էլ չկա: Ո՞նց էս այսքան ժամանակ հավատացել, թե ես նման անմիտ շռայլություն թույլ կտայի: Չնայած՝ եթե իսկապես հնար լինի՝ լուսնի վրա հող ծախեն երկու հարյուր դոլարով, կարելի է առնել:
Նորից ապշեց: Երևի ընկերուհի- հարսնացուների մոտ արդեն պարծեցել էր, թե լուսնի վրա տարածք ունի: Չգիտեմ:
-Ու՜ֆ, դե մարդ ձեզնից գլուխ չի հանում,- մրթմրթաց ու գնաց իր գործին:![]()
Վերջին խմբագրող՝ Արևածագ: 19.05.2011, 10:37:
aragats (19.05.2011), Ariadna (19.05.2011), CactuSoul (19.05.2011), Chilly (19.05.2011), E-la Via (19.05.2011), einnA (19.05.2011), Mark Pauler (20.05.2011), Moonwalker (19.05.2011), murmushka (19.05.2011), My World My Space (19.05.2011), Nare-M (19.05.2011), Shah (19.05.2011), Smokie (19.05.2011), V!k (19.05.2011), Արէա (19.05.2011), Արևհատիկ (19.05.2011), Դատարկություն (19.05.2011), Էլիզե (19.05.2011), Ինչուիկ (19.05.2011), Հայկօ (19.05.2011), Ձայնալար (20.05.2011), Նաիրուհի (20.05.2011), Ուլուանա (19.05.2011), Ռուֆուս (19.05.2011), Սլիմ (19.05.2011)
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
Սկլերո՜զ... ինչու այսքան շուտ թակեցիր դուռս![]()
Մազերս սպիտակում են, նոր որ նկատել էի, ուզում էի մի քիչ նեղված լինեմ, ինչ անեմ-ինչ չանեմ, վերջը գտաԷսպես արծաթափայլ շատ ավելի սիրուն ա լինելու
![]()
aragats (19.05.2011), Ariadna (19.05.2011), davidus (19.05.2011), einnA (19.05.2011), Inna (20.05.2011), Jarre (19.05.2011), Mark Pauler (20.05.2011), Meme (19.05.2011), Moonwalker (19.05.2011), My World My Space (20.05.2011), Nare-M (19.05.2011), Tig (19.05.2011), Աբելյան (19.05.2011), Արէա (19.05.2011), Նաիրուհի (20.05.2011), Ուլուանա (19.05.2011)
Բարլուս տղերք:
Բարևում եմ ձեզ, բայց դուք էս բարևս չեք տեսնելու, չեք կարդալու, չեք լսելու: Չեք լսելու հասարակ պատճառով. դուք անտեղյակ եք էս հարթակին, որտեղ ես ձեզ հիմա բարևում եմ:
Տարօրինակ է, չէ՞: Ներկայումս իմ կյանքի մի զգալի հատված ձեր հետ է կապված, բայց դուք չգիտեք իմ կյանքի մի մեծ հատված զբաղեցնող էս տեղի մասին: Ճիշտ էնպես, ինչպես ես չգիտեմ ձեր կյանքի շատ ու շատ կարևոր հատվածների, հանգրվանների մասին:
Մենք էդ ամենի մասին չենք խոսում: Խոսում ենք երկու թեմայից. սեքս ու քաղաքականություն: Սեքսից հիմնականում դուք եք խոսում ու պատմում ձեր «քաջագործություները», ես էլ խելոք լսում եմ, չնայած ճիշտն ասած, քանի չեք լսում ինձ, ասեմ, ինձ ձեր էդ պատմությունները չի հետաքրքրում: Քաղաքականությունից էլ ոչ թե խոսում ենք, այլ ամբողջ օրը կռիվ ենք անում, որտև ունենք ծայրահեղ հակադիր, տարբեր կարծիքներ: Կռիվն էլ կռիվ չի, բանավեճ է, որը միշտ ժպիտով է վերջանում, որտև մեր մեջ, իմ կարծիքով, մարդկությունն ավելի շատ է: Չէ... երրորդ թեման էլ կա.. ուտելը: Խոսում ենք թե ով ինչքան ու որ ժամին ա ուտում: Երեք անհետաքրքիր թեմա: Երեք թեմա, որոնց մեր խոսակցությունում գերիշխելը, կարծես թե, նշանակում ա, որ մենք իրականում ոչ մի ընդհանրություն չունենք, որ մենք առանձնապես մտերմություն էլ չունենք, հակառակ դեպքում պիտի որ հազարավոր այլ թեմաներով էլ խոսեինք:
Բայց, տղերք, հանկարծ զգում եմ, որ կյանքիս մի անբաժանելի, անքակտելի մասն եք դարձել: Դարձել եք հարազատ: Զգում եմ, որ առանց ձեզ լիքը ու լիքը բաներ ուղղակի չեմ պատկերացնում:
Ինչի՞, չգիտեմ:
Իսկապես չեմ հասկանում:
Տղերք: Գնում եմ քնելու: Բարի գիշեր:
Իսկ մինչ քնելս. ձեր կենացը: Ապրեք, որ կաք իմ կյանքում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ameli (20.05.2011), aragats (20.05.2011), Ariadna (20.05.2011), armen9494 (16.02.2012), CactuSoul (20.05.2011), Chilly (20.05.2011), Claudia Mori (20.05.2011), E-la Via (20.05.2011), erexa (20.05.2011), Jarre (20.05.2011), Mark Pauler (20.05.2011), murmushka (20.05.2011), Nadine (20.05.2011), Nare-M (20.05.2011), Tig (20.05.2011), Աբելյան (20.05.2011), Արէա (20.05.2011), Դատարկություն (20.05.2011), Ձայնալար (20.05.2011), Մանուլ (20.05.2011), Նաիրուհի (20.05.2011), Ուլուանա (20.05.2011), Ռուֆուս (20.05.2011), Ֆոտոն (20.05.2011)
Մազերը դեռ խոնավ էին, ուղեղը՝ մի տեսակ թմրած: Վերջին իրադարձությունները հեշտ չէր համարում մոռանալու համար, դեռ հարց էր՝ ցանկանու՞մ էր մոռանալ, թե՞ ոչ: Որոշեց դրա մասին անպայման մտորել, չէր կարող ամեն ինչ այդպես թողնել:
Նայում էր հայելու մեջ ու մեխանիկորեն սանրում մազերը, սանրում էր, սանրում: Մտքերը խառն էին անընդհատ փորձում էր իմի բերել, չէր ստացվում: Ինչպե՞ս սկսել, ինչի՞ց, չգիտեր, գիտեր միայն մի բան, չէր կարող ամեն ինչ այդպես թողնել, չէր կարող ուղղակի որոշում կայացնել, թե իբր ներում է, ու ներեր, թե իբր մոռանում է, ու մոռանար: Զգում էր, որ եթե երկար մտածեր, ցավ կպատճառեր իրեն, բայց մտածել պետք էր: Առանձնապես քաջությամբ չէր փայլում , բայց և վախկոտ էլ չէր համարում իրեն, ու այդ իսկ պատճառով չէր կարող փախչել մտքերից, մտքեր, որոնք կլանում էին իրեն, իր ամբողջ էությունը, ինչքան էլ փորձեր ընդդիմանալ դրանց: Եվ հետո նա լավ գիտեր մի բան, մի պարզ ճշմարտություն՝ եթե հիմա չգտներ իր հարցերի պատասխանները ու չլուծեր իր՝ հենց իր խնդիրը, և ոչ թե Նրա, ամեն ինչ թողնելով հետոի, ինքնահոսի, մի օր այդ ամենը կկուտակվեր ու կպայթեր, կպայթեր կործանարար ուժով, այն ուժով, որ ջնջում է ամեն ինչ, որ անխնա է: Մտածում էր. "Իսկ ի՞նչ է այդ ուժի անունը, ամեն ինչ անուն ունի, դա էլ կունենա, բայց ի՞նչ է անունը", դա էլ կպարզի:
Սանրում էր մազերը: Պահի տակ խառնվում էին մտքերը, կատաղում էր ու չգիտեր էլ մտքերի խառնվելու՞ց, թե՞ հենց դրանցից էր, որ սկսում էր արագ, ուժգնորեն սանրել մազերը: Ի՞նչ անել, ինչպե՞ս անել, պետք է ելք գտնել.... ու գտավ: Կարծես միտքը պայծառացավ, մի թեթև ժպիտ էլ անցավ դեմքով, բայց դե դա ժպիտ չէիր անվանի, քմծիծաղ, ժպիտի ծաղրանք, ահա այս բառերը ճիշտ կբնորոշեին դեմքի արտահայտությունը: Որոշեց, իսկ որոշումը հաստատ էր, արագ մազերը կարգի բերեց ու սկսեց թուղթ փնտրել, թուղթ ու գրիչ: Հետո այդ միտքը դադարեց լուսավոր միտք լինելուց, այն ավելի մեծացավ ու մեծանալու հետ մեկտեղ պահանջում էր ոչ թե մի հատիկ թուղթ, այլ թղթերի մի ամբողջ կազմ, մի տետր: Նա մտածում էր նամակ գրել, հետո զգաց, որ շատ ասելիք ունի: Բայց դե նամակը չէր ուղարկելու: "Չուղարկված նամա՞կ", այո, ինչու՞ չէ, իսկ եթե սա ուղղակի հոգի հանդարտեցնելու մի միջոց է, ինչևէ, սա չէր հետաքրքրում, բայց կանգ առ, ինչպե՞ս թե չէր հետաքրքրում, ամեն ինչ հենց սրանում էր, հոգին խաղաղություն էր տենչում, ուր էր թե նախկին խաղաղությունը լիներ: Բայց մտքերը հոսում էին, ջրի պես հոսում: Վախենում էր, վախենւմ էր իր "ջրի" մի կաթիլի համար, կարծես վախենար, թե հուզմունքը չոր հողի պես կկլանի իր մտքի այն զուլալ կաթիլները:
Ամեն ինչ հակառակն էր. փնտրում էր, փնտրում և չէր գտնում մի քանի մաքուր էջերով տետր, բայց ահա գտավ, գտավ, և աշխարհն իրենն էր, հիմա կանի ամեն ինչ, ինչ չկարողացավ այն ժամանակ անել, հիմա կգրի ամեն ինչ, ամեն մանրամասնությամբ: Կգրի նաև այն ամենը, որոնք չէր էլ նախատեսել ասել Նրան, ասել Նրան ուղարկվելիք նամակներում: Չէր մտածում, թե գուցե իր մտքերը սխալ հասկանան, չէր մտածում նաև Նրա՝ այդ ամենի վերաբերյալ սխալ դատողություններ անելու մասին: Չէ, հետաքրքիր էր այդ ամենը, հետաքրքիր էր Նրա կարծիքը իր մասին, իր մտքերի, նույնիսկ կարևոր, բայց հիմա ինքն ազատ է, մտքերը հոսում են, և հույսն էլ փոքր է, թե երբևէ կկարդա սրանք, չնայած որ կարծում էր, թե ամեն բան հնարավոր է, ամեն ինչ մարդկանց ձեռքերում է: Նրա՝ իր նամակը կարդալը կախված է նաև իր մտքերից, միմիայն իր մտքերից....
շարունակելի
Վերջին խմբագրող՝ Ameli: 20.05.2011, 11:14:
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
aragats (20.05.2011), Claudia Mori (20.05.2011), E-la Via (20.05.2011), Mark Pauler (20.05.2011)
Էսօր լավ օր էր: Լավ կլիներ, որ ամեն օր էսօրվա նման լիներ՝ լավ լուրերով հագեցած
1. Առավոտյան զարթնեցի, հարևանը զանգեց ու ասեց, որ հարսը երեխա ա ունեցել: Երկուսն էլ լավ են![]()
Լավ տրամադրությամբ գնացի գործի:
2. Ընդմիջմանը եկա տուն, մտա ինետ, Լուսաբերը ասեց, որ Սասունին արձակուրդ են տալիս
3. Սրանից մի 15 րոպե հետո, նորից Լուսաբերը գրեց. «Արև՜, Սասունին հենց նոր ավագի կոչում են տվել» :hpart
Ընդմիջումից հետո գնացի մամայիս մոտ, մամաս շատ ուրախ էր ու հպարտ: Ուրախանում եմ, որ մամայիս տենց տրամադրությամբ եմ տեսնում
4. Գնացի գործի ու աշխատավարձ ստացա: Լրիվ անսպասելի էր էսօրվա աշխատավարձ ստանալը
Ոնց-որ թե ամեն ինչ դեպի լավն ա գնում
Քիչ մնաց…![]()
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
ars83 (20.05.2011), Claudia Mori (20.05.2011), E-la Via (20.05.2011), einnA (20.05.2011), erexa (20.05.2011), Inna (20.05.2011), Mark Pauler (20.05.2011), murmushka (21.05.2011), My World My Space (20.05.2011), Nare-M (20.05.2011), Shah (20.05.2011), Smokie (20.05.2011), Valentina (20.05.2011), Արևածագ (20.05.2011), Դատարկություն (20.05.2011), Ինչուիկ (20.05.2011), Լուսաբեր (20.05.2011), Հայուհի (24.05.2011), Ձայնալար (20.05.2011), Մանուլ (20.05.2011), Նաիրուհի (20.05.2011)
Էսօր հասկացա… "Ուրախ աշխատանքային օրը" գիտե՞ք որն է: Էն որ բա՜րձր տրամադրությամբ, համարյա թե սենց՝գնում ես գործի, ու շեֆդ առավոտ-բաՅլուսով էնքա՜ն ա գործերով ծանրաբեռնում քեզ, որ ծիծաղդ գալիս ա...
Ծիծաղդ գալիս ա էն մտքից, որ շեֆդ ահագին մեծ մարդ ա, բայց չի ջոկում, որ դու մարդ ես, ութձեռանի ռոբոտ չես....
Հ.Գ. Ամեն օր տանից դուրս գալիս՝ ես բոլորին "ուրախ աշխատանքային օր" եմ մաղթում: Էլ չեմ անի տենց բան...
Հ.Հ.Գ. օ՜ֆ...![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
anahit96 (23.05.2011), Chuk (20.05.2011), Claudia Mori (20.05.2011), E-la Via (20.05.2011), Freeman (20.05.2011), Inna (21.05.2011), Jarre (21.05.2011), Mark Pauler (23.05.2011), Meme (20.05.2011), Monk (21.05.2011), Nare-M (20.05.2011), Smokie (21.05.2011), Valentina (20.05.2011), Շինարար (20.05.2011)
Հոգնած սատկում եմ:
Էնքան հոգնած եմ, որ անջատված եմ:
Էնքան անջատված եմ, որ չեմ հասկանում ինչ ու ինչի եմ անում:
Ուղղակի անում եմ:
Ու սենց անջատված ինչ-որ մի գրառման տակի շնորհակալություններն էի հաշվում:
Ինչի՞ էի հաշվում:
Սատանան գիտի:
Իմ գրառումը չէր:
Ես էդ գրառումը չէի կարդացել:
Իսկի չէի նայել, թե ում գրառումն է:
Ուղղակի հաշվում էի:
Հաշվում էի, բայց որտև հոգնած էի, հաշիվը խառնում էի:
Նորից էի սկսում հաշվել՝ չդադարելով մտածել, թե տեսնես ինչի՞ եմ հաշվում:
Երրորդ փորձից հաջողվեց հաշվել:
Հաշվեցի պրծա ու վերևում կարդացի «Գրառմանը 37 հոգի շնորհակալություն են հայտնել.», իմ հաշվածն էլ էր 37, «ուրեմն ճիշտ ա աշխատում համակարգը», մտածեցի ու նոր հիշեցի, որ մտքովս անցել էր հաշվեմ, տեսնեմ, համակարգի հաշվիչը ճի՞շտ ա աշխատում, թե՞ չէ: Յանս լրիվ տարել ա... տո ախմախ, ինչի՞ պետք ա սխալ աշխատեր
Մնաց 3 շաբաթ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Amaru (20.05.2011), Ariadna (21.05.2011), armen9494 (18.06.2011), Claudia Mori (21.05.2011), E-la Via (21.05.2011), Freeman (20.05.2011), Inna (21.05.2011), Jarre (21.05.2011), kyahi (24.05.2011), Mark Pauler (23.05.2011), Monk (21.05.2011), Moonwalker (21.05.2011), murmushka (21.05.2011), Nare-M (21.05.2011), Rammstein (24.05.2011), Smokie (21.05.2011), Tig (21.05.2011), Ինչուիկ (21.05.2011), Մանուլ (20.05.2011), Նաիրուհի (21.05.2011)
Կյանքումս ոչ մի ակումբային հարցման այսքան շատ հետևած չկայի, որքան էս մեկին....
Ու էս էն դեպքում, որ կարծեցյալ հաղթանակը նշանակելու է բավականին լարված ու նյարդային աշխատանք....
ՀԳ՝ Ուլուանայի, Չուկի, Հայկօի, Ռուֆուսի, Բագի, Մոնքի, Արիադնայի և իմ այլ սիրած մոդերների մոդեր լինելը ոչ թե իրենց համար է հաղթանակ, այլ Ակումբի։ Նրանք ի՞նչ են ստացել, որ։ Միայն աշխատանք և ներվեր քայքայելու հավելյալ բոնուս հնարավորություններ։
Ariadna (21.05.2011), Chuk (21.05.2011), Claudia Mori (21.05.2011), E-la Via (21.05.2011), einnA (21.05.2011), Freeman (21.05.2011), impression (21.05.2011), Inna (21.05.2011), Kita (21.05.2011), Lem (21.05.2011), Monk (21.05.2011), Moonwalker (21.05.2011), murmushka (21.05.2011), Nare-M (21.05.2011), Smokie (21.05.2011), Tig (21.05.2011), V!k (21.05.2011), Դարք (21.05.2011), Էլիզե (21.05.2011), Ինչուիկ (21.05.2011), ԿԳԴ (21.05.2011), Հայկօ (21.05.2011), Մանուլ (21.05.2011), Ռուֆուս (21.05.2011)
Տերդ մեռնի գիտությու՞ն, թե՞ էս ոչուփուչ աշխարհում ամեն ինչը բիզնես ա:
Գտա tester.am կայքը: Էս կայքը երաշխավորված ա ՀՀ գնահատման ու թեստավորման կենտրոնի կողմից: «Վաու՜», - ասեցի: Կայքն առաջարկում էր օնլայն կերպով թեստ անցնել, այլ կերպ ասած՝ հանձնել քննություն: «Է անցնեմ», - մտածեցի: Ցանկից ընտրեցի «Միասնական քննություններ», մի քիչ մտածեց, առաջարկեց ընտրել առարկան, ընտրեցի «Հայոց լեզու և հայ գրականություն», հարցրեց «Ուզում ես կայքու՞մ լրացնել, թե ծրագիր բեռնել»: «Կայքում», - վճռեցի ես: Ինձնից գոհ սեղմեցի «Սկսել» կոճակը: Ի՜նչ լավ ա, ավելի քան 10 տարի անց նորից կփորձեմ ուժերս...
Ուղարկի՛ր SMS-ով TEST բառը քո օպերատորին համապատասխան կարճ համարին:
Տո հլը ջհանդամ, որ սխալ ա գրած (օպերատորին համարին):
Մի պահ աչքերս հայտնվեցին ճակատիցս մի փոքր ավելի վերև:
SMS-ի արժեքը 350 դրամ
ահազանգում էր կայքը:
Ինչ-որ է: Վճարեցի, ստացա կոդը, մուտքագրեցի ու լրացրեցի տեստը: Արդյունքից համ գոհ եմ, համ դժգոհ, 17 միավոր ստացա
Բայց էդ սաղ հեչ... լավ էլ բիզնես են մտածել մարդիկ:
Կոդը միանգամյա է. յուրաքանչյուր 350 դրամի դիմաց միայն մեկ տեստ կարող ես լրացնել, միայն մեկ առարկայից: Մինչդեռ նման տեստ շատերը կուզեն անցնել, երևի թե: Իմ պես չէ... ովքեր պետք է պատրաստվեն էդ քննություններին ու ուզում են փորձել իրենց ուժերը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
anahit96 (23.05.2011), aragats (21.05.2011), Ariadna (22.05.2011), armen9494 (18.06.2011), CactuSoul (23.05.2011), E-la Via (21.05.2011), Freeman (22.05.2011), Inna (21.05.2011), Kita (21.05.2011), Mark Pauler (23.05.2011), Moonwalker (23.05.2011), murmushka (22.05.2011), Rammstein (24.05.2011), Tig (21.05.2011), Արէա (22.05.2011), Նաիրուհի (21.05.2011)
Մի հատ շուտ կինո եմ տեսել, մի տղայ ա, մի աղջկայ ա սիրում, աղջիկը պոռնոդերասանուհի ա, պետք ա ծնողների հետ ծանոթացնի, ներկայացնում ա որպես երգչուհի, աղջկա համբերությունը հատնում ա, բա՝ կյանքում ինձ էսքան նվաստացած չէի զգացել, ես ինչ-որ մի երգչիստուհի չեմես պոռնոաստղ եմ
Հիշեցի, ասի՝ պատմեմ![]()
CactuSoul (23.05.2011), Freeman (22.05.2011), Mark Pauler (23.05.2011), Moonwalker (23.05.2011), Nare-M (21.05.2011), Արէա (24.05.2011)
Այս վերջերս մի բլոգում կարդացի Չապլինի այս խոսքերը, որը հնարավոր է շատերդ կարդացած լինեք… Դրանցում առկա խորը իմաստը թե ապշեցրեց, թե հիացրեց… Սրտից ու հոգու իմաստությունից բխած խոսքեր:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ:
Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար:
Այսօր ես դա կոչում եմ «Հասունություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքներում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել:
Հիմա ես դա կոչում եմ «Ինքնավստահություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով:
Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը` սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից: Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց:
Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքն իր նկատմամբ» (ինքնասիրություն):
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց: Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել:
Այսօր ես հասկացա, որ դա «Համեստությունն» է:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով: Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը:
Այսօր ես այդ կապը կոչում եմ «Սրտի իմաստություն»:
Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում:
Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է:
Մեզ բոլորիս մաղթում եմ այ այսպես ինքներս մեզ սիրել:
Adriano (23.05.2011), Ameli (23.05.2011), anahit96 (23.05.2011), Ariadna (23.05.2011), CactuSoul (23.05.2011), Chilly (23.05.2011), Claudia Mori (23.05.2011), einnA (23.05.2011), erexa (23.05.2011), impression (24.05.2011), Jarre (23.05.2011), Mark Pauler (23.05.2011), murmushka (23.05.2011), My World My Space (24.05.2011), Smokie (23.05.2011), Tig (23.05.2011), Արևածագ (23.05.2011), Գեա (23.05.2011), Դատարկություն (23.05.2011), Էլիզե (23.05.2011), Ինչուիկ (23.05.2011), Նաիրուհի (23.05.2011), ՆանՍ (23.05.2011), Ուլուանա (23.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ