My World My Space (30.03.2011)
Նոր ընդդիմադիր միավորում ստեղծելու փորձեր
Շաբաթ օրը «Ժառանգության» նախաձեռնությամբ հավաք-քննարկում է կազմակերպվել, որին մասնակցել է մոտ 25 մարդ: «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը, Կարապետ Ռուբինյանը, Ալիկ Արզումանյանը, Պահպանողականների նախագահ Միքայել Հայրապետյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունից Արթուր Գասպարյանը, քաղաքագետներ Անդրանիկ Թեւանյանը, Երվանդ Բոզոյանը, Տիգրան Խզմալյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Մարինե Պետրոսյանը եւ ուրիշներ: Ասում են, քննարկել են ընդդիմության անելիքները, ստեղծված վիճակից դուրս գալու ելքերը, ընդդիմության միավորման հավանականությունը եւ այլն: Որոշվել է հանդիպումները շարունակել: Ըստ ամենայնի, նոր ընդդիմադիր միավորում ստեղծելու փորձ է սա:
hraparak.am
Chuk (30.03.2011), murmushka (30.03.2011), Sagittarius (30.03.2011), Ջուզեպե Բալզամո (30.03.2011)
http://tert.am/am/news/2011/03/30/sefilyan/
«Այս օրերին մենք չպետք է նայենք, թե ինչ է ասում ՀԱԿ-ի ղեկավարությունը, այլ պետք է նայենք, թե ինչ է նա անում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ Հայ ազգային կոնգրեսին կոչ անելով հետ կանգնել այն ճանապարհից, որով այժմ նրանք ընթանում են: Սեֆիլյանը ՀԱԿ-ին մի շարք առաջարկներ ներկայացրեց՝ հորդորելով լսել դրանք:
«Պետք է հրաժարվել միավորման, համախմբման կոչերից: Դրանք ես համարում եմ սին և անիմաստ: Քաղաքական միավորման որևէ փորձ չպետք է անել, պետք է տեղի ունենա կոորդինացիա, պետք է համակարգել»,- հայտարարեց նա:
Սեֆիլյանի խոսքով՝ պետք է համակարգման կամ քայլերի պլանավորման փաթեթ ստեղծել, որի տրամաբանությունը, սակայն, նրա համոզմամբ, չպետք է բխի «փոփոխություններ ընտրությունների միջոցով» գործողությունից: Սեֆիլյանը շեշտեց, որ ընտրություններով Հայաստանում հնարավոր չէ հասնել իշխանափոխության: Փոփոխությունների հասնելու Սեֆիլյանի առաջարկը հետևյալն է՝ «նախ պատրաստվել, հետո իջնել փողոց»: Այդ տարբերակը, ըստ նրա, հնարավորինս զերծ է բռնություններից:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչը նշեց, որ համաձայն իրենց առաջարկի՝ «ռեժիմի տապալումից հետո պետք է ստեղծել ժամանակավոր կառավարություն, ապա անցկացնել օրինական ընտրություններ և ձևավորել լեգիտիմ իշխանություն»:
Ընդդիմադիր ուժերի համախմբման, համակարգման համար Սեֆիլյանը Կոնգրեսին կոչ արեց «Լևոն, նախագահ» կարգախոսի փոխարեն հնչեցնել համախմբող կարգախոսներ՝ մասնավորապես համակարգի հեռացմանն ուղղված: ««Լևոն, նախագահ» լոզունգը արդյունավետ չէ համախմբման համար»,- ասաց նա:
Մեկ այլ առաջարկով Սեֆիլյանը ՀԱԿ-ին կոչ արեց բեմահարթակ հրավիրել բոլոր ընդդիմադիր միավորումներին ու ասել, որ այլևս նախագահի թեկնածու չէ: «2008թ. օրերը չէ, որ մենք այսօր ապրում ենք: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը 2008թ. ասում էր, որ ինձ օգտագործեք որպես գործիք և միաժամանակ նախագահի թեկնածությունն էր առաջադրում, ապա հիմա նա պետք է ասի՝ ինձ օգտագործեք որպես գործիք, որ ես կարողանամ բոլորիդ հետ միասին, լուրջ ծրագրի շուրջ, ժողովրդի նոր ուժի վրա հենվելով օր առաջ ձերբազատվել այս ռեժիմից»,- առաջին նախագահին կոչ արեց Սեֆիլյանը:
Նա Լևոն Տեր-Պետրոսյանին կոչ արեց նաև հարթակը տրամադրել երիտասարդներին՝ նշելով, որ այս ընթացքում ոչ հրապարակային հանդիպումներ է ունեցել ՀԱԿ-ի ներկայացուցիչների և ղեկավարների հետ ու ներկայացրել է այս առաջարկները:
Ժիրայր Սեֆիլյանը զգուշացրեց, որ եթե ՀԱԿ-ը չլսի «Սարդարապատ» շարժման հորդորները, կհայտնվի լուսանցքում: ««Եթե նրանք չլսեն «Սարդարապատի» հորդորները, կհայտնվեն «օֆսայդում», այսինքն՝ լուսանցքում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ դեպքում առաջնորդողի դերում հանդես կգա «Սարդարապատը»:
...
Ariadna (30.03.2011), Askalaf (30.03.2011), Chuk (30.03.2011), davidus (30.03.2011), ministr (30.03.2011), My World My Space (30.03.2011), Sagittarius (30.03.2011), Tig (30.03.2011), Ջուզեպե Բալզամո (30.03.2011)
Շատ լավ ա
Ի դեպ Ռուբեն Հախվերդյանը միացել ա Սարդարապատին, կայֆ ա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Askalaf (30.03.2011), Chilly (30.03.2011), My World My Space (30.03.2011), Sagittarius (30.03.2011), Tig (30.03.2011)
Ձայնալար (30.03.2011), Ջուզեպե Բալզամո (30.03.2011)
Քո խաթր լոկ մեկ հատիկ, ավել չուզես, զայլա չկա, զորօրինակ էն մասին, որ Նիկոլը ներկայանալու ա ու մի քանի օր հետո ազատ արձակվի
Ձյաձս, ուղղակի դու սովորաբար նույն հարցի մասին էնքան բան ես գրած լինում տարբեր ժամանակներ ու տարբեր տեղեր, որ միշտ էլ դրանց մեջ ճիշտ լինողներ լինում են: Բայց հստակեցնեմ էլի. քո վերլուծությունները շատ սիրում եմ իրանց շատ հաճախ ճշմարիտ լինելու, տրամաբանված ու հիմնականում հավասարակշռված լինելու պատճառով: Նենց չթվա էլի, որ իբր ասում եմ, որ «անկապ վերլուծություններ» ես անում: Չէ: Ճիշտ հակառակը: Բայց որոշակի վերլուծություններ ունես, որ ինձ բացում են:
հ.գ. Էս Ժիրոյի մասին վերլուծությունդ էլ գրի, հետո ստուգենք: Քննադատությունը չէ: Չեմ կարծում, բայց հնարավոր եմ համարում, որ իրան անդրադարձ լինի: Իրան նորից ձերբակալելու մասին եմ ասում, հատված, որն ինձ զվարճացրեց զուտ այն պատճառով, որ վաղուց Ժիրոյին չեմ տեսել վտանգավորի դերում, որ մի հատ էլ ուզեն նորից ձերբակալել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արաաաաա, ես Նիկոլի համար տենց բան եմ ասե՞լ: Էտ ես չեմ ասել, ԴիՎի-ն ա ասել, ես էլ ասել եմ, երևիԲայց լավ, ճակատդ կպաչեմ: Առիթ ա էլի:
Իսկ Ժիրոյի պահով, կատակ էի անում:
Իսկ գլոբալ առումով ոչ մի սխալ չի եղել - հատկապես էն հարցում, որ վերաբերվում էր ՀԱԿ-ի կուսակցականացմանը, ու շարժումը մարդմանդ ընտրություններին հասցնելուն:
Եթե նույնիսկ (!) մարմանդ հասնենք հերթական ընտրություններին, հետդ համաձայն չեմ լինի, որ ի սկզբանե նպատակն էդ ա եղել: Ու ճիշտն ասած նման կարծիք ասելը ու հետո հանկարծ ու էդպես լինելը չի կարող նշանակի, որ վերլուծությունդ ճիշտ ա: Որտև հավասարահնարավոր երկու սցենարների դեպքում թե՛ կարող է վերլուծությունդ ճիշտ լինի, թե՛ կարող է հանգամանքների թելադրանքով ստեղծված արդյունք լինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ ԼրագիրԺառանգություն կուսակցության հիմնադիր Րաֆֆի հովհաննիսյանը, ով հացադուլ է անում Ազատության հրապարակում, քիչ առաջ հայտարարել է, որ Ազատության ծոմի առաջին արարը ավարտվում է հացի օրհնությամբ:
Ժող, էս ի՞նչ ա նշանակում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նշանակում է «խորովածը շատ լավ բան է, ջան տույ-տույ, տույ-տույ տույ»Բայց անկեղծորեն ուրախ եմ, մեծ մարդ ա, չի կարելի էդքան հաց չուտել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ