User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: Ինչ է իրականությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #24
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Հասցե
    երկրի վրա
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում faaram1-ի խոսքերից Նայել գրառումը
    ԳագոՋան Ջան շնորհակալություն կատարած դիտողությունների համար, բայց եթե դժվար չէ բացատրի թե ինչու՞

    կամ ինչու՞
    Պնդելով թե ընկալումը կառուցվում է տրամաբանությամբ//զգացմունք// ,ես ամբողջովին խարխլում եմ տվյալ հասկացությունների իրական նշանակությունը,և ներկայացնում նրանք ոչ ճշմարիտ նշանակությամբ:
    Միշտ կարելի է կանգնել և լուրջ դեմքով ասել, որ մածունը սև է, բայց հիմնավորելը այդքան էլ հեշտ չէ:

    Չնայած մտածում եմ, որ ավելի ճիշտ կլինի զգացմունք բառը փոխարինել զգացումով(զգացմունք բառի այլ իմաստների հետ չխառնելու համար):
    Իսկ էս մի միտքտ ուղղակի ֆանտաստիկ է
    Իրականությունը դա այն է ինչ իրական է:
    Իմ մտքով երբեք չէր անցնի:
    faaram1 ջան,եթե մի փոքր ուշադիր լինես,ապա մտքիս մեջ նաև բացատրությունն//ինչուն// էր արտահայտված,կամ իմ հստակ դիրքորոշումը:Ուղղակի կփորձեմ մի փոքր մանրամասնել,
    Այսպիսով,
    Ինչու՞ իրականությունը չի կարող ընկալում լինել//այսինքն նույնացվել նրա հետ//
    քանի որ,ընկալումը դա հոգեկան պռոցես է,//որը իհարկե նյութական//իրական // հիմք ունի///:ՈՒ թեև հիմքում լինելով իրական,այն ընդհանրապես չի կարելի նույնացնել իրականության հետ,հենց ուղղակի հետևյալ պարզ պատճառներով՝ հոգեկանը լինի թե չլինի,իրականությունը կա ու կլինի:Ստիպված եմ նաև այսպես արտահայտվել. իրականությունը կա,գոյություն ունի հոգեկանից,ընկալումից անկախ,իսկ ընկալումը կամ հոգեկանը ոչ//:Ընկալումը տեղի է ունենում ոչ թե ներսից դուրս,այլ դրսից ներս//օբեկտից սուբեկտ//:
    Հիմա քո սահմանման առաջին մասը

    Իրականությունը՝ դա մարդու կողմից իրեն շրջապատող աշխարհ ընկալումն է
    Նույնիսկ տրամաբանության տեսակետից,այն մեղմ ասած անտրամաբանական է,Ինչու՞
    Փաստորեն ,ըստ քո պնդման,իրականությունը ոչ թե մեզ շրջապատող աշխարհն է,այլ նրա ընկալումը,
    Այստեղից արդեն կարող է բխել այնպիսի ֆանտաստիկ հետևություններ,որոնք մեղմ ասած, ամբողջովին հակասում են, մինչ այսօր մարդկության՝իրական աշխարհի մասին կուտակած գիտական բոլոր հիմնարար գիտելիքներին և իհարկե մարդկային գործունեության ամբողջ պրակտիկային:
    օրինակ,Ոչինչ չկա բացի մեր ընկալումներից,իսկ ինչն է ընկալվում՞///անտրամաբանություն///
    Մի խոսքով,կարելի է անվերջ օրինակներ բերել:,
    Մեջբերում faaram1-ի խոսքերից Նայել գրառումը
    կամ ինչու՞
    Պնդելով թե ընկալումը կառուցվում է տրամաբանությամբ//զգացմունք// ,ես ամբողջովին խարխլում եմ տվյալ հասկացությունների իրական նշանակությունը,և ներկայացնում նրանք ոչ ճշմարիտ նշանակությամբ:
    Շատ պարզ մի պատճառով ,տրամաբանությունը գործ ունի արդեն ընկալված//ըմբռնված // առարկայի,երևույթի պատկերի կամ ինֆորմացիայի հետ,այսինքն ընկալումը չի կարելի ներկայացնել որպես տրամաբանությամբ կառուցված պռոցես:
    Հիմա սահմանման հաջորդ հատվածը//որը թեև արդեն ոչ այդքան կարևոր է//
    որը կառուցվում է սեփական տրամաբանության միջոցով, և հիմնված է սեփական զգացմունքների վրա:
    Փաստորեն,ըստ քո սահմանման, ընկալելով իրականության ցանկացած առարկա,մենք անպայման կատարում ենք տրամաբանական գործողություն//այն ծառայում է որպես ընկալման միջոց//
    Հետաքրքիր պատկերա ստացվում,ընկալելով մեզ շրջապատող իրերը.օրինակ սեղանը,կամ նրա գույնը ,մենք անպայման կատարում ենք տրամաբանական գործողություններ:Այսինքն ընկալումը դա մտածողություն է,իսկ մտածողությունը տեղի է ունենում զգացումների//զգացմունքների// հիման վրա:Ու՞ր մնացին այստեղ հոգեբանական բոլոր հիմնարար գիտությունները և նրանց ուսումնասիրությունները, եթե մտածողությունը ընկալում է ,ընկալումը մտածողություն,ու հատկապես հիմնված զգացումների վրա://չգիտեմ//
    faaram1 ջան,իհարկե ես մոտավոր կարող եմ դիրքորոշումդ կռահել, բայց սահմանման առումով չեմ կարծում թե երկնտրանք ունես,այսինքն այն չափազանց անտրամաբանական և թերի է:Եթե փորձես գոնե պարզաբանել//հիմնավորել// այն ,ապա սայլը տեղից գոնե կշարժվի:

    Մեջբերում faaram1-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած մտածում եմ, որ ավելի ճիշտ կլինի զգացմունք բառը փոխարինել զգացումով(զգացմունք բառի այլ իմաստների հետ չխառնելու համար):
    Իսկ այ զգացմունքների և ուղղակի զգացումների միջև որակական ահռելի տարբերություն գոյություն ունի. Օրինակ տաքության ,սառնության,ցավի,քաղցի զգացումներ ,և սիրո,տառապանքի,ատելության զգացմունքներ:Այսինքն ,ուղղակի անտրամաբանական է դրանց օգտագործումը նման սահմանումներում,միևնույն նշանակությամբ: Ընկալումը կատարվում է զգայությունների//համադրման// միջոցով
    Մեջբերում faaram1-ի խոսքերից Նայել գրառումը
    Միշտ կարելի է կանգնել և լուրջ դեմքով ասել, որ մածունը սև է, բայց հիմնավորելը այդքան էլ հեշտ չէ:
    Այստեղ,միանգամայն համամիտ եմ
    Մեջբերում faaram1-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էս մի միտքտ ուղղակի ֆանտաստիկ է
    Իրականությունը դա այն է ինչ իրական է:
    Իմ մտքով երբեք չէր անցնի:
    Շնորհակալ էմ,բոլորը շնորհիվ իհարկե քո նույնչափ ֆանտաստիկ հարցադրման
    Ի՞նչ է իրականությունը

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    faaram1 (16.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայլուրն ու իրականությունը։ Տաթևիկ Նալբանդյան նայի՛ր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 25.02.2008, 18:23
  2. Իրականությունը և դրա ճանաչողությունը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 13.01.2008, 23:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •