Ուֆ-ուֆ: Մարդու սիրտ կխառնի:

Ոնց Մոնտեսքյոն կասեր, «փոթորիկ մի բաժակ ջրում»: Ներքին հաշիվների պարզումը
մեր պատմության հիմնահարցային դրույթների շղարշի տակ միայն զզվանք է առաջացնում:

Այվազյան-Յազըճյան տանդեմը ուղղակի անձնական խնդիրներն է փոխադրում պատմական ասպարեզ, բայց անկեղծ լինելու համար պիտի նշեմ, որ Դեմոյանի հոդվածն էլ «գլխառադի» տպավորություն էր թողնում: Չնայած փաստորեն հոդվածի էլ չէր հավանում, այլ ընդհամենը թռուցիկ էր, ոնց ասում է Դեմոյանի պատասխանը: Ամեն դեպքում կարծում եմ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարգարժան տնօրենը պիտի հաշվի առած լիներ նման արձագանքի հնարավորությունը, մինչև գիտականորեն ու լեզվաբանորեն «թույլ» աշխատանք հանրությանը ներկայացնելը: Իսկ «Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդ» հորջորջված կազմակերպության ցնդաբանական հայտարարությանը չեմ էլ ուզում անդրադառնալ:
Հ.Գ. Հետո էլ կասեն, տեղեկատվական պատերազմում տանուլ ենք տալիս, անիմաստ վեճերի համար էջեր մրոտելու փոխարեն ավելի լավ կլինի ամեն մեկն իր լուման ներդնի մեր ընդհանուր գանձանակը:
Էջանիշներ