Տարբերակ 1. Վիրավորանք (հեղինակ՝ Malxas)
Տարբերակ 2. Սեանս (հեղինակ՝ impression)
Տարբերակ 3. Մահը (հեղինակ՝ Գալաթեա)
Տարբերակ 4. Երկու շաուրմա և մեկ թան (հեղինակ՝ Տրիբուն)
Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են (հեղինակ՝ Հայկօ)
Տարբերակ 6. Վիշապի վանք (հեղինակ՝ Hagrig)
Տարբերակ 7. Աննան (հեղինակ՝ Morg)
Գալաթեա (12.04.2011)

Գալաթեա (12.04.2011)

Խնդրում եմ դադարեցնել օֆտոպն ու վերադառնալ ստեղծագործությունների քննարկմանը![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հայկօ (12.04.2011)
Չգիտեմ՝ դուք ինչ եք ստեղ խոսում-մոսում, ես շարունակեմ իմ մենախոսությունը:
Տարբերակ 4.
Երկու շաուրմա ու մեկ թան
Շատ հավես ուժաստիկ էր, իսկը ճիշտ տեղում. էն մեռելներից հետո մարդ հազիվ շունչ քաշեց:
Ընդամենը պապի ատամներ ու երիկամներով վաստակած մի կտոր հաց՝ դպրոցական անշուք կյանքում:![]()
impression (12.04.2011)
Սորրի...բայց մենք թեմատիկ ենք օֆֆտոպում![]()

Ապե Ջան (12.04.2011)
Ժող, քանի սենց լավ, մենք-մերոնցով հավաքվել ենք, մի հատ ինձ ասեք` հասկանամ. միայն ի՞նձ ա թվում, որ «Կանգնածների» մեջ սև թիկնոցով մանեկենն ուզում էր բռնաբարել Սաշային… Ընդ որում՝ ոնց հասկացա՝ դա նրան ի վերջո հաջողվեց
…
Օֆֆթոփ չեմ անում, Chuk, ուզում եմ հասկանալ պատմվածքը![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
- Չգիտեմ, շեֆ... Մի տեսակ... Մի տեսակ աղաչանք կա հայացքի մեջ...Եսի՞մՍաշան հայելու մեջ տեսավ, թե ինչպես մանեկենի սև ուրվագիծը առաստաղից անաղմուկ կաթաց ներքև՝ ուղիղ իր թիկունքի հետևը: Մանեկենը դանդաղ ուղղվեց: Ժամանակն ասես կանգ առավ: Մտքերի կատաղի քաոսը սառեց, արյան աղմուկը լռեց ականջների մեջ: Ինչ-որ անբնական հանդարտություն համակեց տղային: Գիշերվա սարսափը պատառ-պատառ էր արել նրա հոգին, ամայացրել էր գիտակցությունը, արմատով պոկել էր բոլոր զգացումները: Ներսում դատարկություն էր: «Չմոռանամ գորգը ներս գցել», հասցրեց մտածել նա:
Մանեկենը ժպտաց:Երևի միայն ես եմ սարսափի մեջ ռոմանտիկա փնտրում… Մանեկենը սեր էր ուզում, ուզում էր կենդանի լինել, մարդ լինել… Ուզում էր զգալ…
Դե ընկերներն էլ իսկական ընկեր էին, ով ինչով կարողացավ, օգնեց, էլի![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Տարբերակ 6. Վիշապի վանք
Տենց էլ չհասկացա՝ հեղինակը ինչ էր ուզեցել ասել: Երեք անգամ կարդացել եմ, բայց սյուժեն ոչ մի կերպ իրար չէր կպնում: Համարյա համոզված եմ, որ հեղինակը malxas-ն ա, ով, փաստորեն, ճիշտ էր ասում, որ նման մրցույթների համար մոտ երեք-չորս տարի ժամկետ ա հարկավոր տալ՝ ավարտուն ստեղծագործություն ներկայացնելու համար: Սարսափ չէր, ամեն դեպքում, բնորոշ տարրեր չկային, ավելի շատ թեքված էր դեպի ֆենտզիական կողմերը, մի քիչ էլ՝ հեքիաթ (սպիտակ առյուծ): Մեջը մի հատիկ շերունի կար
: Ազնիվ խոսք, իսկական շերունի: Չեմ կարող ինչ-որ վերջնական կարծիք կազմել վեցերորդ տարբերակի մասին, կիսատ էր, ինչ արած: Ոնց որ հեղինակը հանկարծ որոշել ու սկսել ա գրել՝ ինչ կստացվի կստացվի, ոչ թե մտքում սյուժեն ուրվագծել ա, հետո սկսել ա գրելու ընթացքում հղկել ու ձևավորել (ոնց որ երկրորդի, երրորդի ու հինգերորդի դեպքում էր): Բայց շատ լավ ա, որ էդքանը գրվել ա. բավարար ուշադրության ու մի քիչ էլ լրացուցիչ աշխատանքի դեպքում կարող ա լավ պատմվածք դառնալ, կարևորը՝ վերնագիրը հետաքրքիր ա
:
Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործա...դրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար:
Շարունակելի:
Ավելացրած. Կարծիքս փոխեցի, հաստատ Hagrig-ն ա գրել:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 12.04.2011, 00:34:
DIXIcarpe noctem
Hagrig (12.04.2011), Malxas (12.04.2011), Yellow Raven (12.04.2011)
Ես էլ մտացում էի թե հաջորդ գիշերը Սաշը ոնց պետքա էդ ոստիկանի մոտ գնա... դե որ գործը սեքսինա հասել, հաստատ մի օր էդ մանեկենը կհայտնվի... վայ արա... ես շարունակությունն եմ հորինելմանիկենը տանում են ոստիկանության բաժին, որպես փաստանշան.... դե, շեֆն էլ էդ խեխճին ասումա որ թղթերը կարգավորի, բայց քանի որ արդեն ուշ ա ու բաժնում մենակ էդ տղան էր մնացել Սաշի մանեկենը իրա սև գործնա անում
![]()
Վերջին խմբագրող՝ Hagrig: 12.04.2011, 00:43:
Ոչինչ այնքան անսահման չէ, որքան մարդկային տգիտությունը
Տարբերակ 5.
Նրանք, ովքեր կանգնած են
Էս մեկը լրիվ Սթիվեն Քինգ էր: Շարադրանքը՝ ընտիր: Բայց նկարագրությունները տեղ-տեղ չափից շատ էին, դրա փոխարեն կարելի էր Սաշայի կերպարը մի քիչ զարգացնել:
Ես մտածեցի, որ սա Հայկօն գրած կլինի:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ