User Tag List

Էջ 355 686-ից ԱռաջինԱռաջին ... 255305345351352353354355356357358359365405455 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 5,311 համարից մինչև 5,325 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #5311
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձմեռային էտյուդ





    Մոտ երեսունհինգամյա մի կին` երազանքներով տարված, չնկատելով ոչինչ, սայթաքելով ու օրորվելով, երանության ժպիտը դեմքին, քայլում էր մայթով: Մեկ-մեկ գլուխը բարձրացնում ու երկնքից թափվող ձյանը մեղմ ժպտում էր: Տարօրինակության հասնող երանություն ու նաև տխրություն կար դեմքին: Մանկությունն էր հիշել, թե ի՞նչ: Դե հո ամեն տարի այսպիսի ձմեռ չի լինում:Մայթով երկու ճստո էին քայլում: Ճիշտն ասած,այնքան էլ ճստո չէին` տասը-տասնմեկ տարեկան կլինեին երևի, մեկի վերին շրթունքին արդեն թույլ աղվամազ էր սևին տալիս:
    Կնոջ երազկոտ հայացքն ու սայթաքելով քայլելը գրավել էր նրանց ուշադրությունը: Իրար էին նայում ու ամեն սայթաքելիս` փռթկացնում:Հեռվից դեպի իրենց կողմ մի տղամարդ էր գալիս, միջին տարիքի էր, քայլում էր հաստատ, մեկ-մեկ վեր նայելով, չէ՛, չէր երազում, բարկանում էր պատռված երկնքի ու քաղաքի գլխին պատուհաս դարձած ձյան տեղումների վրա: Քայլում էր արագ-արագ, ցրված ու անուշադիր:
    Կնոջ դեմքի ապուշ-երջանիկ արտահայտությունը աստիճանաբար տղաներին սրտապնդեց,ու վերջնականորեն համոզեց, որ նա իրենց չի նկատում: Քայլում էին գրեթե կնոջ կողքով, անընդհատ փռթկում ու մեկնաբանություններ անում, իսկ այդ շեղվածը նույնիսկ չէր կասկածում նրանց գոյության մասին:
    _Մա՛նչ, որ մի հատ ձնագնդիով քյալին տամ կընկնի՞, թե՞ չի էլ ջոգի,ինչ պատահեց...
    _Եսի՞մ ապեր, փորձի տեսնենք...
    Դըմփ ... ձնագնդին կպավ ուղիղ աչքին ու գետնեց կնոջը:
    Կինը ցավից ճչաց ու աչքը բռնեց: Տղաները փախան կողքի այգի: Տղամարդը շուրջը տիրող աղմուկից ուշքի եկավ ու առաջին բանը,որը լսեց տարեց կնոջ բղավոցն էր.
    -Գետինը մտնե՜ք,ո՞նց չամաչեցիք, ձեր մոր տարիքի կին է...
    Տղամարդը մոտ վազեց ու օգնեց, որ կինը ոտքի կանգնի, հետո դանդաղ, բայց հաստատուն հեռացրեց տնքացող կնոջ ձեռքերը, որոնք ամուր փակել էին վնասված դեմքը:
    Կինը դանդաղ բացեց աչքերն, ու ինչպես երազում` կողքին կանգնած տեսավ նրան, ում արդեն մի քանի տարի սուրբ Սարգսի օրը կերած աղի բլիթի բերած երազում էր տեսնում:
    _Դու՞...,_ու աչքից հոսող արցունքը ցավից մաքրվելով` սկսեց երջանկությունից ծոր տալով փայլել:
    Հենց այդ պահին լսեց տարեց կնոջ շարունակվող ճղճղոցը.
    -Անամոթնե՛ր...ձեր մոր տարիքի կնոջը հարվածեցիք...
    -Չէ՛ ,չէ՜ ի՞նչ եք ասում, ես նրանց մոր տարիքի չեմ,_հետո ստից կարմրելով` նայեց իր անծանոթ -հարազատին ու մեղմ ժպտաց:
    Ժպիտն ալիք տալով դանդաղ պարուրեցտղամարդուն:"Ի՜Նչ էլ լավիկն է,_մտածեց նա, _Ժպիտն էլ մի տեսակ ոնց որ ծանոթ լինի,տեսնես,որ հրավիրեմ սրճելու, կգա՞"
    Իսկ այգում երկու գժուկ տղուկները` վախից չորացած, անհանգստանում էին անծանոթ, տարօրինակ մորքուրի աչքի համար, չկասկածելով, որ եթե նրա ձեռքն ընկնեն...որպես "պատիժ" արցունքախառն բարի ժպիտ են նվեր ստանալու:
    10.02.2012














    Վերջին խմբագրող՝ Գեա: 10.02.2012, 23:48:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (11.02.2012), E-la Via (10.02.2012), einnA (10.02.2012), Freeman (10.02.2012), murmushka (11.02.2012), Nare-M (11.02.2012), Ripsim (10.02.2012), Smokie (11.02.2012), Valentina (10.02.2012), Աթեիստ (11.02.2012), Արէա (11.02.2012), Արևածագ (11.02.2012), Արևհատիկ (10.02.2012), Ժունդիայի (11.02.2012), Նարե91 (11.02.2012)

  3. #5312
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մի բան եմ լսել, չգիտեմ ինչքանով ա ճիշտ, բայց լսել եմ
    Ասում ա Ռուսաստանում 60 մարմնավաճառի հանել են դուրս, որ փողոցները մաքրեն
    Հիմա ասում եմ նայելով մեր կեղտոտ փողոցներին, կարելի ա եզրակացնել, թե ինչ բարոյական ազգ ենք մենք

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (11.02.2012), Freeman (11.02.2012)

  5. #5313
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե վաղվանից սկսած ես կորչեմ աշխարհի երեսից, փնտրեք ինձ մեր շենքի մոտի մետրուկեսանոց ձնակույտում:

    Կառաուլ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (11.02.2012), Nadine (11.02.2012)

  7. #5314
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուրեմն, քանի էրեկվա բուք բորանը ու դրան համապատասխան փողոցների վիճակը բոլորիդ հիշողության մեջ թարմ ա, պատմեմ

    էդ բքին, երբ արծաթե թիթեռնիկները արծաթե դանակների պես խրվում էին ծոծրակիցս ներս՝ սառեցնելով տեղից էլ սառած մեջքս, ու ես անիծում էի բոլոր էն մարդկանց, ովքեր ռոմանտիկ տեսքով ասում էին՝ մամա ջան, էս ինչ սիրուն ա, ու փորձում էի տաքսի կանգնեցնել, որ հասնեմ Կովկաս պանդոկ, իսկ էդ պահին մեր տնից մինչև Կովկաս խցանում էր, ի վերջո գլխարկիս վրայից էլ կապիշոնը քաշեցի, որ ծոծրակս անհասանելի լինի ձյան փաթիլների համար
    ու տենց գլխարկով, կուրտկաս մինչև քիթս կոճկած, կապիշոնն էլ վրայից, ձնախառն մի զանգված էի դարձել, ու լրիվ կորցրել դեմքս... բայց պարզվեց՝ ոչ միայն դեմքս...
    երբ բարի տաքսիստը կանգնեց, ես ինձ գցեցի ներս, բնականաբար նստեցի դիմացը, քանի որ դա համեմատաբար ավելի տաք տեղ ա, իսկ ես լրիվ սառել էի, ու մենք սկսեցինք դանդա՜ղ շարժվել դեպի Կովկաս
    էն որ ասում էի՝ մենակ դեմքս չէր, որ կորցրել էի... էդ տաքսիստը ասեց՝ արագ չեմ կարա գնամ, համ պրոպկա ա, համ սառած ա, գլուխներս կուտենք, ապեր...
    ես էդ պահին ավելի շատ անհանգստացած էի ուղիղ իմ դռանը ագրեսիվորեն մոտեցող մեկ այլ տաքսիստի արածից, քան իմ սեփականի ասածից, էնպես որ՝ չհասցրեցի նրան տեղեկացնել, որ ես ապեր չեմ, ու նա, նկատելով էդ հայվան մյուս տաքսիստին, ու համոզված լինելով, որ տղերքով ենք հավաքված, աղջիկ-մաղջիկ չկա մոտերքում, բացեց լուտանքների կապոցը....
    - տո ես քու սենցն ու նենցը, տու՜՜՜՜՜՜ լակոտ, տու՜՜՜՜՜՜՜՜ արա՛, տու՜՜՜՜՜՜՜
    ու էդ պահին ես հասկացա, որ արդեն շատ ուշացա՝զգուշացնելու համար, որ հոպ, այ հոպար, չես տենում աղջիկ ա նստած, տենց սուս ու փուս, մտքում բարձր մի բան սկսեցի մտածել, բայց չօգնեց
    մեկ էլ էս նեռվայինը իմ պատուհանը բացեց իր մոտի կնոպկայով, ու ես մտածեցի՝ էսա իմ վրայով էդ էրկուսն իրար ուտելու են, մի էրկու թոթոլ չափալախ էլ ապերին հասնի, ու արդեն պատրաստ էի գաղտնազերծվել, երբ վարորդը մրթմրթաց՝
    - ախպերս, մի հատ հայելիս ուղղե՞ս

    ինչքան բան կա կյանքում, որ երբեք չենք իմանա, ու ինչքան բան կա, որ էնպես չի, ոնց թվում ա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.02.2012), Claudia Mori (12.02.2012), E-la Via (11.02.2012), Freeman (11.02.2012), Kuk (11.02.2012), murmushka (11.02.2012), Nadine (11.02.2012), Ripsim (11.02.2012), Smokie (11.02.2012), Աթեիստ (11.02.2012), Արէա (11.02.2012), Էլիզե (11.02.2012), Ժունդիայի (11.02.2012), Լուսաբեր (11.02.2012), Մանուլ (20.02.2012), Ուլուանա (11.02.2012), Ռուֆուս (11.02.2012)

  9. #5315
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախապես արդարանամ ստեղծագործական մրցույթի համար. ժողովուրդ ջան, մասնակցելու եմ (հույս ունեմ` շունչս չի փչի), բայց գրելու եմ գիշերվա ժամը հազարին, երբ գլուխս բժժած կլինի ժամերով գիտական տեքստ գրելուց: Նենց որ ամեն տեսակի ապուշություն ինձնից սպասելի կլինի:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (11.02.2012), Մինա (11.02.2012)

  11. #5316
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրանից հետո ինձ կդիմեք՝ Սբ. Սարգիսուհի անունով ու իմ պատվին աղի բլիթներ կուտեք... վրայից էլ մի բաժակ գարեջուր չմոռանաք խմել...

    Էս էլ՝ չորս... նե ժիզն ա սկազկա/ես էլ Բաբայ Յագան եմ հեքիաթի/

    համա՞յնք, ո՞վ ա ուզում գտնել իր երկրորդ կեսին... լա՜վ, լա՜վ, հերթը պահպանեք...
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (12.02.2012), Freeman (11.02.2012), John (11.02.2012), Smokie (11.02.2012), unknown (11.02.2012), Ժունդիայի (11.02.2012), Նուշություն (12.02.2012)

  13. #5317
    Մշտական անդամ anahit96-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2010
    Հասցե
    Հեռու...շատ հեռու
    Գրառումներ
    284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքր ժամանակվանից միշտ ձյուն չեմ սիրել,նույնիսկ ատել եմ/ինչի պատճառով մարդիկ շատ են զարմանում/,ու հիմա՝ էս զզվելի եղանակին, մարդիկ հրավիրում են ձնագնդիկ խաղալու, մոտս սթրեսային վիճակա
    Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (11.02.2012)

  15. #5318
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Գայթակղությանը դիմանալը միշտ ա դժվար:
    Ու ամենավատն էն ա, որ երբեք չգիտես՝ դիմանալն էր ճիշտ, թե տեղի տալը
    :

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.02.2012), Claudia Mori (12.02.2012), E-la Via (12.02.2012), Yevuk (13.02.2012), Մանուլ (20.02.2012)

  17. #5319
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ ասեմ, որ 9gag.com սայթը ահավոր լավն ա, ում դուրը չի գալիս, իրեն մեծ dislike
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 11.02.2012, 22:53:
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (12.02.2012), Աթեիստ (11.02.2012), Հայուհի (14.02.2012), Մանուլ (20.02.2012)

  19. #5320
    Պատվավոր անդամ Valentina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2010
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Դպրոցական դասընթացից.

    * * *

    Հեռո՜ւ, հեռու կըթըռցընեմ
    Քեզ իմ երգի թևերին,
    Սքանչելի մի տեղ գիտեմ
    Ես Գանգեսի ափերին։

    Պարտեզն այնտեղ ծաղկում է ճոխ
    Լուսնի խաղաղ լույսի տակ,
    Իրենց քըրոջն ըսպասում են
    Լոտոսները ըսպիտակ։

    Մանուշակներն աստղերի դեմ
    Աչք են անում ու խընդում,
    Իրար հակված թոթովում են
    Վարդերն անուշ հեքիաթում։

    Վիթերն երկչոտ ցատքըտում են,
    Խըրանած պըշնում երարու.
    Գանգեսը լա՜յն, հանդիսավոր,
    Հոսում հանդարտ ու հեռու։

    Այնտեղ պիտի անհոգ պառկենք
    Արմավենու ըստվերում,
    Սեր վայելենք, սուզվե՜նք, ապրե՜նք
    Երազների աշխարհում։


    հեղինակ՝ Հայնրիխ Հայնե
    Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (11.02.2012), E-la Via (12.02.2012), Lusinamara (12.02.2012), Nare-M (13.02.2012), Ripsim (11.02.2012), Smokie (12.02.2012), VisTolog (11.02.2012), Արէա (12.02.2012), Ժունդիայի (11.02.2012), Նաիրուհի (14.02.2012), Ֆոտոն (12.02.2012)

  21. #5321
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի բոլորդ էլ նկատած կլինեք, որ երբեք կրոնական հայացքների հանդեպ ծայրահեղական չեմ եղել: Ամեն մեկն իր հավատն ունի, ամեն մեկն իր Աստվածն ունի, ամեն մեկն ինքն իր աստվածն է:
    Ընկերներներ ունեմ, ովքեր քրիստոնյա են, ովքեր աթեիստ են, ծանոթներ ունեմ ովքեր բուդիստ ու սատանիստ են, հարգում եմ բոլորին՝ հավասարաչափ: Բարի: Սակայն, երբ ոմնանք բառիս բուն իմաստով սկսում են լկտիաբար ծաղրել իմ դավանած Աստծուն, ուզում եմ դրանց պրոտոնը իրանց նեյտրոնից պոկեմ: Գնացե´ք, հայելու մեջ նայեք ու ինչքան ուժ ունեք ծաղրեք ձեզ՝ լկտիաբար:
    Ամեն ինչն էլ չափ ու սահման ունի: Իմիս չկպնե´ք:

    Եթե չգրեի, սիրտս կպայթեր:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  22. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (15.02.2012), armen9494 (12.02.2012), CactuSoul (12.02.2012), Claudia Mori (13.02.2012), E-la Via (12.02.2012), einnA (12.02.2012), Freeman (12.02.2012), keyboard (13.02.2012), Lem (12.02.2012), Lusinamara (12.02.2012), Moonwalker (12.02.2012), Nare-M (13.02.2012), Ripsim (12.02.2012), Smokie (12.02.2012), StrangeLittleGirl (12.02.2012), Tig (13.02.2012), unknown (12.02.2012), Valentina (12.02.2012), Yevuk (12.02.2012), Դեկադա (18.02.2012), Էլիզե (13.02.2012), Ինչուիկ (21.02.2012), Մանուլ (20.02.2012), Մինա (12.02.2012), Նաիրուհի (14.02.2012), Նարե91 (13.02.2012), Նուշություն (12.02.2012), Շինարար (12.02.2012)

  23. #5322
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ շատ են սկսել իմ նկատմամբ հոգեբանական ճնշումները, առանց զգուշացնելու հոգեբանական տեստեր անցկացնելը...
    բացի դրանից՝ տանը քիչ էր՝ հիմա էլ Ակումբում տարբեր մարդկանց սիրահարվելու կամ դրա ցանկության մեջ մեղադրողների մի ստվար զանգված ա ձևավորվել... հա, ճիշտ եք դուք
    հ.գ.
    չեմ հավատում

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (12.02.2012), Lusinamara (12.02.2012), unknown (12.02.2012), Նաիրուհի (14.02.2012), Նարե91 (14.02.2012)

  25. #5323
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաճախ ժպտացեք, դա ձեզ իրոք շատ է պետք:

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (12.02.2012), Lusinamara (12.02.2012), unknown (12.02.2012), Ֆոտոն (13.02.2012)

  27. #5324
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեծ թերահավատությամբ անհամբեր սպասում եմ նոր աշխատանքի վերաբերյալ պատասխանի: Ամենաշատը ուրախացնումա էն հանգամանքը, որ լինելու դեպքում արդեն կարողա ամեն շաբաթ Վանաձորներում երևամ:


    Ճիշտա նենց սպասողներ էլ չկան, բայց դե:


  28. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.02.2012), CactuSoul (13.02.2012), Freeman (12.02.2012), Inna (14.02.2012), Lusinamara (12.02.2012), Nare-M (13.02.2012), unknown (12.02.2012), Yevuk (13.02.2012), Աթեիստ (12.02.2012), Դատարկություն (12.02.2012), Ժունդիայի (12.02.2012), Հայուհի (14.02.2012), Մինա (15.02.2012), Նաիրուհի (13.02.2012), Ֆոտոն (13.02.2012)

  29. #5325
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր մի տեսակ էնքան խառն էր օրը, տեղս չէի գտնում, ոչ մի բանի հավես չէր մնացել: Ծույլ անտարբերությամբ դիսկերս էի նայում ու մեկ էլ տեսա...

    Մի ժամանակ կար, որ հատուկ կիրակի օրերին հավաքվում էինք ամբողջ հարկով` մեծից փոքր, հատուկ պատրաստություն էինք տեսնում մեր տանը ու սպասում էինք, լավ հիշում եմ, ժամը չորսին: Սկսվում էր: Ինչքա՜ն հուզմունք կար, ինչքա՜ն ցավ ու ուրախություն, ռոմանտիկա՜ ... Անկեղծ բոլորս լացում էինք, հետո պայքարում, հետո սենց մի տեսակ մեր վրեժն առնում էինք ու հանգիստ օրվա մնացած մասը ասում-խոսում էինք մենակ դրա մասին:

    Լավ, շատ վերացական չեմ գրի. խոսքս հնդկական կինոների մասին է, ահա

    Երևի մինչև հիմա հնդկական կինոն, աստղերը Հնդկաստանից հետո ամենամեծ ճանաչումը մեր մոտ ունեն: Դե մենք կինոներից մնացած անունները գիտեինք ու հեչ կարևոր չէր՝ իրականում ով ով էր` Ջիմի, Ջանիտա, Արծի, խարամների շարք ...

    երգերը, պարերը,սուպեր կռիվները, ճակատի խալերը, սարիները... հետո մրցակցում էինք, թե ով ում նման է կարում երգի, պարի ու տենց շարունակ...

    Վերջը էսօր բոլոր լարված օրվա անցուդարձին էին հետևում, իսկ ես 3 ժամ մենակ հնդկական կինո եմ նայել ոնց եմ հույզերով հանգստացել ...

    հիշու՞մ եք

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար




    հուզառատ մանկություն ենք ունեցել, լավն էին ժամանակները մեր համար
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  30. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.02.2012), E-la Via (13.02.2012), erexa (13.02.2012), Lem (13.02.2012), Nare-M (13.02.2012), unknown (13.02.2012), Valentina (13.02.2012), Yevuk (13.02.2012), Արևհատիկ (12.02.2012), Ժունդիայի (13.02.2012), Ինչուիկ (21.02.2012), Նաիրուհի (13.02.2012)

Էջ 355 686-ից ԱռաջինԱռաջին ... 255305345351352353354355356357358359365405455 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •