User Tag List

Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: Մեծամորի ատոմակայան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Մեծամորի ատոմակայան

    Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ամբողջ աշխարհում սկսել են մտահոգվել ատոմակայանների անվտանգության հարցով: Ով տեղյակ չի (? ), ասեմ, որ ուժգին երկրաշարժից հետո Ճապոնական Ֆուկուսիմա նահանգի Օկումա քաղաքում գործող Ֆուկուսիմա I ատոմակայանում անկանխատեսեի իրավիճակ է ստեղծվել: Ամբողջ աշխարհ հետևում է այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: Իրավիճակը մեղմ ասած լավ չէ: Տարհանման սկզբնական շառավիղը 10 կմ էր, հետո՝ 20 կմ, իսկ հիմա արդեն Ճապոնիայի ամբողջ հյուսիսից են մարդիկ փախնում...

    Աշխարհը լուրջ մտահոգված է ատոմակայանների անվտանգության հարցով, անց են կացվել ուսումնասիրություններ, որոնց նպատակը ամենավտանգավոր ատոմակայանների ցուցակն էր, արդյունքում ամենավտանգավոր ատոմակայաններն են՝
    1. Հայաստանի Մեծամոր
    2. Ռուսաստանի Լենինգրադի ատոմակայանը
    3. Ռումինիայի Չեռնովոդը
    4. Մեծ Բրիտանիայի ջրանավերը
    5. ԱՄՆ Միչիգանի Էնրիկո Ֆերմի անվան ատոմակայանը

    Վերադառնանք Հայաստանին:
    Հայաստանում գտնվող ատոմակայանը, ինչպես և Ֆուկուսիմա I -ը կառուցվել է 1970-ական թվակններին, սակայն բոլոր նմանությունները, ցավոք, սրանով սահմանափակվում են: Ֆուկուսիմայի ռեակտորն ավելի անվտանգ BWR-4-ն են, Մեծամորում՝ VVER-440:
    Ամենակարևորը՝ Ֆուկուսիման ճապոնացիներն են կառուցել, Մեծամորը՝ ռուսները... Ավելին գրելու կարիք չկա: Չէ... Մի հատ ցավոտ բան էլ կա... Ոչ միայն ռուսներն են կառուցել, այլ կառուցել են ԽՍՀՄ-ի ժամանակ: Այս ամենը իրար հետ ինձ համենայն դեպս վստահություն չի ներշնչում: Բացի դրանից, Ճապոնիայի երկրաշրաժից հետո, արդեն վստահելի չեն նաև հնարավոր երկրաշարժերի ուժգնության վերաբերյալ ուսումնասիրությունները, քանի որ այդ ուժգնույան երկրաշարժ, որևէ մեկը այդ տարածքում չէր սպասում:

    Մյուս կողմից... Հայաստանի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը արտադրվում է Մեծամորում և եթե այն դադարի գործել, ինչպես դա եղավ 1989 թվականին, ապա Հայաստանը կկանգնի էլեկտրաէներգիական ճգնաժամի առաջ: Այնուամենայնիվ, Հայաստանը պարտավորվածություն ունի դադարեցնել ատոմակայանի աշխատանքը 2017 թվականին: Մտադրություն կա, նույն տեղում նոր ատոմակայն կառուցել... Ռուսների կողմից...

    Վերջին խմբագրող՝ Artgeo: 20.03.2011, 15:40:

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (19.03.2011), Ariadna (19.03.2011), Jarre (19.03.2011), Katka (19.03.2011), Norton (19.03.2011), Philosopher (19.03.2011), Sagittarius (19.03.2011), VisTolog (19.03.2011), Yellow Raven (19.03.2011), Աթեիստ (19.03.2011), Ապե Ջան (20.03.2011), Հայկօ (20.03.2011), Ձայնալար (19.03.2011), Ուլուանա (21.03.2011), Ռուֆուս (19.03.2011), Ֆոտոն (20.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •