User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: Մեծամորի ատոմակայան

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Մեծամորի ատոմակայան

    Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ամբողջ աշխարհում սկսել են մտահոգվել ատոմակայանների անվտանգության հարցով: Ով տեղյակ չի (? ), ասեմ, որ ուժգին երկրաշարժից հետո Ճապոնական Ֆուկուսիմա նահանգի Օկումա քաղաքում գործող Ֆուկուսիմա I ատոմակայանում անկանխատեսեի իրավիճակ է ստեղծվել: Ամբողջ աշխարհ հետևում է այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: Իրավիճակը մեղմ ասած լավ չէ: Տարհանման սկզբնական շառավիղը 10 կմ էր, հետո՝ 20 կմ, իսկ հիմա արդեն Ճապոնիայի ամբողջ հյուսիսից են մարդիկ փախնում...

    Աշխարհը լուրջ մտահոգված է ատոմակայանների անվտանգության հարցով, անց են կացվել ուսումնասիրություններ, որոնց նպատակը ամենավտանգավոր ատոմակայանների ցուցակն էր, արդյունքում ամենավտանգավոր ատոմակայաններն են՝
    1. Հայաստանի Մեծամոր
    2. Ռուսաստանի Լենինգրադի ատոմակայանը
    3. Ռումինիայի Չեռնովոդը
    4. Մեծ Բրիտանիայի ջրանավերը
    5. ԱՄՆ Միչիգանի Էնրիկո Ֆերմի անվան ատոմակայանը

    Վերադառնանք Հայաստանին:
    Հայաստանում գտնվող ատոմակայանը, ինչպես և Ֆուկուսիմա I -ը կառուցվել է 1970-ական թվակններին, սակայն բոլոր նմանությունները, ցավոք, սրանով սահմանափակվում են: Ֆուկուսիմայի ռեակտորն ավելի անվտանգ BWR-4-ն են, Մեծամորում՝ VVER-440:
    Ամենակարևորը՝ Ֆուկուսիման ճապոնացիներն են կառուցել, Մեծամորը՝ ռուսները... Ավելին գրելու կարիք չկա: Չէ... Մի հատ ցավոտ բան էլ կա... Ոչ միայն ռուսներն են կառուցել, այլ կառուցել են ԽՍՀՄ-ի ժամանակ: Այս ամենը իրար հետ ինձ համենայն դեպս վստահություն չի ներշնչում: Բացի դրանից, Ճապոնիայի երկրաշրաժից հետո, արդեն վստահելի չեն նաև հնարավոր երկրաշարժերի ուժգնության վերաբերյալ ուսումնասիրությունները, քանի որ այդ ուժգնույան երկրաշարժ, որևէ մեկը այդ տարածքում չէր սպասում:

    Մյուս կողմից... Հայաստանի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը արտադրվում է Մեծամորում և եթե այն դադարի գործել, ինչպես դա եղավ 1989 թվականին, ապա Հայաստանը կկանգնի էլեկտրաէներգիական ճգնաժամի առաջ: Այնուամենայնիվ, Հայաստանը պարտավորվածություն ունի դադարեցնել ատոմակայանի աշխատանքը 2017 թվականին: Մտադրություն կա, նույն տեղում նոր ատոմակայն կառուցել... Ռուսների կողմից...

    Վերջին խմբագրող՝ Artgeo: 20.03.2011, 15:40:

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (19.03.2011), Ariadna (19.03.2011), Jarre (19.03.2011), Katka (19.03.2011), Norton (19.03.2011), Philosopher (19.03.2011), Sagittarius (19.03.2011), VisTolog (19.03.2011), Yellow Raven (19.03.2011), Աթեիստ (19.03.2011), Ապե Ջան (20.03.2011), Հայկօ (20.03.2011), Ձայնալար (19.03.2011), Ուլուանա (21.03.2011), Ռուֆուս (19.03.2011), Ֆոտոն (20.03.2011)

  3. #2
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ Շանթով չեմ հիշում ով էր խոսում, ասեց որ մեր ատոմակայանը մինիմում 9 բալանի երկրաշարժի կդիմանա: Ճիշտն ասած ծիծաղս եկավ:


  4. #3
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ Շանթով չեմ հիշում ով էր խոսում, ասեց որ մեր ատոմակայանը մինիմում 9 բալանի երկրաշարժի կդիմանա: Ճիշտն ասած ծիծաղս եկավ:
    Ինչի՞ Վիստ

    Ինչքան գիտեմ Ճապոնական ատոմակայանը ամերիկացիներն ե կառուցել, ոչ թե ճապոնացիք

    Իսկ էն, որ ռուսներն են կառուցել կամ կկառուցեն, էտ հլա բավարար հիմք չի անվստահություն հայտնելու: Ես էտեղ ավելի շատ հակակրանքի տարրեր եմ տեսնում, քան փաստեր
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fender (19.03.2011), Gayl (19.03.2011), Moonwalker (19.03.2011), Rammstein (19.03.2011), VisTolog (19.03.2011), Ֆոտոն (20.03.2011)

  6. #4
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էն, որ ռուսներն են կառուցել կամ կկառուցեն, էտ հլա բավարար հիմք չի անվստահություն հայտնելու: Ես էտեղ ավելի շատ հակակրանքի տարրեր եմ տեսնում, քան փաստեր
    Դե հա մենակ ռուսների կառուցելու փաստը անվստահության հիմք ոչ մի կերպ չի կարող լինել: Երբ որ սովետական պրոեկտով 1954-ին Օբնինսկի ԱԷկ-ն էին սարքում, ճապոնացիք ու ընդհանրապես մյուսներն ո՞ւր էին:
    Չնայած մեր Մեծամորն արդեն հին ա, բայց ԻՄՀԿ նորմալ էլ կշահագործվի մինչև 2016/17-ի փակումը: Այ նորի անհրաժեշտությունը մի քիչ տարակուսելի ա

  7. #5
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի՞ Վիստ

    Ինչքան գիտեմ Ճապոնական ատոմակայանը ամերիկացիներն ե կառուցել, ոչ թե ճապոնացիք

    Իսկ էն, որ ռուսներն են կառուցել կամ կկառուցեն, էտ հլա բավարար հիմք չի անվստահություն հայտնելու: Ես էտեղ ավելի շատ հակակրանքի տարրեր եմ տեսնում, քան փաստեր
    Ճիշտն ասած Մեծամորի հարցում հենց մերոնք են ընդունում, որ ժամկետն անցա ու չի համապատասխանում անվտանգության ժամանակակից նորմերին, այլապես չէին փակի կամ նոր ատոմակայանի ծրագիր մշակի:
    Իսկ երկրաշարժի կամ իրական վթարի դեպքում, հավաստիացնում եմ սենց թեթև ժպիտով գրելու առիթ չի լինի
    Իսկ էն, որ ռուսները տեխնոլոգիապես աշխարհի բոլոր զարգացած երկրներից հետ են դա շատ հայտնի փաստա, նույնիսկ ռուսների համար: Ամեն դեպքում Հայաստանում ատոմակայանը անվտանգության կարևոր հարց ա լուծում:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (19.03.2011), Jarre (19.03.2011), Katka (19.03.2011), Maverick (22.03.2011), VisTolog (19.03.2011)

  9. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճապոնիայի դեպքերից հետո արդիական է դարձել հայկական նոր ատոմակայանի կառուցման հարցը
    էս փայլուն մտքի հեղինակը մեր փայլող վարչապետն ա:

    Ճապոնիան, ուենալով աշխարհում ամենազարգացած տեխնոլոգիաները, չի կարողանում վթարված ատոմակայանի հարցերը լուծի, իսկ մեր տաղանդաշատները կարծում են, որ եթե Աստված չանի մի բան եղավ, մի հատ կարգին ճառ կկարդան պատասխանատու հեռուստաընկերությունների լրագրողների հետ, ու շղթայական ռեակցիան անմիջապես շղթայազերծ կլինի, կանջատվի: Բայց մի բան հաշվի չեն առել՝ ուրանը ռուսական ա, ինքը հայերեն չի հասկանում...

    Արթ, կասե՞ս էդ որտեղից ես վերցրել, որ մեր ատոմակայանը ամենավտանգավորներից ա: Էն փաստը, որ ռուսներն են կառուցել, ինձ ավելի շատ վստահությունա ներնչում քան թե հակառակը, մանավանդ եթե կառուցել ա ԽՍՀՄ-ը, ոչ թե ներկայիս Ռուսաստանը: Ֆուկուշիմայի ատոմակայանի հովացման համակարգը շարքից դուրս եկավ ոչ թե երկրաշարժի արդյունքում, այլ ցունամիի: Ատոմակայանի կառուցվածքները լրիվ դիմացել են 9 բալանոց երկրաշարժին:

    Ատոմակայանից հրաժարվելով չեմ կարծում թե կհայտնվենք ճգնաժամի առաջ, որովհետև նախ պատահումա, որ ատոմակայանն անջատում են ընդհանուր ցանցից և ոչ մեկս հոսանքի պակաս չենք զգում, բացի դրանից էլ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը պատրաստա, ու դա ատոմակայանի չափ էներգիա կարող ա տա:
    Նոր ատոմակայանը հասկանալիա որ փող ֆռռացնելու առիթա, բայց ամեն դեպքում ատոմակայանը մեզ համար չափազանց վտանգավոր շքեղությունա, ու ռուսները տեղ կապ չունեն
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (19.03.2011), davidus (19.03.2011), Freeman (19.03.2011), VisTolog (19.03.2011), Ռուֆուս (19.03.2011)

  11. #7
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած Մեծամորի հարցում հենց մերոնք են ընդունում, որ ժամկետն անցա ու չի համապատասխանում անվտանգության ժամանակակից նորմերին, այլապես չէին փակի կամ նոր ատոմակայանի ծրագիր մշակի:
    Իսկ երկրաշարժի կամ իրական վթարի դեպքում, հավաստիացնում եմ սենց թեթև ժպիտով գրելու առիթ չի լինի
    Դա պարզա Անդո, որ արդեն էտ կառույցը իր դարն ապրելա, ես դրա մասին ոչ մի բան չեմ ասել ոնց տեսնում ես:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  12. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան գիտեմ Ճապոնական ատոմակայանը ամերիկացիներն ե կառուցել, ոչ թե ճապոնացիք

    Իսկ էն, որ ռուսներն են կառուցել կամ կկառուցեն, էտ հլա բավարար հիմք չի անվստահություն հայտնելու: Ես էտեղ ավելի շատ հակակրանքի տարրեր եմ տեսնում, քան փաստեր
    Դու տեսնում ես էն, ինչ ուզում ես տեսնել, իսկ ես ռուսական ցանկացած արտադրության խիստ հետամնացություն, անկայունություն ու անվստահայություն եմ տեսնում: Թեման ընդհանրապես դրա մասին չի, բայց մի քիչ օֆֆտոպեմ
    Ռուսական Նիվաները, 09ներն, պազերն ու Գազելները ո՞ր երկրում են առնում
    Գուգլի տեղը բոլորս էլ գիտենք, ցույց տուր մի բան, որը ռուսները ավելի լավը ու ավելի շուտ են արտադրել քան ճապոնացիները, ամերիկացիները կամ ավելի էժան քան չինացիները վերջին 40-50 տարվա ընթացքում, Գագարինի դեպքից հետո:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (19.03.2011), Աթեիստ (19.03.2011)

  14. #9
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    էս փայլուն մտքի հեղինակը մեր փայլող վարչապետն ա:

    Ճապոնիան, ուենալով աշխարհում ամենազարգացած տեխնոլոգիաները, չի կարողանում վթարված ատոմակայանի հարցերը լուծի, իսկ մեր տաղանդաշատները կարծում են, որ եթե Աստված չանի մի բան եղավ, մի հատ կարգին ճառ կկարդան պատասխանատու հեռուստաընկերությունների լրագրողների հետ, ու շղթայական ռեակցիան անմիջապես շղթայազերծ կլինի, կանջատվի: Բայց մի բան հաշվի չեն առել՝ ուրանը ռուսական ա, ինքը հայերեն չի հասկանում...

    Արթ, կասե՞ս էդ որտեղից ես վերցրել, որ մեր ատոմակայանը ամենավտանգավորներից ա: Էն փաստը, որ ռուսներն են կառուցել, ինձ ավելի շատ վստահությունա ներնչում քան թե հակառակը, մանավանդ եթե կառուցել ա ԽՍՀՄ-ը, ոչ թե ներկայիս Ռուսաստանը: Ֆուկուշիմայի ատոմակայանի հովացման համակարգը շարքից դուրս եկավ ոչ թե երկրաշարժի արդյունքում, այլ ցունամիի: Ատոմակայանի կառուցվածքները լրիվ դիմացել են 9 բալանոց երկրաշարժին:

    Ատոմակայանից հրաժարվելով չեմ կարծում թե կհայտնվենք ճգնաժամի առաջ, որովհետև նախ պատահումա, որ ատոմակայանն անջատում են ընդհանուր ցանցից և ոչ մեկս հոսանքի պակաս չենք զգում, բացի դրանից էլ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը պատրաստա, ու դա ատոմակայանի չափ էներգիա կարող ա տա:
    Նոր ատոմակայանը հասկանալիա որ փող ֆռռացնելու առիթա, բայց ամեն դեպքում ատոմակայանը մեզ համար չափազանց վտանգավոր շքեղությունա, ու ռուսները տեղ կապ չունեն
    Լրիվ համաձայն եմ քո հետ, նոր ատոմակայանի կառուցումը լրիվ ավելորդ ա ՀՀ-ի համար, ես մարդ եմ ճանաչում, որ իրան լրիվ նվիրել ա էդ փաստի ապացուցմանը կառավարական շրջանակներին, բայց իրան բանի տեղ դնող չկա, որովհետև մեր կառավարությունը ռուսից կախման մեջ մնալու խրոնիկ հիվանդություն ունի...

    Ներկայիս ատոմակայանը, ինչքանով ես եմ տեղյակ մասնագիտությանս բերումով, բավականին վստահելիորեն պաշտպանված ա, մանավանդ եթե հաշվի առնենք, որ փոթորիկների կամ ցունամիների առկայությունը էդքան էլ հավանական չի ՀՀ-ում... Երևանի նոր շոգեգազային տուրբինը, մեր ՀԷԿ-երի համակարգն ու Հրազդանի ՋԷՑ-ի 5-րդ բլոկը լրիվ ունակ են Հայաստանը դեռ մի բան էլ ավելցուկով ապահովելու էլեկտրականությամբ...

  15. #10
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու տեսնում ես էն, ինչ ուզում ես տեսնել, իսկ ես ռուսական ցանկացած արտադրության խիստ հետամնացություն, անկայունություն ու անվստահայություն եմ տեսնում: Թեման ընդհանրապես դրա մասին չի, բայց մի քիչ օֆֆտոպեմ
    Ռուսական Նիվաները, 09ներն, պազերն ու Գազելները ո՞ր երկրում են առնում
    Գուգլի տեղը բոլորս էլ գիտենք, ցույց տուր մի բան, որը ռուսները ավելի լավը ու ավելի շուտ են արտադրել քան ճապոնացիները, ամերիկացիները կամ ավելի էժան քան չինացիները վերջին 40-50 տարվա ընթացքում, Գագարինի դեպքից հետո:
    Արթ թեմայից մի շեղվի, ռուսները թքած ունեն կենցաղային տեխնիկայի վրա, բայց ինչ վերաբերումա արդյունաբերությանը, ռազմական տեխնիկային, իրանց հասնող չկա:
    Ավտոներից էլ եթե խոսենք, ապա որ մեքենանա էն անապատների միջով միշտ առաջին տեղը զբաղեցնում, Կամազը թե՞ մնացածը: Նենց որ արի չխառնենք մագնիտոֆոնները արդյունաբերության հետ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (19.03.2011), Freeman (19.03.2011), Rammstein (19.03.2011), Ապե Ջան (20.03.2011), Լուսաբեր (19.03.2011)

  17. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ, կասե՞ս էդ որտեղից ես վերցրել, որ մեր ատոմակայանը ամենավտանգավորներից ա:
    Ազատություն ռադիոկայան http://www.rferl.org/content/five_un...n/2339858.html

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (19.03.2011), Աթեիստ (19.03.2011)

  19. #12
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես էլ ռուսների բոստանն իմ քարը գցեմ: Հիշեցնեմ, որ 1988-ի երկրաշարժի զոհերի մեծ քանակի ամենամեծ մեղավորը ԽՍՀՄ "շինարարությունն" էր: Ում մեր ատոմակայանը կառուցված է նույն մարդկանց կողմից, նույն նորմերով:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (19.03.2011)

  21. #13
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ ռուսների բոստանն իմ քարը գցեմ: Հիշեցնեմ, որ 1988-ի երկրաշարժի զոհերի մեծ քանակի ամենամեծ մեղավորը ԽՍՀՄ "շինարարությունն" էր: Ում մեր ատոմակայանը կառուցված է նույն մարդկանց կողմից, նույն նորմերով:
    Ուզում ես ասես ատոմակայանը կառուցվումա նույն նորմերով ինչ բնակելի շենքը?

    Նախ ռուսների բոստանը քար մի գցի իզուր տեղը, որովհետև նորմերը շատ էլ նորմալ են եղել, քարերը շպրտի են պռաՌաբների, շինարարության ՀԱՅ պետերի վրա, որ շինանյութը կերել են կառուցման ընթացքում, էդ շենքերի համար նախատեսված ցեմենտով բազմաթիվ ուրիշ դաչեք ու տներ են սարքվել: Նենց որ մեր կերած բողկերի համար ռուսների վրա քարեր գցելն անկապա:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (19.03.2011), Freeman (19.03.2011), Gayl (19.03.2011), Moonwalker (19.03.2011), murmushka (19.03.2011), My World My Space (19.03.2011), Rammstein (19.03.2011), Shah (19.03.2011), Zangezur (19.03.2011), Դարք (20.03.2011), Լուսաբեր (19.03.2011)

  23. #14
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր Մեծամորի ատոմակայանը սեյսմիկ տեսանկյունից ամենալավ պաշտպանվածներից մեկն ա, ու ով ինչ ուզում ա թող ասի:

    Հիմքում մոտ մեկ կիլոմետրանոց բազալտե միասեռ զանգված` ապառաժ կա, բացի այդ ատոմակայանը կանգնած է խլացուցիչ բարձիկների վրա:

    Տեղանքի առումով Հայաստանի ատոմակայանը գտվում է ամենանպաստավոր պայմաններում այլ ատոմակայանների համեմատությամբ:

    Ուրիշ բան, որ ռեակտորն էդքան լավը չի....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (19.03.2011), davidus (19.03.2011), Freeman (19.03.2011), ministr (19.03.2011), Moonwalker (19.03.2011)

  25. #15
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում ես ասես ատոմակայանը կառուցվումա նույն նորմերով ինչ բնակելի շենքը?

    Նախ ռուսների բոստանը քար մի գցի իզուր տեղը, որովհետև նորմերը շատ էլ նորմալ են եղել, քարերը շպրտի են պռաՌաբների, շինարարության ՀԱՅ պետերի վրա, որ շինանյութը կերել են կառուցման ընթացքում, էդ շենքերի համար նախատեսված ցեմենտով բազմաթիվ ուրիշ դաչեք ու տներ են սարքվել: Նենց որ մեր կերած բողկերի համար ռուսների վրա քարեր գցելն անկապա:
    Իհարկե ատոմակայանին ներկայացվող պահանջներն ավելի խիստ էին, բայց շենքերի օրինակով տեսանք դե որակը վերահսկողը ոնց ա վերահսկում: Ու արդեն հեչ կարևոր չի թե թղթի վրա ինչ նորմեր են հաստատաված: Կարևորը փաստն ա. լիքը քանդված շենքեր ու զոհեր:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •