Նախ շնորհակալություն պատասխանիդ համար ԳագոՋան:
Դու սաում ես
Մեջբերում ԳագոՋան-ի խոսքերից Նայել գրառումը
իրականությունը կա,գոյություն ունի հոգեկանից,ընկալումից անկախ
Էտ դեպքում այսպիսի հարց՝ որտեղից գիտես քեզ շրջապատող իրական, օբյեկտիվ աշխարհի մասին:
Այս հարցը ես տվել եմ նաև inheritance-ին և կարծում եմ, որ բոլորն էլ այս հարցին մոտավորապես նույն պատասխանը կտան, որովհետր դա ճիշտ պատասխան է:
Մենք մեր զգայարանների միջոցով մեզ շրջապատող աշխարհից ստանում ենք ինֆորմացիա, այդ ինֆորմացիան մշակվում է մեր գլխի մեճ նստած տրամաբանությունը, ինչի հիման վրա էլ մեր մոտ առաջանում է իրականության զգացումը: Այս քննարկման մեջ ասվեց որ դա սուբյեկտիվ իրականությունն է(երևի գոնե սրա հետ կհամաձայնես) և կա նաև օբյեկտիվ իրականություն:
Մարդը չի կարող տեսականորեն ամբողջական ինֆորմացիա ունենալ ձեր ասած ՛՛օբյեկտիվ իրականության՛՛ մասին, հետևաբար նա նույնիսկ տեսականորեն չի կարող ապացուցել ՛՛օբյեկտիվ իրականության՛՛ գոյությունը, դե իսկ եթե նույնիսկ տեսականորեն անհնար է ապացուցել ՛՛օբյեկտիվ իրականության՛՛ գոյությունը ապա կարելի է ենթադրել, որ ՛՛օբյեկտիվ իրականություն՛՛ գոյություն չունի: Իսկ եթե ՛՛օբյեկտիվ իրականություն՛՛ գոյություն չունի ապա իմաստը կորչում է իմ սահմանած իրականության առջև գրել սուբյեկտիվ բառը:
Սակայն եթե ինչ որ մեկը կկարողանա ապացուցել ՛՛օբյեկտիվ իրականության՛՛ գոյությունը չհիմնվելով սեփական զգացումների վրա, ես կընդունեմ, որ սխալվել եմ: