երեկ դրսում արտացոլանքս տեսա խանութի ապակիներում՝ լրիվ քյարթու աղջիկ, սև կալգոտկի, սև կոշիկներ, սև մի քիչ պլպլան կիսաշալվար, սև ու սեռի ռոմբիկներով պլպլան բլուզ,
հ.գ. շատ եմ նիհարել ու ինձ մոռացել…
երեկ դրսում արտացոլանքս տեսա խանութի ապակիներում՝ լրիվ քյարթու աղջիկ, սև կալգոտկի, սև կոշիկներ, սև մի քիչ պլպլան կիսաշալվար, սև ու սեռի ռոմբիկներով պլպլան բլուզ,
հ.գ. շատ եմ նիհարել ու ինձ մոռացել…
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Տանել չեմ կարողանում, որ համակարգիչը շարունակաբար ու երկար գռմռում է (cooler-ը շատ է աղմկում), ու երբ մի քանի օր առաջ սկսեց ուժեղ գռմռալ, ինչ ասում էի, փորձում էի հանձնարարել, մուննաթով էր պատասխանում ու ուժեղ գռմռում, ավելին, ինչքան ավելի լուրջ հանձնարարություն էի տալիս, էնքան ավելի մուննաթով ու ուժեղ գռմռալով էր պատասխանում, ներվայնությունից շուրթերս կրծում էի: Բայց դե համ էլ ալարում էի քանդեի, նայեի, թե ինչ է եղել: Հուսով էի, որ հայրս կամ եղբայրս կանեն ու համբերատար սպասում էի:
Երբ երեկ միացրի համակարգիչն ու աղմուկ բոլորովին չկար, թեթևացած շունչ քաշեցի: Հասկացա, որ հայրս է քանդել ու սարքել:
- Շնորհակալություն, հա՛յր, - ասեցի:
- Ինչի՞ համար, - զարմացավ:
- Դե որ քուլերը յուղել ես:
- Ես կոմպին չեմ կպել, - ասաց:
Այ նոր հասկացա: Խառնված արագ քանդեցի կորպուսը... քուլերը չէր պտտվումՈվ ալարի, ոչ դալարի: Լավ ա չվառվեց...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ameli (29.05.2011), Ariadna (29.05.2011), ars83 (29.05.2011), CactuSoul (30.05.2011), Freeman (29.05.2011), impression (29.05.2011), Kita (29.05.2011), My World My Space (29.05.2011), Nare-M (29.05.2011), Norton (29.05.2011), Rammstein (01.06.2011), Skeptic (29.05.2011), Smokie (29.05.2011), VisTolog (29.05.2011), Ժունդիայի (20.10.2011), Ինչուիկ (30.05.2011), Ձայնալար (29.05.2011), Մանուլ (29.05.2011), Նաիրուհի (29.05.2011), Սլիմ (30.05.2011)
Էսօր մեր տանն ահագին մեծ իրադարձություն է` մեր Տիգրանիկը ատամ է հանել: Ատամհատիկ ենք անում:
Մինչ մեծերը Տիգրանիկի գլխին հատիկներ են լցնում ու ստանդարտ ցանկություններ են ասում ("Առողջ լինես", "Բախտավոր լինես", "Երջանիկ լինես"...), Սուսանիկը` մի բուռ հատիկ վերցնելով, մոտեցավ եղբորը, հատիկները լցրեց Տիգրանիկի գլխին և բարձր ու հանդիսավոր կեպով ասաց.
-Ապե՛ր, կարևորը ՏՂԱ՛ լինես...
Էս էլ մեր ատամավորը՝
Հ.Գ. Առաջինը փող վերցրեց, հետո էլ՝ հույսեր տվեց, որ մեծանա անգլերենի իմացությամբ բժիշկ կդառնա...![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
anahit96 (30.05.2011), Apsara (29.05.2011), Ariadna (29.05.2011), ars83 (29.05.2011), CactuSoul (30.05.2011), Chuk (29.05.2011), Claudia Mori (29.05.2011), einnA (30.05.2011), Freeman (29.05.2011), Inna (29.05.2011), Lusinamara (30.05.2011), Mark Pauler (29.05.2011), Nare-M (29.05.2011), Norton (30.05.2011), Skeptic (29.05.2011), Tig (29.05.2011), Valentina (29.05.2011), Անտիգոնե (29.05.2011), Արևհատիկ (30.05.2011), Գեա (29.05.2011), Ինչուիկ (29.05.2011), Հայկօ (29.05.2011), Հայուհի (30.05.2011), Մանուլ (29.05.2011), Նաիրուհի (29.05.2011), Ուլուանա (12.06.2011)
10 տարի առաջ այս օրը ես արթնացա վերջերս վատ անուն հանած հիվանդանոցի 4-րդ հարկի երկրորդ սենյակում, բժիշկ Ներսիսյանի «հովանու ներքո»:
Ինչ էլ հիշա![]()
կարոտել եմ քեզ միայնություն, քո լռությունն ու հավերժությունը՝ սեղմված վայրկյանների մեջ: Չէ, ես տենց էլ մարդ չդառա, իմ տեղը ընտանիքում չի, իմ դերը կինը չի, ես էստեղ չկամ, կորում ձուլվում ու վատ հոտ եմ քցում, իմ տեղը միայնության մեջ ա, իմ գործը թուղթուգրիչնա, իմ դերը... ամաչում եմ ասեմ
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Լուսային շոու Օպերայի և բալետի շենքի վրա (3D Mapping)
I may be paranoid but no android!
Ariadna (30.05.2011), armen9494 (18.06.2011), CactuSoul (31.05.2011), Freeman (30.05.2011), helium (31.05.2011), Inna (30.05.2011), Lusina (30.05.2011), murmushka (30.05.2011), Shah (30.05.2011), Skeptic (30.05.2011), Smokie (31.05.2011), V!k (30.05.2011), VisTolog (30.05.2011), Արէա (30.05.2011), Ինչուիկ (30.05.2011), Նարե91 (30.05.2011), Սլիմ (30.05.2011)
Ինչ են անում մարդիկ երբ ընտրած ճանապարհը փակուղիա տանում?
Երևի մի պահ կանգնում են , մտածում, հետո ճանապարհը թեքում այլ ուղղույամբ:
Ինչ արեցիր դու երբ քիթդ կպավ պատին?
Սկսեցիր պատը ճանկռել, հույս ունեիր, որ կքանդես այն ու արաջ կգնաս դեպի նա ու համար էլ ճամփա էիր ընկել:
Ինչ արեցիր ճանկռեցիր, քանդեցիր , հասար?
Չէ, դեռ ճանկռում ես, դեռ երկար ես ճանկռելու:
Պատի հետևում էլ մի նոր պատա բուսնել էս ընթացքում, էտ էլ ես ճանկռելու?
Իհարկե կլռես, արդեն մոռացել էիր չէ , ում համար էիր սկսել ճանկռամարտը?
Չէ? Չես մոռացել? Բայց ինքը վաղուց մոռացելա, թող , էլ պետք չի, գնա հետ, կամ աջ կամ ձախ, առաջ գնալու տեղ չկա ու արդեն առաջ գնալը իմաստ չունի:
Ինչի ես լացում?
Հա , չես լացում, հոգնածությունից ծորում ես:
Ինչքան ես պատրաստվում խաբել ինքդ քեզ?
Դու չես խաբում? Ում չես խաբում այ հիմար? Դու քեզ խաբում ես:
Եթե դու քո վրա թքած ունես , բա պատկերացնում ես մնացածը քո վրա ինչ արած ունեն?
Ես գռեհիկ չեմ, ես իրականությոնն եմ տեսնում:
Քանի տարիա որ պատ ես ճանկռում?Ում համար? Ինչի համար? Քանի տարեկա ես արդեն? Ինչ ես անելու հետո? Ինչա լինելու քո հետ? Ով էիր դու?Ինչ ես հիմա դարձել? Ում համար? Ինչի համար?Երբ ես աթնանալու?
Ինձ խեղդումա քո աննպատակ պայքարը, ում դեմ ես պայքարում, կամ ում համարա պայքարդ?
Դու խիղճ չունես? Խղճա քեզ: Սիրտ չունես? Մի քիչ սիրի քեզ: Դու ինքնասիրություն չունես? Թող որ հարգեն քեզ:
Չես հոգնում, տարիներ շարունակ նույն տեղում կանգնած պատ ճամկռելուց, գնա առաջ, թեքվի ու գնա առաջ:
Մտածում ես չեն հասկանա? Է թող չհասկանան, ով պիտի չհասկանա? Ով որ չհասկանա, է քեզ ինչ որ չի հասկանում:
Մտածում ես կասեն , “բա ես ասում էի է, հիշում ես?”, բա դրա համար արժի տեղում մեխվես?
Մտածում ես կյանքը կվերջանա, բացի աչքերդ կյանքդ արդեն վերջացելա, ինչ էլ անես լավ չի լինելու, բայց գոնե հանգիստ կլինես:
Ես դաժան չեմ, ես իրատես եմ:
Ինքդ մտածի , լավագույն լուծումն անգամ սարսափեցնումա քեզ:
Գիտեմ, որ հիմա գիտես , հասկանում ես էն ինչ սկզբում չգիտեիր:
Հիմա է գետինն ես փորում? Ում համար? Ինչի համար?
Հաաա, քո համար ես փորում?
Էտ էլ ելք չի, ճանապարհդ թեքի:
Հ.Գ.
Ինձ բահ տվեք
Ճիշտա ցինիզմը կփրկի քեզ:
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Քննություննե՜ր, քննություննե՜ր, ձեզ ոնց չեմ սիրում...
Հ.Գ.սկսվեց![]()
Քննություննե՜ր, քննություննե՜ր... ո՜նց եմ կարոտել...
Ուսանողական "հահա-հիհի" ... ո՜նց եմ կարոտել...
Դասից փախչել-կինո գնալ /առավոտյան ժամը8.30/ ... ո՜նց եմ կարոտել...
Դասախոսի ջղային հայացք /որը քեզ չի ուղղված/ ... ո՜նց եմ կարոտել...
Գրքերի հոտով գրադարան ... ո՜նց եմ կարոտել...
Միլիոնանոց գրքերով լի գրականության ցանկ... ո՜նց եմ կարոտել...
Դասերից հոգնածություն... ո՜նց եմ կարոտել...
Ուսանողական անհոգություն... ո՜նց եմ կարոտել...
"Սմակում" մի բաժակ իբր սուրճ խմել ու ահասարսուռով քննություններ քննարկել... ո՜նց եմ կարոտել...
Մի "գերազանցով", մի "զաչոտով" ուրախանալ... ո՜նց եմ կարոտել...
Չէ', հիմա` էս տարիքիս էլ չեմ ուզում ուսանող լինել... բայց ուզում եմ էլի էն 17 տարեկան ուսումնատենչ ուսանողը լինել...
Վերջին խմբագրող՝ Էլիզե: 30.05.2011, 19:25:
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
A.r.p.i. (05.06.2011), Apsara (06.06.2011), einnA (30.05.2011), Farfalla (30.05.2011), Inna (30.05.2011), Lusina (31.05.2011), Mark Pauler (31.05.2011), Moonwalker (30.05.2011), Nare-M (31.05.2011), Shah (30.05.2011), Skeptic (31.05.2011), Smokie (31.05.2011), V!k (30.05.2011), Valentina (30.05.2011), _Հրաչ_ (30.05.2011), Ամպ (30.05.2011), Ինչուիկ (30.05.2011), Նարե91 (31.05.2011), Սլիմ (31.05.2011)
Բանջարանոցի կողմից ճանապարհից անջատող ցանկապատը փոխեցինք: Վաղուց որոշել էինք, որ պիտի փոխել, հետաձվում էր տարբեր պատճառներով, հիմանական պատճառն իհարկե «բալի թանկությունն» էր: Բայց դե գործն այնքան հասունացավ, որ էլ հետաձգել չէր լինի : Հարևանս էլ էր նոր դարպասներ տեղադրում, հարցրինք աշխատողներից, թե ինչքանով մեր գործը կանեք, մի թիվ ասեցին, որ մեզ համար միանգամայն ընդունելի էր: Բայց դե խոսքի մեջ ամուսինս ընկերոջ մոտ բերանից թռցրեց, թե նոր դարպասներ ենք դնելու: Նա էլ անմիջապես «իր մարդկանց» համարը տվեց, որ զանգենք, նրանք էլ գան, գործը նայեն: Առանձնապես դեմ չէինք. Միևնույնն է՝ այդ փողը մեկնումեկին տալու էինք, ավելի լավ է, եթե մերոնց տանք: Եկան, երկու հոգի էին, նայեցին, չափուձև արեցին, ռուսներից մի բան էլ թանկ ուզեցին, բայց համաձայնեցինք. Չլինի էդ հազար ռուբլին: Ամուսինս էլ ինձ իբր սրտապնդեց՝ «հաց տալ չկա մեկ է, հիմա ո՞վ է աշխատողներին կերակրում, որ դու կերակրես»:
Ոչ ինքը հավատաց իր ասածին, ոչ էլ ես:
Շաբաթ օրը կեսօրվա մոտ եկան վարպետները: Դեռ բակ չմտած՝« Դե սուրճ բեր, որ խմեն ու սկսեն»: Բերեցի:
Ճաշում էինք, ամուսինս, թե՝ «հո՞ խայտառակ չենք, որ մենք դուռը փակենք, նստենք հաց ուտենք, նրանք էնտեղ աշխատեն»: Ի գիտություն ընդունելով՝ մեր ճաշից հետո մի երկու ժամ եփում, սարքում էի, որ աշխատողներին էլ կերակրենք: Մանավանդ որ, իրենց տնից արդեն մի չորս ժամ էր, ինչ դուրս էին եկել: Կերան, նորից թեյ- սուրճ խմեցին, ասին «շնորհակալություն», ելան իրենց գործին: Դեռ ամանները չէի լվացել- պրծել, մեկ էլ աղջիկս եկավ. «Պապան ասում է, որ թան սարքես- բերես, շոգ է»: Թանն էլ տարա: Վերադարձա խոհանոցս: Մի ժամ չէր անցել .« Կամպոտ բեր ...»: Կոմպոտը տարա, թանի բաժակները հավաքեցի- բերի: Վեցի կողմերը նորից՝ «սուրճ բեր ու էսօրվա արածի փողը»: Սուրճն էլ խմեցին, գոհ ու զվարթ, փողն էլ դրեցին գրպաններն ու գնացին որ կիրակի օրը գան ու գործը շարունակեն: Բայց չորս անգամ էի սուրճ տվել, մի անգամ չեմ հիշում որ ժամին էր: Սուրճի ամանեղեն տանել բերելն էլ երկու հարկ իջնել բարձրանալով է:
Կիրակի օրը նույն կերպ սկսվեց: Սուրճով ու թանով: էդ անգամ միանգամից մի մեծ կաթսայով ճաշ սարքեցի, մի թաս սալաթ և այլն, և այլն, որ էլ գլուխ չցավացնեմ տարբեր բաներ եփելու վրա: Ճաշի ժամին հյուրեր էլ ունեինք: Ուտելն ու սրճախմությունը երկարեց մի երկու ժամ: Բնական է, որ այդ ընթացքում հոլի նման պտտվում էի: Հյուրերին ճամփու դրինք, վարպետներս էլ ելան իրենց գործին: Չմոռանամ նշել, որ ամուսինս ողջ ժամանակ կողքներին կանգնած է ու համարյա իրենց հավասար աշխատում է: Որովհետև անմիջապես տեսնում է արածի թերություններն ու սկսում է ինքը ձևափոխել: Նորից կանչեց . «Սուրճ բեր»: Բաժակները սկուտեղին դրած դուրս եմ գալիս ու տեսնում մի հովվերգական պատկեր.
Վարպետներից մեկը զրուցարանի տակ նստած իր համար ծխում է, մյուսն էլ ավտոյի դուռը բացել, մի ոտքը ներսում, մեկը գետնին, ինքն էլ նստարանին փռված՝ հեռախոսով խաղում է: Ամուսինս էլ դռան կողպեքն է տեղադրում: Մոտեցա, կամաց հարցնում եմ .« Էս ի՞նչ հաշիվ է»: Ասում է՝ « չեն կարում դնեն... թող հանգստանան»: Կողպեքն էլ տեղադրեց, արդեն իրիկվա մոտ էր, կանչեց. «Արի գործն ընդունի»: Ոտքերս հազիվ եմ քարշ տալիս: Վարպետները զրուցարանի հովին նստած ծխում են, ամուսինս իրենց կտրտած-թափած երկաթի ու ձողերի կտորներն է հավաքում.
-Մի անգամ էլ կաթով սուրճ սարքի ու էսօրվա փողն էլ բեր...
Սուրճը վայելեցին, փողը վերցրին, իրենք մեզ շնորհակալություն ասին, մենք՝ իրենց, գոհ ու երջանիկ նստեցին ավտոն, գնացին:
Արմենին ասում եմ.
-Եթե ինքներս տեղադրած լինեինք էս դարպասները, հաստատ էսքան չէինք չլվի:
Դեռ էդ փողն էլ կմնար մեզ:
Ձայն չհանեց, համ հոգնած էր, համ էլ երևի իսկապես համաձայն էր հետս:![]()
Վերջին խմբագրող՝ Արևածագ: 30.05.2011, 19:27:
Ameli (31.05.2011), ars83 (31.05.2011), CactuSoul (31.05.2011), erexa (30.05.2011), Freeman (30.05.2011), Lem (31.05.2011), Mark Pauler (31.05.2011), Moonwalker (30.05.2011), murmushka (30.05.2011), My World My Space (30.05.2011), Nare-M (31.05.2011), Shah (30.05.2011), Skeptic (31.05.2011), V!k (30.05.2011), _Հրաչ_ (30.05.2011), Ինչուիկ (30.05.2011), Հայկօ (01.06.2011), Նաիրուհի (30.05.2011), Ուլուանա (12.06.2011), Ռուֆուս (31.05.2011), Սլիմ (31.05.2011)
Էսօր հատկանշական օր է
Ուրեմն ով չգիտի ասեմ, որ շունս փոքրուց փախնելու մանիա ուներ կամ որ հոտ էր առնում, մոռանում գնում էր կամ հեռու էր գնում ու թքած ունենում ու տենց էլիՈրսորդական շների հետ մի քիչ բարդ է
: Ստիպված միայն իր ընկեր շների հետ էի բաց թողնում, որ չշեղվի, հեռու չգնա, ի տո 100% չէր, կարար և շեղվեր
Հիմա վերջերս լավ խելոքացել է, արդեն բաց ենք թողնում հանգիստ, նույնիսկ մենակ ենք բաց թողնում` առանց որևէ ընկերոջ, հեռու չի գնում, կանչում ենք, լսում գալիս է, ինքն էլ է ուշադիր, որ մարդ չմոտենա մեզ, հետևում է
Ու մի քիչ առաջ էլի հայաթում բաց թողեցի, այլ շներ էլ կային` 3 հատ, տենց մնացինք-մնացինք, ասի Լոկի արի գնանք, մամային ասի չկապես, մեկ է հետ գնա, գալու է շների մոտ էլի, տեսնենք շներին կթողնի, կգա առանց կապ մեզ հետ:
Ու ինչմեր հետ խելոք եկավ, սպասեց մաման էլ հասնի մուտքի մոտ, նոր մեզ հետ մտավ շենք, սիրուն բարձրացավ կանգնեց դռան մոտ
Մենակ մեր հրճվանքը տեսնեիք
Տենց շատ եմ հրճվել էլի![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
CactuSoul (31.05.2011), Claudia Mori (31.05.2011), cold skin (31.05.2011), einnA (31.05.2011), erexa (30.05.2011), Mark Pauler (31.05.2011), Monk (31.05.2011), murmushka (31.05.2011), Nare-M (31.05.2011), Shah (31.05.2011), Skeptic (31.05.2011), Smokie (31.05.2011), VisTolog (31.05.2011), Yevuk (31.05.2011), Ինչուիկ (31.05.2011), Հայկօ (31.05.2011), Մանուլ (30.05.2011), Նարե91 (31.05.2011), Ուլուանա (12.06.2011), Ռուֆուս (31.05.2011), Սլիմ (31.05.2011)
Լացել եմ ուզում, աչքերս լցվել են, բայց մի կերպ եմ ինձ զսպում... Ես ձեզ չեմ ճանաչում, չէի ճանաչում, բայց արցունքներս խեղդում են...
Մեկ ամսից մի քիչ ավել է անցել այն օրից... Ես քեզ չէի ճանաչում, բայց նկարիդ նայում էի ու ակամա լացում...
Հիմա էլ նույնը...
Ես ոչ սիրել եմ ուզում, ոչ էլ ուզում եմ, որ ինձ սիրեն... Երբ դու 1 ես հեշտա ապրել, իսկ 0,5 մարդ լինելով...
Нет без правил игры, есть игра по неволе!
Վերջին ամսների ընթացքում, անընդհատ մի միտք էր ինձ տանջում` գնամ հայաստանից թե մնամ...
Գնալու համար մի պատճառ կա միայն` սոցիալակն, իսկ մնալու համար էնքան շատ են պատճառները... Բայց էտ մի պատճառն էնքան զորեղ գտնվեց, որ սկսեցի ճամպրուկներս հավաքել:
Պատուհանից պատահաբար դուրս նայեցի ու արդեն սկսեցի կարոտել այն տեսարանը, որը կարծես այնքան հասարակ ու սովորակն մի բան էր ...
Գլուխս տաքացել էր այնքան, որ ուղեղս հալվում էր: Սկսեց անձրևել: Որոշեցի տանից դուրս գալ, որ մի քիչ շիկացած գլուխս հովացնեմ, բայց անձրևն էլ դադարեց ու արդեն եռացող ուղեղիս մեջ մտքերը ամբողջովին վեր ածվեցին ճնշող կարոտի... Քայլում էի փողոցով ու կարոտում մարդկանց` ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս ու ուղղակի հայերին...
կարոտում էի արդեն այն փողոցը, որի մայթով այդ պահին քայլում էի... Կարոտ էր քսված քարերին, ծառերին...
Ախր ես էս երկրի տերն եմ, թեկուզ մեկը բաժանած երեք միլիոներորդ մասի տերն եմ, բայց տեր եմ, իսկ ցանկացած այլ երկրում թեկուզ անունով տնօրեն լինեմ, մեկա ծառա եմ դառնալու: Ծառայելու եմ էտ երկրի համար... Ահավոր ա` ես կղեկավարեմ մարդկանց, որոնք կլինեն տեր իսկ ես ծառան նրանց սեփական երկրի...
ինչ եմ անում...
Էսպես երկար տևեց... Ավելին քան պետք էր... Երևի շուտ հեռանալ է պետք, որ դրսում ինձ տամ բարդ աշխատանքին, միայնակ կյանքի կենցաղային հոգսերին ու էտպես խեղդեմ կարոտը: Երանի դժվարությունները շատ լինեն: Էնքան շատ, որ կարոտի համար ժամանակ չգտնեմ...
Գուցե Ակումբը մի կում հայկական ջուր կլինի իմ համար հեռվում...
Իսկ այդ հեռավոր քաղաքը իր հյուրընկալ ցուրտ գիրկը նորից կբացի իմ առաջ, ինչպես նախկինում...
Մի կայծ:
Վերջին փորձերն անեմ չհեռանալու համար...
Ամեն ինչ սկսեց ստացվել, ամեն ինչ կարգավորվում է հանկարծակի...
Չեմ հեռանում ժողովուրդ: Ես մնում եմ իմ երկրում:
Ե.գ.
Ես չեմ չարանա, բողոքներ չեմ շպրտի կառավարության ու ընդդիմության անտաղանդ ներկայացուցիչների չունեցած դեմքերին: ես ուղղակի տեր կլինեմ:
Այս ամբողջ պատմության ընթացքում մի "հարգարժան" բյուրոկրատ իմ հավատն էր ծծում իր եսով տռզելու համար...
Պարոն բյուրոկրատ - ես չեմ գնում: Ես մնում եմ, որ մեր ճանապարհները շուտ խաչվեն, ու քո անտակ գրպանների փուչ "տաղանդների" զրնգոցները քեզ չեն փրկի ստորացումից:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Ameli (31.05.2011), CactuSoul (31.05.2011), Chilly (31.05.2011), Claudia Mori (31.05.2011), cold skin (31.05.2011), einnA (31.05.2011), Freeman (01.06.2011), impression (31.05.2011), Kita (31.05.2011), Lem (31.05.2011), Meme (31.05.2011), My World My Space (31.05.2011), Nare-M (31.05.2011), Shah (31.05.2011), Skeptic (31.05.2011), Smokie (31.05.2011), Tig (31.05.2011), Արէա (31.05.2011), Արևհատիկ (31.05.2011), Գեա (31.05.2011), Դատարկություն (31.05.2011), Ինչուիկ (31.05.2011), Մանուլ (31.05.2011), Նաիրուհի (31.05.2011), Ուլուանա (13.06.2011), Ռուֆուս (31.05.2011)
Մտա խանութ, զաբյուղիս մեջ դրեցի 3 ոչ սառը ջերմուկ: Մոտեցա սառնարանին, տեսա նույնի սառը կա: Երեք սառը վերցրի զամբյուղիս մեջ, երեք տաքը դրեցի սառնարանումԴուրս գալուց վերցրի տոպրակս ու դուրս եկա: Հետո տեսա, որ ջերմուկների տոպրակը թողել եմ սմարկետում: Հետ գնացի: Սառնարանի հենց նույն տեղից հանեցին իմ դրած երեք ոչ սառը ջերմուկները ու դնելով տոպրակի մեջ տվեցին ինձ
![]()
Freeman (01.06.2011), Kita (31.05.2011), Kuk (31.05.2011), Rammstein (01.06.2011), Shah (31.05.2011), Skeptic (31.05.2011), Smokie (31.05.2011), V!k (31.05.2011), Valentina (31.05.2011), Yevuk (01.06.2011), Արէա (31.05.2011), Արևհատիկ (02.06.2011), Դատարկություն (31.05.2011), Ինչուիկ (31.05.2011), Հայուհի (31.05.2011), Մանուլ (31.05.2011), Նաիրուհի (31.05.2011), Նարե91 (31.05.2011), Ուլուանա (13.06.2011), Սլիմ (01.06.2011)
Էս վերջերս օպերայի մոտ մի փողոցային գիթարիստ տեսա: Մոտս շատ լավ մարդու տպավորություն թողեց, մարդու, որ ոչ-թե փող աշխատելու համար է դա անում այլ ժաղավրդի համար: Ուրախ, աշխույժ ռիթմիկ երաժշտություն էր, հարվածայիններն էլ կողքից միացրած:Իսկ ամենաշատը ինձ դուր եկավ նրա բարի ժպիտը, իսկույն երեւաց, որ կենսուրախ մարդ է եւ այդ ամենն անում է իր հաճույքի համար, նաեւ մեր, բոլորիս համար: Նրան տեսնելիս մարդու տրամադրությունը կբարձրանար:
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
erexa (31.05.2011), Lusinamara (31.05.2011), Mark Pauler (31.05.2011), Meme (31.05.2011), Shah (31.05.2011), Skeptic (31.05.2011), Valentina (31.05.2011), Արէա (31.05.2011), Հայուհի (31.05.2011), Նաիրուհի (31.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ