Մուշ ջան, ես քրիստոնեաբար կարծում եմ, որ ներքաղաքական բուռն զարգացումների ժամանակաշրջան ենք ապրում: Ընդ որում ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ բոլորը (նկատի չունեմ քաղաքացիներին, այլ քաղաքականությամբ զբաղվողներին) տեսնում են ՀԱԿ-ի նոր հզորացումը ու վախենում են ինքնակործանումից, ու ներկայումս մի մասը զբաղված են դա խանգարել փորձելով, մյուս մասը՝ այդ թվում Րաֆֆին, ստվերում չմնալ փորձելով: Իսկ թե ես ճի՞շտ եմ, թե՞ սխալ, կցուցանե ժամանակը: Հուսով եմ, որ նախորդած 3 տարիներն ու առաջիկա մի քանի տարիները մի 50 տարի հետո ոսկով գրած կլինենք պատմության գրքերում, ես ու դու էլ մեր թոռներին հպարտությամբ ցույց կտանք, ու կասենք. մեր ժամանակ ա եղել, բալես: Մուշ ջան, Րաֆֆիին բարի ախորժակ, քեզ բարի քննարկումներ եմ մաղթում: Այս հացադուլային թեման իմ համար կարծես թե սպառվեց![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ես ԼՏՊ-ի կողմնակից եմ, բայց իրան չեմ պաշտպանելու…
… եթե Րաֆֆու էս քայլը քո համար արժեք ունի, ես քո կարծիքը կհարգեմ, բայց ոչ Րաֆֆու արածը…
… ապեր, բոլորս էլ գիտեինք որ Րաֆֆին սովից մեռնողը չի, ինքն էլ գիտեր… ըտենց մարդ չկար որ չիմանար, ուղղակի ինքն ինչի՞ էր ուզում հասներ սրանով ու ինչի՞ հասավ… և ինչ ճանապարհով ու ինչի գնով…
Արտ, գուցե ես բան չեմ հասկանում, բայց իմ տեսածը լրիվ ուրիշ բան ա, որ ոչ թե ՀԱԿ-ը հզորանում ա, այլ կորցնում ա իրա շահած մեկ-երկու ֆիշկան, որովհետև ՀԱԿ-ի գլուխ են կանգնած նենց մարդիկ, որոնք իրականում արժանի չեն էդքան իրենց հետևող ժողովրդի վստահությանը (էս իմ կարծիքն ա)... Իսկ էն ժողովուրդը, որ հիմա ՀԱԿ-ի միտինգներին ա գնում, չի գնում ԼՏՊ-ի դեմքի խաթեր, գնում ա, որ բան փոխվի, ու տեսնելով անողնաշարություն՝ կամաց - կամաց կգնա էն մարդու կողմը, ով իրոք ուզում ա փոխել ու դրա համար պատրաստ ա տուժել...
գիտես, ես էս բաժնում չեմ սիրում քննարկումներ անել, ուղղակի մի քիչ ջղայնացած եմ Րաֆֆու հանդեպ շատ մարդկանց վերաբերմունքից...
իրա հացադուլն իմ համար զուտ սիմվոլիկ իմաստ ունի, մանր-մունր աչոկներ հավաքել պետք չի...
հասավ իմ ու լիքը իմ նման մտածող մարդկանց խորը հարգանքին, ու նրան, որ ես էլ եմ պատրաստվում սիմվոլիկ գնալ ու մի օր նստել էնտեղ հացադուլի...
իսկ ոչ սիմվոլիկ՝ ես, որ ոչ մի պայքարի մեջ էլ չեմ եղել, հիմա պատրաստվում եմ Րաֆֆու, Ժառանգության ու էս նոր ձևավորվող ուժի կողքին կանգնել ու կարեցածս անել...
Quyr Qery (30.03.2011)
Quyr Qery (30.03.2011)
Լրիվ համաձայն եմ, որ չի գնում ԼՏՊ-ի դեմքի խաթեր:
Համաձայն եմ նաև, որ կան մարդիկ, ովքեր ընտրված կուրսը համարում են «անողնաշարություն» ու երես են թեքելուն:
Բայց դու հաշվի չես առնում, որ այդ մասը հանրահավաքի գնացող մեծ մասը չի, իսկ մեծ մասը գնում ա էլի ոչ թե ԼՏՊ-ի խաթեր, այլ իր գաղափարներից, սկզբունքներից ելնելով, ու քո նման եսիմ քանիսը արդեն եսիմ քանի տարի ա կանխատեսում են, որ ՄԵՆՔ երես ենք թեքելու: Մուշ ջան, մի խնդրանք. միտինգի գնացողը ես եմ: Մշտական ունեմ: Ու իմ նման հազարավոր մարդիկ են: Խոսում եմ, այսպես ասեմ, մշտական գնացողների մասին: Ահա ուրեմն, խնդրում եմ, մեր անունից մի խոսի, երես կթեքենք, թե ոչ, որովհետև ես ու իմ նման հազարավորները իրենց գաղափարախոսության, համոզմունքների, սկզբունքների մարմնավորումն էդ ուժի մեջ տեսնելով շարունակելու են գնալ ու գնալու են մինչև վերջ ու հաղթելու են, անկախ նրանից, որ էդ ընթացքում Րաֆֆիի 15 օրվա ծոմապահությունը շատերին կհուզի, իսկ երբ եռաբլուրում հացադուլ անող ազատամարտիկներին ոստիկանները ծեծելով հանում էին էդտեղից, էդ նույն «հուզվողները» ձայն բարբառո հանապատի էին: Ի սեր Աստծո, չկարծես թե քեզ եմ ակնարկում: Ես չգիտեմ դու էդ դեպքի մասին իմացե՞լ ես, թե՞ չէ, եթե իմացե՞լ ես, ինչ վերաբերմունք ես ցուցաբարել: Ես խոսում էսօր Րաֆֆի ծոմապահությունից (չասես հացադուլ, չմոռանանք, որ հենց ինքն էսօր նորից կրոնական աստառ տվեց իրա քայլին) իբր հուզվողների մասին: Ու հենց իբր հուզվողների, որովհետև իսկապես հուզվողների դեմ բան չունեմ, բայց մեծ մասը ձևական են հուզվում՝ ՀԱԿ-ի ինադ, փաստն էդ ա: Փաստն էն ա, որ էս բոլոր օրերին այդ բոլոր մարդիկ ու Ժառանգությունը ոչ մի ակնթարթ բաց չեն թողել ՀԱԿ-ին քննադատելու, իսկ ՀԱԿ-ն այս ընթացքում լռել է, եղել է մի հատ ժեստ հետո մի հատիկ բացատրություն Լևոնի կողմից ու... վերջ: Ապա եղել է Զուրաբյան Լևոնի ասուլիսը, որտեղ ինքն ասել է, որ իրենք պայքարում են իշխանության դեմ ու ընդդիմության մյուս ուժերի հետ պայքարի մեջ չեն մտնելու և վերջ: Ուրիշ ոչ մի արձագանք: Խնդրում եմ մեր մամուլը չասես: Այո, որոշակի հրապարակախոսական ու լրատվական նյութեր եղել են, ես խոսում եմ ՀԱԿ ղեկավարության անմիջական արձագանքի մասին: Սա էսպես, ուղղակի մտորելու համար:
Գիտեմ Մուշ ջան, բայց ինձ ոչ մեկը չի կարող արգելել վատ վերաբերվել Րաֆֆիի այս ծոմապահությունը և ինչու ոչ, ծիծաղելով նայել դրան:գիտես, ես էս բաժնում չեմ սիրում քննարկումներ անել, ուղղակի մի քիչ ջղայնացած եմ Րաֆֆու հանդեպ շատ մարդկանց վերաբերմունքից...
իրա հացադուլն իմ համար զուտ սիմվոլիկ իմաստ ունի, մանր-մունր աչոկներ հավաքել պետք չի...
հ.գ. Շարունակում եմ ողջունել պայքարի ցանկացած դրսևորում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sagittarius (30.03.2011)
Մի քանի ճշգրտում.
- Ես ոչ թե Լևոնին եմ ամբողջ սրտով հավատում, այլ իմ համար ընդունելի ու ողջունելի է իր բռնած քաղաքական կուրսը,
- Անկախ իմ՝ որևէ քաղաքական գործչի, այդ թվում Լևոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, դու իրավունք ունես ծիծաղելու թե իր, թե իր կոնկրետ քայլերի, նախաձեռնությունների վրա,
- Ես տվյալ պահին ծիծաղում եմ ոչ Րաֆֆիի վրա, ում շարունակում եմ հարգել, այլ նրա այս ծոմապահության՝ իմ գնահատմամբ փիառ ակցիայի վրա,
- Ես ծիծաղել եմ նաև նույն Լևոնի մի շարք արարքների, մասնավորապես իր պարելու վրա, չնայած որ դրա մեջ վատ բան չեմ տեսնում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶՈՐԱԳՈՒՆԴԸ
Հայոց Արծիվներ հասարակական կազմակերպությունը տարածել է մի հաղորդագրություն, որում խոսք է գնում Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակում կազմակերպության ծրագրած միջոցառումների մասին, եւ որտեղ կան հետեւյալ արտահայտությունները. “…Հայոց Արծիվների գործունեության հաջորդ փուլը Կազմակերպության համար լինելու է զարգացման, հզորացման գործընթացների փուլ… 3000 ակտիվ անդամներով համալրված կազմակերպության օպերատիվ խմբի, կամ Հայոց Արծիվներ գնդի ստեղծում և այլն: Հայոց Արծիվների կողմից կազմակերպվող հայրենասիրական միջոցառումների շարքը, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին, իրականացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո”:
Հայտարարության մեջ նշվում է, որ այս կազմակերպության 1100 անդամներ այցելել են 5-րդ բանակային կորպուս եւ անցել կրակային պատրաստություն: Նշվում է, որ այդ գործընթացը շարունակվելու է այլ բանակային ստորաբաժանումներում եւս: Փաստացի, Սերժ Սարգսյանի “բարձր հովանու ներքո” ծրագրվում է կազմավորել 3000 հոգանոց կրակային պատրաստություն անցած գունդ:
Հետաքրքիր է, նախագահի ինչին է պետք նման գունդը, եթե կան պետության Զինված ուժեր, եւ եթե նա բանակի գերագույն գլխավոր հրամանատարն է:
լրագիր.ամ
Chuk (30.03.2011), Norton (30.03.2011), Sagittarius (30.03.2011)
Մեֆ ջան, էկեք շատ մարդուն քացու տակ չքցենք: Իրա սոված մնալը նույնքան արժեք ունի, որքան 15 կետանոց անժամկետ պահանջները, որոնք համ էլ ուղենիշ-ծրագիր են: Մի քիչ ավել, մի քիչ պակասը հաշիվ չի:Ամեն մեկը իրա ձևով ա գլխից մեծ գործեր բռնում ու մուտիլովկա անում հանուն մի քանի մանդատի:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.03.2011, 21:04:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ