Դեմոյանին, ըստ երևույթին, թվում է, թե մոռացվել են նրա հակահայկական ելույթները, օրինակ, այն՝
- թե ինչպես, «Երկիր մեդիայի» թղթակիցների հավաստմամբ, «Դեմոյանը Գյուլի այցի օրը, հակառակ բոլոր արգելքներին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վառված և «Հրազդան» մարզադաշտում երևացող ջահեր վառելու ակցիան բնութագրել էր իբրև վանդալիզմ» (««Ստվերում մնացած» ճշմարտությունը շուտով կլուսավորվի», «Երկիր մեդիա», 9.10.2008),
- թե ինչպես էր նա պաշտպանում թուրքական վաղեմի ծրագրի՝ հայ և թուրք պատմաբաններից բաղկացած հանձնաժողով ստեղծելու ծրագիրը,
- հնարավոր համարում Հայաստանի և Թուրքիայի` դաշնակից պետություններ դառնալը (
www.regnum.ru/news/896314.html),
- կոչ անում «չքաղաքականացնել ցեղասպանության ճանաչումը» (
http://www.arka.am/rus/politics/2008/09/13/11159.html),
- հայտարարում. «Որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն և այդ ոլորտի փորձագետ` ես «ցեղասպանություն» բառի օգտագործման մեջ լուրջ վտանգ եմ տեսնում, քանի որ դա ձեռնածությունների առիթ է տալիս» (
http://www.panarmenian.net/arm/politics/news/31015/),
- «Էկոնոմիստ» հանդեսին հայտնում, թե իբր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և նրանից հետո օսմանյան ուժերի զանգվածային կոտորածից փրկել է հարյուրավոր հայ կանանց և երեխաների» ("Kemal Ataturk, father of modern Turkey, rescued hundreds of Armenian women and children from mass slaughter by Ottoman forces during and after the first world war") (
http://www.economist.com/node/123049...EN=30139637)։ Եվ ոչ մի խոսք չասաց այն մասին, որ Մուստաֆա Քեմալն իրականում հայ ժողովրդի գլխավոր դահիճներից էր, ում հրամանով Արևելյան Հայաստանում միայն ոչնչացվել են 200.000, Զմյուռնիայում՝ տասնյակ հազարավոր հայեր, չեղյալ է հայտարարվել Սևրի դաշնագիրը, ամրապնդվել են ցեղասպանության հետևանքները։
Դեմոյանի այս հայտարարություններն այլ կերպ չես անվանի, քան իսկական պետական և ազգային դավաճանություն։ Իսկ այսօր Դեմոյանը սկսել է հակաթուրքական ճառեր կարդալը…
Էջանիշներ