Ցեղասպանություն եղել ա և դա քննարկման ենթակա չի նենց որ հիմա թուրքերը միայն ժամանակ են ձգում, մինչև 2015 թիվը:
Ցեղասպանություն եղել ա և դա քննարկման ենթակա չի նենց որ հիմա թուրքերը միայն ժամանակ են ձգում, մինչև 2015 թիվը:
Քննարկման ենթակայա այն, որ պետությունը ոչ մի ծրագիր չունի, չգիտի ինչ քայլերով շարժվի, կոնկրետ ինչ պահանջի և ինչպես դա ստանա: Այ նման պետական ծրագրի բացակայություննա մտահոգիչ:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Իսկ 2015 ինչ կապ ուներ՞:
---------- Ավելացվել է՝ 15:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:09 ----------
"Մեզ ինչ՞, մեզ հո չեն կոտորել, էդ մեր պապերին են կոտորել ...." կամ " կեցցե ցեղասպանության կպչուն մտքից վերջապես ձերբազատված մեր մեծ ազգը, ուռաաաաա ընկերներ" կարգի մի բան զգացի ձեր գրառումը կարդալուց:
Dixi et animam levavi
Կոչ. Գտեք սադրիչներին
հետո ադբեջանցիքից ու թուրքերից ենք նեղանում...ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է նախօրեին Օղակաձև այգու` «Առագաստ» սրճարանի հարակից հատվածում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի պղծումը:
«Կոչ ենք անում իրավապահ մարմիններին գտնել և պատասխանատվության ենթարկել այդ վանդալիզմն իրականացնող սադրիչներին»,-ասված է Արմեն Հարությունյանի հայտարարության մեջ:
Իսկ ոստիկանությունը հայտնել է, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հիշյալ գրառումները կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ի դեպ, այսօր «Այբ- Ֆե»-ի` ժամը 18.45-ի թողարկման հյուրը Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն է:
a1plus.am
Ցեղասպանության մասին ցանկացած, նյութ, ստեղծագործություն, հոդված, ֆիլմ և կամ թեմա չափից դուրս զգացմունքայնորեն եմ ընդունում: Գուցե Ճիշտ թեմա չեմ ընտրել գրառումս կատարելու համար, բայց չգրել (ավելի ճիշտ մեջբերել) չեմ կարող.
Եվ ես, որ եղա տարաբախտ վկան լացիդ ու կոծիդ,
Ու տառապանքիդ անոթը դարձա,
Կործված անոթը,
Ես ասում եմ ՔԵԶ պատվիրանի պես,
Դու, որ վաղուց ես կոչվում ժողովուրդ
Թեպետ ակամա դեռ ժողովված չես,
Տակավին ցիր ես, ցան ես և սփյուռք
Դու այսուհետև ժողովվես պիտի,
Նախ ինքդ քո մեջ և ապա քո շուրջ,
Հիշելով որ այս ջարդ-կոտորածը, նախճիր-եղեռնը
Երեկ չսկսվեց, երեկ չսկսվեց,
5 000 տարվա, 500 տարվա և 100 տարվա
Պատմություն ունի այս ջարդ-սպանդը, նախճիր-եղեռնը,
Որ չի ավարտվել ու չի ավարտվում.
Կարմիր էր, հիմա ճերմակ է դարձել,
Եվ հիմա արդեն նա գանգ չի հատում այլ գրավում է,
Չի կտրում ձեռքեր այլ վարձում ընդմիշտ,
Չի առևանգում, այլ հմայում է,
Չի հեղում արյուն, այլ ծախ է առնում,
Եվ միացնելով երակ երակի
Իր ամենակուլ արյանն է խառնում:
Ու կրկնում եմ ես ահազանգի պես,
Այս ջարդ-սպանդը երեկ չսկսվեց,
Եվ ոչ էլ վաղն է նա ավարտվելու:
Ոստի վախեցեք սպանդից ճերմակ ավելի
Քան թե եղեռնից կարմիր:
Ուստի կրկնեցեք ինձ հետ միասին,
Ինչպես երդումի խոսքերն են կրկնում
-Բռնի ձուլվելիս թունավորում են ձուլողին արյամբ,
Ինքնին ձուլվելիս, թունավորվում են իրենք արյունով:
Ուստի թող գործեն ձեր հին զենքերը,
Ձեր ատամները ու ձեր ոտքերը.
Ձեր ատամները կռվելու համար ու պաշտպանվելու,
Կամ ժողովվելու ինքներդ ձեր մեջ,
Իսկ ձեր ոտքերը վերադառնալու, տուն գալու համար,
Կամ ժողովվելու ինքներդ ձեր շուրջ...
Պ. Սևակ (հատված Եռաձայն պատարագ-ից)
Moonwalker (21.10.2010)
Հարկ լինի` Իսրայելին մարդասպան կանվանենք և նրանից հաշիվ կպահանջենք. Էրդողան
13:28 • 25.11.10
Երկօրյա պաշտոնական այցով Լիբանանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է թուրքմեններով բնակեցված Աթթարա գյուղ, որտեղ իր ունեցած ելույթում դարձյալ աչքի է ընկել հակաիսրայելական հայտարարություններով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Cihan գործակալությունը։
Դիմելով Իսրայելին՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել է. «Մենք խոսելու ենք խաղաղության լեզվով, արդարության լեզվով, միջազգային իրավունքի լեզվով։ Սակայն եթե պետք լինի, մարդասպանին մարդասպան ենք անվանելու և մարդասպանից հաշիվ ենք պահանջելու նրա բոլոր արարքների համար... Եթե տարածաշրջանում պատերազմ լինի, դրանից կտուժի ոչ միայն տարածաշրջանի, այլև Իսրայելի բնակչությունը»։
Tert.am
հ.գ. էհեեե՜… մարդասպաննե՛ր… ով էլ ասումա…![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Lion (22.04.2011)
Չգիտեմ այստեղ նշվել է թե ոչ, բայց մի քանի օր առաջ կարդացի, որ Թուրքիան Հայաստանին հանել է իր «պոտենցիալ վտանգ ներկայացնող երկրների» առաջին հորիզորականից՝ պատվավոր տեղն շնորհելով Իսրայելին: Եվ՛ ուրախալի է և՛ տխրեցնող (մի տեսակ լավ էր էլի Թուրքիայի վախերի ցուցակում համար մեկը լինելը): Բայց շատ հետաքրքիր քացաքական քայլեր է անում Թուրքիան:
Ամենից դժվարը սև կատու գտնելն է մութ սենյակում, հատկապես երբ այնտեղ կատու չկա: (Կոնֆուցիուս)
"It takes a good man to prevent a catastrophe, and a great man to make use of one."
Չգիտեմ՝ ճի՞շտ թեմայում եմ գրառումս անում...
ԱղբյուրԲաց նամակ ԱՄՆ նախագահին
Պարոն նախագահ
Ամերիկան իմ սերնդի համար աշխարհի խիղճն էր, արդարության, բարության, ճշմարտության օրենսդիրը։ Չէ՞ որ մենք ծանոթ էինք մեծ նախագահների փիլիսոփայությանն ու գործերին, սկսած Աբրահամ Լինկոլնից եւ վերջացրած Թեոդոր Ռուզվելտով։ Մենք հավատո՛ւմ էինք նրանց, հույս տածում ու սպասում։
Իմ սերունդը դաստիարակվում եւ որպես անհատ ձեւավորվում էր՝ կարդալով Բիչեր Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը», Մարկ Տվենի, Լոնգֆելլոյի, Հեմինգուեյի, Սարոյանի, Ջեկ Լոնդոնի եւ մյուս մեծերի ստեղծագործությունները։ Մեզ համար նրանք բարու, մարդասիրության, արդարության սերմնացաններ էին։ Մենք սովորում էինք նրանցից, բայց...
Նահանգներում իշխանության են գալիս մարդիկ, որոնց, ըստ երեւույթին, օտար են իրենց իսկ վսեմ իդեալները, իրենց իսկ արժեքները։ Նախագահներ, որոնք խոստանում եւ չեն կատարում, այլ կերպ ասած՝ խաբում են ամբողջ ժողովրդի։ Չէ՞ որ նրանք բոլորն էլ գիտեն, բայց դե յուրե չեն հաստատում անցած հարյուրամյակի 15 թվականին հայերի ցեղասպանության փաստը։ Ինչո՞ւ։
Պարոն նախագահ, հայերը՝ հայեր, բայց ձեր ժողովուրդն ու մոլորակի մարդիկ տեսնում են, որ դուք խոստացաք ու չկատարեցիք։ Եվ ինչպե՞ս դա անվանել։ Սո՞ւտ։ Ներեցեք։ Այո՛, սովորական սուտ։ Այլ կերպ չե՛ս անվանի։ Ի՞նչ օրինակ եք տալիս Դուք ձեր հասարակ համաքաղաքացիներին եւ աշխարհի ազնիվ մարդկանց...
Իսկական տղամարդիկ այդպես չեն վարվում...
Հասկանալի է, Դուք առաջնորդվում եք Ձեր շահերով, Դուք՝ աշխարհի հզորներդ։ Եվ այսօր հարց եմ ուղղում Ձեզ. դե, իսկ ի՞նչ կասեք փոքր ժողովուրդների շահերի մասին, ո՞ւր կհրամայեք նրանց կորչել եւ ի՞նչ անել այս ստախոս աշխարհում, առանց բարոյականության, ազնվության։ Եվ ո՞ւր եք տանում մարդկությանն ընդհանրապես։
Պարոն նախագահ, մենք՝ հայերս, անասելի ուրախ էինք Ձեր ընտրվելու առիթով. չէ՞ որ Ձեր նախնիները նույնպես անցել են ստրկության մղձավանջի միջով։ Մենք հուսով էինք, թե Դուք պիտի հասկանայիք այն ժողովրդին, որը հինգ դար շարունակ հեծեծել է թուրքերի լծի տակ, որոնք հրեշավոր գազանություններ գործեցին, վճռելով ոչնչացնել, երկրի երեսից ջնջել ողջ հայությանը։ Այո, այո, դա ցեղասպանություն է։
Պարոն նախագահ, խնդրում եմ՝ կարդացեք Ձեր հայրենակցի, ամերիկացի դասական Ջեյմս Բոլդուինի ասույթը. «Անթույլատրելի է միայն այն, որ ավերածության եւ մահվան մեղավորները մնան անպատիժ։ Հենց անպատժելիությունն է հանցանքներ ծնում» («Նամակ զարմիկին»)։ Մի՞թե Դուք մեծ տերության ղեկավարը չեք, մի՞թե Դուք չէ, որ պիտի օրինակ ծառայեք մնացյալ աշխարհի համար։ Ազնվության, ճշմարտության, բարոյականության, առաքինության, վերջապես մարդկայնության օրինակ։ Արժանի եղեք մեծ ամերիկացիների իդեալներին։ Միայն ճշմարտությո՛ւնը կարող է փրկել աշխարհը։ Մենք շարունակում ենք հավատալ Ձեզ։
Հ.Գ.- Ի դեպ, Ձեր դեսպանը երազում է վերածել Հայաստանը երկրորդ Ղրղզստանի։
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Թատրոնի եւ կինոյի դերասան, 82 տարեկան
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Moonwalker (22.04.2011)
Իմ դնելիքն այս թեմային բոլորովին սազական չէ, սակայն քանի որ արձագանք է քո դրածին, ստիպված եմ դնել այստեղ.
Աղբյուր՝ ՀետքԲաց նամակ Սոս Սարգսյանին
17:11, 19 ապրիլի, 2011
Հարգելի պարոն Սարգսյան,
Թերթերում կարդացի Ձեր նամակը' ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, որտեղ Դուք նրան ստախոս եք անվանում՝ իր խոստումը չկատարելու համար: Ճի՞շտ, թե սխա՞լ, պատշա՞ծ, թե ո՞չ' դա չէ, որ կարևոր է: Կարևորը հարցի բարձրացումն է:
Հարց է առաջանում' ինչո՞ւ, ի՞նչ բարոյական իրավունքով ենք մենք Ամերիկայի, կամ այս և այն երկրի նախագահից կամ իշխանություններից սպասում և պահանջում, որ նրանք անտեսեն իրենց երկրի և ժողովրդի ազգային շահերը և ճանաչեն Ցեղասպանությունը: Ի՞նչ է, կարծում եք, եթե մենք մեզ զոհի տեղ դրեցինք և մյուսներից անընդհատ խնդրեցինք՝ մեզ իսկապես որպես զոհ ընդունեն, մեր վարկը նրանց և աշխարհի մարդկության մոտ կբարձրանա՞:
Ինչո՞ւ ենք մենք միշտ մյուսներից սպասում մեր հարցերի լուծումը, ինչո՞ւ ենք մենք հնարավորը, կարևորը, հրամայականը, ներկան անտեսում, բարձիթողի անում և կառչում ենք անցյալից' միշտ և ամենուր նման հարցը հոլովելով: Այն տպավորությունն է ստեղծվում' ասես հայ ժողովրդի բոլոր խնդիրների լուծումը կախված է մարդկության կողմից ցեղասպանությունը ճանաչելուց:
Եկեք խոստովանենք' բոլորովին էլ քաջություն չէ, կամ համարձակություն չի պահանջում Երևանում նստել և Բարաք Օբամային ստախոս անվանել, ապա փորձեք համարձակություն ցուցաբերել և մատնանշել այն բոլոր ահավոր, ազգակործան երևույթները, որոնք գոյություն ունեն Հայաստանում, որոնց պատճառները իշխնավորների չարաշահումներն են, երկրում դեմոկրատիայի բացակայությունը և տնտեսության բնագավառում տիրող անարխիան:
Ապա թող Հայաստանի մտավորականությունը (գրողները, արվեստագետները, դասախոսները և այլն) Ձեզ հետ միասին խզի իր հանցավոր, այո հանցավոր լռությունը և բարձրաձայն և լսելի ամբողջ աշխարհում աղաղակի, որ' ով հայ իշխանավորներ, այդ «ի՞նչ եք անում հայ ժողովրդի հետ», ու՞ր եք առաջնորդում նրան, եթե ոչ դեպի փակուղի, դեպի անկում:
Պետք չէ մարգարե լինել, կամ էլ իմաստունի խոր գիտելիքներ ունենալ, որպեսզի նկատել, թե Հայաստանում ինչ է կատարվել և այսօր ինչ է կատարվում:
Պետք չէ դռնեդուռ ընկնել, սրան-նրան խնդրել, որ ճանաչեն ցեղասպանությունը, և եթե չճանաչեցին՝ ապա նրանց ստախոս ու վախկոտ անվանել, այլ Հայաստանի իշխանավորների երեսին աղաղակել՝ այդ ո՞վ է պատասխանատու մերօրյա գենոցիդի համար:
Երբևէ Հայաստանի իշխանություններից հարցրե՞լ եք՝
-թե այդ ինչպե՞ս եղավ, որ ընդամենը մի քանի տարում՝ «մեկին՝ հազար բերք ու բարիք, իսկ մեկին՝ դատարկ հաց՝ արնաթաթախ» (միջնադարի պարսիկ բանաստեղծ),
-թե այդ ինչպե՞ս եղավ, որ մի քանի «զոռբաներ» միանգամից տիրացան գյուղատնտեսության համար այնքան կարևոր ոռոգելի ջրերի պաշարներին և այսօր կտրում են գյուղացիների շունչը, նրանց տնավեր են անում, որոնք ոչ մի ելք չտեսնելով, ստիպված թողնում և հեռանում են երկրից: Մոռացե՞լ եք Շիրվանզադեի թևավոր խոսքը, որ՝ «ազգը և լեզուն պահում են գյուղացիները»,
- թե այդ ինչպես է լինում, որ Ամերիկայից և Եվրոպայից ներմուծած հացահատիկը և գուղատնտեսության այլ արտադրանքներ Հայաստանում ավելի էժան են վաճառվում, քան տեղի գյուղացիների արտադրածը:
Դեռ երկար կարելի է այսպես շարունակել, մեկ-մեկ թվարկել այն բոլոր բացասական երևույթները, որոնք շնչահեղձ են անում Հայաստանի բնակչության՝ մեծամաս աշխատավոր և գյուղացի զանգվածներին, բայց ի՞նչ օգուտ, բոլորը գիտեն այդ մասին, բայց լռում են, չտեսնելու են տալիս, որովհետև դրանք իսկապես որ ահավոր են, գերհզոր, ուրե՞մն, ուրեմն ավելի հարմար է մոռանալ դրանց և խեղդվողի նման կառչել... թե՝ ինչի՞ն, թե՝ ինչի՞ց...
Հարգանքներով ՝
Սամվել Հովասափյան
Բեռլին, ապրիլ 2011
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
թուրքիան եւ իսրայելը այնքան պինդ են իրար կապված, թե անցյալով,թե այժմ..... :Դա ընդամենը ժողովրդի լեզվով ասած՝«թոզ» ա մյուսների թչքին փչելու համար:
Արաբական աշխարհը փոխվում է,ցանկանալով արեւմուտքի իշխանությունից ազատվել, իսկ իսրայելը արեւմուտքի անբաժան մասն է: թուրքիան ցանկանում է
արաբական աշխարհում առաջնորդի դերում լինել, ուստի պետք է արտաքինից ցույց տա, որ հրեաներին դեմ է, իրականում ճիշտ հակառակն է:
Անկախ ամեն ինչից Հայաստանը եղել է, կա եւ կմնա թուրքիայի թշնամիների համար առաջին հորիզոնականում:
Այցելեք http://www.memcosoft.com/genocidemuseum/, դիտեք ցեղասպանության թանգարանի և հուշահմալիրի վիրտուալ տարբերակի հոլովակը… Իսկ սեղմելով աջ մասում գտնվող "Download Virtual Tour" - ի վրա կարող եք քաշել և քայլել հուշահամալիրի 3D վիրտուլ տարբերակում, ինչպես նաև ծաղիկներ դնել կրակի մոտ…
Հույսով ենք այս տարի գոնե Սերժ Սարգսյանը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը և չեղյալ կհամարի հայ-թուրքական "գիտնականների" հանձնախմբի կազմումն ու քննարկումը…
Հայ սփյուռքին կոչ եմ անում թրքական դեսպանության դեմաց ցույց անելուց առաջ նախ ցույց կազմակերպեն Հայստանի դեսպանատան դիմաց…
Սերժը համ ճանաչում ա, համ էլ հեսա սկսելու ա խթանել:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հավաստիացման պես մի բան ա էլի, էս տղեն էլ էսքանն ա կարում անի:
REAL_ist (24.04.2011)
Միասնական, պետական հովանավորությամբ ծրագրի ստեղծման համար շատ ողջունելի քայլա:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Բայց մինչև աշխարհով մեկ ճանաչումը խթանելը, մի հատ էլ հանձնաժողով ա պետք, որ ժողովրդին էլ սեմինարների միջոցով բացատրի, թե ինչ էր ցեղասպանությունը ու ինչ ենք հիշում այդ օրը:
Թե չէ ....
ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ ՉԵՔ ԵԿԵԼ
Albus (24.04.2011), REAL_ist (24.04.2011), Sagittarius (24.04.2011), Tig (24.04.2011)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ